diplom.am

077 42 73 23 email` info@diplom.am

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Համաշխարհային պատմության դասավանդման մեթոդական առանձնահատկությունները 6-րդ դասարանում

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ I
1.1. Համաշխարհային պատմության դասավանդման տեսություն
1.2. Համաշխարհային պատմության դասավանդման խնդիրները դպրոցում
1.3. 6-րդ դասարանում պատմության դասավանդման նկատմամբ պահանջները և դասի տիպերը
1.4. Պատմության դասավանդման արդյունավետության բարձրացման ուղիները համաշխարհային պատմության դասավանդման ընթացքում
Գլուխ II
2.1. Համաշխարհային պատմության դասավանդման ժամանակակից մեթոդները
2.2. Համաշխարհային պատմության դասավանդման առանձնահատկությունները 6-րդ դասարանում
2.3. Նորարական մեթոդների կիրառումը համաշխարհային պատմության դասավանդման ընթացքում
2.4. Անհատական մոտեցումներ հին հունաստան թեմայի դասվանդման ընթացքում
Եզրակացություն

Հատված
Պատմականորեն մտածել սովորելը նաև նշանակում է գիտակցել այն իրողությունը, որ պատմաբանները, ինչպես նաև պատմության վերակառուցմամբ զբաղվող այլ մասնագետները, այդ թվում՝ թանգարանների պատասխանատուները, կինոռեժիսորները, հեռուսատեսային պրոդյուսերները և լրագրողները, սահմանափակված են աղբյուրների այն շրջանակով, որը հասանելի է նրանց համար, նրանք մեկնաբանում և օգտագործում են միևնույն տեղեկատվությունը տարբեր ձևերով, ընտրողաբար են մոտենում դրան և շեշտը դնում են դրա տարբեր տեսանկյունների վրա: Այլ խոսքերով` պատմական երևույթների մեծ մասը, եթե ոչ բոլոր պատմական երևույթները, կարող են մեկնաբանվել և վերակառուցվել տարբեր տեսանկյուններից, ինչը պայմանավորված է տեղեկատվության սահմանափակ լինելով, պատմությունը մեկնաբանողների և վերականգնողների սուբյեկտիվ շահերով և մշակութային փոփոխություններով, որոնք զգալի չափով որոշում են, թե յուրաքանչյուր նոր սերունդ անցյալի որ պահերն է կարևորում: Այս առումով կարևոր նշանակություն է ձեռք բերում Հին աշխրահի պատմության դասավանդումը:
Հնագույն մարդկանց հասարակական կյանքի կազմակերպման առաջին ձևը մարդ կային հոտն էր: Պատմության այս շրջափուլը վերջանում է առավել բարդ ձևերով՝ քաղաք–պետություն և համաշխարհային տերություն: Տպավորիչ են տեխնիկական ձեռքբերումները՝ քարե կացնից մինչև բրոնզե և երկաթե գործիքներ ու սարքեր: Դրանցով կառուցվել են եգիպտական բուրգերը, Չինական մեծ պարիսպը, հունական տաճարները, հռոմեական ճանապարհները: Ակնառու են նաև հոգևոր նվաճումները՝ պարզագույն հավատալիքներից մինչև բազմաստվածություն և միաստվածային կրոններ՝ բուդդայականություն, քրիստոնեություն: Մարդկության առաջընթացի կարևորագույն ցուցիչներից են գրային համակարգերը՝ պարզագույն պատկերագրերից մինչև գաղափարագիր (հիերոգլիֆ), սեպագիր և այբուբեն:

Գրականության ցանկ
1. Ամիրջանյան Յու. Ա., Սահակյան Ա. Ս., Մանկավարժություն, Երևան 2005:
2. Արնաուդյան Ա., Գյուլբուդաղյան Ա., Խաչատրյան Ս., Խրիմյան Ս., Պետրոսյան Մ., Մասնագիտական զարգացման ձեռնարկ, Ուսուցիչների համար, Կրթության ինստ. Հրատ., 2004:
3. Խուդոյան Ս., Անձի զարգացման ճգնաժամային տարիքները, Երևան, 2004:
4. Ղուկասյան Ա., Հայոց պատմություն, Ուսուցչի ձեռնարկ, Երևան 2007:
5. Ղևոնդյան Հ. Հ., Պատմության դասավանդման մեթոդիկա, Երևան, 2001:
6. Պապոյան Հ. Գ., Պատմության դասավանդման մեթոդիկան դպրոցում, Երևան, 2013:

Էջ 48 Գին 20000 Պատվիրել