Անհատական Աշխատանք Տնտեսական շահույթ
Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ներածություն
1. Շահույթի էությունը և տնտեսական բովանդակությունը
2. Տնտեսական շահույթը որպես գործոնային եկամուտ
3. Տնտեսական շահույթի աղբյուրները և գործառույթները
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Ներածություն
Կազմակերպություններն իրենց տնտեսական գործունեության իրականացման արդյունքումª պատրաստի արտադրանքի արտադրություն և իրացում կամ ծառայությունների մատուցում, հետապնդում են շահույթի ստացում:
Շահույթը ապրանքի վաճառքից ստացված դրամական միջոցների մուտքերի և կատարված ծախսերի տարբերությունն է: Սակայն չի բացառվում, որ կազմակերպությունը իր գործունեության արդյունքում կարող է ստանալ ոչ թե շահույթ, այլ վնաս: Կազմակերպությունները, սովորաբար, վնասով աշխատել չեն կարող, քանի որ կհանգեն սնանկացման: Սույնը բնորոշ է մեր երկրում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տարեկան 3000-4000 տնտեսվարող սուբյեկտներ դատարանի որոշմամբ ճանաչվում են սնանկ:
Հարկ է նշել, որ շուկայական տնտեսությունում գոյատևում են այն սուբյեկտները, ովքեր իրենց գործունեության հիմքում դնում են առողջացման լրացուցիչ ծրագրեր և արդյունքում կարողանում են կարճ ժամանակահատվածում բարելավել իրենց ֆինանսական վիճակըª այդպիսով փրկելով ձեռնարկությունը սնանկացումից:
Այս ամենից հետևում է, որ մեր հարկային համակարգում ուղղակի անհնար է արժանահավատ համարել ներկայացված տվյալները և խոշոր հարկատուների վնասով աշխատելու փաստը: Տեղեկատվության ճշմարտացիության դեպքում նրանք ուղղակի չպետք է աշխատեին:
Ցանկացած ձեռնարկության առջև խնդիր է դրված ապահովել իր գործունեության շահույթը: Այս իսկ պատճառով շուկայական տնտեսության պայմաններում նրանք աշխատում են առևտրային հաշվարկի սկզբունքով:
Շահույթ հասկացությունը իրենից ներկայացնում է ձեռնարկության կողմից իրականացված գործողությունների արդյունքում կուտակվա միջոցների որոշակի մասի դրամական արտահայտություն: Որպես տնտեսական հասկացությունª շահույթը իրենից ներկայացնում է ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական հետևանք: Շահույթի տնտեսական բովանդակությանը, նրա վրա ազդող գործոններին, ձևավորման աղբյուրներին և գործառույթներին անդրադառնանք աշխատանքի հաջորդ գլուխներում: