diplom.am

077 42 73 23 email` info@diplom.am

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Կուրսային Պահանջարկի և առաջարկի առաձգականության տնտեսագիտական բովանդակությունը

21.09.2016 - 21.10.2016 աշխատանքն անվճար է: Հետադարձ կապի միջոցով լրացրեք հայտը և ստացեք այն Ձեր email հասցեին

Բովանդակություն

Ներածություն

1. Պահանջարկի էությունը, օրենքը և առաձգականությունը

2. Պահանջարկի որոշիչների և գործոնների գնահատումը

3. Առաջարկի օրենքը, առաձգականությունը և դրա վրա ազդող գործոնները

4. Պահանջարկի ու առաջարկի ազդեցությունը ապրանքների ու ծառայությունների շուկայի հավասարակշռության վրա

5. Առաձգականության տեսության կիրառումը և հարկային քաղաքականությունը

6. Համախառն առաջակը և համախառն պահանջարկը, որպես մակրոտնտեսական հավասարակշռության ձևավորման մեխանիզմներ

Եզրակացություններ

Օգտագործված գրականության ցանկ

Ներածություն

Տնտեսագիտության տեսության և պրակտիկայի արմատական խնդիրը եղել և մնում է հասարակական արտադրության մասնակիցների` սպառողների և վաճառողների կամ արտադրողների, փոխադարձ համաձայնեցված գործողությունների արմատավորումը:
Ժամանակակից քաղաքակիրթ շուկայական տնտեսությունը հարստացել է լավագույն ձևով մշակված սոցիալական հիմնախնդիրները կարգավորող մեխանիզմներով, իրավական և հասարակական ինստիտուտներով, որոնք մեղմացնում կամ լրիվ վերացնում են շուկայական հարաբերություններին ներհատուկ բացասական երևույթները, մասնավորապես, սոցիալական շերտավորումը, գործազրկությունը:
Շուկան լավագույն ձևով է ապահովում է արտադրության և սպառման փոխադարձ կապը: Յուրաքանչյուր առք ու վաճառքի գործարքին նախորդում են երկու կարևոր երևույթ` «առաջարկ» և «պահանջարկ», որոնց մեծությունն է որոշում շուկայում իրականացվող գործարքների ծավալը և գների մակարդակը: Իսկ քանի որ շուկայական տնտեսությունը բնութագրվում է գների շարժունակությամբ և գործարքների ծավալներով, ապա դրանց ցանկալի փոփոխությունները կապված են առաջարկի (սպառողների եկամուտների) և պահանջարկի (արտադրողների եկամուտների) մեծությունների կարգավորման հետ:
Այդ հարցերի պատասխանը տալիս և լուծում են շուկաները գների համակարգի, դրանց առաձգականության ու հավասարակշռության միջոցով:
Այսպիսով, անհրաժեշտ է ոչ միայն հասկանալ, թե սպառողները՝ պահանջարկը, ինչպես են շուկայական մեխանիզմների միջոցով ազդում արտադրության՝ առաջարկի, վրա, այլ նաև դրանց փոխազդեցությունը ինչպես է ներգործում գների համակարգի վրա և ճկունության ինչպիսի մեխանիզմներ են գործում: Շուկայում վաճառվում են բազմապիսի ապրանքներ, դրանցից մի մասն ունի առաջին կենսական նշանակություն, մյուս մասը պերճանքի առարկաներ են, իսկ երրորդ մասը ռեսուրսներ են, որոնք օգտագործվելու են արտադրության գործընթացում և այլն: Բնակչության որոշ խավն իր եկամուտները հիմնականում ծախսում է առաջին կենսական նշանակություն ունեցող ապրանքներ ձեռք բերելու համար, մյուս խավն իր եկամուտները ծախսում է ինչպես առաջին կենսական ապրանքներ, այնպես էլ պերճանքի ապրանքներ, երրորդ խավը` նաև արտադրության ռեսուրսներ գնելու համար: Մարդկանց անընդհատ փոփոխվող պահանջմունքներն շուկայական մեխանիզմի միջոցով անմիջապես հաղորդվում են արտադրությանը, իսկ արտադրողների տնտեսական շահը ստիպում է հարմարվել շուկայական պահանջներին ու առաջարկվող գներին:
Այդ տեղաշարժերի տնտեսական մեխանիզմների պարզաբանման և բացահայտման բանալին կարելի է գտնել առաջարկի և պահանջարկի տեսության, ու դրա հետ կապված նաև առաձգականության էության բացահայտման մեջ, քանի որ այն հնարավորություն է տալիս պարզաբանել գների շարժի և մեխանիզմի դերը դրանց հաշվեկշռի և հավասարակշռության գործում:
Ուստի չափազանց կարևոր է, որ շուկայական հարաբերությունների յուրաքանչյուր մասնակից ունենա լրիվ տեղեկություն առաջարկի և պահանջարկի, ու դրանց փոխազդեցությամբ պայմանավորված, գների և դրանց առաձգականության մասին:
Ապրանքային շուկայում յուրաքանչյուր ապրանքի պահանջարկի ու առաջարկի հարաբերակցությունը սերտ փոխկապվածության մեջ է ինչպես գնային, այնպես էլ ոչ գնային գործոնների հետ: Ուստի գների մշտական փոփոխության պատճառով կորերն անընդհատ փոփոխվում են: Դա նշանակում է, որ գների իջեցումը կամ բարձրացումը ազդում է պահանջարկի մեծացման կամ փոքրացման վրա: Բայց քանի որ տարբեր ապրանքներ ունեն օգտակարության տարբեր հատկանիշներ, ուստի հավասար տոկոսադրույքով այդ ապրանքների գների փոփոխությունը անհավասարաչափ է ազդում այդ ապրանքների պահանջարկի փոփոխության վրա:
Տնտեսագիտության կողմից ապրանքների պահանջարկի ու նաև առաջարկի նման փոփոխությունը կապված գների փոփոխման հետ, ուսումնասիրվում է առաձգականության միջոցով, որը հնարավորություն է տալիս պարզել գների և ապրանքատեսակների պահանջարկի ու առաջարկի փոփոխությունները:
Եթե տնտեսվարող սուբյեկտները ժամանակին չկարողանան պարզել և գնահատել շուկայում ապրանքների գների փոփոխության պատճառները, ապա կարող են զրկվել թե’ շահույթից և թե’ շուկաներից: Դրա համար էլ գնային առաձգականության էության բացահայտումը որոշիչ դեր է կատարում արտադրողների նպատակային խնդիրների լուծման գործում:
Առաձգականության հասկացությունը տնտեսագիտության կողմից դիտարկվում է որպես «գին» փոփոխականի տոկոսային փոփոխության ներգործությունը «պահանջարկ» փոփոխականի փոփոխության վրա: Այսինքն, թե պահանջարկը ինչպիսի տոկոսով կփոխվի գնի 1 տոկոս ավելացման դեպքում:
Այնքանով, որքանով տարբեր ապրանքներ ունեն օգտակարության տարբեր հատկանիշներ, դրանց գների տոկոսային հավասարաչափ փոփոխությունը անհավասարաչափ է ազդում պահանջարկի փոփոխության վրա:
Պահանջարկի գնային առաձգականության էության բացահայտումը կարևոր նշանակություն ունի արտադրողների ռազմավարական խնդիրների գնահատման համար:
Պահանջարկն ու առաջարկը, գինը և եկամուտը որպես փոփոխականներ ընդունելիս խնդիր է դրվում պարզել, թե դրանցից յուրաքանչյուրի տոկոսային փոփոխությունը ինչ ներգործություն կունենա մյուսների վրա:
Ահա վերը նշված հիմնական հարցերն են, որ ուղղակիորեն պայմանավորում են թեմայի արդիականությունը և հրատապությունը:


Եզրակացություններ

Այսպիսով, ապրանքի գնի եւ սպառողների կողմից գնումների փոխադարձ կապը բացատրվում է տնտեսական երկու սկզբունքներով՝ պահանջարկի օրենքով եւ պահանջարկի գնային առաձգականությամբ:
Պահանջարկի գնային առաձգականությունը որոշում է գների փոփոխման նկատմամբ գնորդների զգայունակությունը նրանց կողմից ձեռք բերվող ապրանքների ծավալի տեսակներից: Կան որոշակի ապրանքներ, որոնց գների աննշան փոփոխությունը առաջ է բերում դրանց վաճառքի գնման քանակների զգալի փոփոխություն: Նման ապրանքների նկատմամբ եղած պահանջարկը ընդունված է անվանել հարաբերական առաձգական պահանջարկ: Կան նաեւ այնպիսի ապրանքներ, որոնց գների փոփոխությունը պահանջարկի փոփոխություն գրեթե չեն առաջացնում: Այդպիսի պահանջարկն ընդունված է անվանել ոչ առաձգական:
Առաջարկի առաձգականության վրա ներգործող տարր է համարվում առնչվող ապրանքների գները, մասնավորապես այն ապրանքների, որոնք արտադրության գործընթացում կարող են մեկը մյուսին փոխարինել: Եթե արտադրության մի փոխարինիչի գինը բարձրանում է, մյուս փոխարինիչի առաջարկը կնվազի: Օրինակ, ագարակատերերը, կարող են արտադրել ինչպես ցորեն այնպես էլ գարի: Երբ որ դրանցից մեկի գինն աճում է (օրինակ ցորենի), ապա առաջացնում է մյուսի` գարու առաջարկի նվազման միտում: Առաջարկի առաձգականության վրա ազդում է շուկայի կազմակերպումը: Արտասահմանյան ապրանքների վրա դրվող մաքսադրույքների իջեցումը եւ բաժնեչափերի վերացումը շուկան կբացվի օտարերկրյա արտադրողների համար եւ կմեծանա դրանց նկատմամբ առաջարկը: Եթե շուկան իշխում է մենատիրությունը, ապա արտադրանքի յուրաքանչյուր մակարդակի դեպքում գինը կաճի: Ընդհանրապես, կատարելապես մրցակցային շուկան գնի որոշակի պայմաններում, կապահովի արտադրանքի հնարավոր ամենաբարձր մակարդակը:
Գների ոչ մեծ փոփոխությունները հանգեցնում են պահանջարկի չափերի մեծ փոփոխությունների: Գները իջնելիս սպառողների ընդհանուր եկամուտը մեծանում է, իսկ երբ գները բարձրանում են՝ նվազում է:
Եթե սպառողը գտնում է, որ բազմաթիվ ապրանքներ ու ծառայություններ գոյություն ունեն, որոնցից կարելի է կատարել ընտրություն եւ գնելը շտապ չէ, ապա պահանջարկը առաձգական է եւ զգալի չափով կախված է գնի փոփոխումից: Այդ դեպքում գների բարձրացումը կբերի փոխարինիչ արդյունքի գնման կամ հետաձգված գնման: Իսկ գների իջեցումը կմեծացնի իրացման ծավալը, գնողներին կվանի մրցակիցներից, նրանց կստիպի ավելի շատ գնումներ կատարել: Օրինակ՝ եթե ավիատոմսի արժեքը բարձր է, կարելի է օգտվել գնացքից կամ ավտոմեքենաներից, կամ ճանապարհորդությունը հետաձգել:
Եթե առաջարկը եզակի է, կամ գնում կատարելը խիստ անհրաժեշտ է, ապա պահանջարկը առաձգական չէ, եւ գնի փոփոխությունը աննշան ազդեցություն է թողնում պահանջարկի վրա: Շատ բարձր գների դեպքում ապրանքների վաճառքը նվազում է: Շատ ցածր գերի դեպքում իրացումը ավելի մեծացնել հնարավոր չէ, քանի որ շուկան հագենում է եւ սպառողները սկսում են ցածր գները որակել որպես արտադրանքի ցածր որակի արդյունք:
Առաջարկը առաձգական է, երբ առկա է գնային մրցակցությունը: Այդ դեպքում վաճառողները գործում են պահանջարկի կորագծին համապատասխան՝ բարձրացնելով կամ իջեցնելով իրենց ապրանքների գները: Դա առաձգական լծակ է, քանի որ գները կարելի է արագորեն ու հեշտությամբ փոփոխել՝ հաշվի առնելով պահանջարկի, ծախքերի եւ մրցակցության գործոնները:

Օգտագործված գրականության ցանկ

1. "Տնտեսագիտության տեսության ձեռնարկ" Կիրակոսյան

2. Самуэльсон П., Экономика / М.: Прогресс, 1964

3. Чепурин М.Н. ,Курс экономической теорииե.

4. Экономикс: Принципы, проблемы и политика. Том1.Кэмпбелл Маконнел и Стенли Брю

5. Экономическая теория: Учебник для вузов / А. Н. Романов, И. П. Николаева, В. В. Клочков / М.: Финстатпром, 1999

6. Орешин В.П. Государственное регулирование национальной экономики. М – 1999 г.

7. Գևորգյան Մ., Տնտեսագիտության տեսություն, Եր., 1997

Էջ 42 Գին 4.000 Պատվիրել