diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Աֆեկտիվ ոլորտի ուսումնասիրությունները, անձի զարգացման կառավարման, կամքի և մարդկային վարքի հիմնախնդիրը

Աֆեկտները հույզերի այն հատուկ տեսակներն են, որոնց բնորոշ են հետևյալ հիմնական գծերը. դրանք ուժեղ հույզեր են, սկսվում են հանկարծակի, լիովին ընդգրկում են մարդուն և բուռն ընթացք ունեն: Աֆեկտները նաև կարճատև հուզական վիճակներ և պրոցեսներ են: Դրանք չեն կարող շատ երկար տևել, քանի որ հսկայական եռանդ են խլում մարդուց և արագորեն հոգնեցնում են: Աֆեկտներ են համարվում կատաղությունը, զմայլավծությունը, զայրույթը, մոլեգին հրճվանքը, որն ուղեկցվում է քրքիջով, խոր հուսահատության վիճակը և այլն: Ինչպես տեսնում ենք, դրանցից մի քանիսը մեզ արդեն ծանոթ հիմնական հույզերի առավել ուժեղ տարատեսակներն են:
Հասկանալի է որ այդպիսի խորն ու ուժեղ հուզական վիճակները չին կարող չազդել գտակցության և վարքի վրա: Աֆեկտների առաջացման դեպքում դիտվում են գիտակցության և ողջ հոգեկանի փոփոխություններ: Փոխվում են մարդու ընկալումները, հիշողությունը, մտածողությունն ու երևակայությունը: Մարդը կորցնում է վերահսկողությունն ու գործողությունների նկատմամբ և սկսում է այնպիսի բռնկուն, իմպուլսային գործողություններ կատարել, որոնց համար հետագայում ափսոսանք, իսկ հաճախ նաև ամոթ է զգում:
Աֆեկտները խորապես փոխում են ողջ օրգանիզմի վիճակը, նյարդային համակարգի տարբեր բաժինների աշխատանքը: Դրա արտահայտություններից են մարմնիդիրքի, շարժումների և հատկապես դիմախաղի փոփոխությունները: Եբ սկսվում է աֆեկտիվ վիճակը և աստիճանաբար ուժեղանում և խորանում է, օրինակ հուսահատությունը, ապա մարդը կարող է անհանգիստ դառնալ և անկազմակերպ գոծողություններ կատարել, գոռգոռալ, ծիծաղել, բնորոշ դիմախաղ ունենալ: Նրա շնչառությունն ու սրտի աշխատանքն արագանում են: Այս վիճակում մարդն այլևս չի կարողանում կենտրոնացնել ուշադրությունը և զգայաշարժողական փոխհամաձայնեցում պահանջող գործողություններ կատարել:
Աֆեկտը, որքան էլ կարճատև լինի, ունենում է երեք փուլ` նախապատրաստական, պայթյունի և ավարտի փուլ: Այդ փուլերից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունները: Նախապատրաստական փուլում գիտակցությունը միշտ պահպանվում է: Բայց հույզը սկսում է ուժեղանալ և մարդու ուշադրությունը կենտրոնանում է որոշակի օբյեկտի կամ մտապատկերների վրա, իկ մյուս առարկաների և իրադարձությունների ընկալումներն արդեն աղճատվում են: Առաջանում է որևէ մտադրություն անպայման իրագործելու ուժեղ ներքին մղում: Անձի մյուս բոլոր մասերը կարծես ժամանակավորապես դադարեցնում են են իրենց գոյությունը:
Պայթյունի փուլին բնորոշ են գերուժեղ հույզը և այն անկազմակերպ ործողությունները, որոնց մասին արդեն նշեցի: Անձը կորցնում է ինքնատիրապետումը, կամածին ինքնակառավարման ընդունակությունը:
Գիտակցությունը մթագնում է, նրա ոլորտը խիստ նեղ է դառնում: Մարդուն թվում է, թե իր գլուխը մշուշի մեջ է և գտնվում է կես քուն կես արթուն վիճակում: Եթե աֆեկտներն են վրեժի, խանդի և նախանձի զգացումների իրադրական դրսևորումները, ապա մարդը կարող է ագրեսիվ գործողություններ կատարել: Սակայն այդ ագրեսիայի փոխարեն որոշ դեպքերում դիտվում են նաև անօգնականություն, անհանգիստ ու աննպատակ, անկապ գործողություններ, շփոթվածություն:
Երրորդ, ավարտական փուլը, ինչպես արդեն տեսանք, աչքի է ընկնում ֆիզիկական և հոգեկան ուժերի թուլացմամբ, մարդն իրեն քամված, սպառված և դատարկ է զգում:
Եթե աֆեկտիվ վիճակի առաջացման հենց սկզբից մարդը ոչինչ չի ձեռնարկում այն կանխելու համար, ապա այդ հոգեվիճակը կարող է խորանալ և հասնել ինքնատիրապետման կորստի, բռնկուն, չկշռադատված գործողությունների, որոնց առաջ բերող հիմնական դրդապատճառը հենց այդ հուզական վիճակն է: Երբ անցնում է աֆեկտի բարձրագույն աստիճանը` գգաթային, պայթյունի փուլը, ապա մարդու ուժերը երբեմն այնքան են նվազում, որ նա անտարբեր ու անգործունյա է դառնում, գրեթե անշարժ, քնելու ցանկություն է ունենում: Դա աֆեկտիվ ցնցվածության, կամ այլ կերպ ասած, շոկի վիճակն է, որը երբեմն մահացու ելք է ունենում:
Որոշ աֆեկտիվ վիչակներում մարդը ոչ թե բուռն ու անկանոն շրժումներ է կատարում, այլ քարանում է: Այդպես է պատահում, օրինակ, հանկարծահաս վտանգի հանդեպ, խոր սարսափ ապրելիս:
Երբ մենք ծանոթանում են աֆեկտների առաջացման ընթացքին և առանձնահատկություններին, ապա տեսնում ենք, որ դրանք շատ հաճախ սովորական հւյզերի և զգացմունքների գերուժեղ, ծայրահեղ աստիճանի հասած ձևերն են:
Ահա թե ինչու միանգամայն ճիշտ են նկատել հոգեբանները, որ շատ զգացմունքները կարող են ընթանալ աֆեկտների ձևով: Օրինակ, երկու անձնավորւթյուններ ստանում են միևնույն հաճելի լուրը, երկուսն էլ հրճվանքի մեջ են, բայց մեկի հրճվանքը զուսպ է, ընթանում է ոպես չափավոր ուրախություն, իսկ մյուսն այդ հրճվանքն ապրում է խելահեղ ուժով: Այս տարբերությունները, անկասկած, պայմանավորված են անձի խառնվածքով և այլ առանձնահատկություններով:
Դիտվում է նաև ինքնաաֆեկտցիայի երևույթ: Մարդիկ շատ հաճախ իրենք իրենց կամքով դնում են նման վիճակի մեջ, երբեմն նույնիսկ ձևացնելով, թե իբր բուռն հույզեր են ապրում: Այդպես հաշվենկատ Դոն Ժուանը սիրահարվածի դեր էր խաղում:
Եբեմն աֆեկտ առաջ բերող պատճառը և օբյեկտը, որն աֆեկտի առարկան է,հայտնի են լինում: Սակայն աֆեկտը կարող է նաև անառարկայկան լինել կմ գոնե այդպիսին թվալ, քանի որ նրա պատճառն ու առարկան չեն գիտակցվում: Այդպես մարդը կարող է չպատճառաբանված հրճվանք` էյֆորիա ապրել, ինչպես նաև հակադարձ տիպի հուզական վիճակ` դիսֆորիա: Դրանք աֆեկտների որակապես տարբեր տիպեր են:
Կատեքսիս են անվանում, հիմնականում հոգեվերլուծական գրկանության մեջ, այնպիսի աֆեկտը, որը գտել է իր օբյեկտը, ուղղված է դեպի այն, ընդ որում օբյեկտը կարողէ բավարարել անձի պահանջմունքները կամ հանգեցնել զրկվածության:
Որևէ օբյեկտի հետ առնչվելիս աֆեկտ ապրելն ունի հարմարվողական նշանակություն, քանի որ աֆեկտի ազդեցության տակ անհատի մեջ մշակվում է առանձնահատուկ պատասխան այդ նույնօբյեկտի նկատմամբ, որը և ամուր կերպով, հուզական հիշողության մեխանիզմի օգնությամբ, տպավորվում է մարդու հոգեկանում: Այնուհետև, երբ նույն մարդը կրկին հայտնվում է նման իրադրություններում, այդ հակազդումն ինքնաբերաբար և ընտրականորեն վերարատդարվում ու ապահովում է ադապտացիան: Սակայն աֆեկտի ազդեցության տակ կարող են ձևավորվել և հիշողության մեջ պահվել նաև անհարկի, դեգադապտիվ գործողություններ:
Աֆեկտներ հաճախ են ռաջանում միջանձնային փոխհարաբերություններում, երբ մարդիկ շփվում են մեծ ու փոքր սոցիալական խմբերում: Միտինգների և հավաքների ժամանակ, մարզահրապարակներում, պատերազմների և ռազմական այլ գործողությունների ընթացքում առաջանում են այնպիսի ուժեղ աֆեկտիվ վիճակներ, որ դրանց ազդեցության տակ մարդկանց առօրյա վարքն ու կուլտուրան ժամանակավորապես կարծես անհետ կորչում են Լինչի դատաստանի դեպքերը այդ դրույթի համոզիչ վկայություններն են: Խմբային աֆեկտի հայտնի օրինակ է խուճապը, որը ֆդիտվում է բնական աղետների և պատերազմների ժամանակ, կեղծ տեղեկատվության ազդեցության տակ և այլ դեպքերում:
Աֆեկտներ մարդկանց մեջ ամենից հաճախ առաջանում են սթրեսների և ֆրուստացիաների պայմաններում, օրինակ բրկության տեսակները: Դրանք են ցասումը, կատաղությունը, մոլեգնությունը և զայրույթը: Սրանք կամում են ագերսիայի հոգեբանական կորիզը, նրա ներհոգեկան կողմը, թեև ագրեսիվության հիմքում ընկած են նաև թշնամանքի բարդույթը, ինչպես նաև մտածական տարրեր:
Շատ հաճախ բարկությունը ոչ թե մեկ ուժեղ ֆրուստատորի ազդցության հետևանք է, այլ փոքրիկ դժգոհությունների, առօրյա աննշան թվացող ֆրուստրացիաների հետևանքների կուտակման արդյունք: Այդ աֆեկտը ակտիվանում է մարդուն` մղելով նրան նպատակասլաց գործունեության: Այս իմաստով էլ ֆրուստացիաներն ու աֆեկտները կարող են օգտակար լինել և նպաստել անձի հասունացմանը: Բայց քանի որ ավելի հաճախ բարկությունը վնասակար է ինչպես բարկացողի, այնպես էլ շրջապատողների համար, ապա պետք է գտնել նրա հաղթահարման կամ վեհացման ուղիներ: Բարկանալու փոխարեն ավելի լավ է նրա հետ կապված ավերիչ ուժի եռանդն օգտագործել վեհ նպատակների հասնելու համար: Օրինակ, եթե ձեր մրցակիցն առաջա է անցել և արդեն մոտ է իր նպատակին, ապա ձեր զայրույթը կարող է ավելի վնասել ձեր գործինԼ Ավելի լավ է այն օգտագործել արդյունավետ գործունեության մոտիվացիան ուժեղացնելու նպատակով:
Գերուժեղ, հիվանդագին աֆեկտները միշտ հետաքրքրել են հոգեբույժներին, այդ պատճառով էլ հիմնականում ուշադրության են արժանացել նրանց աշխատություններում:Աֆեկտները մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև իրավաբանների համար, քանի որ շատ հնցագործություններ կատարվում են աֆեկտների ազդեցության տակ:
Որպեսզի անհատը անձ դառնա, նա պետք է ֆիզիկական և հոգեկան զարգացման որոշակի մակարդակի հասնի:Զարգացման պրոցես ասելով` հասկանում ենք անձի առաջընթաց շարժումը, փոփոխությունը:Պրոցես բառը լատիներեն է և նշանակում է առաջընթաց, շարժում:Երեխան ծնված օրվանից կրում է քանակական և որակական փոփոխություններ և տարիների ընթացքում դառնում է կենսաբանական տեսակ` մարդ, սոցիալական էակ:Ուստի ծնվելու պահին երեխան դեռ անձ չէ, այդպիսին դառնում է զարգացման պրոցեսում:
Անձի զարգացումը չափազանց բարդ, երկարատև ու հակասական գործընթաց է և ենթակա է կառավարման:Անձի զարգացման հիմքում ընկած են 3 հիմնական գործոններ` ժառանգականության, միջավայրի և դաստիարակության:
Գիտակցված անհրաժեշտությամբ գործելը և ընդունելը հավասարապես որոշման մեջ, մարդը ոչ հաճախ է անցում կատարում իր յուրացմանը: Միայն մոտիվացիայով էլ այդ անցումը բացատրելը անհնար է, ինչպես անհնար է բացատրել և այն, թե ինչու մարդիկ երբեմն իրական ոչինչ չեն ընդունում իրենց որոշումների իրականացման համար:
Երբ մարդիկ դիրքավորվում են հավասար գիտելիքներով և կարողություններով` ամուր մնալով հարազատ համոզմունքներին և տեսակետներին` կյանքի տարբեր աստիճաններում, վստահ և ինտենսիվ անցնում են որոշմանը իրենց դեմ եղած խնդիրներին կամ, երբ բախվում են դժվարությունների, նրանցից մի քանիսը դադարում են գործել, իսկ մնացածները գործում են կրկնակի էներգիայով, այդ երևույթները կապվում են նրանց կամքի երևան գալու հետ:
Կամքը, դա գիտակցված մարդու սեփական վարքի կարգավորումն է և գոծունեությունը` արտահայտված կարողության մեջ հաղթահարել ներքին և արտաքին դժվարությունները նպատակաուղղված գործողությունների և արարքների իրականացման ժամանակ:
Կամքի ֆունկցիաներից մեկը համարվում է մարդու ճանաչողական գործունեության և պրակտիկայի կարգավորումը: Հետևաբար, կամքը, ինչպես նաև ըմբռնումը, մտքերը, երևակայությունը, կամքը պայմանավորված է շրջապատի գործունեությամբ: Խոչընդոտները և դժվարությունները, որոնք մարդը պետք է հաղթահարի, լինում է երկու տեսակ` արտաքին և ներքին: Արտաքին դժվարությունները և խոչընդոտները դրանք սովորական օբյեկտիվ դժվարություններ են և խոչընդոտներ են , պայմաններ, իրավիճակներ, հակագործողություններ են ուրիշ մարդկանց նկատմամբ: Երկրորդ տեսակին են պատկանում համառորեն չցանկացող մարդը, ով անցնում է այն, ինչը պետք է անել` գոյության և բացառության ցուցաբերում կամ խոսքին հակառակ եղանակ, դրդումը, մարդու հետաքրքրությունները, սեղմված էմոցիոնալ վիճակը, ծուլությունը, վախի զգացմունքը և այլն:
Վարքը մարդու այն շարժողական գործողությունները և դրանց համակարգերն են, որոնք մատչելի են դիտման համար: Վարքն այն է, ինչ մարդ իրականում կատարում է իր շարժողական օրգանների օգնությամբ:

Էջ - Գին - Պատվիրել