diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անհատական Աշխատանք Մասնագիտական կրթական ծրագրի ապահովման հիմնախնդիրները

Բովանդակություն

Ներածություն
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հիմնական մասնագիտական կրթական ծրագրերը
2. Մասնագիտական կրթական ծրագրի ապահովման հիմնախնդիրները
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ



Ներածություն

Կրթությունը Հայաստանի Հանրապետությունում ունի հազարամյակների պատմություն և բոլոր ժամանակներում դիտվել է որպես ազգային ինքնուրույնության դրսևորման և գոյապահպանման կարևորագույն գործոն:
ՀՀ անկախության հռչակումից հետո` տնտեսական և հասարակական նոր հարաբերությունունների պայմաններում, կարևորվում է ժողովրդավարական և իրավական պետության կառուցումը, հասարակական և տնտեսական զարգացման համաշխարհային միտումներին ինտեգրվելը:
Այս գերխնդիրը թելադրում է անխուսափելի բարեփոխումներ հասարակական կյանքի մի շարք ոլորտներում: Մասնավորապես, Հայաստանի կրթական համակարգում, որը պետք է դառնար մրցունակ և առաջատար զարգացող ոլորտ: Այս ոլորտում կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները անխուսափելի էին:
Բազմաթիվ էին կրթական համակարգի առջև ծագած հիմնախնդիրները, որոնք պայմանավորված էին բազմաթիվ գործոններով` իրականացվող շրջափակման հետևանքով հանրապետության տնտեսության սրընթաց անկումը, քաղաքական փոփոխությունները, էներգետիկ ճգնաժամը, բյուջեի պակասությունը, ռեսուսների սղությունը և այլն:
Սույն աշխատանքի հիմնական նպատակն է քննության առնել մասնագիտական, առավել ևս նախնական և միջին մասնագիտական կրթության անցած ուղին և նրա առջև ծառացած խնդիրները: Սույն նպատակի իրականացման համար նախ և առաջ ներկայացվել են Հայաստանի Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հիմնական մասնագիտական կրթական ծրագրերը, ուսումնասիրվել են նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրերը և հաստատությունները, որոնց կողմից մատուցվում են դրանք, որից հետո մանրամասն ներկայացվել են մասնագիտական կրթական ծրագրի ապահովման հիմնախնդիրները:

Էջ 10 Գին 2.000 Պատվիրել