Անհատական Աշխատանք Առևտրական կազմակերպության հիմնական միջոցները
Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ներածություն
1. Առևտրական կազմակերպության հիմնական միջոցները և դրանց դասակարգումը
2. Հիմնական միջոցների հաշվառման կարգը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Մենք ապրում ենք զարգացող տնտեսաիրավական հարաբերությունների դարաշրջանում: Մեր երկիրը նոր տնտեսակարգ է կառուցում՝ ամենուր ներդնելով նորն ու կատարելագործվածը:
Տնտեսաիրավական հարաբերությունների համակարգում առանձնանում են ձեռնարկատիրական հարաբերությունները: Ձեռնարկատիրությունը հանդես է գալիս որպես յուրատեսակ գործունեություն, որն ավելի սերտորեն կապված է ձեռներեցության հետ: Այսպիսիվ, ձեռնարկատիրությունը գործարար ակտիվության ձիրք ունեցող անձանց նախաձեռնողական տնտեսական գործելակերպի առանձնահատուկ տեսակ է, որը համապատասխանում է շուկայական հարաբերությունների առանձնահատկությանը և սկզբունքներին ու հնարավորություն է տալիս ստանալ բարձր շահույթ:
Տարբերակում են ձեռնարկատիրական գործունեության 3 հիմնական տեսակ` արտադրական, առևտրական և ֆինանսական: Լինելով համեմատաբար ինքնուրույն, դրանք փոխադարձաբար լրացնում են միմյանց: Արտադրական գործունեությունը տարածվում է արտադրանքի արտադրության վրա, առևտրականը` դրանց փոխանակման և բաշխման, ֆինանսականը` փողի շրջանառության վրա:
Զարգացման ներկա փուլում նոր մոտեցումներ և տեխնոլոգիաներ են պահանջում առևտրային հարաբերություններում: Կարևոր է շուկայի իրական պահանջներին և պահանջարկին համապատասխան իրականացնել ապրանքաշրջանառության գործընթացի արդյունավետ կազմակերպում աշխատանքային, դրամական և նյութական նվազագույն ծախսումներով:
Ներկայումս ստեղծված պայմաններում առևտրական կազմակերպությունները գործընկերների հետ սահմանում են նոր սկզբունքային հարաբերություններ, առավել շատ գործում են շուկայական տնտեսությանը բնորոշ կանոններով:
Առևտրական կազմակերպությունների կողմից իրականացվող գործունեությունը ներառում է նաև ապրանքափոխանակային գործողություններ: Այստեղ գործարկվում են գործնականորեն բոլոր այն գործոնները ու ռեսուրսները, որոնք և արտադրականում, բայց նրանցից որոշները փոքր մասշտաբներով:
Սույն աշխատանքով ուսումնասիրվում են առևտրական կազմակերպության հիմնական միջոցները, դրանց դասակարգումը և մեծության հաշվառումը: Առևտրական կազմակերպությունների հիմնական միջոցների ճիշտ դասակարգման և արդյունավետ տեղաբաշխման համար տվյալ բնագավառի մասնագետները պետք է տիրապետեն կազմակերպչական, մարքեթինգի և իրավական խորը գիտելիքների: