diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անհատական Աշխատանք Լեզվի փիլիսոփայություն

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Լեզվի փիլիսոփայությունը ըստ Գեյման Շտայնթալի և Մորից Լացարուսի
2. Լեզվի փիլիսոփայությունը ըստ Վիլհելմ Վունդտի
3. Լեզվի փիլիսոփայությունը ըստ Ալեքսանդր Ավանեսովիչ Պոտեբնյայի
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Լեզվի հնադարյան տեսություններում առանձնանում են 2 հիմնական բնագավառներ՝ քերականական արվեստը և այն ինչ կարելի է անվանել «լեզվի փիլիսոփայություն», որի հիմնական հարցերից մեկն էր անվանման տեսությունը:
Անվանման տեսությունը ձևավորվում է հնադարյան փիլիսոփայության հիման վրա, որն ուսումնասիրում էր լեզվի էությունը, և իրենից ներկայացնում փիլիսոփայական աշխարհընկալման հիմնական մասերից մեկը:
Լեզվի հոգեբանական և բնագիտական հայեցակարգերը երբեմն համակցվում են` սահմանազատելով խնդիրները և տարբեր կերպ մեկնաբանելով տեսությունը: Լեզվի հոգեբանություն ասելով հասկացվում է խոսքային ակտերի հոգեբանական գործընթաց, որն ավելի ճիշտ կլիներ անվանել խոսքի հոգեբանություն կամ հոգեբանական օրինաչափությունների ուսումնասիրություն, որոնք դրսևորվել են լեզվի պատմական ակունքներում և ներկայումս արդի են:
Լեզվական հասկացությունների հոգեբանական մեկնաբանումը բնորոշ է 19-րդ դարի այնպիսի հայտնի գիտնականների, որպիսիք են Ֆ. Կայնց, Ֆ. Բենեկ, Գ. Լոտց, Գ. Շտայնթալ, Մ. Լացարուս և այլոք: Ընդ որում, լեզվի հոգեբանությունը, ինչպես դրա փիլիսոփայությունը, գտնում է իր յուրօրինակ արտահայտումը լեզվաբանների ընդհանուր լեզվաբանական տեսակետներում:
Լեզվաբանության հոգեբանության մեջ հստակ առանձնացվում են լեզվի փիլիսոփայության խնդիրները և առաջարկվում են լուծումներ` լեզվի էության, լեզվի և մտածողության համապատասխանության և, հետևաբար, տրամաբանության և քերականության խնդիրների լուծումներ:
Լեզվի հոգեբանական մոտեցումը հանգեցրեց այնպիսի քերականագիտական տերմինների առաջացմանը, ինչպիսիք են «հեգաբանական սուբյեկտ», «հոգեբանական ստորոգելի» և այլն:
Լեզվի հոգեբանական հայցեկարգը հատկապես շրջադարձային զարգացում ապրեց 19-րդ դարի վերջերին: Լեզվաբանության հոգեբանության զարգացումը սերտորեն կապված է Գ. Շտայնթալի, Վ. Վունդտի և Ա. Պոտեբնյայի անունների հետ:
Հոգեբանական ուղղության ներկայացուցիչները առաջա են քանշում լեզուն որպես հոգեբանության հատուկ մեխանիզմ դիտարկելու գաղափարը: Այլ կերպ ասած, հոգեբանությունը որպես լեզվի փիլիսոփայության հատուկ ուղղություն ձևավորվել է ժողովրդական հոգեբանության հիման վրա, որը սկզբնավորվել է Գ. Շտեյնտալի և Մ. Լացարուսի կողմից:

Էջ 11 Գին 2.000 Պատվիրել