diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անհատական Աշխատանք Վճարահաշվարկային համակարգում առաջացող ռիսկերը և դրանց դասակարգումը

Բովանդակություն

Ներածություն
Վճարահաշվարկային համակարգում առաջացող ռիսկերը և դրանց դասակարգումը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ


Ներածություն

Երկրի տնտեսության զարգացման գործում կարևորվում է կարգավորող մարմնի կողմից ֆինանսական ոլորտում իրականացվող քաղաքականությունը, որը, խթանում է նաև շուկայական ինստիտուտների ձևավորումը և ապահովում է դրանց գործունեության արդյունավետությունը: Ֆինանսական հատվածի կայունությունը մեծապես կախված է բանկային համակարգի կայունությունից, որի գրավականն է արդյունավետ կերպով ներդրած ռիսկերի կառավարման համակարգը:
Վճարահաշվարկային համակարգին առնչվող ռիսկերը կառավարվում են յուրաքանչյուր մարմնի գործունեությանը համարժեք ներդրված ներքին հսկողական համակարգի միջոցով և դրա թերի լինելը նվազեցնում է երկրի ֆինանսական համակարգի արդյունավետությունը` տնտեսության վրա թողնելով բացասական հետևանքներ:
Լիարժեք ներքին հսկողության համակարգի առկայությունը՝ անհրաժեշտ նախապայման է բանկային համակարգի կայուն, արդյունավետ և շարունակական գործունեության ապահովման համար: Նշվածն արդիական է ինչպես անցումային տնտեսություն ունեցող, այնպես էլ զարգացած երկրների համար:
Հուսալի և արդյունավետ վճարահաշվարկային համակարգերը շատ կարևոր են ֆինանսական համակարգերի արդյունավետ գործունեության համար: Վճարահաշվարկային համակարգերը այն մեխանիզմներն են, որոնց միջոցով իրականացվում է բանկերի միջև միջոցների փոխանցումը: Համակարգային նշանակություն ունեցող համակարգերը այն համակարգերն են, որոնց միջոցով տարբեր ցնցումներ կարող են տարածվել ողջ ազգային և միջազգային ֆինանսական համակարգերի և շուկաների վրա և որոնք նպաստում են ֆինանսական շուկաների էֆեկտիվությանը: Լավ կառուցված վճարային համակարգը հիմնական դերն է խաղում միջբանկային դրամային շուկաների, ինչպես նաև, արժեթղթերի շուկաների զարգացման մեջ: Շուկայական տնտեսությունում գործարքների արդյունավետությունը մեծամասամբ կախված է վճարային համակարգերի արդյունավետությունից: Վճարային համակարգը հանրային բարիքի բնութագծեր ունի, և այն պահանջում է որոշակի պաշտոնական հսկում և վերահսկում:

Էջ 10 Գին 2.000 Պատվիրել