diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անհատական Աշխատանք Առևտրական կազմակերպությունների շրջանառու միջոցներ

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ներածություն
1.Առևտրական կազմակերպության շրջանառու միջոցների ընդհանուր բնութագիրը
2.Շրջանառու միջոցները և ֆինանսական արդյունքը
3.Շրջանառու միջոցների նորմավորումը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Յուրաքանչյուր կազմակերպություն իր տրամադրության տակ ունենում է որոշակի միջոցներ, որոնք հանդես են գալիս հիմնական և շրջանառու միջոցների տեսքով: Վերոնշյալ երկուսը առևտրական գործընթացում մասնակցում են զուգահեռ: Դրանցից առաջինները իրենցից ներկայացնում են աշխատանքի միջոցների առարակայացված մասը, իսկ երկրորդը` շրջանառու միջոցները, դրամական միջոցներն են, որոնք ավանսավորվում են շրջանառության միջոցներ ստեղծելու համար: Դրանք ապահովում են կազմակերպության անընդհատությունը և արագացնում են ապրանքների վաճառքը:
Շրջանառու միջոցների կառուցվածքը լինում է տարբեր` կախված կազմակերպության մակարդակից, մասնագիտացման աստիճանից, գործունեության տևողությունից: Գիտության և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց փոխվում է առարկաների կազմը, ավելանում են արհեստական փոխարինիչները, էներգիայի ու վառելիքի էժան ու ավելի խնայողական տեսակները, որոնց օգտագործումը նպաստում է շրջանառու միջոցների արդյունավետության աճին:
Շրջանառու միջոցների ռացիոնալ օգտագործումը արտադրության արդյունավետության բարձրացման անհրաժեշտ նախադրյալներից մեկն է: Շրջանառու միջոցների օգտագործումը բնութագրող կարևոր պարամետր են համարվում դրանց պտույտի արագության ցուցանիշները, սահմանված նորմատիվներից փաստացի շրջանառու միջոցների շեղումը որոշող ցուցանիշները (ապրանքանյութական արժեքների գերնորմատիվային բանկի կողմից չվարկավորված պաշարներ, նորմատիվի համեմատությամբ սեփական շրջանառու միջոցների ավելցուկ կամ անբավարարություն և այլն):
Լինելով մշտական շարժման մեջ ու գործելով ինչպես արտադրության, այնպես էլ շրջանառության ոլորտներում, շրջանառու միջոցները շաղկապում են վերարտադրական ցիկլի տարբեր փուլերը և ապահովվում դրա անընդհատությունը:
Շրջանառու միջոցները ունենում են էական ազդեցություն ֆինանսական արդյունքի որոշման հարցում: Այդ իսկ պատճառով կազմակերպության ֆինանսական արդյունքը որոշելու համար կատարվում է շրջանառու միջոցների մանրակրկիտ վերլուծություն:
Շրջանառու միջոցները կազմում են կազմակերպության միջոցների մոտ 1/4 մասը (25%): Սակայն վաճառքի ընթացիկ ծախսերի ընդհանուր ծավալի (ինքնարժեքի) մեջ դրանց բաժինը հասնում է 75-80%-ի, իսկ առանձին ճյուղերում ավելի բարձր է:

Էջ 15 Գին 3.000 Պատվիրել