diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անհատական Աշխատանք Փոխառու կապիտալի կառավարումը

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ներածություն
1. Փոխառու կապիտալի կազմը
2. Պարտատոմսերը որպես փոխառու միջոցների ձևավորման աղբյուր
3. Վարկավորման գործընթացի կազմակերպումը
4. Փոխառու կապիտալի ներգրավման արդյունավետության ցուցնիշները
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Տնտեսագետների կողմից կապիտալ տերմինը օգտագործվում է երկարատև օգտագործման ռեսուրսները ներկայացնելու համար, որոնք ապագայում օգտագործվում են ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման գործում:
Առանձնացվում են կապիտալի երկու հիմնական խմբեր՝ ֆիզիկական կապիտալ և մարդկային կապիտալ: Սրանցից առաջինը ընդգրկում է ոչ մարդկային ռեսուրսները՝ շենքեր, շինություններ, մեքենաներ, սարքավորումներ: Մարդկային կապիտալի մեջ ներառվում են գիտությունը և մարդկային հմտությունները:
Ինչ բնագավառում էլ կապիտալը կիրառվի, այն իրենից ներկայացնում է շահագործման, ուրիշի աշխատանքի յուրացման միջոց: Տարբերում ենք կապիտալի հիմնական և փոփոխուն, սեփական և փոխառու տեսակները:
Կապիտալի այն մասը, որը արտադրամիջոցների գծով աշխատանքների իրականացման արդյունքում չի փոփոխվում, անվանվում է հաստատուն, իսկ արտադրության գործընթացի արդյունքում փոփոխության ենթարկվող կապիտալը անվանվում է փոփոխուն:
Սեփական կապիտալը կազմակերպության ակտիվներն են՝ պարտավորությունները հանելուց հետո: Սեփական կապիտալի հիմնական բաղադրիչ են հանդիսանում կանոնադրական կապիտալը, էմիսիոն եկամուտը, չբաշխված շահույթը և պահուստային կապիտալը:
Ինչպես հայտնի է արտադրական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց անհամամասնություն է առաջանում արտադրական հնարավորությունների և շուկայական պահանջարկի միջև, ինչն էլ առաջ է բերում փոխառու կապիտալի ձևավորման պահանջը:
Փոխառու կապիտալը տարբերվում է սեփական կապիտալից նրանով, որ սույնը ձևավովում է ներգրավված միջոցների հաշվին: Փոխառու կապիտալի ձևավորման աղբյուրները տարբեր են: Դրա կառավարման համար անհրաժեշտ է պատկերացում կազմել փոխառու կապիտալի կազմի, ձևավորման աղբյուրների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ, որոնց մասին առավել մանրամասն ստորև:

Էջ 10 Գին 2.000 Պատվիրել