diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Ա. Կարլ Ռոջերսի հումանիստական տեսությունը և հոգեբանությունը

Հումանիստական տեսությունը ծնունդ է առել Ամերիկայում՝ 1960-ական թվականներին: Այն նաև անվանում են հոգեբանության երրորդ ուժ, քանի որ այն ի զորու էր փոխարինելու ոլորտի երկու տեսություններին՝ բիհևորիզմ և հոգեվերլուծություն:
Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնցով հումանիստական մոտեցումը տարբերվում է հոգեբանության այլ ուղղություններից: Այն հիմնված է սուբյեկտիվ մոտեցման վրա, բացառում է դետերմինիզմը և հիմնված է դրական աճի վրա ի տարբերություն պաթոլոգիայի: Հոգեբանների մեծամասնությունը գտնում են, որ միայն բիհևորիզմը կարող է օբյեկտիվորեն հասկացվել, սակայն հումանիստները պնդում են, որ սա արդյունքն է այն բանիի, որ անհատը ի զորու չէ հասկանալ սեփական վարքագիծը: Այսպես, հումանիստները, ինչպես Ռոջերսը, պնդում էին, որ վարքագիծը անհատական և սուբյեկտիվ երևույթ է: Միևնույն ժամանակ նրանք պնդում են, որ այս գաղափարը ընդունում են ոչ գիտական հիմքերով, քանի որ վերջիվերջո բոլոր անհատները սուբյեկտիվ են, ինչը գիտական մոտեցումը դարձնում է ոչ այնքան հուսալի: Հումանիստական տեսությունը ուղղված է մարդկային գոյության բոլոր ասպեկտների ուսումնասիրությանը՝ սեր, հույս, ստեղծագործական ներուժ, միևնույն ժամանակ ընդգծում է մարդ-շրջակա միջավայր փոխգործակցության կարևորությունը:
Բուգենտալը, հումանիստական հոգեբանության ամերիկյան ասոցիացիայի առաջին նախագահը, մեկնաբանում է հիմնական ենթադրություններից մի քանիսը: «Նախ և առաջ, մարդկային բնության ճիշտ ճանաչումը հնարավոր է միայն մարդու, այլ ոչ թե կենդանիների ուսումնասիրության արդյունքում: Երկրորդ, հոգեբանությունը պետք է ուսումնասիրի անհատական դեպքեր, ոչ թե խմբի միջին արդյունավետություն: Երրորդ, հոգեբանությունը պետք է ուսումնասիրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին վարքագիծը, և ենթադրվում է, որ անհատները պետք է ցուցաբերեն ազատ կամքի որոշակի մակարդակ»:
Կարլ Ռոջերսը ոչ միայն հումանիստական տեսության հիմնադիրներից մեկն է, այլև 20—րդ դարի հայտնի թերապևտներից էր: Հետազոտությունները, որոնք կատարվել են նրա կենդանության տարիներին և մահից հետո, ցույց են տալիս, որ Ռոջերսը ամենամեծ ազդեցությունն է ունեցել թերապևտների մտածողության և կլինիկական պրակտիկայի վրա, քան որևէ այլ հոգեբան:
Ռոջերսի աշխատանքում առկա են երկու հիմնարար մոտեցումներ, որոնք առանձնակի կարևորություն են ներկայացնում: Առաջին, Ռոջերսը խոսում էր այն մասին, որ առողջ զարգացումը պետք է տանել այնպես, ինչպես անհատներն ընդունում են դրանց գոյությունը: Առողջ մարդը կձգտի տեսնել համապատասխանություն իր մտքերի միջև: Այն դեպքում, երբ որևէ մեկը չի ձգտում կայուն համապատասխանություն ապահովել բոլոր ժամանակներում, ապա հարմարվողականության հարաբերական աստիճանը խոսում է առողջության մասին:
Երկրորդ հիմնարար գաղափարը, որն առկա է Ռոջերսի աշխատություններում այն է, որ թերապևտը կարևոր դեր ունի առողջ աճի ասպարեզում: Ռոջերսի կողմից անվանված անձնակողմնորոշված թերապիայի շրջանակներում թերապևտը ձգտում է դրսևորել ապրումակցում, բաց և անկասկած դրական վերաբերմունք:

Էջ - Գին - Պատվիրել