Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Ռազմահայրենասիրական դաստիարակության հոգեբանական բնութագիրը
Ռազմահայրենասիրական դաստիարակությունը բազմապլանային, համակարգված, կոնկրետ նպատակաուղղվածություն ունեցող և կոորդինացված, պետական մարմինների կողմից իրականացվող գործընթացն է, որի հիմնական նպատակն է նախազորակոչային տարիքի անձանց մոտ ձևավորել հայրենասիրության գիտակցում, հավատարմության զգացում հայրենիքի հանդեպ, քաղաքացիական պարտքը կատարելու պատրաստակամություն, հայրենիքի պաշտպանությանն ուղղված այլ սահմանադրական պարտականությունների կատարման պատրաստակամություն:
Ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակն է նախազորակոչային տարիքի երեխաների մոտ զարգացնել հայրենասիրությունը որպես կարևոր հոգևոր-բարոյական և սոցիալական արժեք, անձի մոտ ձևավորել պրոֆեսիոնալ որակ, հմտություններ և համապատասխան պատրաստվածություն և պատրաստակամություն վերոնշյալները կիրառելու հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, հատկապես ռազմական և դրա հետ կապված պետական ծառայության այլ ոլորտներում:  
Ռազմահայրենասիրական դաստիարակության առջև դրված նպատակների իրագործման համար անհրաժեշտ է հասնել ներքոնշյալ խնդիրների լուծմանը`
•	նախազորակոչային տարիքի անձանց ռազմահայրենասիրական դաստիարակության արդյունավետ իրականացման համար համապատասխան պայմանների ապահովում,
•	երիտասարդների զգացմունքային ոլորտում և գիտակցության մեջ հայրենասիրական արժեքների, հայացքների և համոզմունքների հաստատում,  Հայաստանի Հանրապետության պատմության մշակույթի հանդեպ հարգանքի ձևավորում, պետական գիտակցության բարձրացում` հատկապես ռազմական ոլորտի գծով,
•	ռազմահայրենասիրական դաստիարակության նոր, առավել արդյունավետ համակարգի մշակում, որը հանարավորություն կտա ապահովելու երիտասարդության մոտ հայրենիքի հանդեպ հավատարմության զարգացման օպտիմալ պայմաններ, հասարակությանը և պետությանը ծառայելու պատրաստակամություն, 
•	ռազմահայրենասիրական դաստիարակության ամբողջական համակարգի արդյունավետ գործունեությունն ապահովող մեխանիզմի ստեղծում: 
Ռազմահայրենասիրական բովանդակության մեջ կարելի առանձնացնել միմյանց հետ սերտորեն փոխկապակցված երկու բաղադրիչ: Դրանցից առաջինը բնորոշվում է առավել լայն սոցիալ-մանկավարժական ուղղվածությամբ: Այն հիմնվում է այնպիսի տարրերի վրա ինչպիսիք են` դրական աշխարհընկալում և հայացքներ, կարևոր հոգևոր և բարոյական որակներ` սեր հայրենիքի հանդեպ, հարգանք օրենքի նկատմամբ, հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու պատրաստակամություն:  
Սոցիալ-մանկավարժական բաղադրիչը գերակշռող է և կազմում է ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքը: Հիմնվելով անձի որպես անհատի ձևավորման վրա և նրա մեջ զարգացնելով ՀՀ քաղաքացուն բնորոշ հայացքներ, դիրք, հետաքրքրություններ, գործունեության իրականացման մոտիվներ` կարելի է նախազորակոչային տարիքի անձին ամբողջովին նախապատրաստել ծառայությանը` հայրենիքի հանդեպ պարտքի կատարմանը: 
Ժամանակակից պայմաններում, երբ անհրաժեշտություն է առաջանում լուծել զինված ուժերի անձնակազմի մասնագիտացման հարցը, զինված ուժերում, ռազմական կազմավորումներում և մարմիններում նշանակալի կերպով աճում է ռազմահայրենասիրական դաստիարակության երկրորդ բաղադրիչի` հատուկ բաղադրիչի դերն ու նշանակությունը: Սույնը ենթադրում է դրա առավել խորը և հետևողական տարբերակում, նպատակների մանրակրկիտ և բազմակողմանի ուսումնասիրություն:
Ռազմահայրենասիրական դաստիարակության հատուկ բաղադրիչը բնորոշվում է առավել կոնկրետությամբ և գործնական ուղղվածությամբ: Սույնի գործնական իրականացումը նպատակաուղղված է ապահովելու` 
•	յուրաքանչյուր անձի կողմից հայրենիքի հանդեպ սեփական պարտավորությունների և դիրքի գիտակցում,
