diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անհատական Աշխատանք Բովանդակություն

1. Սոցիալիստական քաղաքական ուսմունքների բնորոշ գծերը
2. Իշխանության լեգիտիմացման և ապալեգիտիմացման հիմնախնդիրը
3. Ազգային քաղաքականություն
Օգտագործված գրականության ցանկ

1. Բալյան Ի.Ս., Ենգոյան Ս.Փ. Քաղաքական գաղափարախոսություններ: - Եր., 1996թ.
2. Խաչատրյան Բ.Ա., Հայրապետյան Ս. Ս. Քաղաքագիտություն: Դասագիրք բուհերի համար: Եր.: «Պարույր Սևակ» հրատ, 2006թ.
3. Միրումյան Կ.Ա. Քաղաքական ուսմունքների պատմություն: Ուս. Ձեռնարկ բուհերի համար:/ Խմբ.՝ Վ.Ս. Թումանյան. - Եր.: Զանգակ-97, 2006թ.
4. Պետրոսյան Ռ.Հ. Քաղաքագիտություն: Դասագիրք բուհերի համար. Խմբահիր պրոֆ Է.Ա. Հարությունյան. Եր.: Նոյյան Տապան, 2004թ.
5. Քաղաքագիտություն. հանրագիտական բառարան: - Եր., 2004թ.
6. Политология. / Под ред М.А. Василика. – М., 2001г.
7. Политология. / Под ред Г.В. Полуниной. – М., 1996г.


Աշխատանքի սկզբում անդրադառնանք Թոմաս Մորի, Թոմազո Կամպանելլայի և Սեն Սիմոնի գաղափարախոսությանը: Թոմաս Մորին և Թոմազո Կամպանելլան վերածննդի դարաշրջանի քաղաքական մտքի ներկայացուցիչներից են: Իսկ Սեն Սիմոնը տասնիններրորդ դարի քաղաքական մտքի ներկայացուցիչ:
Մորի կողմից դատապարտվում էին ավատատիրական հասարակության արատները, ազնվականության, հոգևորականության պորտաբուծությունը, աշխատավոր դասակարգի անտեսումը: Միևնույն ժամանակ նրա կողմից քննադատության էին արժանանում կապիտալիզմի առաջին դրսևորումները:
Մորը գտնում էր որ նմանօրինակ սոցիալիստական անարդարությունը ծնում է հանցագործներ: Իսկ այս հարցի հիմնական լուծում էր համարում սոցիալական հակասությունների և հակադրությունների վերացումը և իր կողմից քննադատվող հարցերի հանդեպ ուշադրության դրսևորումը: Մորի կողմից ընդգծվում էր այն հանգամանքը, որ պետությունը կախված էր հասարակության իշխող խավերից:
Ըստ Մորի համոզմունքների՝ հասարակության որոշակի հատվածի վերափոխումը չի կարող հանդիսանալ սոցիալական անարդարության վերացման և գտնում էր, որ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի մասնավոր սեփականություն հասկացությունը:
Ուսումնասիրելով Պյութագորասի և Պլատոնի հետևորդների ուսումնասիրությունները՝ Մորը ձևավորեց իր «Ուտոպիա» արտադրական աշխատանքը: «Ուտոպիա» նշանակում է «տեղ, որ գոյություն չունի»։ Այդ գրքի առաջին մասում Մորը քննադատում է իր ժամանակի եվրոպական պետությունների, հատկապես Անգլիայի, հասարակական ֊քաղաքական և տնտեսական կյանքի տարբեր կողմերը, առաջադրում այն միտքը, որ չարիքների, անարդարությունների և դժբախտությունների հիմնական պատճառը մասնավոր սեփականությունն է։ Իսկ գրքի երկրորդ մասում շարադրում է իդեալական պետության մասին իր ուսմունքը, որում նկատելի է թե Պլատոնի և թե «քրիստոնեական հումանիզմի» գաղափարների ազդեցությունը։

Էջ 15 Գին 2.000 Պատվիրել