diplom.am

077 42 73 23 email` info@diplom.am

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային ՀՀ տնտեսական աճի գործոնների վերլուծությունը

Բովանդակություն
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1.ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1.1 Տնտեսական աճի հասկացությունը, էությունը, դերն ու բովանդակությունը
1.2 Տնտեսական աճի վերաբերյալ տեսություններ ու մոդելներ
1.3 Տնտեսական աճը ապահովող գործոնները և դրանց դասակարգումը
ԳԼՈՒԽ 2.ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ և ԴՐԱ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ
2.1 Տնտեսական աճի և նրա վրա ազդող գործոնների դինամիկան 2009-2015թթ.
2.2 Տնտեսության մեջ կառուցվածքային տեղաշարժերի վերլուծությունը
ԳԼՈՒԽ 3.ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
3.1 ՀՀ տնտեսության զարգացման առկա մարտահրավերները
3.2 Տնտեսական աճին միտված կառավարության գործունեության հիմնական ուղղությունները
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հատված
Տնտեսական աճը բարդ ու բազմակողմանի տնտեսական երևույթ է, տնտեսագիտության տեսության և տնտեսական քաղաքականության կարևոր հիմնախնդիրներից մեկը։ Տնտեսական աճը երկրի տնտեսության զարգացման ամփոփ բնութագրիչն է, որը պայմանավորված է ոչ միայն արտադրական ռեսուրսներով, քաղաքականությամբ, օրենսդրությամբ, այլև բազմաթիվ հոգեբանական ու սոցիալական գործոններով։ Տնտեսական աճի պարամետրերը և դրանց դինամիկան լայնորեն կիրառվում են ազգային տնտեսությունների զարգացման բնութագրման համար, տնտեսության պետական կարգավորման մեջ: Տնտեսական աճը ուսումնասիրվել է բոլոր սերունդների տնտեսագետ-տեսաբանների կողմից: Վերջին ժամանակներում տնտեսական աճի տեսությունը դարձել է տնտեսագիտության տեսության առանձին ճյուղ: Իսկ ինչո՞ւ է տնտեսական աճը դիտվում որպես կարևոր նպատակ: Պատասխանը ակնհայտ է: Բնակչության մեկ շնչի հաշվով ազգային արդյունքի ավելացումը նշանակում է կենսամակարդակի բարձրացում: Աճող տնտեսությունն ավելի մեծ հնարավորություններ ունի բավարարելու նոր ձևավորվող պահանջմունքները և լուծելու սոցիալ-տնտեսական հիմնահարցերը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Մի կողմից՝ իրական եկամուտների աճը մեծացնում է ընտանիքների հնարավորությունները, այն է՝ ճանապարհորդություններ, նոր սարքավորումների ձեռքբերում, բարձրագույն կրթություն և այլն՝ առանց մյուս բարիքներից զրկվելու: Մյուս կողմից տնտեսական աճը հնարավորություն է տալիս իրականացնելու աղքատության դեմ պայքարի ծրագրերը՝ առանց սպառման մակարդակի կամ ներդրումների նվազման: Տնտեսական աճը հեշտացնում է ռեսուրսների սահմանափակության հիմնահարցի լուծումը: Տնտեսական աճի տեսության հիմնական խնդիրը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ, ի՞նչ ձևով է հնարավոր ավելացնել արտադրական կարողությունների կամ ՀՆԱ ծավալը լրիվ զբաղվածության պայմաններում:
Հաշվի առնելով այս ամենը, կարելի է վստահորեն պնդել, որ տնտեսական աճը ժամանակակից մակրոտնտեսագիտության ուսումնասիրության կարևորագույն խնդիրներից է: Այն հանդիսանում է բազմաթիվ սոցիալ-տնտեսական հարցերի լուծման հիմքը, քաղաքակրթության առաջընթացի հիմնական գործոնը և գիտության տեխնիկայի զարգացման արդյունք:

Գրականության ցանկ
1. ՀՀ ԿԲ 2016թ. 1-ին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվություն, Երևան, 2017թ.
2. ՀՀ ԿԲ 2015թ ֆինանսական կայունության հաշվետվություն, Երևան, 2016թ.
3. ՀՀ ԿԲ 2014թ ֆինանսական կայունության հաշվետվություն, Երևան, 2015թ.
4. ՀՀ ԿԲ 2013թ ֆինանսական կայունության հաշվետվություն, Երևան, 2014թ.
5. ՀՀ ԿԲ 2012թ ֆինանսական կայունության հաշվետվություն, Երևան, 2013թ
6. Ներդրումային քաղաքականության մասին Հայեցակարգ, 2005թ.
7. ՀՀ 2014-2025թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր
8. Մակրոտնտեսական կարգավորում, Հ.Բ. Ղուշչյան, Գ.Ա. Ավագյան, Երևան, 2008թ.
9. Տնտեսական աճի որակը 2012-2013թթ. ՀՊՏՀ ներհամալասարանական գիտական դրամաշնորհային հետազոտություն, Ծրագրի գիտական ղեկավար` Հ.Ի. Աղաջանյան, Երևան, «ՏՆՏԵՍԱԳԵՏ» հրատարակչություն 2014թ.
10. Մակրոտնտեսական վերլուծություն և կանխատեսում, Ուսումնական ձեռնարկ, տնտ, թեկնածու, պրոֆեսոր Ի. Տիգրանյանի ընդհանուր խմբագրությամբ, Երևան, «ՏՆՏԵՍԱԳԵՏ» հրատարակչություն 2011թ.

Էջ 66 Գին 28000 Պատվիրել