diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Կրտսեր դպրոցականի ուղղագրական կարողության ձևավորումը արտագրությունների միջոցով

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Ուղղագրությունը ժամանակակից հայերենում և գրավոր աշխատանքի տեսակները
1.1. Ուղղագրությունը ժամանակակից հայերենում
1.2. Արտագրությունը և նրա տեսակները
Գլուխ 2. Ուղղագրական կարողության ձևավորման գործընթացը արտագրության միջոցով
2.1. Արտագրության ուսումնասիրման գործընթացը տարրական դասարաններում
2.2. Արտագրության միջոցով ուղղագրության ուսումնասիրման ինքնուրույն փորձից
Դասի պլան գրավոր աշխատանքի վերլուծություն
Եզրակացություն

Հատված
Ուղղագրությունը ճիշտ գրելու կանոնների ամբողջությունն է: Այդ կանոնները ստեղծելիս հաշվի են առնվում հնչման ու տառագրության բոլոր առանձնահատկությունները: Ինչպես նշում է Ա. Սուքիասյանը, «սովորաբար լեզվի հնչյունական համակարգի և այբուբենի լրիվ համապատասխանություն գոյություն չունի: Տառերի գործածությունը կարգավորվում է ուղղագրությամբ մշակված կանոնների միջոցով»:
Ուղղագրության կանոններ սահմանելիս հաշվի են առնվում ոչ միայն տառագրության նորմաները, այլև բառերի ու բառաձևերի նշանակությունը: ստեղծվում են գրության խմբեր, որոնց ամփոփման շնորհիվ սահմանվում են ուղղագրության կանոններ:
Հայերենի ուղղագրության մեջ մտնում են.
1. ձայնավորների և բաղաձայնների ուղղագրությունը,
2. երկհնչյունների ուղղագրությունը,
3. քերականական ուղղագրությունը:
Ուղղագրական կանոնները ձևակերպվում են ըստ լեզվի հնչույթային համակարգի և որոշակի ժամանակի համար ընդհանուր ընդունելություն գտնելով` պարտադիր են դառնում բոլորի համար:
Հայոց լեզվի ուղղագրությունը կապվում է հայ գրի և գրականության ստեղծման հետ և նախապես եղել է հնչյունային ուղղագրություն: Ըստ այդմ էլ հին հայերենում՝ գրաբարում, բառերը գրվել են այնպես, ինչպես արտասանվել են, օրինակ՝ մարդ, լոյս, զուարթ, ծառայ և այլն: Այդ ուղղագրությունը, որը կոչվում է գրաբարյան կամ հին ուղղագրություն, որով էլ մեծածավալ գրականություն է ստեղծվել, միշտ նույնը չի մնացել, և, պայմանավորված լեզվի հնչյունական կազմում տեղի ունեցող փոփոխություններով, իր հերթին նույնպես որոշակի փոփոխություններ է կրել:
Միջին դարերում հայերենի այբուբենում ավելացվել են օ և ֆ տառերը, որոնցից վերջինով գրվում են ֆ հնչյունն ունեցող փոխառյալ բառերը, իսկ օ–ով՝ բաղաձայնից առաջ գրաբարյան աւ երկբարբառը:
Հայտնի է, որ ժամանակի ընթացքում ընդհանրացել են մի քանի տառերի, ինչպես ՝ վ-ի, ւ-ի և ու-ի, ե-ի և է-ի, յ-ի և հ-ի հնչումները: Այդ պատճառով նույնիսկ գրաբարյան հին բնագրերում հաճախ խախտվել է դրանց ուղղագրությունը:
Գրաբարի հնչյունական ուղղագրությունը ճիշտ նույնությամբ չի պահպանվել միջին հայերենում: Վերջինս ունեցել է իրեն բնորոշ ուղղագրությունը, որը, խարսխվելով հիմնականում գրաբարյան ուղղագրության վրա, հատկանշվել է ավելի մեծ տարաձայնություններով ու շեղումներով: Սա էլ հիմք է տալիս միջին հայերենյան ուղղագրությունը համարելու հայոց լեզվի ուղղագրության պատմության երկրորդ շրջանը, որին էլ հաջորդում է նոր հայերենի՝ աշխարհաբարի ուղղագրությունը, մի ուղղագրություն, որն իր կանոններով ու օրենքներով ոչ թե միջին հայերենի, այլ դասական գրաբարի ուղղագրության հետ է առնչվում և դրա յուրահատուկ շարունակությունը կազմում:

Գրականության ցանկ
1. Ավետիսյան Յու., Զաքարյան Հ., Հնչյունաբանություն, ուղղախոսություն, ուղղագրություն, Երևան, 2007:
2. Բաղրամյան Ռ., Հայերենի ուղղագրությունը և նրա ուսուցման հարցերը, Երևան, 1957:
3. Գասպարյան Մ., Քերականության և ուղղագրության ուսուցումը տարրական դասարաններում, Երևան, 1954:
4. Գյուլամիրյան Ջ., Մայրենիի տարրական ուսուցման մեթոդիկա, Երևան, 2015:
5. Գյուլամիրյան Ջ., Արտագրությունների, թելադրությունների, փոխադրությունների, շարադրությունների ձեռնարկ, Երևան, 2003:
6. Գյուլամիրյան Ջ., «Մայրենի-2» դասագրքի մեթոդական ուղեցույց, Երևան, 2004:

Էջ 37 Գին 15000 Պատվիրել