diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Ջենի Գերհարդտ


Թեոդոր Դրայզերի « Ջենի Գերհարդտ» գրքում նկարագրվում է մի աղջկա կյանք, ով գերմանացի ծնողներից և նրանց վեց երեխաներից բաղկացած աղքատ ընտանքից էր: Հայրը, ով հասարակ, ազնիվ և հավատացյալ մարդ էր, ողջ կյանքը ձգտում է ապրել ճիշտ, չշրջանցել աստվածային օրենքները` դաստիարակելով իր երեխաներին խստորեն: Ողջ կյանքի ընթացքում նա աշխատել էր միայն մեկ տիրոջ մոտ, տեղափոխվելով նրա հետ տեղից տեղ և ընտանիքի համար ապահովել է բավարար համեստ և աղքատ գոյություն: Նրա կինը և երեխաները ապրում են համեստ, ծայրը ծայրին հազիվ հասցնելով: Երբ ընտանիքի գլուխը կորցնում է աշխատանքը, նրա կինը և մեծ աղջիկը` Ջենին, ստիպված են լինում աղախնություն անել շքեղ հյուրանոցում, իսկ մյուս երեխաները`ստիպված էին տան ջեռուցման համար ածուխ գողանալ երկաթուղային կայարանից:
Ջենի Գերհարդտի ընտանիքը, ի շնորհիվ մոր և իր ջանքերի, շարունակում է ծայրը ծայրին հասցնել աշխատելով հյուրանոցում: Այդ նույն ժամանակ Ջենիով սկսում է հետաքրքրվել ոչ այնքան երիտասարդ, սակայն աչքի ընկող մի սենատոր, ով, չնայած իր բավականին բարձր դիրքին, իսկապես համակրում և կամաց-կամաց սիրահարվում էր Ջենիին: Ջենին` երիտասարդ, սակայն հրաշագեղ այդ արարածը, նույնպես սկսում է սիրել սենատորին և դիմում է նրան օգնության ակնկալիքով, երբ նրա եղբայր Սեբաստիանը բանտ է ընկնում աշուխ գողանալու համար: Սենատորը օգնում է նրան, սակայն չտիրապետելով ինքն իրեն, նրա հետ սեռական հարաբերությունների մեջ է մտնում: Ունենալով անկեղծ նպատակներ ամուսնանալ Ջենիի հետ` սենատորը մեկնում է այլ երկիր, որպեսզի պատրաստվի այդ քայլին, սակայն անսպասելի մահանում է` թողնելով Ջենիին հղի, չամուսնացած և գործնականում առանց որևէ գոյության միջոցի:
Տեղեկանալով այս ամենի մասին` ծեր Գերհարդտը տանից դուրս է վռնդում Ջենիին, և նա մեկնում է այլ երկիր ավագ եղբոր Սեբաստիանի մոտ, ով շուտով իր մոտ է տանում նաև մյուս երեխաներին և մորը: Հայրը աշխատում է որպես ապակե փչող բանվոր մեկ այլ քաղաքում մինչ նրա հետ պատահած դժբախտ դեպքը (նա վառվում է): Ջենին աշխատանքի է տեղավորվում որպես աղախին մի հարուստի տանը, որտեղ նրան նկատում է հարուստ Լեստեր Կեյնը, ով հատկապես տպավորվում է նրա արտասովորությամբ, զգացմունքայնությամբ և հոգևոր ուժով: Պատմությունը կրկնվում է և Ջենին ստիպված է լինում օգնության ակնկալիքով դիմել Լաստերին` համաձայնելով զիջումների գնալ նրա պահանջներին (Ջենին սիրահարվել էր Լաստերին) և նա մեկնում է Լաստերի հետ, ինչը հնարավորություն է տալիս նրան զգալիորեն բարելավել ընտանիքի ֆինանսական դրությունը, որը սկսում է քանդվել նրա աչքերի առաջ` հայրը երկրա ժամանակ չի ներում նրան, մայրը արագ ծերանում է և մահանում, Սեբաստիանը ամուսնանում է և սկսում ապրել առանձին, իսկ մյուս երեխաները շարունակում են ապրել հոր հետ անընդհատ տարաձայնությունների մեջ մինչ այն, երբ երեխաներից մի քանիսն ամուսնացան, մյուսները` տեղափոխվեցին ավագ երեխաների մոտ բնակվելու:
Ջենին և Լաստերը որպես ամուսին և կին ապրում են երկար տարիներ, քանի դեռ Լաստերը չի իմանում, որ Ջենին դուստր ունի Սենատորից: Լաստերը ընդունում է նրա դստերը և շատ ամուր կապերով կապվում է նրան: Որոշ ժամանակ անց Լաստերի և Ջենիի մոտ է տեղափոխվում Ջենիի հայրը (կարծելով, թե նրանք վաղուց ամուսնացած են) և նրանք ապրում են չորսով, քանի դեռ Ջենիի հայրը չի մահանում:
