diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Ծառահատում

Ծառահատում


Ծառահատում բառը ինքնին խոսում է երևույթի մասին: Մի՞թե կարելի է ծառերը կտրել ու անխնայողաբար օգտագործել: Բնականաբար, ողջ գիտակից հասարակությունը դեմ է սույն երևույթին, իսկ ոչ գիտակից մասը զբաղվում է դրա իրականացմամբ:Ճիշտ է ծառերից պատրաստում են բազմաթիվ իրեր, օգտագործում են, որպես շինանյութ,վառելիք և այլ բնագավառներում: Սակայն ,եթե այսպես շարունակվի բուսականությունն կվերանա, իսկ դրա համար անհրաժեշտ է կանխել ապօրինի ծառահատումները, ամեն տարի պետք է բոլոր տեղերում ծառատունկ կազմակերպվի, որը կնպաստի բուսականության զարգացմանը և կնպաստի մաքուր միջավայրի ստեղծմանը, և իհարկե մենք ի վերջո մաքուր օդ կշնչենք: Իսկ, եթե մենք չպահպանենք այս կանոնները,և չմտածենք մեր գալիք սերնդի մասին, բնությունն կվերանա ու կոչնչանա: Կորցնելով այս ռեսուրսները մենք կկանգնենք մի հիմնարար խնդրի առաջ:
Ծառահատումների մասին խոսելիս նախ խոսենք անտառ հասկացության մասին: Անտառը երկրագնդի մակերևույթի մաս է, որը ծածկված է ծառերով։ Ներկայումս անտառները զբաղեցնում են մոտ 38 միլլիոն կմ²՝ ցամաքի մակերեսի 30% (ամողջ մակերևույթի 9.4%)։ Այդ անտառային գոտու կեսը պատկանում է արևադարձային անտառներին, մեկ քարորդը տեղակայված է հյուսիսային կիսագնդում։
Անտառն մեծ սանիտարահիգիենիկ և բուժիչ նշանակություն ունի։ Բնական անտառների օդում կա ավելի քան 300 անուն տարատեսակ քիմիական միացությունների։ Անտառներն ակտիվորեն վերափոխում են մթնոլորտային աղտոտվածությունները, հատկապես գազանմանները։ Առավել թթվայնացնող ունակություններն ունեն փշատերև անտառները (գիհի, եղևնի, սոճի), ինչպես նաև կեչու և լորենու որոշ տեսակներ։ Անտառն ակտիվորեն կլանում է արտադրական աղտոտվածությունները, հատկապես փոշին ու ածխաջրածինները։ Անտառը (հատկապես փշատերև) արտադրում է ֆիտոնցիդներ՝ բակտերիցիդ (մանրեասպան) հատկություններով օժտված նյութեր։ Ֆիտոնցիդները սպանում են ախտածին մանրեները։ Որոշակի չափաբաժիններով դրանք բարերար ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, ուժեղացնում են աղեստամոքսային տրակտի շարժողական և արտադրողական ֆունկցիան, նպաստում են նյութափոխանակության լավացմանը և խթանում են սրտի աշխատանքը։ Դրանցից շատերը ինֆեկցիոն հիվանդության հարուցիչների թշնամիներն են, բայց եթե քիչ են։
Բարդու բողբոջների, անտոնովյան խնձորների, էվկալիպտի ֆիտոնցիդները ոչնչացնող ազդեցություն ունեն գրիպի վիրուսի վրա։ Սենյակ բերված եղևնիի ճյուղը տաս անգամ քչացնում է մանրեների քանակությունն օդում, հատկապես կապույտ հազի և դիֆտերիայի։ Կաղնու տերևները ոչնչացնում են որովայնային տիֆի և դիզինտերիայի բակտերիաները։
