diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Դատական որոշումների կատարումը

Բովանդակություն
Նախաբան
1. Դատական որոշումների կատարման փուլի հասկացությունը և նշանակությունը
2. Դատական որոշման օրինական ուժի մեջ մտնելը և այն կատարման հանձնելու դատավարկան կարգը
Վերջաբան
Օգտագործված գրականության ցանկ

Նախաբան
Դատական որոշումների կայացումը քրեական դատավարության ինքնուրույն փուլ է, որի ընթացքում իրականացվում են դատարանի կողմից իրավական ուժ ստացած դատավճիռները կամ որոշումները:
Քրեական դատավարության եզրափակիչ փուլը համարվում է դատական որոշումների կատարումը: Սույն փուլը գործողության մեջ է մտնում դատական որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից և ընդգրկում է տվյալ ակտի իրացումն ապահովող դատավարական գործողություններն ու որոշումները:
Դատական որոշումների կատարման փուլում միջոցառումներ են ձեռնարկվում ոչ միայն իրավական ուժ ստացած որոշումներն իրականացնելու ուղղությամբ, այլև միջոցներ են ձեռք առնվում լուծելու պատիժն իրականացնող մարմինների, ինչպես նաև միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձանց միջնորդությունները: Վերոնշյալի գծով առկա բացառությունների դեպքում հարցերը լուծվում են դատարանի նախաձեռնությամբ:
Նախկինում` 1961թ-ի քրեական դատավարության օրենսգրքում, բացակայում էր «Դատական որոշումների կատարում» եզրույթը, դրա փոխարեն գործում էին օրենսգրքի երեսուներկուերորդ գլխի հոդվածները, որն անվանվում էր «Դատավաճիռների կատարում»: Սակայն վերոնշյալը թերի էր այն տեսանկյունից, որ առաջին հայացքից թվում էր, թե ողջ գլուխը վերաբերում էր դատավճիռների և դրանցով սահմանված պատիժների կատարմանը: Մինչդեռ, դատավաճիռը բովանդակում էր տարբեր որոշումներ, որոնք կարող էին կապված լինել դատապարտյալին կալանքից ազատելու, գույքի վրա դրված կալանքը վերացնելու, իրեղեն ապացույցները վերացնելու և այլնի վերաբերյալ:
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով սույնի հետ կապված առանձնացված է 12-րդ բաժինը, որը բովանդակում է գլուխ 49-ը և հոդված 427-438-ը: Օրենսգրքի նմանօրինակ փոփոխությամբ և գլխ վերանվանումը «Դատական որոշումների կատարումը» հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ պատկերացում կազմել տվյալ փուլի էության վերաբերյալ: Այս գլխից կարողանում ենք եզրակացնել, որ խոսքը ոչ թե միայն դատավճիռներին է վերաբերում, այլև բոլոր այն որոշումներին, որոնք ընդունվում են դատարանի կողմից և ստանում են օրինական ուժ:
Սույն աշխատանքը նպատակաուղղված դատական որոշումների կատարման փուլի ընդհանուր ուսումնասիրությանը` ներառյալ դատական որոշման ուժի մեջ մտնելը և այն կատարման հանձնելու դատավարական կարգը:

1. Դատական որոշումների կատարման փուլի հասկացությունը և նշանակությունը

Դատական որոշումների կատարման փուլը ենթադրում է դատարանի և մյուս սուբյեկտների որոշումների կատարումը, որոնք կրում են դատավարական բնույթ և կարգավորվում են քրեադատավարական օրենքով: Քրեական դատավարության այս փուլի ընթացքում իրականացվում են դատարանի օրինական ուժի մեջ շարադրված իշխանական կարգադրերը: Դատարանը պարտադիր վերահսկողություն է սահմանում օրինական ուժ ստացած որոշումների ճիշտ և ժամանակին կատարման նկատմամբ:
Դատական որոշումների կատարման փուլը աչքի է ընկնում յուրահատկությամբ: Որոշ դեպքում դատական որոշումների կատարումը համարվում է դատավարության վերջնական փուլ, իսկ որոշ դեպքերում էլ գրավում է նաև միջին տեղ: Օրինակ, արդարացման դատավճիռը, որը կայացվել է նախնական կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ, ի կատար է ածվում անհապաղ: Նույն ձևով դատական նիստի դահլիճից ազատ են արձակվում այն դատապարտյալները, ովքեր դատապարտվել են ազատազրկման հետ կապ չունեցող պատժի կամ պայմանական չկիրառելու կամ պատիժը կրելը հետաձգելու մասին որոշում է կայացվել կամ այն ժամկետով, որը չի գերազանցում ձերբակալման կամ խափանման միջոց կիրառելու հետևանքով կամ տվյալ գործով վճռաբեկության կարգով փոխված որոշման ուժով տվյալ անձի արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը (ՀՀ քր. դատ. օր. հոդվ. 427 մաս 4):
Այդ դեպքում ակնհայտ է, որ դատական որոշման կատարումը վերջնական փուլ չէ, այն նախորդում է վճռաբեկության փուլին և, բնականաբար, ավարտական փուլ կոչվել չի կարող:
Դատական որոշումները, որոնք ընդունվել են պետական վարչական մարմինների, հիմնարկների և այլ կազմակերպությունների կողմից, քրեական դատավարության սահմաններից դուրս են և չեն ներառվում դատական որոշումների կատարման փուլի բովանդակության մեջ: Վերոնշյալ կառույցների կողմից ընդունված դատական որոշումները ենթակա են քրեակատարողական վարչական և իրավունքի այլ ճյուղերի նորմերով կարգավորման: Միևնույն ժամանակ վերոնշյալ կառույցները` պետկան մարմինները և այլ սուբյեկտները, կատարելով դատական որոշումը, կարող են ներառվել քրեադատավարական գործունեության մեջ: Օրինակ` պատժի կատարումն իրականացնող մարմինը կամ կարգապահական գումատակի հրամանատարությունն իրավունք ունի դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ միջնորդագրով դիմել դատարան, ինչի կապակցությամբ առաջանում են համապատասխան քրեադատավարական հարաբերություններ: Դատարանը պարտավորվում է քննել և լուծել վերանշյալ միջնորդությունը:
Դատարանի վերոնշյալ գործողությունների կարգավորման համար առանձնացված են համապատասխան դատավարական նորմեր, որոնք հիմնված են քրեական դատվարության ընդհանուր սկզբունքների վրա և նպատակաուղղված են քրեադատավարական օրենսդրության խնդիրների լուծմանը:
Դատական որոշումների կատարման փուլի համար կարելի է առանձնացնել երկու սկիզբ: Սույնը կապված է այն հանգամանքի հետ, թե քրեական գործի որ ընթացքում կարիք կլինի կատարել տվյալ փուլը: Եթե դատական որոշումների կատարումը նախորդում է վճռաբեկության փուլին, ապա նրա սկիզբը կհամարվի արդարացման դատավճռի կամ անձին կալանքից ազատելու մասին մեղադրական դատավճռի հրապարակման պահը: Իսկ այն դեպքում, երբ դատական որոշումների կատարման փուլը հաջորդում է վճռաբեկության փուլին, ապա կատարման գործընթացի փուլի սկիզբ է համարվում դատավճռի կամ որոշման օրինական ուժի մեջ մտնելու ժամանակը:
Դատական որոշումների կատարման փուլի ավարտ է համարվում դրա կատարման համար օրենսդրությամբ սահմանված դատավարական գործողությունների իրականացումից հետո կամ քրեական դատավարությամբ, որը պարտադիր է դատական նիստում քննարկված յուրաքանչյուր գործով:
Դատական որոշումների կատարման փուլին բնորոշ են մի շարք հատկանիշներ`
• Քրեական դատավարության ընդհանուր խնդիրներից բխող կոնկրետ խնդիրների լուծում
• Սուբյեկտների որոշակի շրջանակի առկայություն
• Դատավարական կարգի առանձնահատկություններ
• Քրեադատավարական և քրեակատարողական իրավունքի նորմերի զուգորդում
Ստորև անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:
Քրեական դատավարության ընդհանուր խնդիրներից բխող կոնկրետ խնդիրների բովանդակությունը և դրանց առանձնահատկությունը դրսևորվում է նրանում, որ դրանք առանձնանում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշման նշանակությամբ, համապարտադիր բնույթով, ժամանակին և լրիվ կատարելու պարտադիր հանգամանքով: Դատական որոշումների կաարման փուլը պարտադրում է դատարանին դատական որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սույնը հանձնել կատարման, համապատասխան լուծում տալ դատական որոշման կատարման ընթացքում առաջ եկած դատավարական հարցերին, օրենքով առանձնացված դեպքերում դատական որոշման կատարումն իրականացնել անմիջականորեն ամբողջությամբ կամ մասնակի:
Դատական որոշումների կատարման հետ կապված դատավարական հարցերի լուծմամբ զբաղվում է դատարանը միանձնյա: ՀՀ քր. դատ. օր. հոդվ. 437—ով սահմանվում է դատարանների շրջանակը, որոնք իրավասու են զբաղվել այս կամ այն գործով: Դատական որոշումների կատարման փուլի քրեական դատավարության մասնակիցներն են դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը, պաշտպանը, դատախազը, պատժի կատարման իրավասությունը կրող մարմնի ներկայացուցիչը, քաղաքացիական հայցվորը և այլ անձինք:
Դատական որոշումների կատարման փուլի դատավարական կարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դատավորի գործողությունները կանոնակարգվում են դատավարական օրենքով: Փուլի ընթացքում իրականացվում են դատական նիստեր, որոնք ընթանում են դատական որոշման հետագա իրացմանն ու դատապարտյալի ճակատագրին անմիջականորեն առնչվող հարցերի քննարկումներով: Վերոնշյալ հարցերի քննարկման արդյունքում դատավորը կայացնում է որոշումներ:
Դատական որոշումների կատարման փուլի դատավարական կարգի առանձնահատկությունները դրսևորվում են նաև հետևյալ ընդհանուր պայմաններում.
• օրինական ուժի մեջ մտած դատական որոշման պարտադիր լինելը բոլոր պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում,
• դատական որոշումը ժամանակին ի կատար ածելը,
• դատական որոշումների կատարման փուլում նյութերի քննությունն ու լուծումը օրենքով նախատեսված դատարանների կողմից,
• նյութերի քննարկումը պատժի կատարումն իրականացնող մարմինների միջնորդագրերով,
• դատական որոշման անփոփոխելիությունը, դրա էությունը շոշափող փոփոխությունների ու լրացումների կատարման անթույլատրելիությունը։
Ինչպես նշեցինք դատական որոշումների կատարման փուլում համատեղվում են և´ քրեադատավարական, և´ քրեակատարողական իրավունքի նորմերը: Այս կամ այն իրավունքի նորմերով գործընթացը կարգավորելը բխում է դատական որոշումների կատարման առանձին հատվածներից: Սակայն մյուս իրավական նորմերի համեմատությամբ դատական որոշումների կատարման գործընթացում մյուսների համեմատությամբ գերակշռում են քրեադատավարական իրավանորմերը:
Քրեական դատավարության մյուս փուլերի համեմատությամ դատական որոշումների կատարման փուլը առանձնանում է այն հանգամանքով, որ այստեղ քրեադատավարական գործունեության փաստեր են հանդիսանում դատական որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո դրա կատարման կապակցությամբ ծագող հանգամանքները:
Դատավորի դատավարական գրծողությունները կազմում են դատական որոշումների կատարման փուլի հիմնական բովանդակությունը: Դատավորի դատավարական գործողություններ ասելով հասկանում ենք դատական որոշումը կատարման հանձնելը, դատական որոշման անմիջական կատարմանը և դրա շուրջ ծագող հարցերին անմիջական մասնակցություն ցուցաբերելը :
Դատական որոշումների կատարման փուլը կարելի է բաժանել երկու ենթափուլի`
• մեղադրական դատավճիռների և դրանցով սահմանված պատժի կատարում,
• դատավճիռների և մորոշումների կատարում
Մեղադրական դատավճիռների ենթափուլն ընդգրկում է`
• դատավճիռը կատարման հանձնելու կարգադրությունը,
• պատժի կատարումն իրականացնող մարմինների կողմից դատավճռի ի կատար ածումը,
• դատավճռով սահմանված պատժի կատարման նկատմամբ դատական հսկողությունը:
Դատավճիռների և որոշումների կատարման ենթափուլն ներառում է`
• դատապարտյալին կալանքից ազատելու մասին դատավճռի անհապաղ կատարումը,
• օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատավճռի կամ որոշման մնացած պահանջների կատարումը,
• դատարանի դատավարական հսկողությունը բոլոր այդ որոշումների կատարման նկատմամբ:
Վերոնշյալ գործողությունների կատարումը փոխկապակցված է նախորդ փուլերում ապացուցման առարկայի հիմնավորման, ապացույցների հավաքման և դրանց գնահատման հետ: Դատական որոշումների կատարման փուլը հանդիսանում է նախորդող փուլերի շարունակություն, սակայն ունի իր առջև դրված յուահատուկ և մյուսներից առանձնացված խնդիրներ, որոնք հնարավորություն են ընձեռում արդյունավետ լուծում տալ դատարանի կողմից օրինական ուժ ստացած որոշումներին: Դատական որոշումների կատարման փուլին բնորոշ է ևս մեկ առանձնահատկություն: Այն իրեն նախորդող փուլերի հանդեպ չի իրականացնում հսկողական գործառույթ:
Դատական որոշումների կատարման հետ կապված փուլերում դրսևորվում են քրեական դատավարության մի շարք սկզբնունքներ և իրավունքներ:
Օրինականության սկզբունքը այստեղ իր դրսևորումն է ստանում դատավարական և նյութական օրենքի ճիշտ կատարման տեսանկյունից, ինչի արդյունքում սահմանվում են պատժի նշանակման, ճիշտ կատարման, դատավճռի կատարման հետաձգման և այլ հարցրի վերաբերյալ դրույթներ:
Դատական որոշումների կատարման փուլում կարևոր է նաև մեղադրյալի պաշտպանության իրավունքը: Արդեն իսկ կատարման փուլում ապահովվում է դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, որը բխում է դատական որոշումների կատարման հանձնումից և կատարումից: Սունից հետևում է, որ մեղադրյալի պաշտպանության սկզբունքը պայմանավորված է դատական որոշման հանձնման և կատարման գործընթացով, որոնց ընթացքում հնարավոր է դատավարական կարգով լուծվող հարցերի հիմքով պաշտպանության անհրաժեշտություն առաջանա, որոնց մասին տեղեկություն մատուցվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-434 հոդվածներով: Հոդվածների մեկնաբանումը ստորև:
Դատական որոշման վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծումը (ՀՀ քր. դատ. օր. հոդվ. 430) - Դատավճիռ կամ այլդատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները ևանհստակությունները, մասնավորապես`
1) հստակ որոշել հաշվարկվող պատժի չափը, եթե դատարանի դատավճռում այն սահմանված չէ.
2) լուծել խափանման միջոցների, դատական ծախսերը վերաբաշխելու և իրեղեն ապացույցների ճակատագրի հարցը,եթե այն լուծված չի եղել կամ լուծված է եղել ոչ հստակ.
3) մեկնաբանել իր որոշումների անհստակությունները:
Դատական որոշման կատարման հետաձգումը (ՀՀ քր. դատ. օր. հոդվ. 431) -Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատականորոշման կատարումը որոշում կայացրած դատարանը կարող է հետաձգել, եթե առկա է հետևյալ հիմքերից որևէ մեկը`
1) դատապարտյալի ծանր հիվանդությունը, որը խոչընդոտում է պատիժը կրելուն` մինչև նրա առողջանալը.
2) դատապարտյալի հղիությունը դատական որոշման կատարման պահին` մեկ տարուց ոչ ավելի ժամանակով.
3) դատապարտված կնոջ փոքրահասակ երեխաների առկայությունը` մինչև երեխայի երեք տարեկան դառնալը.
Տուգանքի վճարումը կարող է հետաձգվել կամ տարաժամկետվել մինչև մեկ տարի ժամանակով, եթե տուգանքիանհապաղ վճարումը դատապարտյալի կողմից անհնար է:
Քաղաքացիական հայցի մասով կամ այլ վնասի հատուցման մասով դատական որոշման հետաձգման կամտարաժամկետման հարցը դատարանի կողմից լուծվում է` հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները ևդատապարտյալի նյութական դրությունը:
Դատական որոշման կատարման հետաձգման հարցը դատարանի կողմից քննվում է դատապարտյալի, նրա օրինականներկայացուցիչների, մերձավոր ազգականների, պաշտպանի, դատախազի, այլ մասնակիցների միջնորդությամբ, ինչպեսնաև դատական որոշումը կայացրած դատարանի նախաձեռնությամբ:
Պատիժը կրելուց ազատելը հիվանդության պատճառով (ՀՀ քր. դատ. օր. հոդվ. 432) -Եթե ազատազրկման դատապարտված անձը պատիժըկրելու ժամանակ հիվանդացել է խրոնիկ հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ, որն արգելք է հանդիսանում պատիժըկրելուն, դատարանը, քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինիբժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք ունի որոշում կայացնել պատիժը հետագայում կրելուց նրանազատելու մասին:Այս դեպքում դատապարտյալին ազատելիս դատարանն իրավունք ունի նրա նկատմամբ կիրառելբժշկական բնույթի հարկադրական միջոցներ կամ նրան խնամակալության համար հանձնել առողջապահությանմարմիններին կամ ազգականներին:
Դատապարտյալին, որի նկատմամբ դատական որոշման կատարումը հետաձգված է, դատարանը պատժից ազատում էպատժի կատարումն իրականացնող մարմնի դատապարտյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցիչի միջնորդությամբ:
Դատարանը ազատազրկման ձևով պատժի կատարման հետաձգումը վերացնում և դատապարտյալին ազատազրկումըկրելու է ուղարկում պատժի կատարումն իրականացնող մարմնի միջնորդությամբ:
Պատժից պայմանական վաղակետ ազատելը և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելը - Պատժից պայմանական վաղաժամկետ ազատում և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինում դատարանը կիրառում է պատժի կատարումն իրականացնող մարմնի կամ կարգապահական գումարտակի հրամանատարության միջնորդագրով: Մերժվելու դեպքում այդ հարցի վերաբերյալ միջնորդագրի կրկին քննարկում կարող է տեղի ունենալ ոչ շուտ, քան մերժման վերաբերյալ որոշում ընդունելու օրվանից 6 ամիս անց:
Դատապարտյալի հետախուզումը (ՀՀ քր. դատ. օր. հոդվ. 434) -Դատարանն իրավունք ունի հայտարարելու պատժի կրումից խուսափող դատապարտյալի հետախուզում` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ:
Ելնելով մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովման անհրաժեշտությունից՝ օրենսդիրը դատական որոշումների կատարման փուլում դատապարտյալին օժտում է մի շարք իրավունքներով։ Մասնավորապես, դատապարտյալն իրավունք ունի դիմել որոշումը կայացրած դատարան՝ դատական որոշման կատարումը հետաձգելու, ծանր հիվանդության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետևանքով պատիժը կրելուց ազատելու, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ հարցերի մասին հայտարարություններով (քր. դատ. օր. հոդվ. 429, մաս 2) ։ Բացի այդ՝ դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս դատապարտյալն իրավունք ունի մասնակցել դատական նիստին և տալ ցուցմունքներ, ներկայացնել ապացույցներ, հարուցել միջնորդություններ և հայտնել բացարկներ, ծանոթանալ գործի բոլոր նյութերին, բողոքարվել դատարանի գործողությունները և որոշումները։
Այն դեպքում, երբ դատապարտյալը օտարերկրացի է, ապա անձը իրավասու է դիմել դատական որշումը կայացրած դատարանին և իրավունք ստանալ սույնը իր քաղաքացիության երկրում իրականացնելու գծով:
Դատապարտյալը իրեն վերապահված իրավունքները կարող իրականացնել անձամբ կամ պաշտպանի օգնությամբ: Իսկ անչափահասների և հոգական արատներով տառապող անձանց դեպքում «կամ» հասկացությունը չի գործում: Նրանց նկատմամբ դատական որոշումներն իրականացնելու ընթացքին պաշտպանի մասնակցությունը կրում է պարտադիր բնույթ:
Դատական որոշումների կատարման փուլն առանձնանում է նաև ապացուցման յուրահատկությամբ։ Դատական նիստում պարզվում են այնպիսի հանգամանքներ, որոնք ուղղակիորեն կապված չեն քրեական գործով ապացուցման առարկայի հետ (քր. դատ. օր. հոդվ. 107), այլ հայտնաբերվել են դատական որոշումն օրինական աժի մեջ մտնելուց հետո, դրա փաստացի կատարման ընթացքում։ Պարզաբանման ենթակա հանգամանքների շրջանակը խիստ բազմազան է և դատական որոշումների կատարման փուլի համար ընդհանուր ապացուցման առարկան ձևակերպել օբյեկտիվորեն հնարավոր չէ։ Շատ հաճախ դատավորը այս փուլում պետք է պարզի դատապարտյալի կողմից արդեն կրած պատժի ժամկետները, նրա վերաբերմունքը աշխատանքի կամ ուսման նկատմամբ, պատիժը իրական կրելու, փորձաշրջանի կամ դատավճռի կատարման հետաձգման ժամանակ դատապարտյալի կողմից ռեժիմի և իրավսւկարգի խախտման դեպքերը և այլն։
Դատական որոշումների կատարումը չի ենթադրում դատարանի պարտադիր մասնակցություն: Հաճախ են լինում դեպքեր, երբ դատական որոշումները կատարվում են դատարանի կողմից սահմանված նախնական ձևով: Սակայն դատական որոշման ձևական թերություններ հայտնաբերելու, դատապարտյալի կողմից ազատագրկումը կրելուն խոչընդոտող, նշանակված պատիժն ավելի մեղմով փոխարինելու անհրաժեշտությունը պայմանավորող, ինչպես նաև դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ի հայտ գալու դեպքերում դատարանը քննում և լուծում է դատական որոշման կատարման հետ կապված այս և մի շարք այլ հարցեր։
Ինչ վերաբերում Է դատական որոշումների կատարման փուլի նշանակությանը, ապա այն կայանում է հետևյալում: Այս փուլում կատարվում են դատական որոշման մեջ բովանդակվող դրույթների փաստացի իրականացմանը նպաստող դատավարական գործողություններ: Լուծվում են դատական որոշման կատարման ընթացքում ծագող տարբեր հարցեր, ինչը նպաստում Է քրեական պատժի արդյունավետ կիրառմանը և դատապարտյալների ուղղմանը:
Դատական որոշումների կատարման փուլում քննվում և լուծվում են պատիժն իրականացնող հիմնարկների ու մարմինների միջնորդագրերը, ինչպես նաև դատապարտյալի կամ օրենքով սահմանված այլ սուբյեկտների միջնորդությունները, ինչը հնարավորություն է ընձեռում դատարանին վերահսկողություն սահմանել դատական որոշումների կատարման ընթացքի նկատմամբ:
Բացի այդ, դատական որոշումների կատարման փուլի նշանակությունը դրսևորվում է նրանում, որ այն անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում քրեական գործով կայացված որոշման իրակաճացման, իրավասու մարմինների կողմից դրա արդյունավետ կատարման, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի ապահովման, ինչպես նաև քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի հետևողական իրականացման համար։
Քրեական դատավարության օրենսգրքում առկա բացթողումների թվին են պատկանում նաև մի շարք բացթողումներ դատական որոշումների կատարման գծով: Քրեական դատավարության օրենսգրքում միայն հատուկ դեպքերում է, որ դատախազի մասնակցությունը դատական որոշումների կատարման գործում կարևորվում է, մյուս դեպքերում դատախազը մասնակցություն չի ցուցաբերում: Ուսումասիրով ՀՀ Սահմանադրությունը տեսնում ենք, որ հոդված 103—2-րդ մասի 6-րդ կետը սահմանում է, որ դատախազությունը իրավասություն ունի հսկողություն սահմանել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ:
Դատախազը դատական որոշումների կատարման փուլում հսկողություն է իրականացնում ոչ թե դատարանի գործունեության, այլ դատական որոշումներն ի կատար ածող մարմինների և պաշտոնատարանձանց գործունեության օրինականության նկատմամբ: Եթե հեռանկարում այդ մարմինների գործունեության հսկողությունը ևս պետք է հանձնվի արդարադատության մարմիններին, ապա Սահմանադրության սույն հոդվածը պետք է անխուսափելիորեն կրի փոփոխություն: Սակայն անկախ այն հանգամանքից, թե ով կիրականացնի դատական որոշումների նկատմամբ հսկողություն, այնուամենայնիվ այդ գործառույթի կատարումը կրում է պարտադիր բնույթ:

2. Դատական որոշման օրինական ուժի մեջ մտնելը և այն կատարման հանձնելու դատավարկան կարգը

Դատական որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահը պայմանավորված է օրենքով նախատեսված բողոքարկման ժամկետները լրանալու, ինչպես նաև վերադաս դատարանի կողմից գործով որոշում կայացնելու հետ։
Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Վճռաբեկ դատարանիդատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
Եթե գործով դատապարտված է մի քանի անձ, իսկ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքը բերվում է առանձին դատապարտյալների նկատմամբ, ապա տվյալ գործով դատական որոշումը, եթե այն չի բեկանվել, բոլոր դատապարտյալների նկատմամբ օրինական ուժի մեջ է մտնում վերադաս դատարանի կողմից քննելուց հետո։ Վերադաս դատարանի կողմից դատական որոշման մասնակի բեկանման դեպքում այն օրինական ուժի մեջ է մտնում միայն անփոփոխ թողնված մասով։ Վերաքննիչ դատարանի կողմից փոփոխված դատական որոշումն օրինական ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխություններով։
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օժտված է պարտադրականության (պարտադիր լինելու) և բացառիկության հատկություններով։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադրականությունը նշանակում է, որ այն ձեռք է բերել օրենքի ուժ և ենթակա է կատարման ՀՀ ողջ տարածքում բոլոր մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից, որոնց վրա օրենքով դրված է դատական որոշումը կատարելու պարտականությունը։
Օրինական ուժի մեջ մտած դատական որոշումների կատարումը երաշխավորվում է օրենսդրական մի շարք նորմերով`
• պատժի կոնկրետ տեսակների կատարման պարտականությունը կրող հատուկ մարմինների առկայությունը,
• այն դեպքում, երբ դատապարտյալը խուսափում է պատիժը կրելուց, նշանակված պատիժը փոխարինվում է մեկ այլ պատժատեսակով,
• պատիժը կրելուց խուսափելու, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից դատական որոշումը չկատարելու համար քրեական պատասխանատվության նախատեսումը

Այլ պետության տարածքում գտնվող դատապարտյալների նկատմամբ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների կատարման հարցերը կարգավորվում են տվյալ պետության հետ հանցագործություն կատարած անձանց հանձնելու վերաբերյալ կնքված պայմանագրով։ Նման պայմանագրի բացակայության դեպքում հարցը լուծվում է դիվանագիտական ճանապարհով։
Դատական որոշման բացառիկությունն արտահայտվում է նրանում, որ արգելվում է մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելը, ավելի խիստ պատիժ նշանակելը այն անձի նկատմամբ, որի վերաբերյալ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ նույն հիմքով քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշում, քանի դեռ այդ դատական որոշումները չեն բեկանվել օրենքով սահմանված կարգով։
Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հանձնվում է կատարման օրենքով նախատեսված կարգով և ժամկետներով։ Օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո:
Դատական որոշումը կատարման հանձնելու՝ դատավորի քրեադատավարական գործունեությունը, ինչպես նաև դրա կատարման ընթացքում ծագող հարցերի լուծումը անհրաժեշտ է տարբերել «դատական որոշումը ի կատար ածել» հասկացությունից։ Վերջինս ներառում է պատիժն իրականացնող մարմինների, հիմնարկների այն գործողությունները, որոնք ուղղված են դատապարտյալի կողմից պատժի փաստացի կրումը ապահովելուն (դատապարտյալի ընդունումը ուղղիչ հաստատության, նրան հաշվառման կանգնեցնելը և այլն): Միևնույն ժամանակ իրականացվում է պատժի անմիջական կատարմանը՝ անձին ուղղիչ ներգործության հետ չկապված պատժի դատապարտելու դեպքում, որը դրսևորվում է տուգանքի, գույքի բռնագրավման և այլնի ձևով:
Հաշվի առնելով վերը շարադրվածը, դատական որոշումների կատարման փուլը կարելի է բնորոշել որպես քրեական դատվարության ինքնուրույն փուլ, որի ընթացքում դատարանը դատական որոշումը հանձնում է կատարման, դատական նիստում քննում և լուծում Է դատական որոշման կատարման հետ կապված հարցերը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում անմիջականորեն ի կատար ածման առանձին որոշումներ։
Միաժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ չնայած դատական որոշումների կատարման փուլում դատարանն ունի գերիշխող ու ակտիվ դեր, և առկա են դատական իշխանության իրականացման բոլոր ատրիբուտները, դատարանն այստեղ արդարադատություն չի իրականացնում։ Վերջինս առկա Է միայն այն դեպքում, երբ դատարանը, ըստ Էության քննելով քրեական գործը, լուծում Է ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության հարցը և կայացնում դատավճիռ կամ այլ վերջնական որոշում։ Այս փուլում քրեական գործ՝ որպես այդպիսին, չկա, դատարանը չի հետազոտում ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքներ և չի ընդունում գործի հետագա ընթացքը կանխորոշող որոշումներ։
Դատական որոշումների կատարման հանձման կարգը իրականացվում է ներքոնշյալ քայլերի հաջորդական կատարման արդյունքում: նախ դատական որոշման կատարման վերաբերյալ դատավորը կարգադրություն է ուղարկում դատական որոշման ի կատար ածման գործում պատասխանատվություն կրող անձանց: Այդ կարգադրությանը պարտադիր կցվում է դատական որոշման պատճենը, իսկ եթե վերաքննիչ կարգով է, ապա նաև վերաքննիչ դատարանի որոշման պատճենը: Կարգադրության պարտադիր վավերապայմանների թվին են դասվում`
• կարգադրության կազմման տեղը և ժամանակը,
• դատական որոշման կատարման պարտականությունը կրող մարմնի ամբողջական անվանումը,
• տեղեկություններ, որոնք հնարավորություն կտան ամբողջական տեղեկատվություն կազմել դատապարտյալի վերաբերյալ,
• որոշման համարը, որի հիմքով դատապարտյալի հանդեպ նշանակվել է պատիժ,
• պատժատեսակը և պատժաչափը, որով համաձայն նույն համարի որոշման նշանակվել է անձի հանդեպ,
• գործը վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանում վերանայելու դեպքում՝ կայացված որոշման էությունը,
• դատական որոշումը օրինական ուժի մտնելու օրի վերաբերյալ նշումը, այսինքն որոշման կայացման օրը,
• ցուցում, ըստ որի սույն որոշումը պետք է ի կատար ածվի դատավորի կարգադրության համաձայն,
• նշում դատական որոշումն ի կատար ածելու մասին այն կայացրած դատարանին անհապաղ տեղեկացնելու անհրաժեշտության վերաբերյալ,
• նշումներ ներքոնշյալների վերաբերյալ`
• դատական որոշումը կայացրած դատարանին և դատապարտյալի ընտանիքին դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի,
• ազատելու վերաբերյալ հայտնելու պարտականության մասին:

Սույն կարգադրությանը կցվում են նաև դատական որոշման կատարումն ապահովող այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Կարգադրությունը ստորագրվում է համապատասխան քրեական գործը քննող դատավորի կողմից։
Խմբակային հանցագործությունների վերաբերյալ գործերով դատական որոշումները կատարող մարմիններ են ուղարկվում բոլոր դատապարտյալներին վերաբերող որոշումների պատճենները։
Ազատազրկման դատապարտված անձի անչափահաս երեխաներին համապատասխան կազմակերպությունների, մերձավոր ազգականների կամ այլ անձանց խնամքին հանձնելու վերաբերյալ դատարանի որոշման մասին հայտնվում է երեխաների գտնվելու վայրի խնամակալության մարմնին։ Դատապարտյալի առանց հսկողության մնացած բնակարանի և գույքի պահպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատարանի որոշման մասին տեղեկացվում են համապատասխան շահագրգիռ մարմինները։
Դատական որոշումը կայացրած դատավորն իր վրա է կրում կալանքի տակ գտնվող և ազատազրկման դատապարտվածի ընտանիքին դատական որոշումն ի կատար ածելու ուղարկելու վերաբերյալ տեղեկոտվություն մատուցելու պարտականությունը:
Եթե կալանքի տակ գտնվող և ազատազրկման դատապարտված անձը օտարերկրյա պետության քաղաքացի է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագրով կամ այդպիսի օգնություն ցույց տալու համար փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա դատարանը այդ անձի նկատմամբ դատական որոշումն ի կատար ածելիս որոշման մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է նաև այդ անձի քաղաքացիության պետությանը (քր. դատ. օր. հոդվ. 428, մաս 2)։
Ամբաստանյալի արդարացման կամ նրան պատժից ազատելու մասին որոշումը ի կատար է ածում դատավճիռ կայացրած դատարանը: Այս դեպքում կալանքի տակ գտնվող ամբաստանյալն անմիջապես ազատվում է դատականնիստերի դահլիճից` որոշումը հրապարակելուց հետո:
Կալանքից ազատվում է նաև այն ամբաստանյալը, որը դատապարտվել է ազատությունից զրկելու հետ չկապվածպատժի, պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատիժը կրելը հետաձգելու մասին որոշում է կայացվել կամ այնժամկետով, որը չի գերազանցում ձերբակալման կամ խափանման միջոց կիրառելու հետևանքով կամ տվյալ գործովվճռաբեկության կարգով փոխված որոշման ուժով տվյալ անձի արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:
Դատական որոշումն ի կատար ածելու փուլում ապահովվում է դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը` կապված դատական որոշումներն ի կատար ածելու հանձնման և կատարման հետ:
Դատապարտյալն իրավունք ունի դիմել որոշում կայացրած դատարան` դատական որոշման կատարումը հետաձգելու,ծանր հիվանդության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետևանքով պատիժը կրելուց ազատելու, ինչպես նաև այլհարցերի մասին հայտարարություններով:
Դատական որոշման հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատական նիստում` դատապարտյալի մասնակցությամբ: Քր դատ օր-ով նախատեսված դեպքերում պարտադիր է նաև պաշտպանի և դատախազի մասնակցությունը:
Քաղաքացիական հայցի մասը կատարելուն վերաբերող հարցի քննությանը կանչվում է նաև քաղաքացիական հայցվորը: Նշված անձանց չներկայանալը գործի քննությանը չխոչընդոտում:
Հիվանդության, հաշմանդամության պատճառով դատապարտյալին ազատելու կամ նրան հիվանդանոցումտեղավորելու հարցը դատարանի կողմից լուծելիս պարտադիր է եզրակացություն տված բժշկական հանձնաժողովիներկայացուցչի ներկայությունը:
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմպատժով փոխարինելու հարցը դատարանում քննելիս հրավիրվում է պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը, որը դատարանին է ներկայացնում ուղղիչ հիմնարկի վարչակազմի կամ կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից դատապարտյալի մասին տրված գրավոր բնութագիրը:
Դատական նիստին մասնակցություն ցուցաբերող անձինք իրավասու են մասնակցելու նյութերի հետազոտման աշխատանքներին, ներկայացնել միջնորդություններ, լրացուցիչ փաստարկներ բերել, ներկայացնել բացատրություններ:
Օրենքով դատական որոշումների կատարման ընթացքում առաջացող հարցերի կարգավորման վերաբերյալ ստացված նյութերի նախապատրաստման վերաբերյալ որևէ նորմ չի առանձնացվում: Սակայն, բնականաբար, անհրաժեշտ է, որ դատավորը, ում վերապահված է դատական որոշման կայացումը, դատական որոշման կատարման ընթացքում առաջացող կոնկրետ հարցի ժամանակին և ճիշտ լուծումն ապահովելու նպատակով պարտավոր է ուսումնասիրել ներկայացված նյութերը:
Խորապես քննելու կամ առհասարակ տվյալ նյութերին ուշադրություն չդարձնելու երկու դեպքում էլ դատավորը պարտավորվում է ներկայացնել իր գործողությունների հիմնավորվածությունը` ուսումնասիրման հիմքերը ներքոնշյալներն են կամ նմանօրինակ հիմքերը բացակայում են:
Եթե ներկայացված նյութերը իրենց նպատակին չեն ծառայում` չեն բովանդակում դատավարական գործընթացին անհրաժեշտ տեղեկություններ, ինչի համար նախապես պահանջվել էին, դատավորը ունի իրավասություն դրանք ետ վեադարձնելու և փոխարենը պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր:
Նյութերը դատավարական գործընթացին ծառայելու տեսանկյունից պիտանի չլինելու դեպքում վերադարձվում են շահադիտական անձանց: Սակայն այս դեպքում արդեն դատարանը իրավասու չէ որևէ գնահատական տալ այն փաստական հանգամանքներին, որոնց առկայության կամ բացակայության հետ կապում է դատական որոշման կատարման փուլում առաջացող հարցի լուծումը: Ընդ որում, նյութերը ընդունել-չընդունելու վերաբերյալ դատավորը ևս կայացնում է որոշում:
Գործի քննարկումն սկսվում է նախագահողի կողմից միջնորդագիրը հրապարակելով, որից հետո դատարանը հետազոտում է ապացույցները և լսում է դատական նիստին ներկայացած անձանց և դատախազի կարծիքները: Վերջինը ելույթ է ունենում դատապարտյալը կամ նրա պաշտպանը: Այնուհետև` դատարանը հեռանում է խորհրդակցության` որոշում կայացնելու համար:
Դատական որոշումը կայացրած դատարանը նաև հսկողություն է իրականացնում դրա ի կատար ածման նկատմամբ։ Դատական որոշումն ի կատար ածող մարմինները դատական որոշումը կայացրած դատարանին անհապաղ հաղորդում են այն ի կատար ածելու մասին։ Քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմը պետք է դատական որոշումը կայացրած դատարանին և դատապարտյալի ընտանիքին հայտնի դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի, նրան տեղափոխելու և ազատելու մասին (քր. դատ. օր. հոդվ. 428, մաս 3)։
Օրենքը օրինական ուժի մեջ մտած դատական որոշման փոփոխման հնարավորություն է նախատեսում միայն վերադաս դատարանի կողմից՝ հսկողական կարգով կամ նոր ի հայտ եկած հանգամանքների ուժով։ Դատական որոշումը կայացրած դատարանն իրավունք չունի դրա մեջ որևէ փոփոխություն մտցնել՝ կապված գործի փաստական հանգամանքների հաստատման, մեղավորության և պատժի հարցերի հետ։
Դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու և նույնիսկ դատական որոշումն ի կատար ածելու ընթացքում ծագած կասկածներն ու անհստակությունները լուծելու ժամանակ դատավորը չի փոփոխում արդեն կայացված դատական որոշումը։
Նշված բոլոր դեպքերում դատական որոշման սխալ կամ անօրինական լինելու վերաբերյալ որեէ հարց չի բարձրացվում։ Դեռ ավելին, դատարանը կարող է ազատազրկման ձևով պատժի կատարման հետաձգումը վերացնել և դատապարտյալին, որի նկատմամբ դատական որոշման կատարումը հետաձգված է, ուղարկել ազատազրկումը կրելու՝ օրինական ուժի մեջ մտած, բայց դատական որոշումների կատարման փուլում չփոփոխված դատավճոին համապատասխան։
Կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ դատարանները ճիշտ են իրականացնում դատական որոշումների կատարումը: Այնուամենայնիվ դատական որոշումների կատարման ընթացքում առաջ են գալիս հարցեր, որոնք առանձին դատարանների կողմից լուծվում են ոչ միատեսակ:
Դատարաններին առջև խնդիր է դրվում պարզաբանել ՀՀ քր. դատ. օր-ի 434 հոդվածը, սահմանելով պատժից պայմանական վաղակետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու միջնորդությամբ դատարան դիմելու կարգը, ընդլայնել դատարան դիմող սուբյեկտների ցանկը։
Նման միջնորդությամբ դատարան կարող են դիմել՝ պատժի կատարումն իրականացնող մարմինը, դատապարտյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը, իսկ կարգապահական գումարտակում պատիժը կրողների նկատմամբ՝ կարգապահական գումարտակի հրամանատարությունը, դատապարտյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը։
Անկախ այն բանից, թե ում միջնորդությամբ է քննության առնվում պատժից պայմանական վաղակետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը, դատարանը ղեկավարվում է ՀՀ քր. դատ.օր-ի 438 հոդվածի կանոններով։
ՀՀ քր. դատ.օր-ի 434 հոդվածի 2-րդ մասի համաձայն որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով նշանակված պատժից դատարանն ազատում է հասարակական կազմակերպության, դատապարտյալի կամ նրա պաշտպանի միջնորդությամբ։ Քանի որ ՀՀ քր. օր-ի 26 հոդվածը սահմանում է, որ որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը կարող է նշանակվել և որպես հիմնական, և որպես լրացուցիչ պատիժ, ուստի ՀՀ քր. դատ. օր-ի 434 հոդվածի 2-րդ մասի կանոնը երկու դեպքում էլ պետք է գործի։
Նույն կանոնը պետք է գործի նաև ՀՀ քր. օր-ի 49 հոդվածի հիմքով պատժից պայմանական վաղակետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հետ մեկտեղ որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկման ձևով լրացուցիչ պատժից ազատելու հարցը քննության առնելիս։ Ըստ որում, նշված պատժից /հիմնական, թե լրացուցիչ/ ազատելու հարցերը լուծվում են դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատարանի որոշմամբ, անկախ այն բանից, թե որ դատարանն է կայացրել դատական որոշումը։
ՀՀ քր. դատ. օր-ի 435 հոդվածը կարգավորում է ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ պատիժը կրելու ժամանակ պահելու պայմանների փոփոխության հարցերը։
Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն, ելնելով դատապարտյալի վիճակի հետագա չվատթարացման սկզբունքից, սահմանում է, որ պատիժ կրելու ընթացքում դատապարտյալի փոխադրումը կարող է կատարվել քրեական պատիժն իրականացնող մի հիմնարկից միայն ավելի մեղմ ռեժիմի հիմնարկ։
Դատապարտյալին չի կարելի պատիժն իրականացնող մեղմ ռեժիմի հիմնարկից տեղափոխել ավելի խիստ ռեժիմի հիմնարկ։ Դատարանները պետք է նկատի ունենան, որ դատական որոշումների կատարումը հանդիսանում է քրեական դատավարության բաղկացուցիչ մասը։
Հետևաբար, այդ հարցերը լուծելիս բացառապես պետք է ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, քանի որ համաձայն ՀՀ քր. դատ. օր-ի 1-ին հոդվածի՝ ՀՀ տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրությամբ, քրեական դատավարության օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով։
Եթե մյուս օրենքները, որոնք վերաբերվում են դատական որոշումների կատարմանը, հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, պետք է գործի վերջինս։
ՀՀ քր. դատ. օր-ի 435 հոդվածում նշված ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ պատիժը կրելու ժամանակ պահելու պայմանները փոխելու տակ օրենսդիրը նկատի ունի միայն գաղութի ռեժիմ

Էջ - Գին - Պատվիրել