diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անհատական Աշխատանք Ռուսիան խառնակ ժամանակներում Ռուսական առաջին և երկրորդ աշխարհազորերը

Բովանդակություն

Ներածություն
1.Խառնակ ժամանակների պատճառները և նախադրյալները
2.Ռուսական առաջին և երկրորդ աշխարհազորերը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ


Ներածություն

Ռուսաստանի պատմական ուղին բավական երկար է: Ռուսաստանի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել շուրջ 700 հազար տարի առաջ, և դրա հետքերը հայտնաբերվել են Հյուսիսային Կովկասում ու Մերձկուբանում, ուր մարդիկ եկել են Անդրկովկասից։ Մ․ թ․ 3-րդ դարում Արևելաեվրոպական հարթավայր են ներխուժել վաչկատուն ցեղեր՝ գոթերը, 4-րդ դարում՝ հոները, 6-րդ դարի կեսին Արևելաեվրոպական տափաստաններում կազմավորվել է վաչկատուն ցեղերի միություն՝ ավարների գլխավորությամբ։ 7-րդ դարում Ստորին Պովոլժիեում և Հյուսիսային Կովկասի արևելքում առաջացել է Խազարական խաքանությունը, 10-րդ դարում Միջին Պովոլժիեի և Մերձկամայան ժողովուրդների առաջին՝ Բուլղարիա Կամա-Վուգյան պետական միավորումը։ Հին սլավոնները ձևավորվել են Արևելյան Եվրոպայի տարածքում։
Ռուսաստանի պատմության մեջ 17-րդ դարը առավել անորոշ, բարդ ու ոչ միանշանակ դարաշրջաններից էր: Կապում է Ռուսաստանի պատմության երկու հզորագույն տիրակալների՝ Իվան Ահեղի ու Պետրոս Մեծի գահակալական ժամանակահատվածները, ըստ էության փոխպայմանավորելով երկու շրջանների տրամաբանական զարգացումները: Մի շրջան էր, որը նաև արքայական դինաստիաների փոփոխության հանգեցրեց, արդյունքում Ռյուրիկովիչներին փոխարինելու եկավ Ռոմանովները: Սակայն այս անցումը բավականին արյունալի էր: Ռուսաստանի պատմության այս ժամանակահատվածը կապվում է Բորիս Գոդունովի անվան հետ, ով Իվան Ահեղին ծառայելու ընթացքում կարողացավ իրեն ներկայացնել որպես հուսալի մտերիմ անձ, արդյունքում ցարի մահվանից հետո դարձավ երկրի իրական ղեկավարը, իհարկե այս գործընթացն ուղեկցվեց մշուշոտ խարդավանքներով, որոնց մասին մենք կարող ենք միայն դատողություններ անել:
Մեր հետազոտության առաջին մասում անդրադառնում ենք խառնակ ժամակների, Գոդունովի կողմից իշխանությանը հասնելու նախադրյալներին, Ռուսաստանում 16-րդ դարի վերջին տեղ գտած իրադարձություններին, անդրադառնում ենք Բորիս Գոդունովի կողմից խնամակալության շրջանին, երբ երկիրը կառավարում էր Ֆյոդոր Իվանովիչը, իսկ իրականում ղեկավարվում էր ցարի ռեգենտ Գոդունովի կողմից: Իսկ մեր հետազոտության վերջին մասում անդրադառնում ենք առաջին և երկրորդ աշխարհազորների գործունեությանը՝ դրանք հիմնավորելով նախկինում երկրում տեղի ունեցած իրադարձություններով:

Էջ 15 Գին 2.000 Պատվիրել