diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ


1. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների կազմի և կառուցվածքի վերլուծություն
2. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների շահութաբերության վերլուծություն
3. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների շրջանառելիության վերլուծություն

Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների կազմի և կառուցվածքի վերլուծության օբյեկտ է ընտրվել «Ինժ գարանտ» ՍՊԸ-ն: Վերջինս իրենից ներկայացնում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը հիմնադրվել է 2001թ. փետրվար ամսին և արդեն իսկ ունի իր կայուն տեղը հայրենական շուկայում: Ընկերությունը հիմնականում զբաղվում է շինարարական աշխատանքներով: Շինարարական աշխատանքների հիմնական ոլորտներն են` ասֆալտապատում, կոյուղու անցկացում /ջրահեռացման համակարգ/, ջրագծերի մոնտաժում կառուցում, շինարարական վերանորոգում, օդափոխության համակարգի անցկացում և այլն:
Ընկերությունը հիմնականում աշխատանքներ ձեռք է բերում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտարարված մրցույթներին մասնակցելու շնորհիվ: Այժմ ընկերությունը իրենից ներկայացնում է բարձր որակով, արդիական սարքավորումներով և տեխնիկայով հագեցած կազմակերպություն, որտեղ աշխատում են մեծ փորձ և որակավորում ունեցող մասնագետներ, որոնք լավագույնս պահպանում են շինարարական աշխատանքների ավանդույթներըª ավելի կատարելագործելով և արդիականացնելով դրանք:
Ընկերության և անկախ կազմակերպությունների կողմից կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ շինարարական շուկան դեռևս գտնվում է իր զարգացման փուլում, այդուհանդերձ, «Ինժ գարանտ» ՍՊԸ – ն, շնորհիվ իր աշխատանքների բարձր որակի գրավել է իր առաջնակարգ դիրքը տեղական շուկայում:
«Ինժ գարանտ» ՍՊԸ -ի ֆինանսատնտեսական գործառնությունների փաստաթղթավորումը, հաշվապահական ձևակերպումները և դրանց արտացոլումը հաշվետվություններում իրականացնում է ՀՀ հաշվապահական հաշվառման վարման օրենսդրական ակտերին համապատասխան£
«Ինժ գարանտ» ՍՊԸ -ում ապրանքների ընդունումը անպայման ուղեկցվում է հաշիվ-ապրանքագրերի հանձմամբ: «Ինժ գարանտ» ՍՊԸ -ն կիրառում է նաև հարկային հաշիվ, որում նշվում են մատակարարի և պատվիրատուների անվանումները, ՀՎՀՀ-ն, գրանցման և գործունեության հասցեները, դրամարկղային կտրոնի համարը, պատվիրված ապրանքատեսակները, գներն ու քանակը, ընդհանուր գումարը (ընդ որում` վերջինս նշվում է նաև տառային արտահայտությամբ), նաև հանձնողի և ընդունողի ազգանունը, անունը, դրվում է կազմակերպության կնիքը:
Ելնելով «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքից, որը կարգավորում է ՀՀ տարածքում ՀՀ արժույթով և արտարժույթով դրամարկղային գործառնությունների իրականացման, ինչպես նաև կանխիկ դրամի պահպանման հետ կապված հարաբերությունները:
«Ինժ գարանտ» ՍՊԸ -ում աշխատանքները կազմակերպվում են հաշվիչ դրամարկղային մեքենաների կիրառմամբ: Դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հարկային մարմինները:

Էջ 33 Գին 8.000 Պատվիրել