Անհատական Աշխատանք Երևակայության դերը խաղային գործունեության մեջ
Բովանդակություն
Ներածություն
1. Հասկացություն երևակայության մասին
2. Երևակայության դերը խաղային գործունեության մեջ
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Ներածություն
Նախադպրոցական տարիքում գործունեության առաջատար տեսակը խաղն է: Խաղն առաջատար է դառնում ոչ այն պատճառով, որ ժամանակակից երեխան իր ժամանակի մեծ մասը անց է կացնում խաղալով և համեմատաբար քիչ է ներգրավվում մեծահասակների աշխատանքային գործունեության մեջ: Խաղը երեխայի հոգեկանում որակական փոփոխություններ է առաջացնում: Նրանում սաղմնավորվում են ուսումնական գործունեության հիմքերը, որը առաջատար է դառնում դպրոցական տարիներին :
Մեծերի հետ համատեղ կյանքով ապրելու երեխաների ձգտումը միայն համատեղ աշխատանք կատարելու հիման վրա բավարարվել չի կարող: Այդ պահանջմունքները երեխաները սկսում են բավարարել խաղի ընթացքում, որտեղ նրանք վերարտադրում են ոչ միայն աշխտանքը, այլ հասարակական հարաբերությունները, իրենց վրա են վերցնում մեծահասակների հատուկ դերերը: Հասարակության մեջ իրենց յուրահատուկ դերը ունենալու հետևանքով երեխաները դերային խաղեր են խաղում, որոնք մեծահասակների կյանքին հաղորդակից լինելու յուրահատուկ ձևեր են: Խաղի ընթացքում երեխաների առջև առաջին անգամ հառնում են մարդկանց միջև գոյություն ունեցող օբյեկտիվ հարաբերությունները, նրանք սկսում են հասկանալ, որ գործունեության պրոցեսին մասնակցելը մարդուն պահանջում է կատարել որոշ պարտավորություններ և նրան որոշ իրավունքներ է տալիս: Բովանդակային խաղում դերի կատարման էությունը հենց խաղի մյուս մասնակիցների նկատմամբ այդ դերի կողմից պահանջվող պարտավորությունների կատարումն ու իրավուքնների իրականացումն է:
Խաղի ընթացքում երեխաների առջև առաջին անգամ հառնում են մարդկանց միջև գոյություն ունեցող օբյեկտիվ հարաբերությունները, նրանք սկսում են հասկանալ, որ գործունեության պրոցեսին մասնակցելը մարդուն պահանջում է կատարել որոշ պարտավորություններ և նրան որոշ իրավունքներ է տալիս:
Սույն աշխատանքի նպատակն է համարվում բացահայտել երևակայության դեը խաղային գործունեության մեջ, որի իրականացման համար նախ և առաջ տրվել է երևակայության հասկացության հոգեբանական բնութագիրը: