Անհատական Աշխատանք Դրամական հոսքերի վերլուծությունը բանկում
Բովանդակություն
Ներածություն
1.Դրամական հոսքերի գնահատման մեթոդները և շարժի վերլուծություն
2. Դրամական հոսքերի վրա ազդող հիմնական գործոնները
Եզրակացություն
Գրականության ցանկ
Բանկի գործունեության ընթացքում դրամական միջոցները գտնվում են անընդհատ շարժի մեջ, որի արդյունքում ձևավորվում են դրամական հոսքեր: Դրանք իրենցից ներկայացնում են դրամական միջոցների և դրանց համարժեքների ներհոսքերը և արտահոսքերը, որոնց տարբերությունը անվանում են զուտ դրամական հոսքեր:
Համաձայն ՀՀՄՍ 7 «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ստանդարտի` դրամական միջոցները դրամարկղում գտնվող դրամական միջոցներն են և ցպահանջ ավանդները:Դրամական միջոցների համարժեքները կարճաժամկետ , բարձր իրացվելի ներդրումներն են, որոնք հեշտ փոխարկվում են դրամական միջոցների որոշակի գումարների հետ, և որոնց արժեքի փոփոխման ռիսկն էական չէ:
Առևտրային բանկը պետք է առանձնակի կարևության արժանացնի դրամական միջոցների հոսքերի նկատմամաբ վերահսկողությունը, քանի որ դրամական միջոցների պակասորդը բանկին կարող է կանգնեցնել անվճարունակության, ֆինանսական անկայության և վերջապես` սննկացման փաստի առջև:
Բանկի դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը կարևոր նշանակություն ունի այն առումով, որ ֆինանսական հաշվետվությունների օգտագործողներին սույնի միջոցով տրամադրվում են հիմքեր` գնահատելու բանկի` դրամական միջոցներ և դրանց համարժեքներ ստեղծելու կարողությունը և այդ դրամական միջոցների հոսքերի օգտագործման պահանջները: Օգտագործողների կողմից տնտեսական որոշումների կայացումը պահանջում է գնահատել դրամական միջոցներ և դրանց համարժեքներ ստեղծելու առևտրային բանկի կարողությունը, ինչպես նաև դրանց ստեղծման ժամանակը և որոշակիությունը:
Առևտրային բանկերը դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության միջոցով, որը համարվում է ֆինանսական հաշվետվությունների անբաժանելի մաս: Առևտրային բանկի դրամական միջոցները և դրանց համարժեքները պահվում են կարճաժամկետ դրամական պարտավորությունները բավարարելու նպատակով: