diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անհատական Աշխատանք Արտադրական ծախսումների ամփոփ հաշվառման մեթոդները

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ներածություն
1. Ծախսումների ամփոփ հաշվառման մեթոդի կախվածությունը արտադրության տեխնոլոգիական առանձնահատկություններից
2. Ծախսումների հաշվառման առարկայական, պատվերային և փուլային մեթոդներով թողարկված արտադրանքի ինքնարժեքի հաշվարկումը և կատարված ծախսումների բաշխումը պատրաստի և անավարտ արտադրության միջև
3. Անավարտ արտադրության գնահատման մեթոդները
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ


Ներածություն

Հաշվապահական հաշռվառման մեջ արտադրության ծախսումները ուսումնասիրվում են կառավարչական հաշվառման կողմից: Կառավարչական հաշվառման հիմնական նպատակը կազմակերպության տնտեսական գործունեության կառավարողներին անհրաժեշտ հավաստի տեղեկատվությամբ ապահովելն է: Սույն նպատակի իրականացման համար կառավարչական հաշվառումը իրականացնում է անհրաժեշտ տվյալների հավաքագրում, մշակում և հաշվետվությունների ներկայացում:
Կառավարչական հաշվառման միջոցով տեղեկատվություն ենք ստանում փողարկվող արտադրանքի, արտադրական գործընթացների, ակտիվների ինքնարժեքի և այլնի վերաբերյալ:
Գործարարության վերջնական նպատակը շահույթի ապահովումն է, որի արդյունքում կառավարչական հաշվառման ուսումնասիրության հիմնական օբյեկտ դառնում է թողարկվող արտադրանքի ինքնարժեքը: Կառավարչական հաշվառումը իրականացնում է արտադրական ծախսումների հաշվառում և ծախսումների փոփոխության վերլուծություն: Կառավարչական հաշվառման կողմից իրականացվում է նաև ծախսումներ – ծավալ – շահույթ հարաբերակցության ուսումնասիրություն:
Կառավարչական հաշվառման կողմից ներկայացվում ծախսումների հաշվառման համակարգը, ուսումնասիրվում է թողարկվող արտադրանքի ինքնարժեքի հաշվարկման մեթոդները: Կառավարչական հաշվառումը հետապնդում է կազմակերպության գործունեության կազմակերպման և վերհսկողության հաստատման վերջնական նպատակ:
Կառավարչական հաշվառման համակարգի ձևավորումը կախված է կազմակերպության արտադրակազմակերպչական առանձնահատկություններով: Ելնելով կառավարող օղակների առջև դրված խնդիրներից ձևավորվում են կառավարչական հաշվառման՝ արտադրանքի ինքնարժեքի ձևավորման, ծախսումների հաշվառման և կալկուլյացիայի, արտադրության ծախսումների հաշվառման, շահութաբերության շեմի որոշման, ծախսումների վերլուծության և ծրագրավորման ենթահամակարգերը:
Կառավարչական հաշվառումը ընդգրկում է բավականին լայն շրջանակներ, սակայն հաշվառման սույն ոլորտի հիմնական ուսումնասիրության ենթարկվում են արտադրական ծախսումների հաշվառումը և արտադրանքի ինքնարժեքի կալկուլյացիայի հիմնական մոտեցումները:

Էջ 10 Գին 1.800 Պատվիրել