Հայաստանում նախորդ տարիների համեմատ մոտ կիսով չափ նվազել են ապօրինի ծառահատումները. եթե մինչև 2012 թ. տարեկան հատվում էր 800.000-1.000.000 խմ բնափայտ, ապա այժմ`400.000-500.000: Սակայն դա չի նշանակում, որ ծառերը, անտառները այլևս վտանգված չեն:
Իհարկե, ծառաատումների ծավալները զգալիորեն կրճատվել են, բայց դա չի նշանակում, որ իրավիճակը շտկվել է. վերջին 10-15 տարիների ընթացքում այնքան են ծառահատումներ կատարվել, որ այլևս բնական վերաճ չկա, մանավանդ որ այդ տարածքներում գերարածեցում է կատարվում:
Նշենք այն փաստը, որ չնայած նախորդ տարիների անդարձ կորուստներին, կարելի է ինչ որ տեղ հպարտանալ ապօրինի ծառահատումների կրճատման ցուցանիշով, քանի որ դրանով նկատվում է մեր հասարակության մեջ ծառերի նշանակության գիտակցման բարձրացում:
Իհարկե, սույնով ես չեմ փաստում, թե ապօրինի հատումներ չեն կատարվում: Ուսումնասիրելով ՀՀ Գյուղնախարարության «Հայանտառի» տվյալները` տեսնում ենք, որ Հայաստանի ծառածածկ տարածքների վերջին հաշվառումը կատարվել է 1993-ին, երբ զանգվածային ապօրինի հատումները դեռ առջևում էին:
Ըստ այդ տարվա տվյալների` Հայաստանում ծառածածկ էր 334.100 հա տարածք, ինչը կազմում էր հանրապետության ընդհանուր տարածքի 11,2 տոկոսը:
Ինչպես փաստում են բնապահպանները, այս թիվն արդեն իսկ խոսում է այն մասին, որ Հայաստանի բնությունը հարուստ չէ ծառերով:
Նման ցածր ցուցանիշի դեպքում, ըստ միջազգային չափանիշների, արգելվում է ծառերի արդյունագործական հատումը: Դեռևս 1993 թ. Հայաստանի անտառների պաշարը 1 հեկտարի համար միջինը 125 խմ էր, ինչը կազմում է առողջ անտառ ցուցանշող թվի միայն կեսը:
Այս իրավիճակում, կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել` կորցրածը գոնե մասամբ վերականգնելու համար, հետո միայն մտածել սանիտարական հատումների մասին: Միևնույն ժամանակ նշեմ, որ սանիտարական-արդյունագործական հատումների կրճատումը հանգեցնում է ծերացման:
Բնականաբար պետք չէ մի ծայրահեղությունից մյուսն ընկնել: 60-ականներին ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ ծառահատումների նվազեցման ուղղությամբ, որի հետևանքով ծառերը սկսեցին ծերանալ: Պետք է մտածել կայուն կառավարման մասին և ոչ թե հատումների կրճատման: Սույնի հետ կապված նշեմ այն անհերքելի փաստը, որ անհիմն պատճառներով 2002 թ. անտառաշատ Ծաղկաձորը «Հայանտառի» ենթակայությունից փոխադրվեց համայնքային ղեկավարության ենթակայության, որից հետո ծառածածկ տարածքները կառուցապատվեցին առանձնատներով ու ամառանոցներով:
Ծառահատումները, այն էլ մեծածավալ, հանգեցնում են հողի էրոզիայի, ջրհեղեղների ու սողանքների, աղբյուրների չորացման, կլիմայի փոփոխության ու կենսաբազմազանության նվազեցման: Որպես հետևանք` առաջանում են սոցիալական, տնտեսական և ժողովրդագրական խնդիրներ:
Այսօր Հայաստանի ծառերի 47 տոկոսը պատկանում է միջին հասակային դասին, 26,3 տոկոսը` հասուն ու գերհասուն, և միայն 10,6-ը` մատղաշ:
Մասնագետների խոսքերով` մատղաշ հասակի ծառերի ցածր տոկոսը վկայում է, որ բնական վերականգնումն անբավարար է, քանի որ հատումները կոնկրետ ծառատեսակների կանգնեցրել են վերացման եզրին` փոխելով ոչ միայն Հայաստանի անտառների խտությունը, այլև տեսակային կազմը:
Բնական սերմերով վերականգնումը անբավարար է հատկապես կաղնուտներում, որի պատճառով առանձին դեպքերում տեղի է ունենում անցանկալի տեսակափոխություն, ասենք՝ կաղնուն փոխարինում է բոխին: Այդ երևույթը նկատվում է հատկապես Սյունիքի մարզի անտառներում: Արդյունքում ներկայումս անտառների կենսաբազմազանությունը մեծապես նվազել է:
Հայաստանի ծառածածկ տարածքների միջին լրիվությունը ներկայումս ցածր է 0.5 միավորից. այս ցուցանիշից ցածր լինելու դեպքում դրանք արդեն կորցնում են իրենց ինքնավերականգնվելու կարողությունը: Ավելին, Հայաստանում 1 բնակչին բաժին է ընկնում ընդամենը 0.1 հա ծառածածկ տարածք, մինչդեռ ԱՊՀ երկրներում այս ցուցանիշը 27 անգամ ավելին է` կազմելով 2.7 հա 1 բնակչի համար:
Բնապահպանների համոզմամբ` նման աղետալի իրավիճակի մեղավորը ոչ միայն 90-ականների մութ ու ցուրտ տարիներն էին, երբ մայրաքաղաքի բնակիչներն անգամ համատարած հատում էին ծառերը` վառելիք հայթայթելու ու տաքանալու համար, այլև ամենաթողության մթնոլորտում ձևավորված փայտանյութի բիզնեսը. այն, լինելով խիստ շահութաբեր, դարձավ պաշտոնյաների մենաշնորհը: Սակայն ներկայումս էլ նմանօրինակ դեպքերը քիչ չեն:
Փայտանյութի շուկայում Հայաստանը, ունենալով ծառածածկ տարածքների սահմանափակ պաշար, մշտապես եղել է ներկրող երկիր: Սակայն վերջին տարիներին այն դարձել է հիմնականում արտահանող:
Իսկ գործող հարկային օրենսդրությունը Հայաստանից ապրանք արտահանելու նպաստավոր պայմաններ է ստեղծում` արտահանման համար սահմանված է զրոյական, իսկ ներմուծման համար` 20 տոկոս դրույքաչափ:
Հայաստանից փայտանյութի և փայտե իրերի արտահանման ծավալները նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է հարկային, մաքսային և այլ իրավական ակտերում սահմանել այնպիսի դրույթներ, որոնք կխոչընդոտեն փայտանյութի արտահանումը և կնպաստեն դրա ներմուծմանը: Այսինքն` պետք է սահմանել 20 տոկոս ավելացված արժեքի հարկ և 10 տոկոս մաքսատուրք` փայտանյութի արտահանման, և մաքսատուրքի ու ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ` ներմուծման համար:
Ապօրինի հատումները կնվազեն նաև, երբ գյուղական համայնքները գազիֆիկացվեն, ու գյուղացին ստիպված չլինի ձմռանը տաքանալու համար անտառից փայտ բերել:
Համաշխարհային բանկի (ՀԲ) պաշտոնական վիճակագրական տվյալներով` աշխարհում ծառերի անօրինական հատումների մեծ մասը բաժին է ընկնում Ինդոնեզիային, Մադագասկարին և Արևմտյան Աֆրիկայի երկրներին: ՀԲ հրապարակած զեկույցի համաձայն` անօրինական անտառահատումների արդյունքում օրինախախտների անօրինական եկամուտները հասնում են տարեկան 15 մլրդ ԱՄՆ դոլարի: Ընդ որում, անօրինական ծառահատումները մեծապես իրականացնում են կազմակերպված հանցավոր խմբերը:
Փորձագետների հավաստմամբ` ամբողջ աշխարհում անօրինական ծառահատման դեպքերի մեծ մասը անտեսվում է, և օրինախախտները չեն ենթարկում պատասխանատվության: Նման դեպքերը հիմնականում բացահայտվում են «սիրողական» ուսումնասիրությունների արդյունքում:
Նշենք, որ ԱՄՆ-ում և ԵՄ անդամ երկրներում ներդրվել և արդեն գործում է օրենք, ըստ որի՝ յուրաքանչյուր հատված ծառ պետք է ունենալ «փաստատթղթային հաստատում»: ՀԲ-ն աշխարհի երկրներին, մասնավորապես նաև Ճապոնիային և Չինաստանին, կոչ է անում ներդնել նմանատիպ օրենք:
Պատմական ամբողջ ժամանակաշրջանում մարդու տնտեսական անհեռատես գործունեության հետևանքով Հայաստանի ծառերի կրճատումից հետո տեղի են ունեցել նաև ծառատեսակների կազմի և դրանց տարածքային հարաբերակցության զգալի փոփոխություններ և մեծ մասամբ տնտեսապես ոչ ցանկալի: Այս գործընթացում նկատվել է հատկապես` կովկասյան սոճու, հատպտղային կենու, արւատխլենու և այլ ծառատեսակների զբաղեցրած տարածքների կրճատում, որի արդյունքում այդ տեսակները հանդիպում են առանձին ոչ մեծ կղզյակների կամ հատուկենտ ծառերի ձևով: Ծառերի այս և այլ տեսակների մասին տեղեկություն կարող ենք ստանալ «Կարմիր գրքից»:
Ընդհանուր առմամբ ծառուտների երկարատև չհամակարգված և անխնա շահագործումը, անասունների անարգել արածեցումը տվյալ տարածքներում և այլ տնտեսական գործունեության հետևանքով այդ տարածքների` էկոհամակարգերի, խորը կառուցվածքային փոփոխությունները հանգեցրել են ծառուտների ինքնավերականգնման հատկության կորստին:
Ներկայումս խիստ նվազել են ծառերի արդյունավետությունը, ակտիվացել են էրոզիոն երևույթները: Առանձնապես մեծ չափերի կորուստներ են կրել Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերը:
Ծառերի հետ կապված ցանկացած վտանգ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է մարդու տնտեսական գործունեության հետ: Վտանգ նեկայացնող հիմնական գործոններն են` բնակատեղերի կորուստը և փոփոխությունը, բուսական պաշարների գերօգտագործումը, աղտոտումը, ներմուծված և արտահանված տեսակների ազդեցությունը, կլիմայի փոփոխությունը:
Ուսումնասիրելով այս ամենը և ծառերի նշանակությունը` տեսնում ենք, թե ինչ օգտակար հատկություն ունեն ծառերը, և առավել ևս բնությունը: Դրա համար անհրաժեշտ է պահպանել բնության և´ բուսական,և´ կենդանական աշխարհը:Եվ նպաստել դրա զարգացմանը, մտածելով գալիք սերնդի մասին:









Օգտագործված գրականության ցանկ


1. Հայրապետյան Է. Մ., Հարությունյան Լ.Վ. «Շրջակա միջավայրի պահպանություն», Եր., ՀԳԱ, 2005
2. Մելքումյան Լ.Ս., Գալստյան Մ.Հ. «Բնապահպանության հիմքունքներ», Ուսումնական ձեռնարկ, Եր., «Զանգակ-97», 2010
3. Հայրապետյան Է. Մ., Շիրինյան Ա.Վ. «Ագրոէկոլոգիա», Եր., «Ասողիկ», 2003
4. https://www.b24.am/



Էջ - Գին - Պատվիրել