Նույն ժամանակահատվածում Լաստերի հարազատները փորձում են ազդել նրա վրա և այնպես անել, որ նա լքի Ջենիին: Այս նպատակին հասնելու համար Լաստերի հայրը փոխում է իր կտակը` ավելացնելով այնտեղ կետ, համաձայն որի իր ժառանգությունը ստանալու համար Լաստերը պետք է լքի Ջենիին կամ ամուսնանա նրա հետ որոշակի չնչին վճարումների դիմաց: Ժամանակի ընթացքում Լաստերից երես են թեքում նաև նրա ընկերները և նա նորից սկսում է հանդիպել մի կնոջ հետ, ով տարիներ առաջ ցանկանում էր ամուսնանալ նրա հետ: Այս ամենի արդյունքում Լաստերը սկսում է մտածել` չթողնել արդյոք Ջենիին: Լաստերի եղբայր Ռոբերտը Ջենիի մոտ է ուղարկում իր փաստաբանին և համոզում է նրան իր իսկ օգտի համար լքել Լաստերին, ինչը և Ջենի անում է` չնայած այն հանգամանքին, որ սիրում է Լաստերին և չնայած 10 տարվա համատեղ կյանքի: Լաստերը հեռանում է, նրա կարիերան ծաղկում է նոր թափով և նա արագ ամուսնանում է Լետտի Պեյսի հետ, այն նույն կնոջ, ով նրան տարիներ շարունակ սիրում էր: Ջենին հեռանում է այլ քաղաք և ապրում է` իր ողջ կյանքը նվիրելով դստերը և տառապում է իր չստացված ճակատագրի համար:
Որոշ ժամանակ անց նրա աղջիկը հիվանդանում է որովայնային տֆով և մահանում է: Այս իրադարձությունը բավականին ուժեղ ազդեցություն է ունենում Ջենիի վրա. նրան մեկը մյուսի հետևից լքել էին սիրելի մարդիկ: Նրա կյանքը դարձավ մենակյաց, նա մխիթարություն գտավ երկու որդեգրված երեխաների դաստիարակության մեջ, որոնց որդեգրման հարցում օգնել էր Լաստերը: Լաստերը բավականին հաջողություններ ունեցավ բիզնեսում, սակայն երբևէ չապրեց այն երջանկությունը, որն ուներ Ջենիի հետ համատեղ կյանքի ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ նա սիրում էր Լետտիին, իսկ Լետտին` աստվածացնում էր նրան:
Մի քանի տարի անց ոչ ճիշտ կենսակերպի և կյանքի նպատակի չհասկանալու արդյունքում Լաստերի առողջությունը կտրուկ վատացավ: Նա արագ դարձավ անկողնային հիվանդ և բժիշկները դադարել էին հուսալ, որ նա կառողջանա: Իր մահից կարճ ժամանակ առաջ նա իր մոտ է կանչում Ջենիին և խոստովանում է նրան, որ ինքը սիրել է և սիրում է նրան մինչ այժմ: Կարճ ժամանակ անց Լաստերը մահանում է և Ջենի Գերհարդտը ապրում է ևս մեկ սիրելի մարդու կորուստ: Նա գաղտնի այցելում է Լաստերի հուղարկավորությանը:
Ստեծագործության իմաստը
Թեոդոր Դրայզերի « Ջենի Գերհարդտ» գիրքը պատմում է տարբեր բնակչության տարբեր շերտերի, կրթական տարբեր մակարդակ և ծագում ունեցող տղամարդու և կնոջ սիրո մասին: Ջենին, ով անբարոյական էր հասարակության արժեքային համակարգի տեսանկյունից, պարզվում է ունի մեծ սիրտ, իրեն զոհաբերում է սկզբում եղբոր փրկության համար, այնուհետև ողջ ընտանիքի, հետագայում նաև սիրելիի: Սա արգելք է դառնում նրա երջանկության ճանապարհին. սկզբում նրան տանից վռնդում է հայրը (ճիշտ է նա նրան հետագայում ներում է և համոզվում, որ իր բոլոր երեխաներից Ջենին առավել սիրողն է, կարեկցողը և այլն), այնուհետև նրա հետ չի ամուսնանում սիրած տղամարդը, ով վախենում է ընտանիքի և հասարակության ռեակցիայից, ընդունում է հասարակության կարծիքը և նարն համարում վատ կին:
Ջենին, չնայած այս ամենին, պահպանում է իր ներսում սերը բոլորի հանդեպ և զոհաբերում է ինքն իրեն հանուն այլ մարդկանց երջանկության` փոխարենը ոչինչ չպահանջելով: Արդյունքում սա բերում է նրան, որ իր երջանկությունը նա չի գտնում, իսկ սիրելի բոլոր մարդիկ լքում են նրան` թողնելով միայնակ: Ենթարկվելով հասարակության և կրոնի պահանջներին հարազատ մարդիկ լքում են նրան, դրանից նրանք չեն երջանկանում, սակայն քիչ բան կարող են անել, քանի որ հոգևոր պահանջները ստիպում են ընդունել արտաքին բարեկեցությունը, քան բարոյականությունը:

Էջ - Գին - Պատվիրել