Ռեֆերատ Էլեկտրոնային ուսուցման մոդելը որպես համալսարանների էլեկտրոնային պաշարների կառավարման միջոց
	Սույն աշխատանքով ներկայացվում է համալսարաններում էլեկտրոնային ուսուցման միջավայրի ներդրման գործընթացում ինստիտուցիոնալ, կառուցվածքային, տեղեկատվական և կապի գործոնների փոխազդեցությունը: Ուսումնասիրվում են ուսումնական գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրման այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են կառավարումը, մարդկային ռեսուրսների զարգացումը, օպերատիվ գործընթացները և համալսարանի ինֆորմացիոն միջավայրի աջակցության ծառայությունները:
	Ժամանակակից պայմաններում համալսարանը համարվում է շուկայի սուբյեկտ, որում իրականացվում է կրթական ծառայությունների առք ու վաճառք: Այս իսկ պատճառով էլեկտրոնային ուսուցման ներդրման ռազմավարության մշակման ընթացքում հաշվի պետք է առնվեն արտաքին միջավայրի մի շարք ազդեցություններ:
 
                         