diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Բանկային գործունեության զարգացումը ՀՀ-ում

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. Բանկային գործունեության զարգացումը ՀՀ-ում
2. ՀՀ ԿԲ կարգավիճակի իրավական առանձնահատկությունները


1. Բանկային գործունեության զարգացումը ՀՀ-ում

Շուկայական հարաբերություններին անցնելու պայմաններում Հայաստանի Հանրապետության բանկային մարմինների գործունեության նպատակը ազգային դրամի կայունացումն է, սղաճի տեմպի նվազեցումը և վերահսկումը:
Հանրապետության դրամավարկային քաղաքականությունն առաջին հերթին պայմանավորված է այն իրականացնող բանկային մարմինների համակարգով և դրանց կազմակերպման կարգով իրավասության շրջանակներով, ինչպես նաև գործունեության ձևերով և մեթոդներով:
Այդ նպատակով ձևավորվել է երկմակարդակ բանկային համակարգ` բանկային գործունեությունը կարգավորող իրավական հիմքերով: Անհրաժեշտ է նկատել, որ վարկային մարմնի առկայությունը և նրա կողմից վարկային գործառնությունների կատարումը, ավանդների ընդունումը և վճարումը դեռևս բավարար պայման չէ տվյալ պետության վարկային համակարգի մասին լիարժեք դատողություններ կատարելու համար:
Վարկային համակարգը ցանկացած պետության միևնույն նպատակի և խնդիրների իրականացման համար կազմակերպաիրավական ձևերով միավորված վարկային մարմինների համակցություն է, որը գլխավորում է կենտրոնական կամ ազգային բանկը` իրականացնելով բանկային համակարգի կառավարման գործ առույթ:
Պատահական չէ, որ վարկային համակարգ ստեղծելու նպատակով ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը անկախության առաջին օրից ձեռնամուխ եղավ հանրապետության Կենտրոնական բանկի ստեղծմանը, որը հիմնվեց Գերագույն խորհրդի 1993թ. ապրիլի 27 -ի «ՀՀ Կենտրոնական բանկի» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքներով, որոնք գործեցին մինչև 1996 թվականը:
1996թ. հունիսի 30–ին ԱԺ-ն ընդունեց օրենք «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի» և բԲանկերի և բանկային գործունեության մասին», որով նախկին օրենքները կորցրին իրենց ուժը: Հայաստանի Հանրապետության բանկային գործունեության համալիր իրավական կարգավորումն արտացոլվում է 1996թ. հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում:

2. ՀՀ ԿԲ կարգավիճակի իրավական առանձնահատկությունները

ՀՀ «Կենտրոնական բանկի մասին» օրենքի իրավական վերլուծություններից դժվար չէ նկատել, որ Կենտրոնական բանկը հանդես է գալիս երկակի իրավիճակով, որն օբյեկտիվ անհրաժեշտություն է և պայմանավորված է հանրապետության տնտեսական ինքնիշխանությամբ:
Տնտեսական ինքնիշխանությունն արտահայտվում է ԿԲ գործող սահմանադրությամբ և օրենքներով վերապահված այն իրավասության և լիազորությունների շրջանակներով, որոնց շնորհիվ վերջինս դասվել է պետական մարմինների համակարգին, որի գործունեությունը կարգավորող իրավական հիմնադիր ակտը ԿԲ համարում է պետական գործառույթներ իրականացնող իրավա- բանական անձ:
ԿԲ մասին օրենքի առաջին հոդվածից սկսած նկատել եմ, որ օրենսդիրը նրան վերագրում է հատուկ իրավասություն, որն այլ կերպ չի կարող արտահայտվել, քան որպես պետական գործառույթներ իրականացնող մարմին, որը հանդես է գալիս պետության անունից, օժտված է իշխանության լիազորություններով և ելնելով իր կողմից մշակված բանկավարկային քաղաքականության պահանջներից գործառույթների իրականացումն ապահովում է պետական հարկադրանքի միջոցով:
Օրենսդրությամբ սահմանված գործառույթները ԿԲ իրականացնում է բանկային և վարկային մարմինների գործունեությունը որպես միասնական ֆինանսավարկային համակարգի` կառավարման եղանակով:
Հետևաբար, որպես սահմանադրական կազմակերպաիրավական կարգավիճակ ունեցող մարմին, որի գործունեության խնդիրները և նպատակները հատկապես սահմանված են ԿԲ մասին օրենքով, գործում է այն լիազորությունների սահմաներում, որոնք ներհատուկ են ցանկացած պետական մարմնին:
Կենտրոնական բանկի երկակի կարգավիճակը արտացոլող առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նա ըստ ՀՀ Քաղ. օրի. 51-րդ հոդ., որպես ոչ առևտրային կազմակերպություն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն: Այսպես, Կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում հանգամանորեն թվարկված են այն ձեռնարկատիրական գործարքները, որոնք ԿԲ իրականացնում է որպես իրավաբանական անձ:
Ըստ օրենքի Կենտրոնական բանկը կարող է դրամով կամ արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային ավանդներ ընդունել կամ նյութական արժեքներ ի պահ ընդունել միայն ՀՀ պետական մարմիններից և բանկերից, օտարերկրյա պետությունների կենտրոնական և այլ բանկերից, միջազգային ֆինանսական և վարկային կազմակերպություններից, իսկ բացառիկ դեպքերում` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, նաև այլ անձանցից, այնպես էլ նրանց հանձնարարությամբ կամ համաձայնությամբ տիրապետել և օգտագործել ավանդներն ու նյութական արժեքները:
Կենտրոնական բանկն իր խնդիրները իրագործելու նպատակով կարող է միջազգային ֆինանսական կազմակերպություններից, այլ պետությունների կառավարություններից, կենտրոնական և առաջնակարգ այլ բանկերից ստանալ վարկեր: Կենտրոնական բանկի ձեռնարկատիրական գործունեությունն արտացոլող մի շարք գործառույթներ, որոնք ամրագրված են օրենքով մատնանշում են ԿԲ կողմից շահույթի ստացման աղբյուրները կառավարության բանկային սպասարկումը, որպես կառավարության ֆինանսական գործակալ հանդես գալը, կառավարության վարկավորումը, առևտրային բանկերի վարկավորումը, ինչպես նաև օրենքի 56-րդ հոդվածով սահմանված այլ գործարքներ, որոնք հավաստում են վերջինիս ոչ միայն պետական մարմին լինելու հանգամանքը, այլև որպես իրավաբանական անձ` գույքային, դրամական հարաբերություններում հանդես գալու նրա անսահմանափակ իրավունքը:
Կենտրոնական բանկի կարգավիճակի առանձնահատկությունները որպես պետական մարմնի և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի իրենց տարածական վերլուծություններն են ստացել բանկային և վարկային համակարգի, բանկային գործունեության, բանկային օրենս- դրության խախտումների համար պատասխանատվության կիրառման, ինչպես նաև ԿԲ կարգավիճակն ամրագրող իրավական ակտերի վերլուծություններում:
Կենտրոնական բանկի երկակի իրավիճակը պետական մարմնի համար օրենսդրությամբ ամրագրված բացառություն է, որը թելադրված է հատկապես ապրանքանյութական բարիքների արտադրության անհրաժեշտությամբ և հասարակության տնտեսական անվտանգության ապահովման նպատակով շուկայական հարաբերություններում ապրանքանյութական արժեքների վերա- բաշխման ընթացքում ուղղված է գների կայունության ապահովմանը, որը երկակի իրավիճակ է ձևավորում ԿԲ-ի համար` պետական մարմնի իշխանակազմակերպական գործառույթները միավորելով գույքային և ձեռնարկատիրական գործունեության հետ:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի իրավական կարգավիճակի առանձնահատկությունները պայմանավորված են Կենտրոնական բանկին վերապահված վերահսկողական գործառույթով:
Բանկային օրենսդրությամբ սահմանված կարգով Կենտրոնական բանկը հետևում է, որպեսզի առևտրային բանկերը ժամանակին և լրիվ ծավալով կատարեն հիմնական տնտեսական ու հատուկ նորմատիվներ, գործեն իրավական ակտերով սահմանված հասցեագրումներին համապատասխան:
Կենտրոնական բանկը ըստ անհրաժեշտության կարող է անցկացնել հերթական և արտահերթ վերստուգումներ, որն իրականացվում է բանկի խորհրդի կամ նախագահի որոշմամբ:
Օրենսդրությամբ հստակեցվում են այն օբյեկտները, որոնք կարող են դառնալ ստուգման առարկա: Բանկային համակարգի մարմիններում անցկացվող վերստու- գումների օբյեկտ կարող են հանդիսանալ առևտրային և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող տարեկան, եռամսյակային ֆինանսական և այլ հաշվետվությունները:
Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով յուրաքանչյուր տարի բանկերը ստուգելու նպատակով ներգրավվում են աուդիտային գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտ` կնքելով նրանց հետ համապատասխան պայմանագիր:
Հանրապետության Կենտրոնական բանկի վերահսկողական գործառույթները իրավական գնահատման իմաստով անսահմանափակ են և պետության ֆինանսական իշխանության կազմակերպման առումով ճիշտ են արտացոլում ազգային բանկի դերն ու նշանակությունը հատկապես արժույթի և արտարժութային գործառնության կարգավորման և վերահսկողության ոլորտում:

Էջ - Գին - Պատվիրել