Կուրսային ՀՀ և Արգենտինայի Հանրապետության սահմանադրական իրավունքի համեմատական բնութագիրը
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ժամանակակից պետությունների սահմանադրական զարգացումը, սահմանադրության էությունը և բովանդակությունը
2.Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության սահմանադրական իրավունքի համեմատական բնութագիրը
3. Մարդու իրավունքների և ազատությունների համեմատական վերլուծությունը ՀՀ-ում և Արգենտինայի Հանրապետությունում
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ  ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ՑԱՆԿ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Թեմայի արդիականությունը: Սահմանադրական իրավունքը համարվում է  ցանկացած պետության իրավունքի առաջատար ճյուղ: Այն իրենից ներկայացնում է  իրավական նորմերի համակցություն, որը հետապնդում է  մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակ, ինչին հետամուտ  սահմանում է  պետական իշխանության որոշակի  համակարգ: Այդ նորմերը համարվում են  մարդկանց վարքագծի համապարտադիր կանոններ, որոնց պահպանումն անհրաժեշտության դեպքում ապահովվում է  պետական հարկադրանքի  տարբեր ձևերի կիրառմամբ: Այդ նորմերը  բնութագրվում են  ներքին միասնությամբ, որոշակի ընդհանուր  հատկանիշներով՝ պայմանավորված հասարակական այն հարաբերությունների առանձնահատկություններով, որոնց կարգավորմանը նպատակաուղղված են դրանք: 
Սահմանադրական իրավունքի մկիջոցով կարգավորվում են հասարակական հարաբերությունները, հասարակականա կյանքի առավել բարդ ու կարևոր ոլորտները, ինչով էլ պայմանավորված է  իրավունքի համակարգում վերջինիս առաջատար տեղը: Կարելի է ասել նաև, որ  սահմանադրական իրավունքը համարվում է  ազգային իրավունքի ողջ համակարգի  և դրա բոլոր ճյուղերի  աղբյուր:
Սահմանադրական իրավունքն առավել սերտ կապվածություն ունի քաղաքականության և քաղաքական համակարգի հետ, քան իրավունքի որևէ այլ ճյուղ: Խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքական կուսակցություններում և հասարակակակն այլ միավորումներում ընդգրկված  քաղաքացիներն ընտրություններին  մասնակցելու  միջոցով հանդես են գալիս որպես պետական իշխանության կազմակերպման  գործընթացի մասնակիցներ, իսկ խորհրդարանում  պատգամավորական տեղեր ստանալուց հետո՝ նաև որպես պետական իշխանության մարմինների գործունեության մասնակիցներ:
Սահմանադրական իրավունքի ուշադրության կենտրոնում գտնվում են հատկապես  պետական իշխանության  կազմակերպման հիմնախնդիրները, որը կանխորոշում է  քաղաքականության ոլորտում դրսևորումների յուրօրինակ կանոններ և պետական իշխանությունը ենթարկում է ժողովրդի կամքին: 
Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական իրավունքը  անհրաժեշտ պայմաններ է ստեղծում  քաղաքացիական հաշտության և համաձայնության համար: Այն լուրջ  խնդիրներ ունի քաղաքական տարբեր ուժերի  կողմից հանուն իշխանության մղված պայքարը քաղաքակիրթ վարքագծի շրջանակներում պարփակելու  իմաստով: Այդ  պատճառով  դժվար է գերագնահատել  սահմանադրական իրավունքի  դերը, քանի որ մեր հասարակության կյանքում  դեռևս լիարժեք կերպով չեն  արմատավորվել քաղաքական մշակույթի և քաղաքական բարոյականության  հանրաճանաչ նորմերը, անբավարար են գործում  հասարակական կարծիքի ձևավորման և բացահայտման  կառուցակարգերը:
Նշված հիմնախնդիրների համեմատական վերլուծության կարևորությամբ էլ պայմանավորված է ընտրված թեմայի արդիականությունը: 
Աշխատանքի նպատակը և խնդիրները: Աշխատանքի հիմնական նպատակն է համեմատական ուսումնասիրությամբ առանձնացնել Հայաստանի Հանրապետության  և Արգենտինայի Հանրապետության  սահմանադրական իրավունքին բնորոշ տարբերությունները: Նախանշված նպատակին հետամուտ աշխատանքում լուծվել են հետևյալ խնդիրները՝
1.	ուսումնասիրել սահմանադրական զարգացումը ժամանակակից պետություններում, ներկայացնել սահմանադրության էությունը և բովանդակություն,
2.	տալ ՀՀ և Արգենտինային Հանրապետության սահմանադրական իրավունքի համեմատական բնութագիրը,
3.	վերլուծել մարդու հիմնական իրավունքները և ազատությունները երկու երկրների Սահմանադրություններում:
Աշխատանքի կառուցվածքը: Աշխատանքը կատարվել է նախանշված նպատակներին և խնդիրներին համապատասխան: Աշխատանքը կազմված է ներածությունից, երեք հարցերից, եզրակացությունից և օգտագործված գրականության ցանկից: Ներածության մասում ներկայացվել են աշխատանքի հիմնական դրույթները, հաջորդ երեք հարցերում տրվել են աշխատանքում առաջադրված խնդիրների լուծումները, եզրակացության բաժնում ներկայացվել են աշխատանքի հիմնական եզրահանգումները: 
 
                         