diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Դիսգրաֆիայի շտկման մեթոդների կիրառումը դասավանդման գործընթացում

Ընդհանուր կրթության լիարժեք ապահովման համար գրավոր խոսքը որոշիչ է, որի վրա գործնականորեն կառուցվում է երեխայի ողջ ուսումնական գործունեությունը: Ժամանակին և բավարար մակարդակով այդ ունակությանը չտիրապետող յուրաքանչյուր երեխա կունենա բազմաթիվ դժվարություններ ամբողջ ուսումնական պրոցեսում: Իր հերթին, ցանկացած այդպիսի դժվարություն երեխայի մեջ առաջացնում է անվստահություն, հիասթափություն, ուսման նկատմամբ բացասական վերաբերմունքի դրսևորում, ինչն էլ կարող է նպաստել երեխայի մեկուսացմանը և նեգատիվ ռեակցիաների ձևավորմանը : Հանրակրթական դպրոցի տարրական դասարաններում սովորող երեխաների 30 %-ն ունեն գրավոր խոսքի խանգարումներ: Մեր օրերում արձանագրվում է այդ տվյալների կտրուկ աճ: Վերջինս իր հերթին պատճառ է դառնում գրավոր խոսքի խանգարումների հետազոտության, կանխարգելման և շտկման գործընթացների շրջանակների ընդլայնմանը, ինչպես նաև այդ խնդիրների հանդեպ հետաքրքրության մեծացմանն ու արդիականացմանը: Ուսուցիչների և լոգոպեդների հիմնական խնդիրներից է բանավոր և գրավոր խոսքի խանգարումների կանխումն ու հաղթահարումը, ինչպես նաև դրանցով պայմանավորված անբավարար առաջադիմության հաղթահարումը: Ուսուցիչը պետք է տեղեկացված լինի տարրական դպրոցում բանավոր և գրավոր խոսքի վիճակի մասին, ինչպես նաև այն պահանջներին, որոնք ներկայացվում են աշակերտներ¬ին ուսուցման ժամանակակից ծրագրերով:
Այբբենարաններում փոխվել է ոչ միայն տառերի ուսուցանման հերթականությունը, այլև տեքստերի բովանդակությունը: Թեև դրանք դարձել են առավել հետաքրքիր, բայց դժվար յուրացվող են քերականական, արտասանական և բառապաշարային առումներով: Ներմուծվել է բառերի մեծ քանակություն, որոնք գրությամբ այլ են, արտասանությամբ` այլ: Գրավոր խոսքի խանգարումով երեխաները, որպես կանոն, տիրապետում են նվազ տեսողական և լսողական հիշողության: Խոսքի թերզարգացման տարրերով երեխաների գրավորի և ընթերցանության յուրացման պայմանները բարդացել են, այդ պատճառով լոգոպեդի և ուսուցչի օգնությունը պետք է լինի առավել գործնական և կրի արտահայտված պրոպեդևտիկ բնույթ:
Գրավոր խոսքի խանգարումների նկատմամբ հրատապ հետաքրքրությունը պայմանավորված է տարրական դպրոցում «Մայրենի լեզու» առարկայի դասավանդման ընթացքում համապա¬տասխան խոսքային խանգարման դիսգրաֆիայի կանխարգելման, շըտկման և լոգոպեդական մեթոդների կիրառման կարևորությամբ:
Վերջին տարիների գիտական հետազոտությունները, որոնք ուղղված են տարրական դասարաններում սովորող դիսգրաֆիա ունեցողների գրավոր խոսքի խանգարումների շտկմանը, լիովին չեն բավարարում «Մայրենի լեզվի» դասավանդման ընթացքում դիսգրաֆիայի շտկման համապատասխան մեթոդների կիրառմանը և կարիք ունեն բազմամակարդակ և լայնածավալ ուսումնասիրությունների:
Մեր կարծիքով, տարրական դասարաններում ավելի հաճախ հանդիպող այս խոսքային խանգարումը հանդես գալով այլ խոսքային խանգարումների պաթոգենեզում, խոչընդոտում է ուսումնական գործընթացի իրականացմանը, քանի որ բնութագրվում է մշտական և կայուն բնույթի կրկնվող սխալներով և որոշակի կոգնիտիվ հիմք է ձևավորում ինչպես ինտելեկտուալ, ¬այնպես էլ հոգեկան գործառույթների ձևավորման գործընթացում:
Այս առումով, հատուկ ուշադրության պետք է արժանացնել դիսգրաֆիայի կանխարգելման և շտկման համապատասխան մեթոդների կիրառման անհրաժեշտությանը և տարրական դասարաններում աշխատող մայրենի լեզվի ուսուցիչների հետ իրականացվող համագործակցությանն ու շարունակական վերապատրաստումներին :
Ներառելով լեզվական վերլուծության և համադրության զարգացման առանձնահատկությունները «Մայրենի լեզու» առարկայի դասավանդման ընթացքում` գոյություն ունեցող խնդրի լուծման համար անհրաժեշտ ենք համարում դիսգրաֆիայի կանխարգելման և շտկման այնպիսի մեթոդների ներմուծումն ու կիրառումը, որոնք, համապատասխանելով մայրենի լեզվի ուսուցման և դասավանդման օրինաչափություններին, թույլ կտան իրականացնել արդյունավետ լոգոպեդական աշխատանքը հանրակրթությունում: Հարկ ենք համարում շեշտադրել այն կարևորագույն հանգամանքը, որ լոգոպեդական աշխատանքի իրականացման պայմաններում, մայրենի լեզվի յուրահատուկ օրինաչափությունները շատ դեպքերում հաշվի չեն առնվում: Հետազոտման մեթոդները.
Մեր կողմից մշակվել են դիսգրաֆիայի շտկման մեթոդական այնպիսի համակարգի կարևոր առանձնահատկությունները, որոնք արտահայտում են սովորողների ճանաչողական գործունեության զարգացումը բանավոր և գրավոր խոսքի զարգացման բավարար մակարդակի ուսումնասիրմամբ և վերլուծությամբ: Ուսումնասիրվել է տարրական դպրոցում «Մայրենի լեզու» առարկայի դասավանդման ընթացքում դիսգրաֆիայի շտկման աշխատանքների համալիր մոտեցումը: Ընդլայնվել են դիսգրաֆիայի պաթոգենետիկ մեխանիզմների տեսական պատկերացումները տարբեր խոսքային խանգարումների առկայության դեպքում, որոնք էլ հնարավորություն են տալիս մշակել հետազոտման ավելի արդյունավետ միջոցներ և ձևեր` դիսգրաֆիայի շտկումը մայրենի օրինաչափությունների հաշվառմամբ կազմակերպելու համար: Մշակվել և հիմնավորվել է դիսգրաֆիայի շտկման համալիր մեթոդական համակարգ, որն ուղղված է տար¬րական դպրոցում սովորողների հնարավորինս անսխալ և գրագետ գրավոր խոսքի ձևավորմանը:
Կատարվող հետազոտությունների հիման վրա ձևավորվել են հետևյալ եզրակացությունները.
1. Տարրական դպրոցում դիսգրաֆիայի շտկման ուղղությամբ տարվող հետազոտությունները, որոնք կներառեն «Մայրենի լեզու» առարկայի բոլոր առանձնահատկությունների ուսումնասիրությունը, թույլ կտան բացահայտել դիսգրաֆիայի շտկման նոր մոտեցումները:
2. Հետազոտման տվյալները թույլ են տալիս ստեղծելու տեսականորեն և գիտականորեն հիմնավորված մեթոդների և միջոցների կիրառման անհրաժեշտություն, յուրահատուկ համակարգ, որն ուղղված է տարրական դպրոցում դիսգրաֆիայի շտկման առանձնահատկությունների հաշվառմանը և տարբեր խոսքային խանգարումների դեպքում գրավոր խոսքի խանգարումների հայտնաբերմանը:
3. Հատուկ մեթոդական համակարգի մոդելավորումը թույլ է տալիս, տարրական դպրոցում մայրենի լեզվի առանձնահատկություններից ելնելով, դիսգրաֆիայի շտկումն իրականացնել ավելի արդյունավետ և կատարյալ մեթոդներով:
4. Տարրական դպրոցում սովորողների դիսգրաֆիայի շտկողական աշխատանքների ճիշտ և ժամանակին կազմակերպումը բավականին կարևոր և արդիական խնդիր է, ինչպես երեխաների խոսքի զարգացման, այնպես էլ` գրավոր խոսքի գործընթացի ամբողջական ձևավորման և սոցիալական հարմարման հարցում:

Էջ - Գին - Պատվիրել