diplom.am

077 42 73 23 email` info@diplom.am

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անհատական Աշխատանք Սինխրոնտրոն

Բովանդակություն
Ներածություն
Սինխրոնտրոն կամ լիցքավորված մասնիկների արագացուցիչներ
Եզրակացություն
Գրականության ցանկ



Ներածություն
Արագացուցիչները լինում են գծային և շրջանային։ Երկու դեպքում էլ մասնիկների կինետիկ էներգիան մեծանում է էլեկտրական դաշտի կատարած աշխատանքի շնորհիվ. միայն առաջին դեպքում մասնիկները շարժվում են ուղղագիծ, իսկ երկրորդ դեպքում, Լորենցի ուժի ազդեցությամբ շարժվում են շրջանագծով կամ պարույրագծով։
Լիցքավորված մասնիկների պարզագույն շրջանային արագացուցիչը (ցիկլատրոն) առաջինը կառուցել են ամերիկացի ֆիզիկոսներ Էռնստ Լոուրենսը և Միլտոն Լիվինգստոնը 1931 թվականին, Կալիֆոռնիայի համալսարանում, որի համար արժանացել են Նոբելյան մրցանակի։ Նրա հիմնական օղակը վակուումում տեղակայված, իրարից քիչ հեռացված երկու կիսագլանները՝ դուանտներն են (կիսագլաններն այդպես են անվանում, քանի որ դրանք նման են լատի նա կան D տառին)։
Հզոր էլեկտրամագնիսը, որի բևեռների միջև տեղակայված են դուանտները, կորացնում է մասնիկների հետագծերը՝ ստիպելով դրանց շարժվել դուանտների ներսում։ Մասնիկների արագացումը կատարվում է այն ժամանակահատվածում, երբ դրանք հայտնվում են դուանտների միջև՝ բացակում, որտեղ դրանց վրա ազդում է բարձր հաճախությամբ գեներատորի ստեղծած էլեկտրական դաշտը։ Վերջինիս փոփոխման հաճախությունը հավասար է մագնիսական դաշտում մասնիկի պտտման հաճախությանը։
Լիցքավորված մասնիկներն առաքվում են դուանտների կենտրոնին մոտ տեղակայված աղբյուրից։ Էլեկտրական դաշտը գործում է մի այն դուանտների միջև՝ բացակում։ Մասնիկը, հայտնվելով բացակում, էլեկտրական դաշտի ազդեցությամբ արագանում է և սկսում է շարժվել ավելի մեծշառավիղ ունեցող հետագծով։ Դրանից հետո, երբ մասնիկը նորից հայտնվում է արագացնող բացակում, էլեկտրական դաշտը նորից մեծացնում է մասնիկի արագությունը, հետևաբար և հետագծի շառավիղը։ Նկարագրված պրոցեսը կրկնվում է բազմիցս։
Եթե մասնիկների արագությունները զգալիորեն փոքր են լույսի արագությունից, պտտման պարբերությունը կախված չէ մասնիկի արագությունից և հետագծի շառավղից , հետևաբար՝ մասնիկներն արագացնող տիրույթներում հայտնվում են հավասար ժամանակահատվածներից հետո։ Ամեն անգամ մեծացնելով արագությունը՝ մասնիկները շարունակում են շարժվել ավելի մեծ շառավղով, և նրանց հետագիծը բացվող պարույրագիծ է։ Վերջին պարույրում միացվում է լրացուցիչ շեղող դաշտ, և արագացված մասնիկները դուրս են գալիս արագացուցիչից։

Էջ 10 Գին 3.000 Պատվիրել