•	անձնական պատասխանատվության բարձրացում զինվորական և քաղաքացիական ծառայության իրականացման հանդեպ,
•	անհրաժեշտության դեպքում հայրենիքի պաշտպանության գործին պատրաստակամ լծվելու վստահություն, 
•	անձի հիմնական հատկանիշների, որակների, հմտությունների, սովորույթների ձևավորում, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական պարտքը բարեհաջող կատարելու համար: 
Հատուկ բաղադրիչի հիմքը հանդիսանում է սերը հայրենիքի հանդեպ, քաղաքացիական և ռազմական ծառայության հանդեպ հավատարմությունը, ռազմական պատիվը, արիությունը, հաստատակամությունը, նվիրվածությունը, տղամարդկությունը:
Ժամանակակից պայմաններում ռազմահայրենասիրական դաստիարակության շրջանակներում երիտասարդության համար առաջնահերթ են համարվում հոգևոր-բարոյական արժեքները`
•	համաժողովրդականությունը ազգային մասշտաբով,
•	անհատական տեսանկյունից սոցիալական և հասարակակն շահերի գիտակցում, 
•	պետական և հասարակական կառուցվածքի, գործող քաղաքական համակարգի հանդեպ հավատարմություն,
•	 հայրենասիրություն, նվիրվածություն հայրենիքին,
•	Հայաստանին բնորոշ ավանդույթների պահպանման, զարգացում և շարունակականություն, 
•	նվիրվածություն, դժվարությունները և զրկանքները հաղթահարելու կարողություն,
•	մարդասիրություն և բարոյականություն, սեփական ինքնագնահատականի գիտակցում,
•	սոցիալական ակտիվություն, պատասխանատվություն, անհանդուրժողականություն իրավունքների խախտման նկատմամբ:
Վերոնշյալ հոգևոր և բարոյական արժեքների ձևավորման գործում առանձնակի կարևորությամբ առանձնանում է դպրոցը: Այս արժեքները երիտասարդի մեջ արմատավորվում են հայ գրականության, հայ եկեղեցու պատմութայն, պատմության, ռազմագիտության դասընթացների անցկացման միջոցով, որոնք պարտադիր կերպով նախատեսված դպրոցական ծրագրում: Ահա սրանում է դրսևորվում պետական կառույցների մասնակցությունը ռազմահայրենասիրական դաստիարակության գործին, հատկապես ՀՀ Կրթության նախարարությունը: 
Ռազմահայրենասիրական դաստիարակության սկզբունքների թվում, որոնք հանդիսանում են գործնական գործունեության իրականացման հիքմ սույն ոլորտում, առանձնացվում են` գիտատեխնիկական, մարդասիրություն, ժողովրդավարություն, Հայաստանի մշակութային և պատմական ժառանգության, հոգևոր արժեքների և ավադույթների առաջնահերթություն, երիտասարդության զարգացման գործընթացի  համակարգվածություն, իրավահաջորդություն և շարունակականություն, դաստիարակության արդյունավետությունը  ապահովող կիրառվող  միջոցների, մեթոդների բազմազանութուն, դրա նպատակաուղղվածությունը անհատի հնարավորությունների, ունակությունների և որակների զարգացմանը անհատական տեսանկյունից, դրա սերտ և անքակտելի կապը դաստիարակության այլ տեսակների հետ: 
Այս սկզբունքների ռեալիզացիան ռազմական ծառայության ոլորտում  նպատակ ունի նախազորակոչային տարիքի անձանց  մոտ զարգացնել ռազմական ծառայության հանդեպ հետաքրքրվածություն: Հայրենիքի պաշտպանության քաղաքացիական և հասարակական ծառայության պատրաստակամության և բարեհաջող կատարման համար անհրաժեշտ են ներքոնշյալ գործողությունները` 
•	Հոգևոր-բարոյական` անձի կողմից բարձրագույն արժեքների, իդեալների, սոցիալական կարևոր իրադարձությունների և իրական կյանքի երևույթների գիտակցում, վերոնշյալների հանդեպ կառավարելու ունակություն, դիրքի, պրակտիկ գործողությունների և վարքագծի ձևավորում: Այն ներառում է բարձր մշակույթի և կրթվածության զարգացում, գաղափարների գիտակցում, բարոյական արժեքների, մասնագիտական և էթիկական վարքագծի չափանիշների, ռազմական պատվի ձևավորում,
•	Պատմական` մեր արմատների, հայրենիքի միօրինակության, նրա ճակատագրի հանդեպ պատասխանատվության գիտակցում: 
•	Հայրենասիրական` կարևոր հոգևոր բարոյական և մշակութային-պատմական արժեքների դաստիարակում, որոնք արտահայտում են մեր հասարակության ընդհանուր դեմքը, ձևավորում են ազգային ինքնագիտակցություն, ապրելակերպ, աշխարհընկալում: Այն ներառում է անմնացորդ սեր հայրենիքի հանդեպ, նվիրվածություն, տվյալ ազգին պատկանելու հպարտություն, ազգին և հայրենիքին ծառայելու պատրաստակամություն:
•	Պրոֆեսիոնալ-գործնական` ռազմական ոլորտի հետ կապված աշխատանքի հանդեպ բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքի ձևավորում, ծառայողական պարտականությունների ակտիվ կատարման ձգտում: 
•	Հոգեբանական` նախազորակոչային տարիքի անձանց մոտ հոգեբանական բարձր կայունություն, պատրաստվածություն` կատարելու բարդ և պատասխանատու հանձնարարություններ ցանկացած պարագայում, ունակություն հաղթահարել դժվարությունները և ինքնազրկումները, անհրաժեշտ հոգեբանական կողմերի ամրապնդումը և ձևավորումը, որոնք անհրաժեշտ են ոչ միայն  ռազմական ծառայության ոլորտում: 
•	Դաստիարակություն ռազմական ավանդույթների հիմքով: 
Ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացման հարցում կարևոր նշանակություն ունի նախազորակոչային տարիքի անձանց մասնակցությունը զորակոչված ազգականների երդման արարողություններին: 
Վերոնշյալ կետերը բոլորը սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ, պրակտիկ գործունեության ընթացքում կիրառվում են միաժամանակ: 
Ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում կարևոր նշանակություն ունեն դեռահասի հոգեբանական առանձնահատկությունները: Դեռահասի օրգանիզմում կատարվող կազմա-բնախոսական էական փոփոխությունները երկար ժամանակի ընթացքում հիմք են հանդիսա¬ցել այնպիսի տեսությունների առաջ քաշման համար, ըստ որոնց դե¬ռահասի առանձնահատկություններն ու զարգացման ճգնաժամային փուլի երևույթները կենսաբանական պայմանավորվածություն ունեն։ Դեռահասների կյանքում ճգնաժամի և որոշ յուրահատկու¬թյունների խմբի առկայությունը Հոլլը և Ֆրոյդը (այսպես, կոչված, «բիոգենետիկական ունիվերսալիզմի» ստեղծողները) համարում Էին անխուսափելի և համապարփակ ( ունիվերսալ) երևույթներ, քանի որ դրանք կենսաբանորեն են պայմանավորված։
Թե´ ռազմահայրենասիրական, թե´ առհասարակ դաստիարակության հարցում  դեռահասության տարիքը կարևորվում է այն հանգամանքով, որ այս տարիքում է ձևավորվում ես-ը: Այս շրջանում դեռահասի մոտ ուժեղանում է ինքնադիտման նկատմամբ հակումը, եսակենտրոնությունը, ընկնում է ես-ի կայունությունը, ինքնահարգանքը, էապես փոխվում է ինքնագնահտականը: Դեռահասները շատ ավելի հաճախ, քան երեխաները, մտածում են, որ ծնողները, ուսուցիչները և հասակակիցները իր մասին վատ կարծիք ունեն: Նրանք շատ հաճախ դեպրեսիվ վիճակների մեջ են ընկնում: Սակայն 15 տարեկանից հետո պատկերը փոխվում է դեպի լավը:
Դեռահասն իրեն ճանաչելու (սեփական ես-ի հետ նույնացում) պահանջմունքի և մշտական ռեֆլեքսի շնորհիվ, իր էությունը բացահայտելու ձգտման շնորհիվ զրկվում է հոգեկան հանգիստ կյանքից: Դեռահասի զգացումները բռնկվող են. երբեմն ոչինչ չի կարող խանգարել նրան հասնել նպատակին, այդ պահին նրա համար գոյություն չունի ոչ բարոյական արժեք, ոչ էլ վախ մարդկանց և մահվան նկատմամբ: Երբ ոգևորությունը անցնում է, նա դատարկված է, և թվում է, ոչինչ նրան ուժ չի տալիս: Բայց մի փոքր էլ ու նորից նա բռնկվում է նոր ցանկության կրքով: Իր և ուրիշների նկատմամբ ռեֆլեքսիան դեռահասի մեջ բացահայտում է սեփական ոչ կատարյալ խորությունը և դեռահասը ընկնում է հոգեբանական ճգնաժամի մեջ: 
   Մարդու անհատական որակները ձևավորվում և գիտակցվում են ավելի շուտ, քան անձնային հատկությունները, այստեղից էլ ես-ի «մարմնական» և բարոյա-հոգեբանական բաղադրիչների ոչ միանման հարաբերությունը: Դեռահասները ավելի զգայուն են իրենց մարմնի և արտաքինի յուրահատկությունների նկատմամբ, նրանք իրենց զարգացումը համեմատում են ընկերների զարգացման հետ: Այսինքն` արտաքինը կարևոր էլեմենտ է դեռահասների ինքնագիտակցության մեջ: 
Դեռահասության փուլի կարևորությունն ու առանձնահատուկ տեղը պայմանավորված է նրանով, որ չափահասի և դեռահասի միջև հաստատ¬ված և մանկության տարիքին հատուկ հարաբերությունները հենց այս¬տեղ են փոխարինվում այնպիսի փոխհարաբերություններով, որոնք հա¬տուկ են չափահաս մարդկանց շփման պրոցեսներին։ Այդ անցումը իրենից ներկայացնում է դեռահասի և չափահասի սոցիալական փոխ¬ներգործությունների նոր եղանակների կազմավորման պրոցես։ 
Դեռա¬հասի վարքը, նրա ինքնագնահատումն ու իր նկատմամբ մեծերի կող¬մից ցույց տրվող վերաբերմունքի գնահատումը միջնորդավորող նոր կանոնները դառնում են ձևավորվող բարոյական աշխարհայացքի հիմքը։ 
Ռազմահայրենասիրական դաստիարակությանը մեր երկրում տարեցտարի ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում: Կազմակերպվող տարաբնույթ միջոցառումների թվում առաջնային տեղ է զբաղեցնում դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդումը: Շատ բան է արվել մինչ այժմ, սակայն այսօր էլ խնդիրները ոլորտում քիչ չեն: Ամեն տարի շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ղեկավարները ընդլայնված համատեղ նիստերի ընթացքում քննարկում են դրանց վերացման, աշխատանքների բարելավման հետ կապված հարցերը: Բնականաբար, աշխատանքները չեն սահմանափակվում տարեկան մեկ անգամ արդյունքների ամփոփմամբ: Պարբերաբար  ոլորտի պատասխանատուները հանդիպումներ են ունենում տեղերում, պարզում ուսումնական գործընթացի արդյունավետությունը, տալիս նոր հանձնարարականներ: 
Արդեն մի քանի տարի է, ինչ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարների համատեղ հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է օգնել դպրոցներին ռազմահայրենասիրական ուսուցման բազա ստեղծելու և անհրաժեշտ գրականությամբ ապահովելու գործում: Խմբում ներգրավված են նաև այլ շահագրգիռ կառույցների, մասնավորապես՝ ոստիկանության ներկայացուցիչներ: Որպես աշխատանքի արդյունավետության ցուցանիշ` առաջին հերթին նշվեց կրթօջախները ուսումնական զենքով ապահովելու գործընթացը:  
Եթե 2000թ. զենքով ապահովվածությունը ողջ հանրապետությունում կազմել է 15 տոկոս, ապա այժմ այդ ցուցանիշը 79 տոկոս է: Կան մարզեր, որտեղ բոլոր դպրոցները ունեն ուսումնական զենքեր: Մի մասը, սակայն, դեռևս թերանում է: 
ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, ոստիկանության կողմից հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ յուրաքանչյուր տարի տարվում են բազմաթիվ աշխատանքներ: 
Ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը լուրջ սպառնալիք է մեր հայրենիքի համար: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր ստեղծել հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ: Խնդիր, որը արդիական է ոչ միայն կրթության և պաշտպանության համակարգի համար, այլև իր արդիականությունն է պահպանում հասարակական զարգացումների ընթացքում: 
Կրթությունը միայն գիտելիքի փոխանցման և հմտությունների և կարողությունների ձևավորման գործ չէ, կրթությունը նաև արժեքների վերարտադրման և փոխանցման գործընթաց է. Հետևաբար՝ չի կարելի կրթության մեջ թերագնահատել դաստիարակչական բաղադրիչը: Այսպիսով` հաշվի առնելով բանակ- դպրոց կապը և այդ կապի ամրապնդման անհրաժեշտությունը` ամեն տարի պարբերաբար կազմակերպվել են արիության դասեր, ՊՆ աջակցությամբ աշակերտների այցելություններ Մայր Հայաստան, Սարդարապատ թանգարաններ և պատմական հուշահամալիրներ:  
Իրականացվել են նաև սոցհարցումներ ՀՀ մարզերում և Երևանում: Հարցվածների 31 տոկոսը կարծում է, որ հայրենասեր դաստիարակելու համար դպրոցը պետք է նախևառաջ սերմանի հայրենասիրություն: Հարցմանը մասնակցած զինակոչիկներից շատերը գտնում են, որ պետք է ավելացնել նախնական զինվորական պատրաստության ժամերը, դրանք դարձնել առավել հետաքրքիր ու գործնական, կազմակերպել էքսկուրսիաներ դեպի զորամասեր, աշակերտներին ծանոթացնել բանակի առօրյային: 
Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ պետք է առավել լրջորեն վերաբերվել դպրոցներում ֆիզկուլտուրայի դասերին։ Իսկ ընդհանուր առմամբ՝ խնդիրն ամենուրեք նյութատեխնիկական բազայի անկատարությամբ է պայմանավորված: Կարծում եմ, որ առաջիկա տարիներին նյութատեխնիկական բազայի ձեռքբերման և թարմացման առումով լուրջ փոփոխություններ չեն լինի, հետևաբար առաջարկում եմ  ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ մշակել քիչ ծախսատար մոդել:
Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը երկրի անվտանգության ապահովման տարրերից մեկն է:
Յուրաքանչյուր պետության ռազմական ներուժը՝ ուղղված  սեփական անվտանգության ապահովմանը, ներառում է տնտեսությունը՝ իր բոլոր ոլորտներով, բանակը, ինչպես նաև աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը:
Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրն կրթության ոլորտի համար ունի սկզբունքային նշանակություն։ Կրթության համակարգը տալիս է ոչ միայն գիտելիքներ, այլև պատրաստում է հայրենիքի ապագա պաշտպաններին։
Խոսելով դպրոցներում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված աշխատանքների մասին,  նշեմ, որ այսօր հանրապետության  50-ից ավելի դպրոցներ ունեն կահավորված ՆԶՊ դասասենյակներ:
Այսօր կրթական ոլորտի բարեփոխումների գործընթացում առանձնակի տեղ է հատկացվում դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, մասնավորապես նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդմանը դպրոցներում:
Դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքները, եղած խնդիրները, դրանց լուծման և աշխատանքների բարելավման հետ կապված հարցերը քննարկվում են տարբեր խորհրդակցություններում, որին մասնակցում էին դպրոցների տնօրեններ, զինղեկներ, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ:  
Խոսելով դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, նշենք այն դրական առաջընթացը, որ առկա է ոլորտում շնորհիվ կրթության և գիտության նախարարության հետ ակտիվ համագործակցության: 
Պետք է նախազորակոչային տարիքի անձանց մեջ ռազմահայրենասիրություն սերմանել՝ սկսած դեռևս վաղ տարիքից, և ապա այն ամրապնդել դպրոցական հասակում: Ռազմահայրենասիրական ճիշտ դաստիարակությունը կնպաստի, որ պատանիները ավելի շատ դիմեն ռազմաուսումնական հաստատություններ: 
Բանակում պատշաճ կարգապահություն ապահովելու համար նախ պետք է մտածենք դպրոցում ապագա զորակոչիկների դաստիարակության մասին: Այս հարցում հետևողական պետք է լինի ՀՀ պաշտպանության նախարարությունը: Տղաների մոտ զենքին տիրապետելու արվեստը, զինվորական պատրաստվածությունն ու ռազմահայրենասիրական դաստիրակությունը բարձր մակարդակին հասցնել՝ մինչ նրանց բանակ զորակոչվելը: Այս ամենը հնարավորինս ամուր հիմքերի վրա դնելու անհրաժեշտություն կա դպրոցներում: 
Զինղեկներից պահանջվում են ուսումնական ծրագրերում ռազմահայրենասիրության թեմաների ներառումը՝ ռազմահայրենասիրական միջոցառումներով: Կրթական ծրագրին համապատասխան՝ Ռազմագիտություն առարկան 8-11-րդ դասարաններում ուսումնասիրում են շաբաթական մեկ դասաժամ ծանրաբեռնվածությամբ: 
Դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիրակություն իրականացնելու համար պահանջվող նյութատեխնիկական և ուսումնական բազան, տնօրենների գնահատմամբ, այսօր ապահովված է: Որոշ դպրոցներում, սակայն, բավարար չեն շենքային պայմանները: 
Նշված շենքային պայմաններից բացի, ավագ դպրոցներն ունեն նաև այլ խնդիր: Դպրոցականներն ավագ դպրոց գալիս են հիմնական դպրոցից, որտեղ ռազմահայրենասիրական դաստիարակությունը  լավ հիմքերի վրա դրված չէ: