diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Կենդանական աշխարհի ուղղություններն ու ուղիները

Բովանդակություն

Ներածություն
Կենդանական աշխարհի ուղղություններն ու ուղիները
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Ներածություն

Երկիր մոլորակի ստեղծման պահից սկսած այնտեղ ապրում եմ բազմաթիվ կենդանիներ:
Էվոլուցիաների հետևանքով տեսակներից շատերը վերացան, շատերը ուղղակի կերպարանափոխվեցին: Կենդանիները սփռված են ամբոջ մոլորակով մեկ: Տարածվելու հետ միասին ձեռք են բերել հատկություններ, և հարմարվել են իրենց, իսկ ընտրած կլիմայի փոփոխություններին:
Կենդանիների մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ մարդուն, որովհետև մարդն էլ է կենդանի: Ի տարբերություն արջի, գայլի, աղվեսի, եղջերուի՝ բուսակերների և գիշատիչների մարդը տարբերվում է մտածելակերպով, որը կոչվում է բանականություն: Մարդը բանականություն ունենալուն պես սկսել է սնվել կենդանիներով և պաշտպանվել կենդանիներից:
Սկզբում պաշտպանական «զենքը» եղել է ուղղակի փայտը, քարը, հետո տեգը, նետը, նիզակը, իսկ հետո հասնելով զարգացածության միջին մակարդակի արդեն սկսել է օգտագործել պայթյուններ և մեծ ավերություններ առաջացնող զենքեր:
Անդրադառնալով կենդանական աշխարհին ուզում եմ ասել, որ առանց նրա կատարյալ չէր լինի բնությունը: Կենդանական աշխարհը ներդաշնակություն և հավասարակշռություն է պահպանում մեր անկրկնելի մոլորակում:
Կենդանական աշխարհը ներառում է կաթնասունների 76 տեսակ, թռչունների՝ 304, սողունների՝ 44, անֆիբիաների ՝ 6, ձկների՝ 24 և անողնաշարների 10.000 տեսակ: Երկրի հյուսիսային հատվածը սիրիական գորշ գայլերի, լուսանների, վայրի վարազների, եղնիկների և կատվազգիների բնակավայրն է: Գայլերը, բարսուկները, աղվեսները, նապաստակները, մուֆլոնները, բիզոնները ապրում են լեռնային տափաստաններում: Այնտեղ են բանկվում նաև կրծողները, մողեսներն ու օձերը: Սևանա լիճը հայտնի է իր իշխան, սիգ և այլ ձկնատեսակներով:
Կենդանական աշխարհի հետ կապված կարևոր նշանակություն ունի կենդանիների աշխարհագրության ուսումնասիրությունը, որի բաղկացուցիչ մաս են կազմում արեալը, մեր կողմից ուսումնասիրվող կենդանական աշխարհը կամ, այլ կերպ ասած, ֆաունան և էկոլոգիական խմբավորումները (կենսացենոզները), մեթոդը՝ քարտեզագրումը` կենդանաբանական քարտեզների ստեղծումը։



Կենդանական աշխարհի ուղղություններն ու ուղիները

Կենդանական աշխարհը որոշակի տարածքում կամ ջրատարածությունում ապրող կենդանիների տեսակների ամբողջությունն է։
Այս կամ այն շրջանի կենդանական աշխարհը ձևավորվում է կենդանիների տարբեր խմբերի՝ կենդանական համալիրների պատմական զարգացման պրոցեսում։ Կենդանական համալիրների ծագման բացահայտումը սովորաբար դժվար է, իսկ երբեմն՝ անհնարին։ Այդ պատճառով կենդանիների տվյալ տեսակների որոշակի համալիրին պատկանելու մասին ավելի հաճախ դատում են այդ կենդանիների բնակության շրջանների՝ արեալների նմանության հիման վրա։
Կենդանական աշխարհը կենսոլորտի կարևորագույն տարրերից է: Բուսականության հետ միասին կենդանիները բացառիկ կարևոր դեր են խաղում քիմիական տարրերի տեղաշարժի` միգրացիայի, գործընթացում, որը բնության մեջ գոյություն ունեցող կենդանի օրգանիզմների փոխադարձ կապի հիմքն է:
Կենդանական աշխարհի դերը մեծ է կյանքի և բնության զարգացման գործում չափազանց մեծ է և անփոխարինելի: Կենդանիները հսկայական մասնակցություն ունեն լանդշտաֆների ձևավորման գործում: Ի հաշիվ ծովային, հիմնականում միաբջիջ և կարծրակմախքավոր կենդանիների, տեղի է ունենում նստվածքային ապարների կազմավորումը, որոնց շերտերը հսկայական տարածություն են զբաղեցնում երկրագնդի վրա:
Կենդանական աշխարհը անփոխարինելի նշանակություն ունի նաև հողառաջացման գործընթացում: Հողում ապրող անհամար մանր, կլոր որդերը, հողային տիզերը, անձրևաորդերը և այլ կենդանիներ փխրեցնում են հողը, նպաստում են նրա օդաթափանցելիությանը, ջրաթափանցելիությանը, հարստացնում են օրգանական նյութերով, բարձրացնում բերիիությունը:
Կենդանական աշխարհը էական նշանակություն ունի բույսերի կյանքում: Ոմանք բույսերի փոշոտման գործընթացի ակտիվ մասնակից են, մյուսները տարածում են նրանց սերմերը: Մի շարք կենդանիների բացասական դեր են խաղում բույսերի հիվանդությունների և վնասատուների տարածման տեսակետից:
Մասնակցելով բնության մեջ նյութերի շրջանառությանը, կենդանական աշխարհի ներկայացուցիչները հսկայական դեր են խաղում բնության ընդհանուր հաշվեկշռի պահպանման գործում:
Լինելով յուրաքանչյուր բիոգեոցենոզի կարևորագույն հետերոտրոֆ բաղադրիչը, կենդանիները սերտ համագործակցության մեջ են գտնվում բիոգեոցենոզների մյուս բաղադրիչների հետ, դրանով իսկ պահպանելով բնության դինամիկ հավասարակշռությունը:
Անփոխարինելի է նաև կենդանիները դերը մարդու կյանքում: Սովորաբար, դրանցից շատերը մարդու համար հանդիսանում են սննդի հիմնական աղբյուր կամ արտադրության հումք:
Կենդանական աշխարհի ներկայացուցիչները նաև էական ազդեցություն են ունենում գեղագիտական, ճանաչողական, դաստիարակչական ուղղություններով: Բնության մեջ կենդանական աշխարհը համարվում է հզոր թագավորություն: Կենդանական աշխարհը դիտվում է անընդհատ աճի և զարգացման մեջ: Արտաքին աշխարհի ցանկացած աննշան փոփոխություն անգամ իր արդյունքն է թողնում կենդանիների աճի և զարգացման վրա, որի հետևանքով էլ դրանք փոփոխվում են, հարմարվում արտաքին միջավայրի պայմաններին և գնալով առավել կատարելագործվում: Կենդանական աշխարհի այն ներկայացուցիչը, որը չի հարմարվում շրջակա աշխարհի փոփոխությանը, կործանվում է` իր տեղը զիջելով այլ կենդանատեսակի:
Կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչները բաժանվում են երկու խմբի` գիշատիչներ և խոտակերներ: Խոտակեր կենդանիները սնվում են բուսականությամբ: Նրանց բազմացումը կատարվում է շատ արագ, եթե, իհարկե, նրանց աճը սահմանափակող գործոններ չկան:
Անտառը կենդանիների համար ամենաապահով ապաստանն է: Շատ կենդանիներ անտառից դուրս անկարող են պահպանել սեփական գոյությունը: Անտառում առկա է սնունդ, ջուր, կացարան: Երբ մարդը ոչնչացնում է անտառը, դրա հետ միասին ոչնչանում են անտառային միջավայրին բնորոշ մանր և խոշոր կենդանիները: Երկրագնդի երեսից մի շարք կենդանիներ անհետացել են այն պարզ պատճառով, որ մարդիկ հսկայական անտառային տարածություններ են ոչնչացրել` ապաստանից և սննդից զրկելով նրանց:
Որոշ կենդանիներ ապրելով հողում կարևոր ծառայություն են մատուցում բույսերին, քանի որ բներ փորելով և հողում անդադար շարժվելով բարելավում են օդաթափանցելիությունը և ջրաթափանցելիությունը, նպաստավոր պայմաններ են ստեղծում արմատների աճի և զարգացման համար: Այս տեսակետից հատկապես արժեքավոր են համարվում անձրևաորդերը, որոնք անվանվում են անտեսանելի երկրագործնոր: Վերջիններս միաժամանակ ոչնչացնում են հողում գտնվող վնասակար կենդանիներին:
Հայաստանի կենդանական աշխարհը շատ բազմազան է: Հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ, որոնցից 75` կաթնասուններ, 302` թռչուններ, 43` սողուններ, և ավելի քան 11000` միջատներ ու անողնաշարավորներ:
Շատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին: Օրինակ, հայկական վայրի ոչխարը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը: Հայկական էնդեմիկ տասակ է Դարիևսկու իժը: Միաժամանակ բազմաթիվ են հարևան երկրներից ներթափանցած կենդանատեսակները:
Տարածված կենդանիներից են գայլը, արջը, նապաստակը, վարազը, չախկալը, աղվեսը և այլն: Թռչուններից են` արծիվը, բազեն, բուն, լորը, կաքավը: Կան նաև չղջիկներ, մկներ և այլ կրծողներ:
Կենդանական աշխարհի տեղաբաշխումը հիմնականում համապատասխանում է բուսական գոտիների դասավորությանը: Սակայն կենդանիների շարժունակության պատճառով, շատ տեսակներ հանդիպում են համարյա բոլոր վերընթաց գոտիներում: Այդպիսիք են` նապաստակը, գորշ արջը, աղվեսը, գայլը և այլն:
Անապատային և կիսաանապատային գոտիներում տարածված են ճագարամուկն ու դաշտամուկը, հանդիպում է նաև տափաստանային կատու և ոզնի:
Նախալեռնային շրջաններում տարածված են թունավոր օձերը: Հատկապես հայտնի է գյուրզան, որի խայթոցը մահացու է: Թունավոր օձերի թշնամիներն են` լորտուն, օձակեր բազեն, արագիլը, ինչպես նաև հաճախ հանդիպող աքիսը և համստերը: Կան նաև բազմազան միջատներ, որոնցից են` թունավոր մորմերն ու կարիճները:
Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այծը, վայրի ոչխարը և այդ խոտակերների մսով հրապուրված` Արաքսի հովտից թափանցած հովազը (ընձառյուծը): Այդ երեք տեսակներն էլ անհետացման վտանգի տակ են, որի պատճառով գրանցված են միջազգային Կարմիր գրքում:
Լեռնային տափաստաններում լայն տարածված են ճագարամուկը, գետնասկյուռը, դաշտամուկը և խլուրդը: Թռչունների շատ տեսակներ, ոչնչացնելով մշակաբույսերին վնասող միջատներին, մեծ օգուտ են տալիս գյուղատնտեսությանը: Այդ տեսակետից շատ հետաքրքրական է սևճակատ շամփրուկը, որը նստում է էլեկտրական լարերին և հսկում շրջապատը: Երբ որևէ միջատ է հայտնվում անմիջապես որսում է: Մեծ օգուտ են տալիս նաև սարյակները, որոնց դիմավորելու համար պատրաստում են նույնիսկ բույնատնակներ:
Անտառային գոտուն բնորոշ են հատկապես կաթնասունները: Հյուսիսում հանդիպում են այծյամ, լուսան, գորշ արջ և վարազ, Զանգեզուրում` մացառախոզ, շնագայլ, սիրիական արջ, Արցախում` փորսուխ, չախկալ, ժայռածերպերին` բեզոարյան այծ: Խոսրովի անտառում հանդիպում են հսկա անգղներ, որոնց քաշը հասնում է մինչև 12կգ, իսկ թևերի բացվածքը` 3մ:
Մերձալպյան և ալպյան գոտին աչքի է ընկնում թռչունների, միջատների ու գույնզգույն թիթեռների առատությամբ:
Բազմատեսակ կենդանիներ են տարածված Հայաստանի ջրերում, ճահճուտներում և ճահիճ-եղեգնուտներում: Կաթնասուններից հայտնի են վարազը, եղեգնակատուն, իսկ թռչուններից` բադը, սագը, կարապը, արագիլը:
Արաքս գետում կա ձկան 13 տեսակ (լոքո, սպիտակաձուկ): Սևանա լճում լողում են` իշխանը, կողակը, կլիմայավարժեցված սիգը: Արփի լիճը հայտնի է իր ծածանով: Լեռնային գետերի վերին հոսանքները հարուստ են կարմրախայտով:
Հետաքրքիր են ձմեռելու, բազմանալու և սնվելու նպատակով` կենդանիների պարբերական տեղաշարժերը: Օրինակ, 20-25 տարի առաջ եգիպտական տատրակները Հայաստանում չվող թռչուններ էին, իսկ այժմ նրանք ձմեռում են Երևանում և նրա մերձակայքում:
Հայաստանի կենդանական հարստությունների արդյունագործական նշանակությունը մեծ չէ:
Ընդհանուր առմամբ Հայաստանը ունի բոլորովին վայրի, սակայն համեմատաբար անվտանգ կենդանական աշխարհ: Կենդանիներն կարծես թե ավելի հետաքրքիր, տաքարյուն և հյուրընկալ են դարձնում այստեղի բնությունը:








Եզրակացություն

Այսպիսով, կենդանական աշխարհը իր ուրույն տեղը ունի շրջակա միջավայրում: Այն իրենից ներկայացնում է որոշակի տարածքում գոյություն ունեցող կենդանիների տեսակների ամբողջություն: Կնեդանական աշխարհը իր էությամբ մարդկության համար եղել է առեղծված և այդ առեղծված բացահայտումը դեռևս համարվում է անհնարին:
Կենդանական աշխարհը համարվում է կենսոլորտի կարևորագույն ոլորտներից մեկը: Հատկանշական է նրա դերը և նշանակությունը կենդանիների քիմիական տարրերի տեղաշարժերի, կամ այլ կերպ ասած, միգրացիայի, գործընթացում: Սույնը հանդիսանում է բնության մեջ գոյություն ունեցող կենդանի օրգանիզմների փոխադարձ կապի հիմք:
Կենդանական աշխարհը իր ուրույն մասնակցությունն է ունենում մի շարք ոլորտների զարգացման ուղղությամբ: Կենդանիները էական ազդեցություն են թողնում լանդշտաֆների ձևավորման գործում և դա ի շնորհիվ այն բանի, որ ծովայի միաբջիջ կենդանիների հաշվին ձևավորվում են նստվածքային ապարներ:
Կենդանական աշխարհի ազդեցությունը էական է նաև հողառաջացման գործում, քանի որ հողում գտնվող կենդանիները առավել փխրեցնում են հողը` հանգեցնելով օդաթափանցելիության, ջրաթափանցելիության բարձրացմանը և հողի բերրիության աճին:
Սերտ կապ է գործում բույսերի և կենդանիների միջև: Կենդանիները հանդիսանում են բույսերը աճը և զարգացումը խթանող միջոցներ` տեղափոխելով սերմերը կամ մասնակցելով փոշոտման գործընթացին: Որոշ կենդանիներ ապրելով հողում կարևոր ծառայություն են մատուցում բույսերին, քանի որ բներ փորելով և հողում անդադար շարժվելով բարելավում են օդաթափանցելիությունը և ջրաթափանցելիությունը, նպաստավոր պայմաններ են ստեղծում արմատների աճի և զարգացման համար:
Կենդանական աշխարհը գտնվում է մշտական փոփոխության մեջ` մղելով մշտական գոյության պայքար` ոմանք հաղթահարում են, ոմանք վերանում են թույլ լինելու պատճառով` իրենց տեղը զիջելով առավել ուժեղ տեսակներին:
Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհը բազմազան է, սակայն մեծ չէ դրանց նշանակությունը արդյունագործական տեսանկյունից: Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի կենդանական աշխարհը կազմում են վայրի, սակայն անվտանգ ներկայացուցիչները: Սույնը արդեն հիմք է հանդիսանում հյուրընկալ բնության ապահովման:

Օգտագործված գրականության ցանկ

1. Հայրապետյան Է.Մ., Հարությունյան Լ.Վ. Շրջակա միջավայրի պաշտպանություն, Եր., ՀԳԱ, 2005
2. Մելքումյան Լ.Ս., Գալստյան Մ.Հ. Բնապահպանության հիմունքներ, Երևան, 2010
3. http://www.findarmenia.com/

Էջ - Գին - Պատվիրել