diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Երեխայի հարմարման սոցիալ-հոգեբանական դժվարությունները նախադպրոցական հաստատություններում

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Նախադպրոցական տարիքի երեխայի անձի վրա սոցիալ-հոգեբանական հարմարման ունեցած ազդեցության ընդհանուր և հիմնական առանձնահատկությունները
1.1 Նախադպրոցական տարիքի երեխաների հոգեբանական զարգացման տարիքային և անհատական առանձնահատկությունները
1.2 Սոցիալ-հոգեբանական հարմարումը, հանդիպող դժվարությունները նախադպրոցական տարիքում
1.3 Երեխայի արդյունավետ հոգեբանական հարմարման առանձնահատկությունները նախադպրոցական հաստատությունում
Գլուխ 2. Նախադպրոցական ուսումնական հաստատության պայմաններին երեխայի սոցիալ-հոգեբանական հարմարման առանձնահատկությունների հետազոտություն
2.1 Մեթոդների բնութագիրը
2.2 Հետազոտության արդյունքները
2.3 Առաջարկություններ՝ ադապտացիոն ընթացքի թեթևացման համար
Եզրակացություն

Հատված
Հոգեբանության մեջ բազմաթիվ հետազոտությունների արդյունքները վկայում են, որ մարդու կյանքում եղած բազմաթիվ խնդիրների արմատները տանում են դեպի մանկություն։ Հասարակության մեջ մարդու ինքնահաստատման, սոցիալական դերի ու սոցիալ-հոգեբանական հարմարման, ադապտացման առանձնահատկությունները պայմանավորված են նախադպրոցական տարիքում սոցիալ-հոգեբանական հարմարման առանձ¬նահատ¬կություններով։ Նախադպրոցական տարիքի երեխայի հոգեկան զարգացմանն առնչվող առավել տարածված խնդիրներից են վախերը, տագնապայնությունը, անվստահությունը, որոնց առաջացման պատճառների թվում են նաև ադապտացման հետ ունեցած խնդիրները, ուստի շատ արդիական է ադապտացման խնդիրների ուսումնասիրությունը նախադպրոցական տարիքի երեխաների մոտ, որոնց մոտ այդ տարիքում ձևավորվող սոցիալ-հոգեբանական խնդիրները, եթե ժամանակին չեն լուծվում, արդեն հասուն տարիքում լուրջ հետևանքներ են ունենում:
Յուրաքանչյուր տարիքային փուլի համար բնորոշ են արտաքին օբյեկտիվ իրականության ոլորտներ կամ օբյեկտներ, որոնք երեխաների մեծամասնության մոտ առաջացնում են ադապտացման խնդիրներ, որոնց տարիքային դրսևորումները առավել նշանակալից սոցիալական պահանջմունքների հետևանք են: Երեխային ճիշտ ուղղորդելու դեպքում յուրաքանչյուր տարիքային փուլից նա դուրս կգա առավել հասունացած և ադապտատիվ նոր մեխանիզմներ ձեռք բերած:
Նախադպրոցական տարիքի երեխաների մոտ սոցիալ-հոգեբանական հարմարման դժվարությունները նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ չբացահայտված և հոգեբանական շտկման չենթարկված խնդիրներ կարող են անձի զարգացման գործընթացում առավել բարդ խնդիրների պատճառ հանդիսանալ, անբարենպաստ հոգեսոմատիկ ազդեցություն ունենալ հետագայում, ինչպես նաև խնդիրներ առաջացնել ծնող-երեխա փոխհարաբերություններում: Բացի այդ, նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների հետ տարվող հոգեբանական աշխատանքը չափազանց արդիական է այն առումով, որ այս տարիքում են ձևավորվում երեխաների սոցիալական դերերի յուրացման գործընթացը, հուզական ոլորտը, երեխան սովորում է արտահայտել իր կարիքները, և եթե դրա հետ կապված խնդիրները ժամանակին չլուծվեն կամ կանխվեն, ինչը հաճախ լրացուցիչ աշխատանք է պահանջում նաև երեխաների ծնողների հետ, հետագայում երեխան հուզական և հոգեկան զանազան խնդիրների առաջ կարող է կանգնել: Այս ամենը այսօր առավել դյուրին է դարձել այնպիսի ծառայությունների միջոցով, ինչպիսին է սոցիալական աշխատանքը:
Ասվածով էլ պայմանավորված է թեմայի արդիականությունն ու ուսումնասիրման հրատապությունը, քանի որ ժամանակակից կյանքի ռիթմով պայմանավորված՝ ծնողներն առավել քիչ ժամանակ են անցկացնում երեխաների հետ, հետևաբար մանկապարտեզում երեխայի սոցիալ-հոգեբանական հարմարման առանձնահատկությունների ուսումնասիրումն ու մանկավարժ-ծնող համատեղ աշխատանքը վկայում է, որ կարելի է էականորեն լուծել քննարկվող խնդիրը:

Գրականության ցանկ
1. Անձի ինքնաիրացման հիմնախնդիրը: Ուսումնաօժանդակ ձեռնարկ / Վ. Ռ. Պապոյան, Է. Ա. Գրին, Ա. Ս. Գալստյան և ուրիշ., խմբ.` Ս. Ս. Ամիրյան. Հեղինակներ` Վ. Ռ. Պապոյան, Է. Ա. Գրին, Ա. Ս. Գալստյան, Ե. Բ. Մուրադյան, Դ. Յ. Սարգսյան, Է. Ա. Մուրադյան, Լ. Լ. Լաչինյան. — Եր.: ԵՊՀ հրատ., 2011.
2. «Հոգեբանի դերը դպրոցի կառավարչական խնդիրների լուծման գործում» Լաչինյան Լ., «Դպրոցական հոգեբանական ծառայության հիմնախնդիրները» գիտաժողովի նյութեր. – Եր.: «Գրիգոր Տաթևացի» հրատ., 2014. – 270 էջ, էջ 60-67
3. Խուդոյան Ս., Անձի զարգացման ճգնաժամային տարիքները, Երևան, 2004
4. Худоян С., Особенности самосознания детей дошкольного возраста, кризис трех лет и некоторые психопатологические феномены этого возраста / С.С. Худоян // Психологический журнал. – 2009. – №1(21). – С. 53-56
5. Грабенко Т.М., Зинкевич-Евстигнеева Т.Д. Коррекционные, развивающие и адаптирующие игры. — СПб.: Детство-Пресс, 2002.
6. Божович Л. И., Личность и ее формирование в детском возрасте. (Психологическое исследование.) М., Просвещение, 1968

Էջ 46 Գին 19000 Պատվիրել