diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Формирование внешнеполитических доктрин СССР и США в 1945-1949гг.

ЧАСТЬ 1

План

Введение
Глава 1. Концептуальные основы внешнеполитического курса СССР
1.1. Завершение Второй мировой войны и резкое изменение ситуации
1.2. Формирование внешнеполитических доктрин СССР
Глава 2. Послевоенная внешнеполитическая ситуация США и доктрина Трумэна
2.1. Послевоенный внешнеполитический курс США
2.2. Социально-экономическая обстановка в стране и формирование внутриполитического курса правительства Трумэна: доктрина Трумэна
Заключение
Литература


Введение
Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց երկու համաշխարհային ռազմաքաղաքական կոալիցիաների միջև, տևեց 1939թ-ի սեպտեմբերի մեկից մինչև 1945թ-ը և մարդկության պատմության մեջ հայտնի դարձավ որպես ամենաարյունաբու հակամարտություն: Պատերազմում ներգրավվել էր 61 երկիր՝ 1,7 մլրդ բնակչությամբ. նրանց 110 մլն-ը ծառայում էր ռազմական ուժերում: Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում մոտ 22 միլիոն կմ2 տարածքում: Շուրջ 6 տարի տևած պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան 50 մլն և հաշմանդամ դարձավ 95 մլն մարդ: Վիթխարի էին նյութական կորուստները: Ռազմական գործողությունները տեղի են ունեցել երեք մայրցամաքներում և չորս օվկիանոսներում։ Երբևէ տեղի ունեցած միակ ռազմական բախումն է, երբ օգտագործվել է ատոմային զենք։ Պատերազմը դարձավ շուրջ 60 միլիոն զոհերի պատճառ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսման պատճառը խոշոր պետությունների միջև առկա քաղաքական, տնտեսական և գաղափարական խոր ու անհաշտ հակասություններն էին: Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, գտնելով, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ իրենց, պայքար ծավալեցին աշխարհում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը վերացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով։
Նրանց համար կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումը և կոմունիստական վտանգի վերացումը։ Իսկ Անգլիայի և Ֆրանսիայի հիմնական նպատակն էր պահպանել իրենց տիրապետող քաղաքական և տնտեսական դիրքերը, ձախողել «Բեռլին-Հռոմ-Տոկիո» առանցքի՝ համաշխարհային տիրապետության հասնելու ծրագրերը։ ԱՄՆ-ն թեև պատերազմի առաջին փուլում պաշտոնապես չեզոք դիրք էր գրավում, սակայն ավելի համակիր էր անգլո-ֆրանսիական խմբավորմանը։
Պատերազմը ավարտվեց Գերմանիայի անձնատուր լինելով: Մեկը մյուսի հետևից ազատագրվեցին ֆաշիստական լծի տակ գտնվող եվրոպական պետությունները։ Խորհրդային զորքերը ընդհուպ մոտեցան Բեռլինին։ Հիտլերի ինքնասպանությունից հետո հանձվեց Բեռլինը՝ 1945թ.: Մայիսի 9-ին ԽՍՀՄ-ում հայտարարվեց պատերազմի ավարտը և պատմության մեջ սկսվեց նոր էջ:
Սույն աշխատանքով ուսումնասիրվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետպատերազմյան շրջանի՝ 1945-1949թթ. արտաքին քաղաքականության ուսմունքների՝ դոկտրինաների ձևավորումը:
Глава 1. Концептуальные основы внешнеполитического курса СССР
1.1. Завершение Второй мировой войны и резкое изменение ситуации
1945թ-ին Գերմանիայի պարտությունը ակնառու հանգամանք էր: Ստեղծված իրադրությունն անհրաժեշտ դարձրեց հակահիտլերյան կոալիցիայի առաջատար երեք պետությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Անգլիայի ղեկավարների հանդիպումը։ Այն կայացավ 1945թ. փետրվարի 4-11-ըՂրիմում՝ Յալթայում։ Խորհրդաժողովին մասնակցում էին ԱՄՆ-ի նախագահ Ֆ. Ռուզվելտը, ԽՍՀՄ-ի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ի. Ստալինը և Անգլիայի վարչապետ Ու. Չերչիլը։
Դաշնակից երեք պետությունների ղեկավարները որոշում կայացրին շարունակել համաձայնեցված գործողությունների շարքը և Գերմանիային հարվածներ հասցնել միաժամանակ մի քանի ուղղություններով՝ արևելքից, արևմուտքից, հյուսիսից և հարավից: Կողմերը համաձայնվեցին, որ իրենք պատերազմը կդադարեցնեն միայն Գերմանիայի անվերապահորեն կապիտուլյացիայից հետո։
Այդ հանդիպման ժամանակ երկրների ղեակավարները որոշում կայացրին ստեղծել Միավորված ազգերի կազմակերպություն՝ ՄԱԿ։ Այդ նպատակի իրագործման հանձնարարվեց 1945թ. ապրիլի 25-ին Սան Ֆրանցիսկոյում գումարել հիմնադիր ժողով։
Շարունակելով զարգացնել ռազմական հաջողությունները՝ դաշնակիցներն արևելքից և արևմուտքից շարժվում էին դեպի Գերմանիա։ Մեկը մյուսի հետևից ազատագրվեցին ֆաշիստական լծի տակ գտնվող եվրոպական պետությունները։ Խորհրդային զորքերը ընդհուպ մոտեցան Բեռլինին։
1945թ. ապրիլի 16-ին սկիզբ առավ Բեռլինի գրոհը, որը ծանր և համառ պայքար էր։ Հիտլերյան Գերմանիան վերջին ջանքերն էր գործադրում հետասգա գոյությունը շարունակելու համար։ Ապրիլի 25-ին Էլբայի ափերին հանդիպեցին խորհրդային և ամերիկյան զորամիավորումները։ Իսկ մարտերը դեռ շարունակվում էին Բեռլինի փողոցներում։ Ապրիլի 30-ին սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ Հիտլերը ինքնասպանություն է գործել: Երբ հաստատվեց այդ լուրի իսկությունը երկու օր անց Բեռլինը հանձնվեց։ Մայիսի 8-ից 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։ ԽՍՀՄ – ում մայիսի ինը խորհրդային կառավարության որոշմամբ հայտարարվեց Մեծ հաղթանակի օր, որով էլ սկիզբ դրվեց նոր ժամանակաշրջանի:
Եվրոպայում պատերազմի ավարտից հետո դաշնակիցների առջև կանգնեց նրա արդյունքները հանրագումարի բերելու և հետպատերազմյան զարգացման հիմնական ուղղությունները որոշելու խնդիրը։ Այս նպատակով 1945թ. հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 2-ը Պոտսդամում (Բեռլինի մոտ) գումարվեց հակահիտլերյան կոալիցիայի երեք մեծ տերությունների ղեկավարների հանդիպումը։
Խորհրդաժողովին մասնակցում էին ԱՄՆ-ի նոր նախագահ Հարրի Տրումենը (նա այդ պաշտոնում փոխարինել էր ապրիլի 12-ին հանկարծամահ եղած Ֆ. Ռուզվելտին), Ի. Ստալինը։ Անգլիան հուլիսի 17-25-ը ներկայացնում էր վարչապետ Ու. Չերչիլը։ Իսկ պառլամենտական ընտրություններում պահպանողականների պարտությունից հետո նրա տեղը զբաղեցրեց հաղթանակ տարած լեյբորիստական կուսակցության ղեկավար, նոր վարչապետ Կլեմենտ Էտլին։
Երեք մեծ տերությունները հաստատեցին Գերմանիայի նկատմամբ քաղաքականույան գլխավոր սկզբուքնները՝ ապառազմականացում, նացիզմի վերացում և դեմոկրատացում։
Մասնակիցները համաձայնության եկան Լեհաստանի նոր սահմանների խնդրի շուրջը՝ նրան հանձնելով նախկինում Գերմանիայի տիրապետության տակ գտնվող որոշ տարածքներ։ Խորհրդային Միությանը հանձնվեց Քյոնիգսբերգը (այժմ՝ Կալինինգրադ)։
Իտալիայի, Ֆինլանդիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Բուլղարիայի հետ հաշտության պայմանագրեր պատրաստելու համար խորհրդաժողովը ստեղծեց ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների խորհուրդ։ Խորհրդային Միությունը հավաստեց իր պատրաստակամությունը՝ մտնել պատերազմի մեջ ընդդեմ Ճապոնիայի։
Իտալիայի և Գերմանիայի անձնատուր լինելուց հետո հաջորդը հանձնվեց Ճապոնիան: 1945թ-ին մարդկության պատմության մեջ առաջին անգամ ի գործ դրվեց ատոմային ռումբ: Օգոստոի 6-ի առավոտյան ամերիկյան ռմբակոծիչները ատոմային ռումբ նետեցին Հերոսիմա, իսկ օգոստոսի 9-ին՝ Նագասակի քաղաքների վրա: Գործողությունների արդյունքում այդ երկրները ամբողջությամբ կործանվեցին, վերածվեցին մոխրի: 1945թ. օգոստոսի 8-ին Խորհրդային կառավարությունը հանդես եկավ հայտարությամբ, որտեղ նշվում էր, որ ԽՍՀՄ-ն օգոստոսի 9-ից իրեն համարում է պատերազմի մեջ ընդդեմ Ճապոնիայի։
Խորհրդային զորքերն անցան հարձակման Հեռավոր Արևելքում կենտրոնացված մեկ միլիոնանոց Կվանտունյան բանակի դեմ։ Դաշնակիցների ռազմական գործողությունները թե΄ ցամաքում և թե΄ ծովում ընթանում էին հաջողությամբ։ Ճապոնիան 1945թ. սեպտեմբերի 2-ին անձնատուր եղավ։ Դրանով Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց։
Երկրորդ համաշխարհային պատերազմը շատ ծանր հարված հասցրեց մարդկությանը։ Պատերազմի մեջ էին ներքաշվել 61 երկրներ՝ 1.7 մլրդ բնակչությամբ, որոնց ռազմական ուժերում աշխատում էր 110 մլն մարդ։ Պատերազմական գործողություններն ընթանում էին մոտ 22 մլն քառ. կմ տարածքի վրա։ Վեց տարի տևած պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան 50 մլն և հաշմանդամ դարձավ 95 մլն մարդ։ Վիթխարի էին նաև նյութական կորուստները։ Պատերազմից հետո, 1945-1946թթ. Նյուրնբերգում կայացած դատավարությունը մահվան դատապարտեց հիտլերյան հանցագործներին։
Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում իրենց արժանի ավանդը ներդրեցին նաև թշնամու թիկունքում մարտնչող տասնյակ հազարավոր պարտիզաններ, որոնց թվում քիչ չէին հայ ժողովրդի զավակները։ Այսպես, միայն Ուկրաինայում և Բելառուսում մարտնչել են ավելի քան 2000, Ղրիմում և Հյուսիսային Կովկասում՝ 500, Մերձբալթիկայում, Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) և Կալինինի մարզերում՝ 200, Ֆրանսիայում՝ 1200, Հունաստանում ավելի քան 1000,Հոլանդիայում շուրջ 800 հայ պարտիզաններ։
Գոյություն ունեին պարտիզանական մի շարք ջոկատներ, նույնիսկ գունդ, որոնք կազմավորված էին առվելապես հայերից։ Այսպես, օրինակ՝ Ուկրաինայում գերմանական զորքերի դեմ մարտնչել է 100 հոգուց բաղկացած «Հաղթանակ» ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի հրամանատարությամբ, և 250 հայերից բաղկացած «Անաստաս Միկոյանի անվան ջոկատը»՝ Արամայիս Հովսեփյանի հրամանատարությամբ։ 80 հայերից էր բաղկացած Լենինգրադի և Կալինինի մարզերում գործող պարտիզանական 41-րդ ջոկատը՝ Արտեմ Սաղումյանի գլխավորությամբ։ Ղրիմում է մարտնչել 10-րդ պարտիզանական ջոկատը՝ Արամ Տերյանի,Կրասնոդարի երկրամասի Արմյանսկի շրջանի «Ստեփան Շահումյանի անվան ջոկատը»՝ Անդրանիկ Մալխասյանի հրամանատարությամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը հանգեցրեց ողջ աշխարհում գոյություն ունեցող իրավիճակի կտրուկ փոփոխության: Եվրոպան գտնվում էր դաշնակիցների վերահսկողության ներքո, որոնք իրենց վերահսկողության շրջանակներում աջակցություն էին ցուցաբերում իրենց համար կարևորություն ներկայացնող պետություններին՝ Ֆրանսիա, Իտալիա, Արևմտյան Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Պորտուգալիան, Բենիլյուքսի երկրները, Նորվեգիան, Ֆինլանդիան, Դանիան, Իսլանդիան:
ԽՍՀՄ աջակցության շրջանակներում Արևելյան Եվրոպայի երկրներում իշխանության գլուխ բարձրացան կոմունիստական կառավարությունները: Այսպիսի կառավարությունները սկզբում ի հայտ եկան Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Հարավսլավիայում, Ալբանիայում:
Հեռավոր Արևելքում նմանօրինակ իրավիճակ ստեղծվեց Չինաստանում: Գերմանիան և Կորեան բաժանված էին, և այնտեղ ևս հաստատվել էին կոմունիստական կարգեր: Բավականին աճեց Խորհրդային Միության դերը և տեղը համաշխարհային թատերաբեմում: Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակում ԽՍՀՄ –ի կարևոր ներդրումը օրինականացրեց նրա գերտերության կոչումը, վերածեց այն համաշխարհային հանրության ճանաչված առաջնորդներից մեկի: Խորհրդային Միության իշխանության հիմնաքարը դարձավ նրա ռազմական հզորությունը:
Արևմուտքում որպես գերտերություն հանդես էր գալիս ԱՄՆ-ն, որը, կարելի է ասել, միակ պետությունն էր, որը պատերազմի արդյունքում այդքան էլ կորուստներ չէր կրել:
Խորհրդային Միությունը և ԱՄՆ-ն դավանում էին տարբեր գաղափարախոսական սկզբունքներ: Այսպես, եթե Իոսիֆ Ստալինը իր ձգտումները դրսևորում էր ողջ աշխարհը սոցիալականացնելու մեջ, ապա Գ. Տրումենը գտնում էր, որ ողջ աշխարհը պետք է մտնի ամերիկյան ստանդարտների մեջ:
Նախկին դաշնակիցների առճակատումը տասնամյակների համար կանխատեսեց գործողությունների հաջորդականությունը աշխարհում: Նրանց միջև սկսվեց սպառազինությունների մրցավազք և քաղաքական ընդդիմություն, որը ստացավ «սառը պատերազմ» անվանումը:
Արևմտյան գերտերությունները Միացյալ նահանգների գլխավորությամբ 1949թ-ին ստեղծում են ռազմաքաղաքական դաշինք՝ ՆԱՏՕ - Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն: Այդ ժամանակաշրջանում վերոնշյալ կազմակերպության կազմում ներառվեցին ներքոթվարկյալ երկրները՝ Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Կանադա, Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, Դանիա, Նորվեգիա, Պորտոիգալիա:
1.2. Формирование внешнеполитических доктрин СССР
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը նշանակալի դեր ունեցավ Խորհրդային Միության պատմության մեջ: Այն հիմք հանդիսացավ համաշխարհային թատերաբեմում ԽՍՀՄ դիրքերի ամրապնդման համար: Խորհրդային Միությունը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիրներից մեկը, սույնի Անվտանգության խորհրդի մշտական անդամը:
Խորհրդային Միության արտաքին քաղաքական հետաքրքրությունները հանդիիպեցին հակահիտլերյան կոալիցիայի իր համախոհների դիմակայությանը, ինչը, իրականում, անխուսափելի էր: Խորհրդային կառավարությունը բոլոր միջոցառումները ի գործ էր դնում առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու հաղթանակը Կենտրոնական և Հարավ-Արևելյան երկրներում սեփական ազդեցության ոլորտը օգտագործելու համար: Կենտրոնական և Հարավ-արևելյան Եվրոպայի այդ երկրները, որոնց ոգևորությամբ ձգտում էր ԽՍՀՄ կառավարությունը ազատագրվել էին Կարմիր բանակի ուժերի գործադրմամբ՝ Լեհաստան, Ռումինիա, Հարավսլավիա, Չեխոսլովակիա, Բուլղարիա, Ալբանիա և այլն:
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան այդ գործողություններ ընդունեցին որպես սպառնալիք իրենց ազգային շահերի համար: Նրանք համարում էին, որ նմանօրինակ մտադրություններով ԽՍՀՄ կառավարությունը փորձում էր պարտադրել այդ երկրներին ընդունել կոմունիստական մոդելը: 1946թ-ին ամերիկյան Ֆուտլոն քաղաքում հրապարակավ հանդես եկավ Մեծ Բրիտանիայի նախկին նախագահ Չերչիլը խոսքով, որ անհրաժեշտ է համապատասխան համատեղ քայլեր ձեռնարկել խորհրդային էքսպանսիան անգլո-սաքսոնական աշխարհում կանգնեցնելու ուղղությամբ («զսպման դոկտրինա»):
1947թվականին Միացյալ Նահանգների նախագահ Գ. Տրումենը առաջարկեց արևմտյան երկրներում ձևավորել քաղաքական ռազմական դաշինք, Խորհրդային Միության սահմաններին մոտ ստեղծել ռազմական բազաների ցանց, ընդարձակել հիտլերյան Գերմանիայի գործողություններից տուժած եվրոպական երկրներին օգնություն մատուցելու համար նախատեսված ծրագրի սահմանները:
Խորհրդային Միության արձագանքը և համապատասխան գործողությունները միանգամայն կանխատեսելի էին: Նախկին դաշնակիցների միջև գոյություն ունեցող նախկին դաշինքային հարաբերությունների խզումը արդեն իսկ առկա փաստ էր: 1947թ-ից սկսեց նրանց միջև «սառը պատերազմի» ժամանակաշրջանը:
В 1946—1949 гг. при непосредственном участии СССР в Албании, Болгарии, Югославии, Чехословакии, Венгрии, Польше, Румынии, Китае к власти пришли коммунистические правительства. Советское руководство не скрывало своего намерения направлять внутреннюю и внешнюю политику этих стран. Отказ югославского лидера И. Броз Тито подчиниться планам СССР об объединении в балканскую федерацию Югославии и Болгарии привел к разрыву советско-югославских отношений. Более того, в компартиях Венгрии, Чехословакии, Болгарии и др. прошли кампании по разоблачению «югославских шпионов». Нечего и говорить, что отказ от советской модели для руководства стран социалистического лагеря был попросту невозможен. СССР заставил их отказаться от финансовой помощи, которую предложили США в соответствии с планом Маршалла, и в 1949 г. добился создания Совета Экономической Взаимопомощи, координировавшего экономические отношения внутри социалистического блока. В рамках СЭВа СССР на протяжении всех последующих лет оказывал весьма существенную экономическую помощь странам-союзникам.
Այդ նույն թվականին կքնվեց հյուսիս-ատլանտյան դաշինքը, իսկ Խորհրդային Միությունը հայտարարեց միջուկային զենքի հաջող փարձարկման մասին: Խուսափելով միջազգային կոնֆլիկտից՝ Խորհրդային Միությունը և Միացյալ նահանգները չափեցին իրենց ուժերը տեղական բախումներում: Առավել սուր էին հակամարտությունները Չինաստանում և Գերմանիայում, որտեղ 1949թ-ի մայիսին հռչակվեց Գերմանիայի հանրապետությունը, որի հիմքում դրված էին անգլիական, ամերիկական և ֆրանսիական օկուպացիոն շրջանները, իսկ նույն թվականի հոկտեմբերին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունը, որը գտնվում է խորհրդային վերահսկողության ոլորտում:
В его состав вошли США, Канада и несколько государств Западной Европы. Спустя два года состоялось подписание военно-политического союза между США, Австралией и Новой Зеландией (АНЗЮС). Образование этих блоков способствовало укреплению позиций США в разных регионах мира.
В условиях ужесточения конфронтации во взаимоотношениях бывших союзников Советский Союз проводил работу против пропаганды новой войны. Основной ареной его деятельности стала Организация Объединенных Наций (ООН). Эта международная организация была создана в 1945 г. Она объединила 51 государство. Наибольшей остроты конфронтация бывших союзников достигла на рубеже 40-50-х годов в связи с корейской войной. В 1950 г. руководство Корейской Народно-демократической Республики сделало попытку объединить под своим началом два корейских государства. По мнению советских руководителей, это объединение могло усилить позиции антиимпериалистического лагеря в этом регионе Азии. В период подготовки к войне и в ходе военных действий правительство СССР оказывало финансовую, военную и техническую помощь Северной Корее. Руководство КНР по настоянию И.В. Сталина направило в Северную Корею несколько воинских дивизий для участия в боевых операциях. Война была прекращена лишь в 1953 г. после длительных дипломатических переговоров.
1947-1953թվականների «սառը պատերազմը» մեկ անգամ չէ, որ աշխարհին կանգնեցրել է իրական պատերազմի վտանգի առաջ: Երկու կողմերն էլ դրսևորում էին հաստատակամություն և համառություն, հրաժարվում էին գնալ լուրջ փոխզիջումների, գաղտնի գործողություններ էին ծավալում գլոբալ հակամարտության դեպքում կիրառվելիք ռազմական-մոբիլիզացիոն գործողությունների մշակման ուղղությամբ: Այդ ծրագրերի հիմքում դրվում էր առաջին հարվածը թշնամուն միջուկային զենքի կիրառման միջոցով հասցնելու դրույթը:
Սկզբում Խորհրդային Միությունը որդեգրել էր խաղաղ արտաքին քաղաքականության դոկտրինա, սակայն հետագայում այն սկսեց կրել առավել խստացված բնույթ, ինչը նկատելի էր նաև ԱՄՆ-ի մոտ:
1945-1949թթ. Խորհրդային Միության արտաքին քաղաքական դոկտրինան իր կատարելագործված վերջնական հրատակարումը գտավ Ստալինի աշխատություններում, որը ձևակերպում էր մի շարք հիմնարար թեիզսներ միջազգային հարաբերություններում:
Во-первых, войны неизбежны пока существует империализм: «чтобы устранить неизбежность войны, нужно уничтожить империализм». Во-вторых, СССР окружен непримиримыми врагами, поэтому искреннее сотрудничество с ними невозможно по причине их постоянного стремления уничтожить социалистическое государство. В-третьих «…Октябрьская революция создала в лице пролетарской диктатуры мощную и открытую базу мирового революционного движения, которой она никогда не имела раньше и на которую она может теперь опереться».
Կողմերի միջև հակամարտությունը առավել ցայտուն դրսևորվեց 1947թ-ին, որը կապված էր Միացյալ նահանգների կողմից առաջ քաշված Մարշալի պլանով: Մարշալի կողմից մշակված ծրագիրը նախատեսված էր եվրոպական երկրներին երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում հասցված վնասի թեթևացման, նրանց տնտեսական օգնություն ցուցաբերելու համար: Այդ նպատակով կոնֆերենցիային հրավիրվեցին Խորհրդային միությունը և ժողովդրավարական պետությունները: Խորհրդային միության կառավարիչը Մարշալի պլանը գնահատեց որպես հակախորհրդային քաղաքականության զենք: Խորհրդային Միության կառավարության ճնշման ներքո Մարշալի պլանին մասնակցելու բացասական պատասխան տվեցին նաև Արևելյան Եվրոպայի մի շարք հրավիրված երկրներ:
Դոկտրինալ արտաքին քաղաքականությանը հանգում ենք արդեն պատերազմի ավարտին, որը ձևավորվել էր դեռևս Լենինի տիրապետության օրոք և առավել կոնկրետ դրսևորում էր ստացել Ստալինի օրոք: Դրանց էությունը դրսևորվում էր ներքոնշյալում՝
1. նախանշված սոցիալ-տնտեսական կազմավորումների փոփոխություն,
2. միակ ճշմարիտ մեթոդաբանությունը դասակարգային սոցիալական մոտեցումն է («համաշխարհային հեղափոխության»),
3. կոմունիստական իշխանության խնդիրը կայանում էր զանգվածային գիտակցության գաղափարների մեջ ներդնել Ռուսաստանի ավանգարդ-հեղափոխական դերը,
4. քանի դեռ գոյություն ունի իմպերիալիզմը համաշխարհային պատերազմները անխուսափելի են:
В военно-теоретической области считалось непререкаемым учение о войнах справедливых и несправедливых. Социализм – строй изначально миролюбивый, но коммунисты против империалистической войны, как войны контрреволюционной, он за освободительную войну. Отсюда тезис о всякой войне как законной, если она ведется во имя прогресса.
Идея Ленина о «мировой революции» у Сталина приобрела вид идеи «расширения советской империи».
После войны СССР пытался создать образ миролюбивого государства, но из-за обстановки в мире ужесточались доктринальные установки. На это в частности повиляла «длинная телеграмма Кена» (1946). В ней характеризовались истоки и основные особенности послевоенного мировоззрения советского руководства, главная опасность – компартии. В ответ на это была телеграмма Новикова – цель политики США стремление к мировому господству через военную силу. Жданов (доклад 1947) заявил о расколе на два лагеря – империалистический и антиимпериалистический. Цель доклада Жданова – доказать два тезиса – СССР выражает интересы трудового человека, а США перешли к агрессивному курсу.
Некоторые ученые считают, что в конце 40-х часть руководителей советского государства и ученых начали ставить под вопрос тезис о тотально враждебности «капиталистического окружения» (Варга).
Так как была ядерная угроза, то СССР проводил две линии – содействие сдерживанию ядерного оружия, пропаганда и предложение в ООН запрещения производства и применения ядерного оружия.
Այսպիսով, կարելի է ամփոփել: Հետպատերազմյան ժամանակաշրջանում զգալիորեն աճեց Խորհրդային Միության միջազգային դերը, սոցիալիզմը դարձավ համակարգային երևույթ, կապիտալիստական երկրները պառակտվեցին: Ճիշտ է ԽՍՀՄ իրավիճակը տնտեսական կողմից բավոք չէր, սակայն այն կարողանում էր էական ազդեցություն ունենալ միջազգային նժարի համար:

Էջ - Գին - Պատվիրել