diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անհատական Աշխատանք Մանկավարժական ինտեգրված ուսուցման առանձնահատկությունները տարրական դպրոցում

Բովանդակություն

Ներածություն
1. Ինտեգրված ուսուցման առանձնահատկությունները և միջառարկայական կապերը տարրական դպրոցում
2. Ինտեգրված ուսուցմամբ դասավանդում՝ թեմայի նոր մեկնաբանումներով
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Ներածություն
Ժամանակակից հայ դպրոցն առանձնացված, մեկուսացված միավոր չէ և չէր կարող լինել այդպիսին: Այն իր ուսումնառության գործընթացը կազմակերպում է համաշխարհային դպրոցի փորձի ու նոր ձեռքբերումների հիման վրա: Ավանդական ուսուցման առաջավոր մեթոդների, մեթոդական եղանակների ու հնարների կողքին գործածության ոլորտ են բերվում արդիականն ու ժամանակակիցը: Անհնար է պատկերացնել այդ գործընթացն առանց ուսուցչի ու նրա աշխատանքի վերակառուցման և կատարելագործման: Օրախնդիր հարց է, թե կրթական բարեփոխումների արդի պայմաններում ուսուցիչը որքանով է պատրաստ ուսուցման մարտավարությունների և նոր մեթոդների ընտրությանն ու կիրառությանը: Զարգացնող ուսուցման մանկավարժությունը պահանջում է ուսումնական տարբեր առարկաների` միմյանց մեջ ներթափանցման ուղիների մշակում: Այդ կերպ պայմաններ են ստեղծվում դասավանդման ընթացքում աշակերտների կողմից բազմաբաղադրիչ գիտելիքների ձեռքբերման համար:
Դպրոցի տարրական դասարաններում միշտ էլ մեթոդական հիմնախնդիր է եղել միջառարկայական կապերի կիրառումը: Այն շատ դեպքերում կրել է մեխանիկական բնույթ: Սակայն այլ են նորագույն մանկավարժական մոտեցումների ու ծրագրերի պահանջները: Տարրական դպրոցում ընթերցանության դասերի ընթացքում պահանջվում է նյութից բխող ինտեգրում նույն դասարաններում ուսումնասիրվող այլ առարկաների միջև` գրական ընթերցանություն-հայոց լեզու, գրական ընթերցանություն-երաժշտություն, նկարչություն, մայրենի լեզու-աշխատանքի ուսուցում, մաթեմատիկա և այլն: Այս ծրագրի իրականացումը պահանջում է և´ գիտելիքներ, և´ տեղեկատվություն, և´ ստեղծագործական միտք ու վարպետություն: Ուշագրավ է ինտեգրումը ընթերցանության և քերականության միջև: Տարրական դասարանների մայրենիի դասագրքերը կազմված են հենց ինտեգրման սկզբունքով, որի պահանջն է` իրականացնել հայոց լեզվի գործնական ուսուցում ընթերցանության նյութերի միջոցով:
Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել տարրական դպրոցում մանկավարժության ինտեգրված ուսուցման առանձնահատկությունները: Աշխատանքը կազմված է ներածությունից, երկու հարցերից, եզրակացությունից և գրականության ցանկից: Աշխատանքի ներածական մասում ներկայացվել են աշխատանքի հիմնական դրույթները, այնուհետև տևվել է տարրական դպրոցում ինտեգրված ուսուցման և միջառարկայական կապերի հաստատման առանձնահատկությունները, ներկայացվել է ինտեգրված ուսուցմամբ դասավանդումը: Աշխատանքի արդյունքներն ամփոփվել են եզրակացության բաժնում:

Էջ 10 Գին 2.000 Պատվիրել