diplom.am

077 42 73 23 email` info@diplom.am

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անհատական Աշխատանք Արժութային ռիսկ

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ներածություն
1. Արժութային ռիսկի սահմանումը
2. Արժութային ռիսկի գնահատումը (արժութային ճեղքված, սթրես թեստեր)
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Ներածություն
Ռիսկը լայն հասկացություն է և բնորոշ է մարդկային գործունեության բազմաթիվ բնագավառներին: Այն բնութագրում է այնպիսի իրավիճակ, երբ անհայտ իրադարձությունների վրա հասնելու հավանականությունը նախապես գնահատել հնարավոր չէ:
Ռիսկը ինչ-որ բան չստանալու վտանգն է կամ այդ վտանգն առաջացնող պայմանների ձևավորման հավանականությունը: Օրինակ` հաճախորդի կողմից իրեն տրամադրված վարկի երկարաձգումը, տոկոսադրույքների փոփոխությունը մոտ ապագայում, բանկի բաժնետոմսերի գնի կամ շահույթի նվազման հավանականությունը և այլն:
Յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ` լինի ֆիզիկական կամ իրավաբանական անձ, իր գործունեության ընթացքում դիմում է որոշակի ռիսկի: Սակայն ռիսկը արտադրական և ֆինանսական գործունեության բնագավառներում միանգամայն տարբեր են: Այդ տեսանկյունից էլ տարբերում են ֆինանսական և ոչ ֆինանսական ռիսկեր:
Բանկը, որպես ֆինանսական շուկայի սուբյեկտ, իր մեջ կենտրոնացնում է ֆինանսական ռիսկերի մի ողջ համակարգ: Բանկն իր եկամուտների մեծ մասը ստանում է այն ռիսկերի ստանձնման հաշվին, որը բանկի հաճախորդները չեն կարող կամ չեն ուզում ստանձնել:
Մի կողմից` տնտեսական անկայունությունը, մյուս կողմից` բանկային վարկերի վատ որակը ( այսինքն, այն հանգամանքը, որ տրամադրված վարկերի զգալի մասը չի վերադարձվում կամ վերադարձվում է ժամկետի խախտումով), ստիպում են բանկերին առանձնահատուկ ուշադրություն կենտրոնացնել բանկային ռիսկերի հնարավոր գնահատման, վերահսկման և կառավարման վրա:
Ռիսկը պայմանավորված է մի շարք անորոշ գործոնների առկայությամբ, որոնք հնարավոր չէ նախօրոք կիրառել: Ցանկացած գործունեություն միշտ ուղեկցվում է ռիսկով և առանց վերջինիս հնարավոր չէ որևէ շահույթ ակնկալել:
Որքան մեծ է իրականացվող գործունեությունից շահույթի ստացման ձգտումը, այնքան, այլ հավասար պայմանների դեպքում, մեծ է նաև տվյալ գործունեության ռիսկի աստիճանը և հակառակը:
Տարբերում են բանկային ռիսկի մի քանի տեսակ` վարկային, իրացվելիության, արժութային, տոկոսադրույքի և այլն: Սույն աշխատանքի ուսումնասիրման առարկա հանդիսանում է արժութային ռիսկը, դրա գնահատումը:

Էջ 8 Գին 1.500 Պատվիրել