diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անհատական Աշխատանք Սթրեսի էությունը, տեսակները, առաջացման պատճառները

Բովանդակություն

Ներածություն
1. Սթրեսի էությունը և տեսակները
2. Սթրեսի առաջացման պատճառները և կառավարումը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Ներածություն
Հասարակությունից դուրս մարդը գոյություն ունենալ որպես անձնավորություն չի կարող: Ապրելու և հաջողությամբ գործելու համար նա պետք է իմանա շրջապատող աշխարհը, այլ մարդկանց: Ամենօրյա կյանքում մարդկանց վրա ազդում են առանձին գործոններ կամ գործոնների զուգորդություններ կամ էլ ամբողջական իրադարձություններ:
Առօրյա կյանքի ռիթմը խախտող բոլոր իրադարձությունները` երկրաշարժ, ջրհեղեղ, երաշտ և այլն, խստորեն ազդում են մարդու նյարդային համակարգի վրա, հետևաբար նշվածներից և էլի շատ ու շատ գործոններից առաջացած սթրեսը, բնականաբար, հույժ անհանգստություն է առաջացնում հոգեբանների, կենսաբանների, բժիշկների և մյուս մասնագետների մոտ:
«Սթրեսը» անգլերեն բառ է /”stress”/, նշանակում է «լարվածություն»: Սթրեսի միջազգային ինստիտուտի հիմնադիր կանադացի գիտնական Հանս Սելյեի սահմանմամբ՝ սթրեսը մարդու օրգանիզմի ոչ համարժեք վերաբերմունքն է շրջապատի փոփոխությունների հանդեպ: Ջերմաստիճանի թեթևակի տատանումները, փողոցի սովորական աղմուկը, աշխատանքային առօրյա բեռնվածությունը, զրուցակցի հանդարտ խոսքը մարդկանց չեն անհանգստացնում, քանի որ նրանց օրգանիզմը ինքնաբերաբար կարգավորում է հավասարակշիռ վիճակը: Մինչդեռ ջերմաստիճանային կտրուկ տատանումները, խիստ աղմուկը, գերբեռնվածությունը, վիճաբանությունը, միջանձնային բախումները, հուզական անսովոր լարվածությունը, անակնկալ իրադարձությունները մարդկանց դնում են սթրեսային վիճակի մեջ՝ պահանջելով որոշակի ջանք ու եռանդ՝ այդ վիճակը հաղթահարելու համար:
Սակայն մարդու կյանքն անցնում է բազմաթիվ այնպիսի իրադրություններում, որոնք նրանից ջանքեր են պահանջում, լարվածություն, խնդիրների լուծում և հարմարվողական գործողություններ: Անձի հոգեբանության համար մեծ նշանակություն ունի նման իրադրություններում մարդու հոգեվիճակի և վարքի ուսումնասիրությունը:
Թեմայի արդիականությունը կայանում է վերջինիս մեջ և առաջանում է անհրաժեշտություն մեկնաբանել սթրեսի էությունը, տեսակները, առաջացման պատճառները և կառավարումը:

Էջ 15 Գին 2.500 Պատվիրել