Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Ա. Կարլ Ռոջերսի հումանիստական տեսությունը և հոգեբանությունը
Հումանիստական տեսությունը ծնունդ է առել  Ամերիկայում՝ 1960-ական թվականներին: Այն նաև անվանում են  հոգեբանության երրորդ ուժ, քանի որ այն ի զորու էր փոխարինելու  ոլորտի երկու տեսություններին՝  բիհևորիզմ և հոգեվերլուծություն:
Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնցով հումանիստական մոտեցումը տարբերվում է  հոգեբանության այլ ուղղություններից: Այն  հիմնված է սուբյեկտիվ մոտեցման վրա, բացառում է դետերմինիզմը և  հիմնված է  դրական աճի վրա ի տարբերություն պաթոլոգիայի: Հոգեբանների մեծամասնությունը գտնում են, որ միայն բիհևորիզմը կարող է օբյեկտիվորեն հասկացվել, սակայն հումանիստները պնդում են, որ սա արդյունքն է այն բանիի, որ անհատը ի զորու չէ հասկանալ սեփական  վարքագիծը: Այսպես, հումանիստները, ինչպես Ռոջերսը, պնդում էին, որ վարքագիծը անհատական և սուբյեկտիվ երևույթ է: Միևնույն ժամանակ նրանք պնդում են, որ այս գաղափարը ընդունում են ոչ գիտական հիմքերով, քանի որ վերջիվերջո բոլոր անհատները սուբյեկտիվ են, ինչը գիտական մոտեցումը դարձնում է ոչ այնքան հուսալի: Հումանիստական տեսությունը ուղղված է  մարդկային գոյության բոլոր ասպեկտների ուսումնասիրությանը՝  սեր, հույս, ստեղծագործական ներուժ, միևնույն ժամանակ ընդգծում է  մարդ-շրջակա միջավայր փոխգործակցության կարևորությունը: 
Բուգենտալը, հումանիստական հոգեբանության ամերիկյան ասոցիացիայի առաջին նախագահը, մեկնաբանում է հիմնական ենթադրություններից մի քանիսը: «Նախ և առաջ, մարդկային բնության  ճիշտ ճանաչումը հնարավոր է միայն մարդու, այլ ոչ թե կենդանիների  ուսումնասիրության արդյունքում: Երկրորդ, հոգեբանությունը պետք է ուսումնասիրի  անհատական դեպքեր, ոչ թե  խմբի միջին արդյունավետություն: Երրորդ, հոգեբանությունը պետք է ուսումնասիրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին վարքագիծը, և ենթադրվում է, որ  անհատները պետք է  ցուցաբերեն  ազատ կամքի որոշակի մակարդակ»: 
Կարլ Ռոջերսը ոչ միայն  հումանիստական տեսության հիմնադիրներից մեկն է, այլև 20—րդ դարի հայտնի թերապևտներից էր: Հետազոտությունները, որոնք կատարվել են նրա կենդանության տարիներին և մահից հետո, ցույց են տալիս, որ Ռոջերսը ամենամեծ ազդեցությունն է ունեցել թերապևտների մտածողության և կլինիկական պրակտիկայի վրա, քան որևէ այլ հոգեբան: 
Ռոջերսի աշխատանքում առկա են երկու հիմնարար մոտեցումներ, որոնք առանձնակի կարևորություն են ներկայացնում: Առաջին, Ռոջերսը խոսում էր այն մասին, որ  առողջ զարգացումը պետք է տանել այնպես,  ինչպես անհատներն ընդունում են դրանց գոյությունը: Առողջ մարդը կձգտի տեսնել համապատասխանություն իր մտքերի միջև: Այն դեպքում, երբ որևէ մեկը չի ձգտում կայուն համապատասխանություն ապահովել բոլոր ժամանակներում, ապա հարմարվողականության հարաբերական աստիճանը խոսում է առողջության մասին: 
Երկրորդ հիմնարար  գաղափարը, որն առկա է  Ռոջերսի աշխատություններում այն է, որ թերապևտը կարևոր դեր ունի առողջ աճի ասպարեզում: Ռոջերսի կողմից անվանված անձնակողմնորոշված թերապիայի շրջանակներում թերապևտը  ձգտում է  դրսևորել ապրումակցում, բաց և անկասկած դրական վերաբերմունք: 
 
                         