diplom.am

077 42 73 23 email` info@diplom.am

Ռեֆերատներ Կուրսայիններ Դիպլոմայիններ և այլ գիտական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Ռեֆերատ Էկոլոգիական գործոններ

Բովանդակություն

Ներածություն
Էկոլոգիական գործոններ
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ



Ներածություն

Վերջին տասնամյակներում ավելի նկատելի է դարձել շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ հիմնահարցերի շուրջ աճող հետաքրքրությունը: Այդ հիմնահարցերի արդիականությունն այն է, որ շրջակա միջավայրը անտրոպոգեն գործունեության հետևանքով ենթարկվում է փոփոխության, այսինքն` արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և կենցաղի քիմիացումը, քաղաքների արագ աճը, կենցաղային և արդյունաբերական թափոնների ավելացումը հանգեցրեցին շրջակա միջավայրի աղետալի աղտոտման, արդյունաբերական թունավորման, հոգևոր աղտոտման, ռեսուրսների փաստական անբավարարության և այդ ամենից բխող մարդկությանն սպառնացող այլ պատուհասների ու ճակատագրական հետևանքների:
Շրջակա միջավայրի ոչ բարենպաստ փոփոխությունը անհանգստացնում է ոչ միայն մասնագետներին այլև հանրությանը, քանի որ առկա էկոլոգիական ճգնաժամն արդի ժամանակաշրջանի կարևորագույն հիմնախնդիրն է, որն ունի էկոլոգիական, տնտեսական, իրավաբանական, քաղաքական և այլ հայեցակետ: Այսօր էկոլոգիա բառը դարձել է արդիական: Դրա մասին խոսում են առօրյա զրույցների ժամանակ, հեռուստատեսությամբ, պառլամենտական լսումներին, մամուլում:
Էկոլոգիան գիտություն է օրգանիզմների, նրանց համակեցությունների և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների մասին:
Այն գիտություն է նաև մարդկային հասարակության ու շրջակա բնական միջավայրի համատեղ զարգացման մասին. ուսումնասիրում է շրջակա բնական միջավայրի կայունացման ու կարգավորման կենսահարույց մեխանիզմները և կյանքի կայունությունն ապահովող գործոնները: Էկոլոգիան հետազոտում է այդ մեխանիզմների խախտման պատճառները և մշակում դրանց դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ:
Կենսոլորտի վրա մարդու գործունեության անբարենպաստ ազդեցության սրման՝ այսպես կոչված էկոլոգիական ճգնաժամի պայմաններում խիստ աճում է էկոլոգիայի կիրառական նշանակությունը, առաջ է գալիս գիտությունների, արտադրակարգերի ու արտադրությունների այսպես կոչված էկոլոգացման անհրաժեշտություն: Մշակվում են բնական պաշարների և տարածքների օգտագործման այնպիսի ծրագրեր, որոնք էական ազդեցություն չունենան կենսոլորտի հավասարակշռության վրա:

Էջ 8 Գին 1.000 Պատվիրել

Էկոլոգիական գործոններ թեմայով կարող եք պատվիրել diplom.am կայքում: Էկոլոգիական գործոններ բաժնում ավելացվող աշխատանքների համար պլան և գրականության ցանկ կարող եք առաջարկել ինքներդ, ինչպես նաև կարող եք հետևել մեր մասնագետների խորհրդին: Ռեֆերատների պատրաստումը տևում է շատ կարճ, արդյունքում խնայում եք ժամանակ և ունենում եք որակյալ ռեֆերատներ, կուրսայիններ, դիպլոմայիններ: Կարող եք նաև բաժանորդագրվել և ստանալ Էկոլոգիական գործոններ բաժնում ավելացվող բոլոր աշխատանքների վերաբերյալ ծանուցում: Էկոլոգիական գործոններ բաժնում տեղադրված բոլոր աշխատանքները գրվում են անհատական և ունեն բարձր որակ: Diplom.am կայքը պատասխանատվություն է կրում բոլոր գիտական աշխատանքների որակի համար: