diplom.am

077 42 73 23 email` info@diplom.am

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Կուրսային Լիդերությունը և ինքնակազմակերպումը համաշխարհային համակարգում

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1. ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
1.1. Գլոբալ կարգավորման հասկացությունը և տիպաբանությունը
1.2. Լիդերության ժամանակակից մեկնաբանությունները, միջազգային հարաբերությունների կարգավորման տեսական մոդելները
ԳԼՈՒԽ 2. ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ «ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՔԱՈՍԸ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
2.1. Միջազգային հարաբերությունների վերլուծության սիներգետիկ մոտեցումը
2.2. «Ինստիտուցիոնալ գերիշխանությունը» որպես միջազգային հարաբերությունների կարգավորման ժամանակակից մոդել
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Միջազգային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների ռետրոսպեկտիվ վերլուծությունը ընդգծում է այն հանգամանքը, որ դրանց զարգացումը գնում է ինստիտուցիոնալիզացիայի մակարդակի բարձրացման ուղղությամբ: Եթե համաշխարհային կրոնները հիմնականում կենտրոնացած են բարոյական դաստիարակության վրա, ապա ժամանակակից միջազգային-իրավական գաղափարախոսությունը` նորմերի և ինստիտուտների:
20-րդ դարի երկրորդ կեսին այս միտումը ստացավ տրամաբանական դրսևորման ձև, որն արտահայտվեց ինտիտուտների սկզբունքների և պահանջների ֆորմալացման ձևով: Մի կողմից միջազգային հարաբերությունների կարգավորումը ենթադրվում էր իրականացնել միջազգային իշխանության ձևավորման միջոցով, որը որպես միասնական համաշխարհային մարմին իրականացնելու էր ժամանակակից պետությունների քաղաքական համակարգերի ձևավորում: Մյուս կողմից նախատեսվում էր իրականացնել միջազգային կազմակերպությունների վերաձևավորում, առաջին հերթին Միավորված ազգերի կազմակերպության, որը հետապնդում էր միջազգային հարաբերությունների կարգավորման հարցում դրանց դերի ամրապնդման և ինստիտուցիոնալիզացիայի մակարդակի բարձրացման նպատակ:

Էջ 18 Գին 7000 Պատվիրել