diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Բ. Մասլոուի պահանջմունքների բուրգը

Աբրահամ Մասլոուն հայտնի է պահանջմունքների բուրգի տեսության ստեղծմամբ, ով ընդգծել է, որ մարդկային բնույթը մոտիվացված է չբավարարվող պահանջմունքներով և որ որոշ ցածր պահանջմունքներ առավել արագ պետք է բավարարվեն, քան բարձր պահանջմունքները: Մասլոուն որպես օրինակ դիտարկել է այնպիսի մարդկանց, ինչպես Ալբերտ Էյնշտեյնը, Ջեյն Ադամսը, Էլեոնոր Ռուզվելտը և Ֆրեդերիկ Դուգլասը, այլ ոչ թե հոգեբանորեն հիվանդ կամ նյարդային մարդիկ: Սա հեռացում էր տվյալ ժամանակաշրջանի հոգեբանական երկու դպրոցներից՝ Ֆրեյդի և Բ. Ֆ. Սկինների:
Ըստ Մասլոուի, գոյություն ունեն պահանջմունքների ընդհանուր տիպեր՝ ֆիզիոլոգիական, անվտանգության, սիրո և արժանապատվության, որոնք պետք է բավարարվեն անշահախնդրորեն: Այս պահանջմունքները նա անվանեց “դեֆիցիտային պահանջմունքներ”: Քանի դեռ մենք նպատակաուղղված են բավարարել այս պահանջմունքները, մենք շարժվում ենք դեպի աճը, ինքնիրացումը:
Ֆիզիոլոգիական պահանջմունքներ են հանդիսանում այնպիսի հիմնական պահանջմունքները, ինչպիսիք են օդը, ջուրը, սնունդը, քունը, սեռական հարաբերությունները և այլն: Երբ այս պահանջմունքները չեն բավարարվում, մենք մեզ թույլ ենք զգում, անհարմար իրավիճակ է ստեղծվում: Այս զգացողությունները մոտիվացնում են մեզ և մենք ձգտում են դրանք թեթևացնենք որքան հնարավոր է շուտ: Այս պահանջմունքների բավարարումից հետո միայն մենք կարող ենք մտածել այլ բաների մասին:
Անվտանգության պահանջմունքը հնարավոր է բավարարել քաոսային աշխարհում կայունություն և հետևողականություն սահմանելու միջոցով: Այս պահանջմունքները հիմնականում կրում են հոգեբանական բնույթ: Մենք կարիք ունենք ընտանիքի և տան անվտանգության:
Սերը հաջորդ աստիճանն է: Մարդիկ ցանկություն ունեն պատկանելու որոշակի խմբերի՝ ակումբներ, աշխատանքային խմբեր, ընտանիքներ, բանդաներ և այլն: Մենք կարիք ունենք սիրված լինել այլոց կողմից, ընդունված լինել մյուսների կողմից: Մենք ունենք պահանջված լինելու պահանջմունք:
Գոյություն ունի արժանապատվության երկու տեսակ: Առաջինն ինքնագնահատականն է, որը բխում է կոմպետենցիայից: Երկրորդ, դա ուշադրությունը և ճանաչումն է, որը գալիս է ուրիշներից: Դա նման է մասնակցության մակարդակին: Մարդիկ, որոնց ստորին մակարդակի պահանջմունքները բավարարված են, հաճախ վարում են բավականին թանկարժեք մեքենաներ, քանի որ դա բարձրացնում է նրանց սեփական արժանապատվության մակարդակը:
Ինքնիրացման անհրաժեշտությունը «ավելի մեծ և մեծ դառնալու ցանկությունն է»: Մարդիկ, ովքեր ունեն ամեն ինչ, կարող են առավելագույնի հասցնել իրենց պոտենցիալը: Նրան կարող են փնտրել գիտելիք, խաղաղություն, էսթետիկ ապրումներ, ինքնիրացում, միայնություն Աստծո հետ և այլն:

Էջ - Գին - Պատվիրել