diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Ազատագրական պայքարի վերելքը 19-րդ դարի 60-80-ական թվականներին

XIX-րդ դարի 2-րդ կեսը հայ ժողովրդի մղած դարավոր ազատագրական պայքարի համար առանձնահատուկ նշանակություն ունի: Սույն ժամանակաշրջանում էր, որ սկզբնավորվեց և ողջ ուժգննությամբ պայթեց մեր ժողովրդի բարձրագույն ձևը` հայկական հեղափոխությունը: Անտանելի պայմանների մեջ գտնվող և ոչնչացման դատապարտված արևմտահայությունը XIX-րդ դարի 90-ական թվականներին դիմեց զինված պայքարի` հետապնդելով ոչ միայն պահպանելու ֆիզիկական գոյությունը, այլև որշակի պայմաններ ապահովելու ապագա անկախ պետականության կառուցման համար: Սույնով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ հայկական հեղափոխության պատմության ուսումնասիրությունն ունի ոչ միայն պատմական այլև խիստ արդիական քաղաքական նշանակություն:
XIX-րդ դարի 60-80-ական թվականներին վճռական փոփոխություններ տեղի ունեցան արևմտահայ և արևելահայ ազատագրական պայքարի գաղափարախոսության մեջ: Այն լուսավորչականությունից վստահաբար քայլ կատարեց դեպի զինված պայքարի անհրաժեշտության գիտակցումն ու քարոզչությունը: Գաղափարախոսության նման զարգացումը խիստ օրինաչափ էր և կապված էր նախ և առաջ արևմտահայության քաղաքական դրության հետ: Օսմանյան պետության ներսում գործող թանզիմաթյան շրջանը սույն թվականներին արդեն սպառել էր ինքն իրեն: Այ չէր կարողացել և ի վիճակի էլ չէր լուծելու կայսրության հիմնահարցը, ազգային խնդիրը: Ավելի ու ավելի էր ամրապնդվում օսմանյան բարենորոգիչների հակադիր քաղաքական հոսանքը, որը երկրի ապագան տեսնում էր մուսուլմանների միավորման և միատարր պետություն ստեղծելու մեջ:
Օսմանյան կայսրությունում պետական քաղաքականության բաղկացուցիչ մաս էր դառնում իրենց հայրենիքում բնակվող քրիստոնյա ժողովուրդների վերացման փորձը: Նման պայմաններում հայ ժողովրդի առաջ ծառանում էր ծանր հեռանկար` սույն դրույան մեջ գտնվող արևմտահայության ազատագրման կամ գոյատևման բնականոն պայմանների ապահովման խնդիրը: Ղրիմի պատերազմում Արևելյան հարցի վերաբացումը Փարիզյան համաժողովի 9-րդ հոդվածը նոր դարագլուխ էին նշանավորում Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների ազատագրական պայքարի պատմության մեջ:
Թուրք-օսմանյան ծանր տիրապետության դեմ XIX դարի երկրորդ կեսին ծավալված հայ ազատագրական շարժումն աոանձին տեղ է գրավում մեր ժողովրդի ազատագրական պայքարի դարավոր պատմության մեջ։ Եթե խոսենք նրա մի քանի hիմնական առանձնահատկությունների մասին, առանձնահատկություններ, որոնք պայմանավորված էին իր ժամանակի սոցիալ-տնտեսական, քաղաքական պայմաններով ու միջազգային հարաբերություններով, ապա նախ և առաջ պետք է նկատել, որ այդ շարժումր հանդես եկավ բավական լայն ընդգրկումով, արտահայտվեց տարբեր ձևերով ու երանգներով, ունեցավ մի շարք դրսևորումներ, որոնց թվում՝ ժողովրդական ինքնաբուխ ապստամբական ելույթներ, գաղտնի խմբակների, կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների գործունեություն, կամավորական շարժում, հայդուկային պայքար} ձևավորված ու հասարակական մեծ ազդեցություն ունեցող գաղափարախոսություն և այլն։
Արևմտյան Հայաստանում Կիլիկիայում կայսրության հայաշատ կենտրոններում, ինչպես նաև հայության այլահպատակ հատվածներում սկսվում են ազատագրական պայքարի հնարավոր ուղիների տենդագին որոնումներ: Առաջանում են բոլոր նախապայմանները հայ ազգային կուսակցությունների առաջացման և հայկական հեղափոխության ծավալման համար: Եվ այստեղ հստակորեն դրսևորվում էր հարցի ընկալման տարբերությունը հայության երկու հատվածների կողմից:
Արևմտահայ ազատագրական պայքարը ընթանում էր առավել սթափ իրատեսական հունով` ելակետ ընդունելով նվազագույն կորուստների գնով զիջումների հասնելու քաղաքականությունը: Ելնելով այն հանգամանքից, որ 1830-1860-ական թվականների ընթացքում Օսմանյան կայսրությունն ապրում էր իր թանզիմաթյան շրջանը և պետությունը զբաղված էր գլխավորապես Բալկանյան հիմնահարցի լուծմամբ արևմտահայ ազատագրական շարժման գաղափարախոսությունը ևս որդեգրեց լուսավորչական պայքարի մարտավարություն:
Ազգային ազատագրական պայքարի հիմնական նպատակը խաղաղ ճանապարհով արևմտահայության մշակութային-ազգային ինքնավարության հասնելն էր և ժողովրդի անվտանգության ապահովումը: Ազգային ազատագրական շարժման գլուխ էր կանգնել առաջադեմ հոգևորականությունը և եվրոպական կրթության նոր սերունդը: Սկսվում է երկարատև խաղաղ պայքարը ազգային սահմանադրության հաստատման համար:
Այս տասնամյակները արևմտահայության համար դարձան քաղաքական պայքարի կարևոր դպրոց: Այս պայքարի շրջանակներում ձևավորվեց և կոփվեց ազգային գործիչների ապագա հեղափոխականների ջոկատը: Ազատագրական շարժմանը բնորոշ էր խիստ լիբերալիզմը: Պայքարին բնորոշ էին խաղաղ ցույցերը, գործադուլները, խմբագրերի հանձնումը և ժովովրդական դիմակայության այլ ձևեր: Առանձնակի կարևորություն էր ներկայացնում հայ ուսանողության կարևոր դերը, ովքեր իրենց հետ Կոստանդնուպոլիս բերեցին գիտելիքներ և եվրոպական մշակույթ, և որ ամենակարևորն է, իրենց հետ բերեցին եվրոպական հեղափոխությունների շունչը: Ուսանողության մեջ կային անձինք, ովքեր անձամբ մասնակցություն էին ցուցաբերել 18030 և 1848թվականների ֆրանսիական հեղափոխություններին:
Հայ իրականության մեջ այդ ուսանողները վերածվեցին ազատության և հավասարության, եղբայրության գաղափարախոսությունը քարոզող առաջին մունետիկների: Հիմնականում ուսանողության ջանքերով էր, որ արևմտահայության կյանքում սկսվեց մշակութային հեղափոխություն և սկիզբ դրվեց մշակութային կրթական ամբողջական համակարգի ձևավորմանը, բացվեցին Սկյութարի, Նուբար-Շահնազարյան Կեդրոնակական Պերպերյան վարժարանները Կ. Պոլսում, Սանասարյան վարժարանը` Կարինում, դպրոցներ, հոգևոր ճեմարաններ` Վանում, Վարագում, Տարոնում, Արմաշում և այլուր: Վերոնշյալ կրթօջախները վերածվեցին արևմտահայ քաղաքական ազատագրական զարթոնքի օջախների: Այս շրջանում արդեն, արևմտահայ ազատագրական շարժման ղեկավարները սկսեցին զգուշորեն, աստիճանաբար քայլ կատարել դեպի առավել արմատական պայքարի անցնելու ուղին:
Այսպես, ինքնաբուխ ստեղծված, երիտասարդության թելադրանքով ծնվում, տարածվում էին ազատագրական պայքարի սուրբ գաղափարները, տիրապետում ժողովրդական զանգվածներին: Կարծես ինքն իրեն ստեղծվում էին խմբեր ու խմբակցություններ, որոնք, անկախ նույն ժամանակներում գործող քաղաքական կուսակցություններից, որդեգրվում էին հայ ժողովրդի փրկության ու ազատագրության վեհ նպատակներին, բնական տրամաբանությամբ կանգ առնում այդ նպատակների իրագործման ճիշտ ուղու վրա:
Այն, որ թուրքական իշխանությունները արևմտահայության հանդեպ ցուցաբերում էին հանդուրժողական վերաբերմունք, հնավարություն էր ընձեռում 1860-ական թվականների շարժումը զարգացնել աստիճանակն փոքր նվաճումների ճանապարհով: Այս ճանապարհի առաջին և միևնույն ժամանակ անարյուն հաղթանակը սուլթանի կողմից ազգային սահմանադրության ճանաչումն էր: Այնուհանդերձ հայության ազգային ինքնագիտակցության զարթոնքը Կոստանդնուպոլսի համայնքի համառ և հետևողական պայքարը մեծ անհանգստություն էր առաջ բերում կառավարական շրջաններում: Այս ժամանակաշրջանում յուրաքանչյուր պետական գործիչ հաշվի էր առնում հայկական հեղափոխության առաջացման վտանգը: Իսկ թուրքական կառավարությունը հնարավորություն չունենալով միանգամայն կանխարգելել պայքարը, փորձում էր արգելակել արևմտահայության համախմբման գործընթացը:
Ազգային սահմանադրությունը որևէ քաղաքական նշանակություն չունեցավ թուրքական լուծը թեթևացնելու, արևմտահայերի հարստահարությունները վերացնելու տեսակետից: Բայց դրանով հանդերձ, սահմանադրությունը հաստատում էր ժողովրդի ընտրական իրավունքը, որոշ պայմաններ ստեղծում նրանց մշակույթի, դպրոցի և ազգային-կրոնական կապերի զարգացման համար:
Արևմտահայերի սահմանադրական պայքարի հաջողությանը մեծապես նպաստեց առաջադեմ մտավորականությունը, որի ուժերով ստեղծվեց սահմանադրության տեքստը: Սահմանադրության հեղինակներից էր ականավոր հասարակական գործիչ Նահապետ Ռուսինյանը (1819-1876): Կրելով եվրոպական առաջավոր շարժումների ազդեցությունը՝ նա իր համախոհների հետ ներգրավվել է սահմանադրական շարժման մեջ: Ն. Ռուսինյանը գործուն մասնակցություն է ունեցել սահմանադրության վերաքննության, ազգային ժողովի կանոնակարգի և այլ կարևոր խնդիրների առաջադրման ու մշակման գործում: Նա է հեղինակել հանրահայտ «Կիլիկիա» երգը:
Սահմանադրության հիմնական սկզբունքները մշակվել են ճարտարապետ Նիկողայոս Պալյանի (1826-1858) ձեռքով: Նա աջակցել է Կ.Պոլսի հայության մշակութային-լուսավորական շարժումներին:
Սահմանադրական շարժման երևելի դեմքերից էր Գրիգոր Օտյանը (1834-1887): Օտյանը օսմանյան առաջին սահմանադրության խմբագրողներից մեկն էր: Նա զբաղվել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների խնդրով և մշակել է դրան նվիրված ծրագիր:
Սահմանադրականների նույն սերնդից էր Սերվիչենը (Սերովբե Վիչենյան, 1815-1897): Նա 1860-1870-ական թթ. գլխավորել է սահմանադրական մի շարք մարմինների աշխատանքները:
1860-1870-ական թվականներին, կարելի է ասել, որ բացառվում էր հայ ժողովրդի կոտորածների կազմակերպումը: Բարձր դուռը փորձեր էր կատարում արևմտահայությանը թուլացնել մասնակի հարվածների, շրջանային նշանակության մուսուլմանական ներգաղթների և որ, թերևս, ամենակարևորն է, հայ-քրդական հարաբերությունները վատթարացնող գործողություններով:
Որպես վերոնշյալ քաղաքականության արդյունք կարելի է համարել Զեյթունի 1862թ-ի իրադարձությունները, որոնք դուրս եկան տեղական հակամարտության աստիճանից նոր փուլ և նշանավորեցին հայության բազմադարյան ազատագրական պայքարի պատմությունը: Սուլթանը գիտակցում էր զեյթունցի ազատ լեռնականների վարակիչ ազդեցության մոտալուտ վտանգը, ահա սա էր պատճառը, որ նա ձգտում էր ոչնչացնել վերջիններիս կիսանկախությունը` տարածաշրջանում վերաբնակեցնելով բազմաթիվ մուսուլմանների:
Ընդհանրապես հեղինակները, հատկապես բեյրութահայ, այն կարծիքին են, որ կայսրության հպատակ ժողովուրդները ծանր կացության մեջ էին, որովհետև ենթարկվում էին տնտեսական, քաղաքական և կրոնական ճնշումների:
Զեյթունի 1862 թ. ապստամբությամբ նույնիսկ Կ. Պոլսի հայերն են ներշնչվում, ինչի շնորհիվ այդ շրջանում այնտեղ գտնվող Մ. Նալբանդյանի նախաձեռնությամբ հիմնվում է «գաղտնի կազմակերպութիւն մը Արեւմտահայերու մէջ յեղափոխական աշխատանք տանելու համար»:
Կարծում ենք, որ սա եթե ոչ սխալ, ապա վիճելի տեսակետ է, ինչպես վիճելի է մի խումբ պատմաբանների հայտնած (Լեո, Վ. Պարսամյան և այլն) այն կարծիքը, թե Մ. Նալբանդյանն է Զեյթունի ապստամբության, ավելի ճիշտ՝ ինքնապաշտպանության գաղտնի կազմակերպիչը:
1860-1870-ական թթ. հայ ժողովրդի քաղաքական ու տնտեսական զարգացման հիմնահարցը առաջնահերթ նշանակություն ստացավ: Հայ գործիչների մի մասը կարծում էր, որ օսմանյան և ռուսական ճնշումներին դիմակայելու համար անհրաժեշտ է պահպանել ազգի ավանդույթները, լեզուն և կրոնը: Ժողովրդի տնտեսական դրության բարելավման հիմնական միջոցները նրանք համարում էին երկրագործության, արհեստների և առևտրի զարգացումը:
Այսպիսի պահպանողական հայացքներ ուներ Գաբրիել վարդապետ Այվազովսկին (1812-1880), որը «Մասյաց աղավնի» ամսագրի խմբագիրն էր: Նա հատկապես պաշտպանում էր կրոնի և եկեղեցու ազգապահպան նշանակության գաղափարը:
Գրեթե նույն քարոզչությամբ հանդես էր գալիս Մարկոս Աղաբեկյանը (1830-1908) իր խմբագրած «Կռունկ հայոց աշխարհին» ամսագրում: Նա ընդդիմադիր տեսակետներ է հայտնել ցարիզմի գաղութային քաղաքականության դեմ, արտահայտել հայ բնակչության բողոքը օսմանյան բռնակալության նկատմամբ: Այս նույն դիրքորոշումն ուներ Պետրոս Շանշյանը (1819-1889), որը հատկապես հանդես եկավ տնտեսական անկում ապրող հայ արհեստավորության դրությունը բարելավելու առաջարկներով: Հայ առաքելական եկեղեցին Շանշյանը համարում էր ազգի գոյության հիմնասյուներից մեկը:
Կ.Պոլսում գործող պահպանողականներից էր Հովհաննես Չամուռճյան-Տերոյենցը (1801-1888), «Երևակ» պարբերականի խմբագիրը: Նա հայտնի է արևմտահայերի սահմանադրության դեմ իր մղած պայքարով, որի հիմքում ընկած էր այն տեսակետը, թե սահմանադրությունը նվազեցնելու է եկեղեցու դերն ազգային կյանքում: Հ. Չամուռճյանը բանավիճել է առաջադիմական գործիչների հետ ժողովրդի քաղաքական վիճակի, կրոնի, եկեղեցու և ազգային լուսավորության շուրջ:
Պահպանողականներին հակադրվում էին ազատամիտ հայացքներ ունեցող գործիչները:
Ազատամիտ ուղղության հետևորդ էր Ստեփանոս Նազարյանցը (1821-1879): Հայ հանրության զարգացման կարևոր միջոցը նա համարում էր բարենորոգումները: Իր խմբագրած «Հյուսիսափայլ» ամսագրով Նազարյանցը հակադրվում էր հետամնացությանն ու խավարամտությանը, պաշտպանում ազգային լուսավորության ու կրթության տարածման եվրոպական ուղին: Հայկական կյանքում նա կողմնակից էր եկեղեցու և հոգևորականության ազդեցության սահմանափակմանը:
«Հյուսիսափայլում» Ստ. Նազարյանցի հետ համագործակցում էր Միքայել Նալբանդյանը (1829-1866), որը քարոզում էր շատ ավելի արմատական հեղափոխական գաղափարներ: Մ. Նալբանդյանը հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական ազատագրությունը կապում էր ռուսական և համաեվրոպական հեղափոխական շարժումների հետ: Մ. Նալբանդյանը մասնակցում էր արևմտահայերի հասարակական պայքարին, սատարում սահմանադրական գործիչներին, հատկապես Հ. Սվաճյանին ու նրա համախոհներին: Նրա առաջադիմական հրապարակախոսությունն ու գրական ստեղծագործությունները խոր հետք թողեցին հայ հասարակական մտքի և գրականության զարգացման հետագա ընթացքի վրա:
Արևմտահայ իրականության մեջ առաջադիմական գաղափարներ էին քարոզում Մկրտիչ Խրիմյանը (1820-1907), «Մեղու» պարբերականի խմբագիր Հարություն Սվաճյանը (1831-1874): Հ. Սվաճյանը համազգային միասնության ջերմ պաշտպանն էր և Մ. Նալբանդյանի հետ ունեցած իր կապերով նպաստում էր արևմտահայ և արևելահայ հատվածների հոգևոր-մշակութային մերձեցմանը:
Հ. Սվաճյանի գաղափարակիցն էր Զմյուռնիայի հայ գաղթավայրում գործող Գրիգոր Չիլինկիրյանը (1839-1923): Նա իր խմբագրած «Ծաղիկ» հանդեսում ընդդիմացել է աշխարհիկ ու հոգևորական վերնախավի կամայականություններին: Պաշտպանել է սահմանադրությունը՝ վկայակոչելով եվրոպական մտածողներին:
Առաջադիմական գործիչների շարքն արևմտահայ կյանքում լրացնում է Մատթեոս Մամուրյանը (1830-1901)՝ «Արևելյան մամուլ» հանդեսի խմբագիրը:
Արևելահայ հատվածում ազատամտության ներկայացուցիչ էր նաև Գրիգոր Արծրունին (1845-1892): Նա ազգային ազատագրական պայքարի համոզված կողմնակից էր: Հասարակության առաջընթացը նա կապում էր խաղաղ ընթացքի, բարենորոգումների հետ՝ մերժելով հեղափոխություններն ու սոցիալական ցնցումները: Նրա խմբագրած «Մշակ» նշանավոր թերթը պատկառելի ներդրում ունի արևելահայերի և արևմտահայերի մտավոր-մշակութայիև շփումների ու գործնական հարաբերությունների ասպարեզում: Առավել արմատական կողմնորոշում ուներ խոշորագույն գրող, հրապարակախոս Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան): Օսմանյան լծից արևմտահայության ազատագրության հնարավորությունը Րաֆֆին ակնկալում էր զինված համաժողովրդական պայքարից: Այս գաղափարի հիմնավորմանն են նվիրված նրա վեպերը: Ինչպես Գր. Արծրունին, Րաֆֆին ևս հույսեր չի կապել արևմտահայության սահմանադրության և Օսմանյան Թուրքիայի բարենորոգչական ընթացքի հետ:
Այսպիսով, հայ հասարակական մտքի ներկայացուցիչները 19-րդ դ. 60-70-ական թթ. հատուկ ուշադրություն են դարձրել հայության քաղաքական, տնտեսական ու մշակութային զարգացման խնդիրներին: Ազգի գոյատևման ու զարգացման ուղիները նրանք պատկերացնում էին կամ խաղաղ վերափոխումների՝ բարենորոգումների, կամ էլ ազատագրական զինված պայքարի միջոցով:
19-րդ դարի 60-80-ական թվականների ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսության մեջ իր ուրույն տեղն էր զբաղեցնում մտավորականների գաղափարները, հատկապես Միքայել Նալբանդյանի, Հարություն Սվաճյանի, Սերովբե Թագվորյանի, Հովհաննես Քյաթիպյանի, Կարապես Փանոսյանի, ովքեր արտահայտում էին հայ աշխատավորության շահերը և ձգտում հայ ազատագրական պայքարը շաղկապել համասլավոնական, ինչպես նաև իտալական հեղափոխական շարժումների հետ:
1850-ականների վերջերին զգալի էր Միքայել Նալբանդյանի ներդրումը հայ-ազատագրական շարժման գաղափարախոսության զարգացման գործում: Նա գաղափարապես լուրջ աշխատանք իրականացրեց թե արևելահայ, թե արևմտահայ հատվածներում: Ցարական ոստիկանությունը Մ. Նալբանդյանի, ինչպես նաև նրա գաղափարակից այլ անձանց բնակարաններից խուզարկությամբ հայտնաբերել են նամակներ, որոնք փաստում էին այն հանգամանքը, որ նրանք ծավալել են ընդհատակյա գործունեություն, խոստացել հիմնել գաղտնի կազմակերպություն:
Հետաքրքրական մեկ փաստ ևս. Մ. Նալբանդյանի, Հ. Սվաճյանի, Ս. Թագվորյանի Զեյթունի հետ ապստամբությունից առաջ ունեցած կապերի կամ Արևմտյան Հայաստանում ազատագրական շարժումներ կազմակերպելու օգտին է խոսում ծածակագիր այն բառարանը, որը, ըստ ժամանակակիցների կարծիքների, Կ. Պոլսում և տարածվել է մասնակիցների միջև: Այդ բառարանի բովանդակության և բառերի մանրամասն բացատրության մասին հետագայում Նալբանդյանը խոսել է իր երկերի ժողովածուում:
Ժամանակաշրջանը բնութագրվում է նաև օթյակների առկայությամբ:
Կ. Պոլսում ստեղծվել է «Մասսոնական օթյակը», որը ենթադրվում է ղեկավարել են Ս.Թագվորյանը կամ Հ. Սվաճյանը: Մասսոնական կազմակերպություններ ստեղծվեցին նաև Զմյուսնիայում, «Տիգրան» ժողովարանը հիմնվեց «Օտտո-Ֆելոզից»` «Հայկ կամ Օրիոնից» հետո, նրանից անկախ և անմիջականորեն ենթարկվում էր Մանչեստրի բաժանմունքին: Հաջորդը 1864թ-ին Գում – Գափու թաղամասում հիմնված «Արամ» ժողովարանն էր: Վերոնշյալ կազմակերպությունները, որոնք ենթարկվում էին անգլիական մասսոնությանը չէին բովանդակում նալբանդյանական գաղափարախոսությունը և բնականաբար հեռու էին կոմիտեներ լինելուց: Սույնը չի խոսում այն մասին, որ այդպիիք չեն եղել:
Ժամանակաշրջանի ավարտից որոշակի ժամանակաշրջան հետ` 20-րդ դարի 20-ական թվականներին, Ռուբեն Բերբերյանը պատահաբար հայտնաբերում է մի թղթապանակ, որից պարզ երևում էր «Սեր» ընկերության գործունեության փաստը: Սույն փաստաթղթերում բացահայտվում էին նաև ընկերության մասնակիցների կազմը, նպատակները և արտաքին կապերը:
Հետագայում իր կողմից հրապարակված վավերագրերում Բերբերյանը նշում է, որ «Սեր» օթյակը գաղտնի «ֆրեր-մասսոնական» կազմակերպություն էր, որը հիմնվել էր 1866թ-ի մայիսի 7-ին, Պոլսի Գուլե Գափու թաղի Եազըճի փողոցի 21 տանը:
Նշվում է նաև, որ «Սեր» օթյակը ունեցել է մեծաքանակ անդամներ, որոնցից ընտրվել են գործադիր և ղեկավար մարմին` եղբայրության հռետոր Մատթեոս Մամուրյանի, Հ. Սվաճյանի, Ս. Թագվորյանի, Ե. Տնտեսյանի, Ս. Հեքիմյանի, Ռոմանոս Սետեֆճյանի, Մ. Երեմյանի, Էքչեշյանի: Ընկերությանը հյուրընկալվում էին Հ. Նորատունկյանը, Գր. Չիլինկիրյանը, որոնց հյուրընկալության բացատրությունը Պոլսում քիչ լինելն էր: 1867թ-ին ընկերության անդամների կազմը համալրվեց ևս երեք անդամով` բողոքական Ղազարոս Դավուտը, հայ ազգային միությունների վարչության անդամ Սիմոն Մաոսուտ բեյը և քնարերգու բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանը:
«Սեր» ընկերության նշանաբանն էր ` գիտություն, աշխատանք, ազատություն, եղբայրություն, իսկ որոշ ժամանակ անց ընդունվեցին նաև ֆրանսիական հեղափոխության կոչերը` ազատություն, հավասարություն, եղբայրություն:
«Սեր» ընկերության ժողովներւմ լսվում էին զեկուցումներ: 1866թ-ի հունիսի 5-ին Մամուրյանը «Սեր» ընկերության դռնփակ նիստում կարդաց «Միքայել Նալբանդյանց» զեկուցումը:
Այսպիսով, 1860-ական թվականներին Թուրքիայի առափնյա քաղաքներում կազմակերպված մշակութային բազմաթիվ ընկերությունների կողքին հիմնվել է նաև գաղտնի ընկերություն, որի նպատակն էր Արևմտյան Հայաստանի ոչ միայն լուսավորությունը, տնտեսական զարգացումը, այլև քաղաքական ազատագրումը: Նույն տարիներին Մոսկվայում, Բաքվում, Թիֆլիսում ևս հիմնադրվում են մշակութային մի շարք ընկերություններ, աշակերտական խմբակներ, որոնց մասնակիցների մեջ կային նաև դեմոկրատական հովերով տարված մտավորականներ:
Ազգային-ազատագրական պայքարը ոգեկոչող խմբակներ են ստեղծվել Արևելյան Հայաստանում, որոնք հիմնականում գործել են Ալեքսանդրապոլում: Սահմանամերձ այս քաղաքն ունենալով արհեստավորական բազմաթիվ կազմակերպություններ, առևտրական մերձավոր կապեր Թուրքայի հետ, քաջատեղյակ էր սուլթանների մագիլներում խոշտանգվող արևմտահայ եղբայրների դրությանը:
Հաջորդ, ազատագրական պայքարի մեջ աչքի ընկնող ընկերությունը 1868թ-ի հունիսի 1-ին Ալեքսանդրապոլի վիճակային դպրոցին կից բացված «Որբախնամ» ընկերությունն էր, որն ուներ 100 անդամ և միավորում էր քաղաական տարբեր հայացքներ ունեցող անձնավորությունների: 1869թ-ին, սակայն, «Որբախնամը» պառակտվում է, և նրա հիմքերի վրա, անդամների նախաձեռնությամբ ապրիլ ամսին հիմնադրվում է «Բարենպատակ» ընկերությունը: Ընկերության կազմում գործունեություն էին ծավալում ուուցիչներ, արհեստավորներ, ծառայողներ: Սույն ընկերությունը ուներ կանոնադրություն, Ալեքսանդրապոլում և տարածաշրջանի մերձակայքում գաղտնի ժողովներ էր գումարում, քննարկելով հայ ժողովրդին այդ պահին հուզող քաղաքական ազատագրության, ինչպես նաև լեզվի, գրականության, պատմության դասավանդման, ինչպես նաև կրթական ծրագրի մի շարք այլ խնդիրներ: «Որբախնամ» ընկերության հիմքերի վրա «Բարենպատակ»-ի ստեղծման նախաձեռնությունը և ղեկավարությունը պատկանում էր տեղի մասնավոր դպրոցի ուսուցիչ Արսեն Կրիտյանին և նրա օգնական Պետրոս Հայկազունին: Ընկերության անդամների ընդհանուր քանակը 43-ն էր:
Ընկերության խնդիրների և նպատակների շրջանակը լայն էր: Այն հետաքրքրվում էր Հայաստանի ճակատագրով, ձգտում այնտեղ ապստամբական շարժումներ կազմակերպել, ժողովրդի ոտքի հանել սուլթանական բռնապետության դեմ: Կրիտյանի կողմից գրված տողերում հաճախ կարելի է գտնել հավածներ, որոնցում նա երանի է տալիս մարդկանց, ովքեր ազատ և անկաշկանդ ապրում են իրենց բնակատեղիներում: Կրիտյանն հայերին կոչ էր անում չդանդաղել և շարժվել դեպի Հայաստանի կենտրոնը` Վասպուրական: Ընկերության մեկ այլ անդամ Պետրոս Հայկազունին այդ նույն նպատակով անցավ Արևմտյան Հայաստան, ճանապարհորդության ընթացքու ուսումնասիրեց երկիրը, վերադարձին հանգանակություն կատարեց` զենք գնելու և այնտեղ առաքելու նպատակով:
«Բարենպատակ ընկերության» անդամները կապերի մեջ էին Կոստանդնուպոլսի հայ առաջավոր մտավորականների հետ: Նրանք Հ. Եսայանի միջոցով այնտեղից ստանում էին գրականություն, պարբերական մամուլ, մասնավորապես Ռուսաստանում արգելված գրքեր, այդ թվում Միքայել Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը:
Ընկերությունը գործունեություն ծավալեց շուրջ վեց տարի և գործեց մինև 1875թ-ի ապրիլ ամիսը, երբ Երևանի նահանգական ժանդարմական վարչության պետ մայոր Զոլոտովսկին հայտնաբերեց խմբակը,, կատարեց խուզարկություններ և իրականացրեց ձերբակալություններ: Ձերբակալվեցին ընկերության գրեթե բոլոր անդամները: Մեկ տարի անց կայացվեց համեմատաբար մեղմ դատավճիռ, ինչի պատճառը շատ հեղինակներ գտնում էին այն բանի մեջ, որ ընկերության նպատակներն ուղղված էին մի պետության դեմ, որի հանդեպ Ռուսաստանը նույնպես բարյացակամ վերաբերմունք չուներ:
Վանում, 1872թ-ին, ստեղծվեց «Միություն ի փրկություն» խմբակը, որը հետևորդներ ուներ ոչ միայն քաղաքում, այլև գավառի մի շարք գյուղերում: Բնորոշ է, որ Միության կոչում կան այնպիսի տողեր, ինչպիսիք են` «Գնաց մեր պատիվը, պղծվեցան մեր եկեղեցիք, առևանգվեցին մեր հարսունքն ու երիտասարդունք. Հայտնապես կխլեն մեր իրավունքը մեր ձեռքեն և իսպառ մեր ազգության սերունդը ջնջելու կճգնին: Վասնորո կամ պետք է մեռնել ու չտեսնել այս սարսափելի վիճակը, և կամ վերակենդանություն ստանալ ի ծոց հայրենյաց» Ալ ի՞նչ կսպասենք, կյանք չունինք, մահե կվախնանք, ստացվածքնիս ու վաստակնիս մերը չէ, եկեղեցիք ունինք ամեն օր հալածանաց մեջ է, ու կնախատվի: Զասոնք հերիք սեպելով` պա մը արթննանք: Միախորհուրդ երդնունք ի խաչ և… փրկության միջոց փնտրենք, ապա ոչ կորուստ մեջ է իսպառ»:
Կարելի է ասել, որ 1850-1860-ական թվականների հայ իրականության մեջ հասարակական-քաղաքական ակտիվ գործողությունների սկզբնավորման տասնամյակներ էին: Սակայն գործող խմբակները ընդհանրապես միմյանց հետ փոխկապակցված չէին: Մտավորականությունը կտրված էր գավառից, անհրաժեշտ չափով տեղեկացված չէր բնակչության վիճակիվ և կապված չէր նրա հետ: Այդուհանդերձ 1862թ-ի Զեյթունի ապստամբության արձագանքը Հայաստանի երկու հատվածներում էլ, աշխարհասփյուռ հայ գաղթօջախներում, գաղտնի կազմակերպությունների երևան գալը պատահական չէր: Վերոնշյալ բորոր գործողությունների իրենց գոյությամբ ապահովեցին զգալի տեղաշարժեր սոցիալ-տնտեսական կյանքում, ակտիվացան տնտեսակն, մշակութային-գաղափարական կապերը երկու հատվածների միջև, թուրքական բռնապետության լծից արևմտահայության ազատագրման խնդիրն արդեն հուզում էր ողջ հայ ժողովրդին , ուժեղանում էր նրա ազգային կոնսոլիդացիայի գործընթացը, ինչն իր հերթին ապահովում էր համազգային մշակութային զարգացում:
1882թ. մի խումբ հայ ուսանողներ Մոսկվայում հիմնադրեցին «Հայրենասերների միություն» կազմակերպությունը, որը գտնվում էր ռուս հեղափոխական նարոդնիկների ազդեցության տակ: Կազմակերպությունն ուներ իր տպագիր օրգանը՝ «Ազատության ավետաբեր» լրագիրը, որը հայ իրականության առաջին քաղաքական թերթն էր: Այդ կազմակերպությունն ունեցավ մի քանի տարվա կյանք:
Ազատագրական գաղափարները նոր ուժով բորբոքվեցին Վանում, երբ Բեռլինի վեհաժողովից հիասթափված Խրիմյանը 1879թ. վերադարձավ Վան: Այստեղ էր նաև վարժապետանոց բացած Մկրտիչ Փորթուգալյանը և Վանի ռուսական փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականը: Նրանց հովանավորությամբ 1879թ. վերջին Վանում ստեղծվեց «Սև խաչ» գաղտնի ընկերությունը, որն ուներ իր լեգալ և անլեգալ օրգանները: «Սև խաչի» գործունեությունը աստիճանաբար մարեց, երբ կառավարությունը Վանից հեռացրեց Մկրտիչ Փորթուգալյանին և Մկրտիչ Խրիմյանին, իսկ փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականին փոխադրեցին այլ վայր: Որոշակի առկայծումներով «Սև խաչը» իր գոյությունը պահպանեց մինչև 1880-ական թվականների կեսը:
19-րդ դարի արևմտահայ ազգային ազատգրական շարժումների պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազատագրական հեղափոխական գաղտնի կազմակերպությունը, որի գործունեությունը դեռևս քիչ է ուսումնասիրված և առավել քիչ լուսաբանված արևմտահայ ազատագրական շարժումների մեջ նրա դերի գնահատման տեսակետից՝։
«Պաշտպան Հայրենյաց»-ի գործունեության, որպես 19՝-րդ դարի 80-ական թվականներին արևմտահայ ժողովրդի առաջին կազմակերպված ըմբոստության, գնահատման խնդրում կարևոր նշանակություն ունի անշուշտ այն իրողությունը, որ նրա ոգեկոչման ու հետագա պայքարի դրական ու բացասական բոլոր կողմերը հիմնականում բնորոշ են 19-րդ դարի 60—80-ական թվականներին հայ ժողովրդի ազգային վերածնունդն ագդարարող ագատագրական շարժումներին ընդհանրապես:
1877— 1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից և նրան հաջորդած Սան Ստեֆանոյի համաձայնությունից ու Բեռլինի կոնգրեսից հետո հայ ժողովուրդը խառը մի շրջան Էր ապրում: Հասունացել Էր պայքարի նոր կորով։
Այդ շռնդալից օրերին Կարինի հայրենասիրական գաղափարներով տոգորված երիտասարդության ջանքերով հիմնադրվեց «Բարձր Հայոց ընկերությունը»։ Թուրքական իշխանություններր «բարձր» բառի մեջ իրենց համար ինչ որ ստորացուցիչ երևույթ տեսան և կասկածեցին նրա քաղաքական բնույթի մասին, ուստի այն շուտով խափանվեց։ Քիչ ավելի ուշ` 1881 թ. մայիսին, երիզագործ Խաչատուր Կերեքցյանի ղեկավարությամբ հիմնադրվեց «Պաշտպան Հայրենյաց» հեղափոխական գաղտնի կազմակերպությունը, միշտ իր վրա կրելով «Երկրագործական ընկերություն» անմեղ անունը (սկզբում նախատեսվում Էր կազմակերպությունը անվանել «Մասիս լեռների միություն», բայց հետո նպատակահարմար գտան այն կոչել «Պաշտպան Հայրենյաց»։
«Պաշտպան Հայրենյաց»-ի մինչև 1890-ական թ. սկիզբը գոյություն ունենալու մասին մեր ենթադրության համար հիմք է Հանդիսանում կազմակերպության հայտնաբերումից հետո ձերբակալությունից ազատ մնացած նրա ղեկավար անդամների՝ Ա. Վեմյանի, Մ. Նշկյանի և Դ. Չլինկիրյանի ստորագրությամբ Թիֆլիս ուղարկված նամակը, ուր նրանք քննարկելով կազմակերպության անկման պատճառները նոր ծրագիր էին առաջարկում Թիֆլիաի իրենց համախոհներին։ Այդ մասին է վկայում նաև Հ. Նշկյանն իր «Առաջին կայծերը» գրքում, նշելով, որ 1886 թ. բանտից ազատվելուց հետո Խ. Կերեքցյանը և Հ. Իշղալացյանը նորից փորձեցին աշխուժացնել արդեն մարող շարժումը։ Եվ վերջապես, 1890 թ. Կարինի հայտնի ցույցի ժամանակ, ըմբոստացողները հիմնականում «Պաշտպան Հայրենյաց»-ի նախկին անդամներն էին, որ նորից համախմբվել էին Խ. Կերեքցյանի շուրջը։
Նրա ղեկավար մարմինը կոչվում էր Գերագույն խորհուրդ: Այն բաղկացած էր յոթ հոգուց, մեկը՝ խորհրդակցական, վեցը՝ հիմնական ձայնի իրավունքով: Կազմակերպությունն ստեղծվել էր խիստ գաղտնիության պայմաններում: «Պաշտպան հայրենյացը» ինքնապաշտպանական նպատակներով ստեղծված կազմակերպություն էր, որի հիմնական շարժիչ ուժը քաղաքի և գյուղի արհեստավորները և երկրագործներն էին: Նրա հիմնադիր անդամներից Խաչատուր Կերեկցյանը մեկնեց Վան և Մ. Խրիմյանի միջոցով կապ հաստատեց «Սև խաչի» անդամների հետ: Կարինի հոգևոր առաջնորդ Մաղաքիա Օրմանյանը օգնում էր կազմակերպությանը ֆինանսական միջոցներով և խորհուրդներով: Կազմակերպությունը կապեր հաստատեց նաև Կ.Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի և «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունու հետ: 1882թ. կազմակերպությունը պատահաբար հայտնաբերվեց կառավարության կողմից: Սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Նրանց դատավարությունն սկսվեց 1883թ. ամռանը: Դա առաջին քաղաքական դատն էր հայերի նկատմամբ: Թուրքական պատժաչափերը ոչ ոք չկրեց: Պատրիարքի միջամտությամբ նրանց մեծ մասը 1884թ. հուլիսին ազատվեց: «Պաշտպան հայրենյացը» փառաբանվեց ժողովրդի կողմից. Նրա մասին երգեր հյուսվեցին: Մեր ժամանակներն է հասել «Ձայն մը հնչեց Էրզրումի Բարձր հայոց լեռներեն» երգը:
Կազմակերպության ծրագիր-մինիմումը եղել է հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպումը, որի մասին հետագայում, դատավարության ժամանակ, խոստովանում են նրա բանտարկված և թուրքական դատարանի առջև կանգնած անդամները, իսկ ծրագիր-մաքսիմամը` Հայաստանի անկախության (թագավորության) վերականգնումը, որր հասկանալի պատճառներով չեն խոստովանում նրանք։
Հիշյալ ընկերության մասին եղել են հակասական, նույնիսկ անվանարկող կարծիքներ, մանավանդ այն առնչությամբ, որ թուրքական իշխանությունները թխել էին մի հրեշավոր սուտ, օտարերկրյա գործակալների դավեր տեսնելով այդտեղ։
Ապա նրանք մեծ աղմուկով շտապեցին ներկայացնել այն որպես հայկական մի խոշոր ապստամբության սկիզբ, իսկ քիչ ուշ, վախենալով որ այդ ցնցող լուրր միջամտության նոր առիթ կտա «քրիստոնեաների պաշտպան» Եվրոպային, հևիհև իջեցրին կազմակերպության և նրա գործունեության նշանակությունը մինչև քրեական ինչ որ զանցանքների աստիճան։
Որոշակի պատճառներով այն տարբեր ձևերով է ներկայացվել նաև ժամանակի հայ մամուլի էջերում։
Իրականում այդ շարժումը համաժողովրդական բնույթ էր կրում: Այն իր ճյուղավորումներով տարածվել էր ողջ Արևմտյան Հայաստանում և կապեր էր ստեղծել արևելահայության հետ, փորձելով հանդես գալ որպես արևմտահայ աշխատավորության սոցիալական ու քաղաքական շահագործման դեմ ուղղված ժողովրդական ընդվզումների համահավաք կենտրոն։
Երբ հայրենի հողի վրա ստեղծված այդ ազատագրական հեղափոխական կազմակերպությունն ապրում էր դեռ իր գաղափարական ու գործնական աշխատանքների որոնումների շրջանը, Խ Կերեքցյանր մեկնում է Վան և հանդիպում արևմտահայ ազատագրական շարժման ճանաչված առաջնորդի`՜ Մկրտիչ Խրիմյանի հետ։
Սխալ պետք է համարել հարցաքննությունների ժամանակ ձերբակալվածների, հատկապես Խ. Կերեքցյանի վկայությունների հիման վրա ստեղծված այն կարծիքը, թե Խրիմյանն իբր առաջարկել է դադաղեցնել «Պաշտպան Հայրենյաց»-ի գործունեությունր, հաշվի առնելով, ոո հայերը փոքրաթիվ են և այդ ամենը մեր ժողովրդի համար կունենա ողբերգական վախճան, նույնիսկ սպառնացել է մատնել նրանց թուրքական իշխանություններին։ Նա խրախուսում է և խորհուրդ տալիս լինել ավելի աչալուրջ ու երիտասարդական ավելորդ տաքարյունությամբ չփչացնել դժվարությամբ սկսած «սուրբ գործը»։
Կազմակերպությունն ունեցել է զինագործական գաղտնի արհեստանոց Ավետիս Վեմյանի ղեկավարությամբ, որը բանտարկությունների նախօրյակին պատրաստվում էր մեկնել Զեյթուն, որպես կազմակերպության ներկայացուցիչ և մնալ այնտեղ, հավանաբար, Զեյթունում կենտրոնացված զինագործարան ստեղծելու միտումով։
«Պաշտպան Հայրենյաց»-ի մեջ եղել են պրոֆեսիոնալ գործիչներ, որոնք վարձատրվել են ու թերևս զբաղվել միայն ընկերության աշխատանքներով, իհարկե որևէ այլ զբաղմունքով քողարկելով իրենց գաղտնի գործունեությունը։ Կազմակերպությունը կառուցված է եղել տասնապետության սկզբունքով և նրա անդամներից քչերն են միմյանց ճանաչել, որը և հնարավորություն տվեց շատերին հետագայում խուսափել ձերբակալությունից։
Ինչ վերաբերվում Է «Պաշտպան Հայրենյաց» կազմակերպության անկմանը, ապա պետք Է ասել, որ նա ապրեց միայն իր մանկության շրջանը ու դադարեց գոյություն ունենալուց պատանեկության շեմին, իր փայփայած գաղափարների կենսագործման համար մղած պայքարի աոաջին քայլերն անելիս։
Դադարեց, որովհետև նրա համար դեռ ճշտորոշված չէր անգամ այն, ուղին, որով նա ցանկանում էր տանել մի ամբողջ ժողովուրդ։ Լավագույն իդեալի գաղափարը առանձնահատուկ ուժով կերպարանավորվում է հատկապես տառապող մարդու, հարստահարվող ժողովրդի մտայնության մեջ, ուղենշելով նրան իր մեծագույն նպատակին հասնելու երբեմն ճիշտ, իսկ երբեմն էլ դաժան մի ճանապարհ։
«...Մեր գործնեությունք թյուր ուղղություն են ունեցեր, ուստի տարօրինակ չէր, որ մի այդպիսի ցավալի հետևանքի պիտի հասնեինք… բայց մարմինն nւ կենդանությունը առողջ է` օր մը ծնելու ակնկալությամբ... Նպատակներս արդար է, ընդսմին մեզ կմնա իմաստուն եղանակով միջոցներ հայթհայթել այդ նպատակին տիրելու համար…»
Այսպես էին մեկնաբանում կազմակերպության ղեկավարները «Պաշտպան Հայրենյաց»-ի ձերբակալությունից ազատ մնացած անդամները Թիֆլիսի իրենց բարեկամներին 1883 թ. մայիսի 14-ին։
80-ական թվականներին ստեղծվեցին բազմաթիվ այլ կազմակերպություններ, որոնք ժողովրդի մեջ արթնացնում էին ազգային համախմբման, ինքնագիտակցության և պայքարի գաղափարներ:
Նշանակալի արդյունք էր այն, որ 1850-1860-ական թվականներին ձևավորվեց և գործածության իրավունք ձեռք բերեց հայ աշխարհաբար գրական լեզուն իր երկու` արևելահայ և արևմտահայ ճյուղերով: Լուսավորական համազգային շարժումը հաղթանակ տարավ գրաբարի, կղերա-ֆեոդալական մտայնության դեմ: Ձևավորվեց ու զարգացավ աշխարհաբար, աշխարհիկ գրականությունը, բարեփոխվեց հայկական դպրոցը, հիմնադրվեց ազգային թատրոնը, ստեղծվեց հայկական անդրանիկ օպերան, նոր հուն ընտրեց գրատպությունը:
Հայ մտավորականության հատկապես դեմկրատ գործիչները ոգևորվում էին ազգային գաղափարներով, մշակում էին ազգային ազատագրական պայքարի գաղափարախոսություն, ձևավորում էին քաղաքական կապեր արևելահայ և արևմտահայ հատվածների միջև:
Այսպիսով, մեր կողմից ուսումնասիրվող հայ ազգության կազմավորման, ժողովրդի գաղափարախոսական հասունացման, գրական-մշակութային վերելքի արտահայտություններն էին այն պարագայում, երբ սուլթանական բռնապետության դեմ ուղղված հայ ազատգրական շարժումն ընդունում էր համազգային ձև և համաժողովրդական բովանդակություն:
Այս տարիներին արևմտահայ ազատագրական շարժման վրա խորը հետք թողեցին բալկանյան և իտալական հեղափոխությունների պրինակը, ինչպես նաև Ռուսաստանի հայության ակտիվ դիրքորոշումը: Գտնվելով ռուսական նարոդնիկության ազդեցության ներքո ռուսահայության ղեկավարությունն իրենց ձեռքը վերցրած գործիչները փորձեցին տեղափոխել վերջիններիս գաղափարները Օսմանյան կայսրություն` նրանց տալով ազգային-ազատագրական պայքարի բնույթ:
Այսպիսով, XIX-րդ դարի 60-80-ական թվականների հայ իրականության մեջ հանդես եկան մի շարք քաղաքական խմբակներ և կազմակերպություններ, որոնք հետապնդում էին Հայաստանը օտարի լծից ազատագրելու վեհ նպատակ: Դրանք կատարեցին թե քարոզչական աշխատանք, թե գործական նախապատրաստական քայլեր հայրենիքի ազատագրման ուղղությամբ: Վերոնշյալ խմբակներից ու կազմակերպություններից թերևս ամենակարևորներն էր «Պաշտպան հայրենյացը», որը ազդեցիկ էր և բազմանդամ: Կարևորությունը առաջին հերթին դրսևորվում էր նրանում, որ այն սերտ կապեր էր հաստատել «Սև խաչ» և այլ կազմակերպությունների հետ և արդյունքում հիմնել էր գաղտնի զինագործական արհեստանոց, քանի որ գործունեության ընթացքում հայթայթում էր զենք:
Հայ ազգային - ազատագրական շարժումը կրում էր դեմոկրատական բնույթ: Շարժման դեմոկրատական բնույթի մասին է վկայում նաև այն փաստը, որ Օսմանյան կարգերի դեմ պայքարի ելած հայ հայրենասերների գաղտնի խմբակներում ու կազմակերպություններում ընդգրկված անդամների ճնշող մեծամասնությունը գյուղացիներ, արհեստավորներ, ուսուցիչներ և ժողովրդի ծոցից ելած այլ մտավորականներ էին։ Բավական է նշել, որ էրզրումի «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությանը պատկանելու մեղադրանքով ձերբակալված 70 մարդկանցից 20-ը գյուղացիներ էին, 3 ուսուցիչ և ընթերցարանի պետ, մեկը նկարիչ, 3-ը առևտրականներ, 13-ը կոշկակարներ, 6-ը դերձակներ, մնացածները դարբիններ, հյուսներ, ջրաղացպաններ և այլն։
էրզրումի ռուսական դեսպան գեներալ-մայոր Դեննետի զեկուցագրերում ասվում էր, որ ընկերության անդամները մեծ մասամբ արհեստավորներ, մանր առևտրականներ և րնդհանրապես ցածր դասակարգի ներկայացուցիչներ էին։ Նույն բանը նշվում էր «Մշակ» լրագրի թղթակցի կողմից։ Ընկերության անդամները, գրում էր նա, պատկանում են րնդհանրապես աղբատ, չքավոր դասակարգին:
Մոտավորապես նման սոցիալական կազմ ունեին նաև մյուս գաղտնի կազմակերպությունները և կամավորական այն ջոկատները, որոնք Կովկասից մեկնում էին դեպի Արևմտյան Հայաստան՝՝ մասնակցելու այնտեղ տեղի ունեցող հակասուլթանական շարժումներին:
1860-1880թվականների ազգային ազատագրական շարժումը բավականին տարբերվում էր նախորդ ժամանակաշրջանների ազատագրական պայքարից, քանի որ կրում էր համազգային բնույթ: Իրականում դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ արդեն ավարտված էր հայ ժողովրդի` որպես ազգ ձևավորման գործընթացը: Եվ սույնը խոշորագույն հանգամանք էր ժողովրդի հասարակական-քաղաքական զարգացման համար: Ծավալվեցին և ամրացան արևմտահայության և արևելահայության տնտեսական, մշակութային, գաղափարական և քաղաքական կապերը, ծաղկեցին և յուրատեակ վերածնություն ապրեցին մշակույթի գրեթե բոլոր ճյուղերը, ուժեղացավ հայրենասիրական ու ազատասիրական գաղափարների պրոպագանդան և այլն:
Ազգային - ազատագրական շարժման նկատմամբ բացասական դիրք բռնեց նաև հայ լիբերալ բուրժուազիան և մասնավոոապես նրա այն ներկայացուցիչները, ովքեր ձգտում էին «մեծ պետությունների» միջամտությամբ բարենորոգումներ կիրառել Արևմտյան Հայաստանում։
Այս տեսակետն էր դավանում նաև արևմտահայ վերնախավի այն խմբակցությունը, որի պարագլուխն էր պատրիարք Ներսես Վարժապետյանը։ Ոգևորվելով սահմանադրական շարժմամբ և մեծ հույսեր կապելով նրա հետ՝ հայ լիբերալ բուրժուազիայի մի շարք ներկայացուցիչներ, ժխտելով քաղաքական- ազատագրական շարժման անհրաժեշտությունը, քարոզում էին այն տեսակետը, թե պետք է լուսավորություն, գիտություն տարածելու, զանազան մշակութա- կրթական ու երկրագործական - գյուղատնտեսական ընկերություններ ստեղծելու և այլ խաղաղ միջոցառումներով բարելավել հայ բնակչության վիճակը։
Սույն ժամանակաշրջանին բնորոշ է Ռափայել Պատկանյանի և այլ գրողների, ինչպես նաև հասարակական-քաղաքական գործիչների ազգային համախմբման գաղափարները: Հաճախակի հնչում էին կոչեր, որոնք ազգությանը մղում էին ոչ թե գավառասիրությանը, այլ հայրենասիրությանը: Նման պատմական իրադրության մեջ բնականորեն հայ ազատագրական ելույթները դուրս եկան իրենց նեղ, գավառական սահմաններից և ջերմ արձագանք գտան հայության լայն շրջաններում և ստացան համազգային կերպարանք:
Սակայն հիշյալ ազատագրական խմբակների ու կազմակերպությունների գործունեությունը, որպես կանոն, երկար չէր տևում, քանզի դրանք արագ հայտնաբերվում էին, իսկույն ջախջախվում, իսկ ղեկավարները ձերբակալվում էին: Հա

Էջ - Գին - Պատվիրել