diplom.am

077 42 73 23 email` info@diplom.am

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Մտածողություն

Իր ծննդյան առաջին իսկ պահից մարդը հանդիպում է բազմաթիվ նոր երևույթների, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտում են իր պահանջմունքների բավարարմանը: Կյանքի փորձը ոչ միշտ է օգնում մարդուն դուրս գալ նմանատիպ իրավիճակներից և նա ստիպված է լինում նոր եղանակներ մտածել, հորինել, գտնել դժվարության հաղթահարման նոր ուղիներ: Մարդը ընդունակ է այս ամենին այն դեպքում, երբ ունի բարձր իմացական ընդունակություն, այսինքն մտածողություն:
Մարդը բնությունից օժտված է մտածողությունը զարգացնելու նախադրյալներով: Այդ նախադրյալները զարգանում և ծավալվում են օնտոգենեզում` այլ մարդկանց հետ հաղորդակցվելու, ուսուցման և դաստիարակության, սոցիալականացման պրոցեսներում:
Մտածողությունն այն իմացական գործընթացն է, որի արդյունքում մարդը` ձեռք բերած ունակությունների շնորհիվ կարողանում է անմիջական զգայական արտացոլման միջոցով դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալների սահմաններից, բացահայտել երևույթների ներքին, էական, օրինաչափ կապերն ու սահմանները:
Մտածողությունը միջնորդավորված և ընդհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները սերտորեն կապված են խոսքի հետ:
Մտածողության հիմնական առանձնահատկությունն այն է, որ սույնի միջոցով հիշողության մեջ կուտակված գիտելիքներն ու անմիջական ընկալումները օգտագործվում են իմացական նոր արդյունքների, եզրակացությունների, ընդհանրացումների հասնելու նպատակով: Այս գործընթացում մարդու գիտելիքները, ինֆորմացիան ենթարկվում են ձևափոխումների, վերակառուցումների:
Հնարավոր է, որ խնդիրը լուծվի նախկինում լուծված խնդիրների փորձի հիմքով: Սույնը նույնպես համարվում է մտածողություն, սակայն սա անվանում են վերարտադրող, ոչ ստեղծագործական մտածողություն: Երբ խնդիրը լուծվում է կյանքի ընթացքում ձեռք բերված փորձի և սխալների մեթոդով, ապա մտածողությունն ու ուսուցումը ընթանում են որպես բարդ ընդհանրական գործընթաց: Սակայն անհրաժեշտ է նշել, որ առավել արդյունավետ է ստեղծագործական մտածողությունը:
Մարդու համար շրջակա աշխարհի մասին տեղեկություն ստանալու հիմնական աղբյուր հանդիսանում են զգայական իմացությունը` զգայությունները, ընկալումները: Սակայն այն ունի զգալի թերություններ, որոնք կարելի է լրացնել մտածողության միջոցով:
Զգայական իմացությունը կրում է մակերեսային, նկարագրական բնույթ: Սույնի միջոցով մենք տեղեկություններ ենք ստանում առարկաների և երևույթների արտաքին հատկանիշների մասին, որոնք տեսանելի են առերևույթ: Իսկ մարդուն առօրյա կենսագործունեության համար անհրաժեշտ է տեղեկատվություն ունենալ երևույթների միջև առկա պատճառական կապերի վերաբերյալ:
Բնական և սոցիալական պրոցեսների կառավարման, դրանք իր շահերին ծառայեցնելու նպատակով մարդը պետք է իմանա դրանց ծագման ու զարգացման օրենքները, որոնք զգայական ընկալման համար մատչելի լինել չեն կարող:
Բացահայտելով զգայական իմացությամբ ձեռք բերված գիտելիքների միջև պատճառական կապը` խորացնում ենք պատկերացումները բնական և հասարակական գործընթացների մասին: Ուսումնասիրելով երևույթը և նրա կապը այլ երևույթների հետ` մենք բացահայտում ենք նրա ներքին էությունը:
Զգայական արտացոլման արդյունքում հաճախ առաջ են գալիս պատրանքներ և եթե մարդը միշտ վստահի իր զգայարաններին, ապա սխալները կսկսեն հաճախակի լինել և երևույթների մասին պատկերացումները կլինեն աղճատված:
Զգայական իմացությունը կրում է կոնկրետ բնույթ, իսկ մտածողությունը առավել վերացական է և ընդհանուր: Մտածողության դեպքում կարողանում ենք կոնկրետ առարկաների ընկալման հիման վրա եզրահանգումներ անել նրանց դասերի ընդհանուր հատկությունների մասին: Այնուհետև մտածողությունը թույլ է տալիս ստացած գիտելիքները կիրառել նոր առարկաների նկատմամբ: Սա է պատճառը, որ մտածողության արդյունքում մարդու իմացության սահմաններն ընդլայնվում են: Սակայն անհրաժեշտ է նշել այն հանգամանքը, որ մտածողության և իրականության կապի խզումը կարող է հանգեցնել սխալ արդյունքի: Իրականութունից մարդու մտածողության խզումը բավականին հաճախադեպ երևույթ է և համարվում է խեղաթյուրված պատկերացումների:
Մտածողության գոյությունը հանգեցնում է այն բանին, որ մարդու զգայարանների վրա արտաքին գրգռիչների, իրադրությունների ազդեցություններին տրվող պատասխանները կորցնում են իրենց անմիջականությունը: Գրգռիչի ընկալման և պատասխան գործողության միջև ընկած են ներհոգեկան մտածական գործընթացներ: Ներքին գործընթացների արդյունքը լինում է այն, որ մարդը կարողանում է պատասխանել տվյալ իրադրության մեջ բացակայող գրգռիչներին, անցյալը տեղափոխում է ներկայի մեջ, իր հասկացություններում և մտապատկերներում փոփոխում է աշխարհը: Մարդու վարքը նույնպես միջնորդավորված է ներհոգեկան գործընթացներով` մասնավորապես նրա մտածողությամբ:

Էջ - Գին - Պատվիրել