Անհատական Աշխատանք Արդյունավետություն և գնահատականներ
Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ներածություն
1. Արդյունավետություն և գնահատականներ
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Տնտեսագետները հիմնականում ձգտում են ազատ առևտրի իրականացմանը: Սակայն ժողովրդի մեջ արմատացած է այն, որ պարզ փոխանակությունից իրականում պետք չէ որևէ բան ակնկալել: Առևտուրը, լինելով ապրանքների փոխանակություն, որևէ նոր արդյունք չի ստեղծել: Սա առավել հին համոզմունք է և, բնականաբար, բացարձակապես սխալ: Փոխանակությունը արտադրողական գործընթաց է և մարդկանց համար հասանելի է դարձնում բազմաթիվ իրեր:
Ապրանքների և ծառայությունների սեփականության իրավունքների փոխանակումը համարվում է կամավոր փոխանակության սկզբունքային բնույթ: Գնելով որևէ ապրանք մենք բավարարում ենք մեր պահանջմունքը տվյալ ապրանքի նկատմամբ, իսկ սույն ապրանքը վաճառողը կարողանում է վաճառքից ստացված կանխիկը օգտագործել սեփական կարիքների և պահանջմունքների բավարարման նպատակով: Բնականաբար, սույն փոխանակություններն հիմնականում իրականացվում են առանց սահմանված պայմանագրերի կնքման: Սահմանված ձևով պայմանագրեր կնքվում են առավել արժեքավոր ապրանքների փոխանակության դեպքում` տուն, ավտոմեքենա, բնակարանի վարձակալություն, որոնց համար մշակվում են պայմանագրեր և համաձայնագրեր, որոնք հստակեցնում են սույնի պատկանելության հարցը:
Տնտեսագիտական գրականության մեջ հստակ առանձնացվում է §բարիք¦ հասկացությունը: Տնտեսագիտական մտածելակերպի համաձայն` բարիք է համարվում այն ապրանքը, որի դեպքում սպառողի համար դրա քանակության շատը գերադասելի է քչից:
Ընդհանուր առմամբ տարբերում ենք սակավ և ազատ բարիքներ հասկացությունները: Ազատ բարիքները ստացվում են առանց զոհաբերությունների` օդը լսարանում նստած ուսանողի համար: Սակավ բարիքները ձեռք են բերվում այլ բարիքի զոհաբերման միջոցով` գումարի վճարում որևէ ապրանքի ձեռքբերման համար կամ օդը ջրասուզակի համար:
Ցանկացած բարիքի սպառում ենթադրում է սպառողի համար որոշակի արդյունավետության ապահովում: Արդյունավետության գնահատման հարցը մշտապես գտնվել է տնտեսագետների ուսումնասիրությունների կենտրոնում: Սույն աշխատանքում օրինակների հիման վրա մանրամասն ներկայացվում է ապրանքներից ստացվելիք արդյունավետությունը: