diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Բռնի շահադիտական հանցավորության բնութագիրը և դետերմինացիան

Բռնի շահադիտական հանցավորության բնութագիրը և դետերմինացիան

Բռնի - շահադիտական հանցավորությունը հանցագործությունների համակցություն է, որն իրականացվում է ֆիզիկական ուժի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքով, անմիջական նպատակ ունենալով զրկել մարդուն կյանքից կամ առողջությանը վնաս հասցնել, ֆիզիկական, այդ թվում` սեռական գործողություններ կատարել հակառակ դիմացինի կամքին:
Բռնի-շահադիտական տարբեր հակաօրինական գործողությունների միավորումը կատարվում է անհատի անձի հանդեպ ֆիզիկական կամ հոգեբանական բռնության գործադրման կամ դրանց գործադրման սպառնալիքի շուրջ: Ընդ որում, բռնությունը և շահադիտական դրդումները համարվում են սույն հանցագործության մոտիվացիան:
Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ բռնի – շահադիտական հանցավորությունը ուղղակի դիտավորությամբ, շահադիտական նպատակի հետապնդմամբ կատարված գործողություն է, որը ենթադրում է մարդու կյանքին և առողջությանը վնասի պատճառում կամ դրա իրականացման սպառնալիք:
Բռնի-շահադիտական հանցավորության ընդհանուր բնութագիրը տալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել դրա առանձնահատկությունները: Առաջին հերթին բռնի-շահադիտական հանցավորությունը նպատակաուղղված է երկու օբյեկտների ուղղությամբ: Առաջին օբյեկտը սեփականության իրավունքն է, իսկ երկրորդը` մարդու կյանքը և առողջությունը: Ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում կարևորվում է սեփականության բոլոր ձևերի պաշտպանությունը, աոավել ևս քրեաիրավական պաշտպանությունը: Այս առումով պետության իրավապահպան մարմինները դեռևս շատ անելիքներ ունեն: Այդ են վկայում նաև վիճակագրական տվյալները: Այսպես, 2010թ. ընթացքում նկատվել է հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճ՝ 7,9%-ով կամ 1138թ. դեպքով (2009թ.՝ 14339 հանցադեպ, իսկ 2010թ.՝ 15477 հանցադեպ): Ժամանակակից հասարակությունը չի կարող պատշաճ կերպով գործել առանց սեփականության ոլորտում զարգացած հարաբերությունների: Ազգի նյութական, մտավոր ներուժը հանդիսանում է պետության տնտեսական և ռազմական հզորության հիմնական աղբյուրներից մեկը: Ներթափանցելով պետության գործունեության բոլոր տեսակների մեջ՝ սեփականությունը ձեռք է բերում քաղաքական, նյութական և արժեքային կոնկրետ արտահայտություն: Այդ համայնապատկերի վրա ավելի ու ավելի արդիական են դառնում սեփականության պաշտպանության ապահովման խնդիրները: Սեփականության պաշտպանությունը դառնում է պետության առաջնային խնդիրներից մեկը: Այդ խնդիրը անհրաժեշտ է լուծել, այդ թվում նաև քրեական իրավունքի շրջանակներում:
Հանցավորության այս տեսակը որպես այդպիսին առանձին գլխով չի առանձնացվում և բռնի-շահադիտական հանցավորության տարրեր կարող են բովանդակել պրակտիկորեն բոլոր հանցագործությունները: Բռնի-շահադիտական հանցավորություն դրսևորվում է շահադիտական մոտիվացիայով:
Վիճակագրությունը վկայում է, որ ընդհանուր հանցավորության վիճակը, այդ թվում բռնի-շահադիտական հանցագործությունների ոչ պակաս թվաքանակը, ենթադրում են դրանց դեմ պայքարի ուժեղացում բոլոր ուղղություններով՝ քրեաիրավական, սոցիալ- քաղաքական, մշակութային-դաստիարակչական, գիտակրթական եղանակներով: Վերջինիս թվին է պատկանում համալիր գիտահետազոտական աշխատանքների իրականացումը՝ նվիրված բռնի-շահադիտական հանցավորության նկատմամբ պայքարի ոլորտում արդյունավետ և հիմնավորված հանձնարարականների ու առաջարկությունների մշակում և ներդրում:
Հայաստանի Հանրապետությունում, հանցավորության, այդ թվում բռնի-շահադիտական մոտիվացիայով հանցավորության կայուն աճի պատճառները բացահայտելու հիմնավորվածությունը կարելի է փաստարկել, այսպես կոչված, «կախյալության» կամ «սոցիալական պատճառականության» տեսության հիմնադրույթներով, քանի որ փոխակերպվող հասարակությունում բռնի-շահադիտական մոտիվացիայով կատարվող հանցագործությունները հիմնականում պայմանավորված են երկրի սոցիալ- տնտեսական ցածր մակարդակով, հասարակության մեջ աղքատության զգալի տեսակարար կշռով, սոցիալական անարդարության և անհավասարության ահագնացող ջրբաժանով, իրավագիտակցության և իրավական մշակույթի ցածր մակարդակով և վերջինիս հակառակ` իրավական նիհիլիզմի «բարձր մակարդակով»:
Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ սոսկ իրավագիտակցության և իրավական մշակույթի խեղումները չեն կարող հանգեցնել հանցավոր վարքագծի դրսևորման: Հանցանքի կատարման որոշումը ավելի շատ պայմանավորված է հանցանք կատարող անձի կենսափորձով, արժեքային կողմնորոշումներով, անձնային հատկանիշներով և բարոյականությամբ: Իսկ վերջին տարիներին մեր հասարակության արժեքային համակարգում կատարված բացասական փոփոխությունները հանգեցրել են ոչ միայն հանցանքներ կատարած անձանց, այլև բնակչության մի մասի մոտ բարոյականության անկման, նախկինում պարսավելի արարքների (այդ թվում նաև ուրիշ հանցագործությունների) արդարացման, ցանկալի նպատակին հասնելու համար տարաբնույթ բացասական սոցիալական ուղղվածություն ունեցող արժեք-միջոցների կիրառման արդարացման:
Բռնի-շահադիտական հանցագործությունների սուբեյկտների կողմից հանցավոր վարքագծի մոտիվացիայի ձևավորման ժամանակ կարևոր դեր են խաղում հանցանքի կատարման դեպքում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների պատճառով քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորության վստահության գիտակցումը: Այդպիսոի գործոնների թվին են դասվում բացահայտման ցածր մակարդակը, անպատժելիության մթնոլորտի տիրումը և այլն:
Բռնի-շահադիտական հանցագործությունների քրեաիրավական որակման հիմնախնդրում կարևոր, երբեմն նաև հիմնական նշանակություն է ձեռքբերում հանցագործության օբյեկտի և առարկայի ճիշտ պարզաբանումը:
Հանցագործությունը միշտ էլ ոտնձգություն է կատարում մարդու միմիայն որպես հասարակական հարաբերությունների մասնակցի որևէ բարիքի կամ շահի դեմ:
Բռնի-շահադիտական հանցագործությունների կոնկրետ հանցակազմերի որակման գործում մեծ, իսկ երբեմն նաև հիմնական նշանակություն է ձեռք բերում հանցագործության առարկան: Հանցագործության առարկան անմիջական կապի մեջ է գտնվում հանցագործության օբյեկտի հետ: Հանցագործության օբյեկտին վնաս հասցնելու մեխանիզմը հաճախ միջնորդացված է դրա առարկային վնաս հասցնելով:
Հանցագործության առարկայի տակ ավանդաբար հասկանում են այն իրը, որի կապակցությամբ կամ որի վերաբերյալ կատարվում է հանցագործությունը: Սակայն գիտնականների կարծիքը դուրս է գալիս այդ ավանդական «առարկայական» պատկերացումների շրջանակներից, որպես հանցագործության առարկաներ, որոնց դեմ ուղղված է բռնի-շահադիտական գործողությունը, նրանք թվարկում են շահերը, խորհրդանշաններ, էլեկտրական և այլ տեսակի էներգիան, մթնոլորտը, հեղինակային և հարակից իրավունքները, հասարակական հարաբերությունների մասնակիցների գործողությունները (պարտավորությունները), արժեթղթերում ամրագրված գույքային իրավունքները և այլն:
Բռնի-շահադիտական հանցավորության տարատեսակներ են համարվում ավազակությունը, կողոպուտը և շորթումը, որոնք հանցավորության սույն տեսակի ամենից շատ դրսևորվող հանցագործություններն են:
Ավազակային հարձակումը զուգորդված ծանր մարմնական վնաս պատճառելով որակվում է հանցագործությունների համակցությամբ, եթե տուժողի առողջությանը ծանր վնասը պատճառվել է դիտավորությամբ: Ավազակությունը դասվում է, այսպես կոչված, հատված հանցակազմերի շարքին: Հատված (հատած) հանցակազմերը ձևական հանցակազմի տարատեսակ են, սակայն սրանցում հանցագործության ավարտն օրենսդիրը կապում է ավելի վաղ պահի հետ: Հատված հանցակազմերով նկարագրված հանցագործությունը ավարտված ճանաչելու համար բավական է օրենքում ամրագրված այն գործողությունների կատարումը, որոնք փաստորեն, հանցագործության նախապատրաստության են ներկայացնում: Դիցուկ, ավազակությունը ավարտված է համարվում հարձակման պահից` կապված բռնության հետ, որը վտանգավոր է կյանքի համար:
Կողոպուտի անմիջական օբյեկտը և առարկան համապատասխանում է հափշտակության մյուս տեսակների օբյեկտներին և առարկային: Սակայն, քանի որ կողոպուտը կարող է զուգորդվել տուժողի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի հետ, ապա այդ արարքն ունի նաև այլ օբյեկտներ, օրինակ` կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքում, լրացուցիչ անմիջական օբյեկտները տուժողի մարմնական անձեռնմխելիությունը և ազատությունն ապահովող հասարակական հարաբերություններն են, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել քրեաիրավական որակման ժամանակ:
Բացահայտությունը կողոպուտի հանցակազմի բնութագրիչ հատկանիշն է, որը ենթադրում է, որ հափշտակությունը կատարվում է սեփականատիրոջ կամ այն անձանց ներկայությամբ, որոնց տնօրինությանը կամ պահպանությանն է հանձնված գույքը: Բացի դրանից, արարքը որպես կողոպուտ որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորը` ինքը նույնպես գիտակցի իր հակաիրավական արարքի բացահայտ լինելն ինչպես տուժողի, այնպես էլ այլ անձանց համար:
Շորթումը, ինչպես բռնի-շահադիտական մյուս հանցագործությունները երկօբյեկտ հանցակազմ է` տուժողի սեփականության պաշտպանությունն ապահովող հասարակական հարաբերությունները և տուժողի ֆիզիկական և բարոյահոգեբանական բարեկեցությունն ապահովող հասարակական հարաբերությունները:
Եթե ավազակության և կողոպուտի դեպքում բռնության սպառնալիքը ուրիշի գույքին անմիջապես տիրանալու կամ արդեն հափշտակածը պահելու միջոց է, ապա շորթման ժամանակ այն հետապնդում է գույքը կամ դրա նկատմամբ իրավունքը հանձնելու պահանջի ամրապնդման նպատակ:
Կողոպուտի և ավազակության դեպքում բռնության սպառնալիքն ու գույքին տիրելը տեղի է ունենում միաժամանակ, իսկ շորթման դեպքում` սպառնալիքը դրսևորվում է տուժողի գույքին հետագայում տիրելու կամ այդ գույքի նկատմամբ իրավունք ձեռքբերելու նպատակով: Եթե սպառնալիքի միջոցով շորթողն անմիջապես տիրանում է տուժողի գույքին, ապա արարքը, նայած գործի հանգամանքներին, պետք է որակել կողոպուտ կամ ավազակություն:
Ընդ որում, պրակտիկայի ուսումնասիրությունից և վիճակագրական տվյալներից կարելի է եզրակացնել, որ վերջին տարիներին նկատվում է Հայաստանի Հանրապետությունում կատարված բռնի-շահադիտական հանցավորություն կառուցվածքում` պայմանավորված սեփականության դեմ ուղղված բռնի-շահադիտական հանցագործությունների` ավազակության, կողոպուտի և շորթման կայուն աճով:
Բռնի-շահադիտական հանցավորության սուբյեկտները հիմնականում տղամարդիկ են: Ի թիվս կատարված հանցագործությունների տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 91%, իսկ կանանցը` 9%: Ցավով սակայն անհրաժեշտ է ընդգծել, որ վերջին տարիներին նկատվում է բռնի-շահադիտական հանցավորությանը կանանց մասնակցության դրսևորման ակտիվություն: Կանայք ակտիվ մասնակցություն են սկսել ցուցաբերել սպանություններում, կողոպուտներում, ավազակային հարձակումներում, երբեմն հանդես են գալիս նաև որպես վերոնշյալ հանցագործությունների կազմակերպիչներ: Հաճախակի են հանդիպում նաև մոր կողմից մանկասպանության դեպքեր:
Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում, որոնք անցկացվել են տարբեր տարիքային առանձնահատկություններ ունեցող խմբերում, ցույց են տվել, որ բռնի-շահադիտական հանցագործությունների կատարման ամենահավանական տարիքը 30-ն է:
Հանցավորությունը հենց այնպես չի առաջանում: Դրա կատարման համար անհրաժեշտ են կոնկրետ հանգամանքներ, որոնք մասնակի կամ ամբողջությամբ ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունենում հանցագործությունների կատարման վրա: Բռնի – շահադիտական հանցավորության դետերմինանտները ներառում են հանցավորության պատճառները և այն ծնող հանգամանքները:
Բռնի-շահադիտական գործողությունների կատարումը մեր երկրում փոխկապակցված է երկարատև ժամանակահատվածում կատարվող օբյեկտիվ գործընթացների հետ: Նմանօրինակ գործընթացների թվին են դասվում վերակառուցումը, սոցիալ-տնտեսական բարեփոխումները, որոնք իրենց հետ բերում են բացասական երևույթների մի ամբողջ շղթա, որոնք ժամանակակից պայմաններում հանդիսանում են բռնի-շահադիտական հանցագործությունների հիմնական որոշիչը: Բռնի-շահադիտական հանցավորության դետերմինանտների թվին են պատկանում ներքոնշյալները`
• Բնակչության զգալի հատվածի կյանքի պայմանների վատթարացումը և բնակչության շերտերի միջև եկամուտների մակարդակների զգալի տարբերությունները: Վերջինս բացատրվում է եկամտի մշտական աղբյուրի բացակայությամբ:
• Կազմակերպված հանցագործությունների աննախադեպ աճը և, որպես հետևանք, հանցավոր գործողություններով հարստացումը: Հանցավոր գործողություններ ասելով հասկանում են ոչ միայն կողոպուտը, ավազակային հարձակումը, շորթումը, այլև մրցակիցների սպանությունը:
• Բնակչության զգալի հատվածի հոգևոր-բարոյական արժեքների լուրջ փոփոխությունները, որը հիմք է դառնում երիտասարդության իրավական և բարոյական դաստիարակության համակարգի փլուզման համար:
• Հասարակական հոգեբանության մեջ բացասական երևույթների դրսևորումները, որոնցից ծնունդ են առնում հանցավոր գործողությունների հանդեպ անուշադրությունը, պետական մարմինների անարձագանք վերաբերմունքը:
• Ձեռնարկատիրական գործունեությունը վերահսկող իրավական մեխանիզմների անկատարությունը և, որպես հետևանք, տնտեսական հարաբերությունների արդյունքում առաջացած խնդրների լուծումը ոչ թե դատական մարմինների կողմից, այլ սեփական ուժերով: Հարաբերությունների նմանօրինակ կարգավորումը հանգեցնում է կանխամտածված սպանությունների աճին, առողջության ծանր վնաս հասցնելուն:
• Իրավապահպան մարմինների` հանցագործությունների կանխարգելման դեմ պայքարի անարդյունավետությունը: Հայտնի է, որ քանի դեռ բարձր է թաքնված հանցավորության մակարդակը, իսկ հանցագործությունների բացահայտումը դեռևս նվազ մակարդակի վար է, օրենսդրական դաշտով սահմանված որևէ նորմ ցանկալի արդյունք տալ չի կարող:
Բացի վերոնշյալ դետերմինանտներից գոյություն ունեն բռնի-շահադիտական հանցավորության դրսևորման առավել տարածված դետերմինանտներ: Մասնավորապես հայտնի է, որ հանցագործը, ով միտված է բռնի-շահադիտական գործողությունների կատարման, անհատական հատկանիշները ձեռք է բերում իր ողջ կյանքի ընթացքում: Այդ անհատական հատկանիշները արդյունք են անբարենպաստ միկրոսոցիալական միջավայրի` ընտանիք, հասարակական ոչ ճիշտ խմբեր և այլն:
Կոնկրետ հանցագործության կատարումը արդյունք է կյանքի անբարենպաստ պայմանների, անհատական բարոյա-հոգեբանական բացասական հատկանիշները և արտաքին օբյեկտիվ հանգամանքները: Հայնտի է նաև, որ մոտ շրջապատի ազդեցությունը առավել մեծ ազդեցություն է ունենումանձի վրա` հատկապես անձի ձևավորման փուլում: Եթե մարդու ընտանիքում, մոտ ընկերական շրջապատում նկատվում է կոպտություն, ագրեսիվություն, դաժանություն, վարքագծի բացասական ստերեոտիպ, ապա սույն հատկանիշները կարող են դրսևորվել միկրոսոցիալական խմբի մասնակից յուրաքանչյուր անդամի մոտ:
Հայտնի է նաև, որ անհատի շրջապատող գտնվող անձինք, ովքեր գործազուրկ են, ալկոհոլիհանդեպ անտարբեր չեն, օգտագործում են թմրանյութեր, անընդհատ վիճաբանությունների կիզակետում են, հրահրում են հանցագործությունների կատարումը:
Գրականության ուսումնասիրությունը, ինչպես նաև պրակտիկան, հնարավորություն են տալիս առանձնացնելու բռնի-շահադիտական հանցավորության ներքոթվարկյալ քրեաբանական գործոնները:
• Բացասական սովորույթների դրսևորում` հարբեցողություն, այլասերվածություն, կոպտություն, ագրեսիվություն, դաժանություն և այլն,
• Սոցիալական թույլ վերահսկողությունը անչափահասներին ալկոհոլային խմիչքների վաճառքի գծով,
• Հասարակական շահերի պաշտպանության օրինական դաշտի անկատարությունը,
• Բռնություն և սպանությունների բաց տեսարաններ ցուցադրող ֆիլմերի, հաղորդումների լայն տարածումը վերջին շրջանում,
• Հատուկ պրոֆիլակտիկ և մշակութա-դաստիարակչական աշխատանքների կատարման գծով թերությունները,
• Սեռական դրսևորումների նորմերի խախտումը` սեռական ակտի կատարումը երեխաների ներկայությամբ, անբարոյականությունը, նույնասեռականությունը, պատահական սեռական կապերը,
• Անձանց կողմից զենքի ձեռքբերման, օգտագործման, պահպանման հանդեպ վերահսկողության նորմերի անկատարությունը,
• Վերոնշյալի հետ կապված անձի անհատական հատկանիշների, կյանքի ներկայիս պայմանների, հասարակության համար վտանգ ներկայացնող երևույթների ուսումնասիրումը,
• Բռնի-շահադիտական հանցավորության գծով ոստիկանության կողմից իրականացվող կանխարգելիչ միջացառումների անկատարությունը, երբեմն նաև անկարողությունը,
• Հատուկ պրոֆիլակտիկ գործողությունների անկատարությունը այն անձանց գծով, որոնց նախկինում ցուցաբերած վարքագիծը, կապերը և կյանքի պայմանները մատնացույց են անում այն հանգամանքը, որ տվյալ անձը ի վիճակի է բռնի-շահադիտական գործողությունների կատարման և այլն:
Բռնի շահադիտական հանցագործությունների կանխարգելումը հիմնվում է հանցագործությունների պրոֆիլակտիկայի ընդհանուր սկզբունքների վրա և ներառում են ինչպես ընդհանուր սոցիալական, այնպես էլ հատուկ քրեաբանական բնույթի միջոցառումներ:
Տարբերում ենք բռնի-շահադիտական հանցագործությունների անհատական կանխարգելման միջոցառումները, որոնց կատարման հիմնական նպատակն է թույլ չտալ վերոնշյալ տեսակի հանցագործությունների կատարումը կոնկրետ անձանց կողմից: Անհատական կանխարգելող գործընթացը իրենից ներկայացնում է ներքոնշյալ առանձին գործողությունների ամբողջ համակցություն`
• Հակահասարական ապրելակերպ ունեցող անձանց բացահայտում, ովքեր միտված են բռնի-շահադիտական գործողությունների կատարման,
• Բացահայտված անձանց հաշվառումը ոստիկանության հատուկ բաժնում,
• Հակահասարակական ապրելակերպ վարող անձանց վարքագծի և դրանց ձևավորման պայմանների սահմանում և ուսումնասիրություն,
• Վերոնշյալ պատճառները և հանգամանքները վերացնելուն նպատակաուղղված միջոցառումների ձեռնարկում,
• Պրոֆիլակտիկ ազդեցության տարբեր մեթոդների և ձևերի մշակում և կիրառում:
Անձինք, ովքեր կարիք ունեն անհատական պրոֆիլակտիկ աշխատանքների տարման, բացահայտվում են ոստիկանությունում առկա տեղեկատվության հիման վրա, որը ստացվում է քաղաքացիներից, կազմակերպությունների կառավարման բաժիններից, ուսումնական հաստատություններից:
Կանխարգելիչ գործողությունները արդյունք են տալիս միայն և միայն այն դեպքում, երբ հանցագործության կատարումը ենթադրում պատժի կրման անխուսափելիություն, հակառակ դեպքում անխուսափելի է դառնում գործողության կրկնումը:


Օգտագործված գրականության ցանկ

1. Долгова А.И. Криминология: Учебник для вузов/ Под ред. А.И. Долгова М.: Норма 2005
2. Кузнецова Н.Ф, Миньковский Г.М. Криминология / Под ред. Н. Ф. Кузнецовой,Г. М. Миньковского. М.: Аист, 1994.
3. Бабаев М.М., Лебедев С.Я. «Криминология»: Учебник для вузов / под ред. проф. В.Д. Малкова — 27е изд., перераб. и доп. — М.: ЗАО «Юстицинформ», 2006. — 528 с.

Էջ - Գին - Պատվիրել