diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Զբոսաշրջային փաթեթի նախագծումը

Բովանդակություն

Ներածություն
Զբոսաշրջային փաթեթի նախագծումը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Ներածություն

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է տնտեսական զարգացման այնպիսի փուլում, երբ ձևավորվում են նրա կառուցվածքի հիմնական տարրերը, համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրացման ուղիները` տեղի են ունենում կապիտալի կուտակման, վերաբաշխման ներհոսքի և արտահոսքի գործընթացներ: Այդպիսի պայմաններում շատ կարևոր է կողմնորոշել տնտեսական գործունեության այնպիսի ոլորտները և ճյուղերը, որոնց զարգացումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում համեմատաբար արագ լուծելու տնտեսական աճի և վճարային հաշվեկշռի պակասուրդի կրճատման, զբաղվածության և բնակչության կենսամակարդակի բարձրացման հիմնախնդիրները:
Մի շարք երկրներում տնտեսության զարգացման գործընթացի հետազոտումից պարզվում է, որ այդպիսի ոլորտ կարող է լինել զբոսաշրջությունը` այնքանով, որքանով հնարավորություն է ընձեռում օգտագործելու շրջագայությունների նկատմամբ աշխարհում ձևավորված գրեթե անսահմանափակ կայուն պահանջարկը: Զբոսաշրջության զարգացումը պահանջում է յուրահատուկ ռեսուրսներ, կադրեր և տեխնոլոգիաներ, որոնք պետք է բավարարեն որոշակի պահանջների: Ռեսուրսային պահանջվող ներուժի առկայությունը մեր հանրապետությունում կարող է դառնալ զբոսաշրջության` որպես տնտեսության ճյուղի ձեռնարկատիրական գործունեության առանձին ոլորտի ձևավորման ու զարգացման հիմք:
Հայաստանի Հանրապետությունը հսկայական ռեսուրսներ և անհրաժեշտ նախադրյալներ ունի զբոսաշրջության զարգացման համար, և դրանց լիարժեք օգտագործումը կարող է մեծապես նպաստել վերոնշյալ խնդիրների լուծմանը` Հայաստանը դարձնելով այս ոլորտում մասնագիտացված ակտիվ և զարգացած երկրներից մեկն աշխարհում:
Սույն աշխատանքով ուսումնասիրվում է զբոսաշրջային փաթեթի նախագծման գործընթացը, որի բազմաընդգրկուն գործընթաց է: Մասնագետը, ով իրականացնում է տվյալ գործընթացը, պետք է մանրամասն տեղեկատվություն ունենա տվյալ երկրի զբոսաշրջային ռեսուրսների մասին, կարողանա արժանահավատորեն գնահատել դրանք, կազմել զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող երթուղի:
Աշխատանքը բաղկացած է ներածությունից, երկու գլուխներից, եզրակացությունից և գրականության ցանկից: Առաջին գլխում ներկայացվել է զբոսաշրջային ռեսուրսների գնահատումը, որը կարևոր նշանակություն ունի առաջարկվող երթուղին ներկայացնելու հարցում: Երկրորդ գլուխը նպատակաուղղված է զբոսաշրջային փաթեթի բուն գործունեության նախագծմանը: Այս և այլ հարցերի մասին առավել մանրամասն կխոսվի աշխատանքի համապատասխան բաժիններում:


1. Զբոսաշրջային փաթեթի նախագծումը


Զբոսաշրջությունը– ճանաչողական, հանգստի, առողջարարական, սպորտային, կրոնական, ազգականների այցելության, մասնագիտական, գործնական և այլ նպատակներով, բնակության մշտական վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույնը մինչև մեկ տարի անընդմեջ ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների գործունեություն:
Երկրից երկիր տեղափոխվելու ընթացքում զբոսաշրջիկներին մատուցվում են ծառայություններ, որոնք անվանվում են զբոսաշրջային ծառայություններ: Զբոսաշրջային ծառայությունները զբոսաշրջիկներին մատուցվող և նրանց պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսիոն, սննդի կազմակերպման և մատուցման, մշակույթային, սպորտային բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման և այլ ծառայություններն են:
Զբոսաշրջային ծառայությունների համալիրը անվանվում է զբոսաշրջային փաթեթ: Զբոսաշրջային փաթեթը զբոսաշրջային ծառայությունների համալիր, որն ընդգրկում է ծառայությունների մատուցման առնվազը 2 գործառույթ՝ կապված տրանսպորտային (և դրա հետ առնչվող), հյուրանոցային (և դրա հետ առնչվող) ծառայությունների հետ, ինչպես նաև այն ծառայությունների հետ, որոնք կապված չեն տրանսպորտային և հյուրանոցային ծառայությունների հետ և զբոսաշրջային արդյունքի էական մասն են կազմում: Զբոսաշրջային փաթեթով մատուցված ծառայության տևողությունը պետք է գերազանցի 24 ժամը, կամ ներառի առնվազը մեկ գիշերակաց:
Զբոսաշրջային փաթեթի նախագծումից առաջ նախ պետք է ծանոթանալ, թե առաջարկվող երթուղին ինչ զբոսաշրջային ռեսուրսներ ունի և գնահատել դրանք: Զբոսաշրջային ռեսուրսները, որպես զբոսաշրջային գործի արտաքին գործոն, իրենցից ներկայացնում են բնական, մարդածին-ռեկրեցիոն և մարդածին ռեսուրսների տեսակներ, որոնք ունակ են բավարարելու զբոսաշրջիկային հետաքրքրությունը և ձևավորել զբոսաշրջային տպավորություն:
Զբոսաշրջային ռեսուրսները դասակարգվում են ներքոնշյալ ձևով`
1. Բնական-ռեկրեացիոն ռեսուրսներ, որոնք բնական աշխարհագրական համակարգեր են, բնության դրսևորումներ, որոնք տնօրինում են հատուկ հնարավորոթյուններ, որոնք կարող են օգտագործվել հանգստի կազմակերպման համար:
Վերոնշյալները իրենց հերթին ստորաբաժանվում են ներքոնշյալ խմբերի`
1. լանդշաֆտի ռեկրեացիոն գնահատում,
2. տեղանքի ռելիեֆի ուսումնասիրություն,
3. ջրային ռեսուրսների հետազոտում,
4. հողա-բուսական աշխարհի ուսումնասիրություն,
5. բուսա-կլիմայական ռեսուրսներ` տվյալ տարածքի բուսա-կլիմայական պայմանների ուսումնասիրություն, որով էլ տվյալ տարածքը առանձնանում է այլ տարածքներից: Հիմնականում այդ ռեսուրսների թվին են դասվում ծովային, գետերի և օվկիանոսային առողջարանները,
6. հանքային և այլ բուժիչ ռեսուրսներ, որոնք կարևոր ազդեցություն են ունենում զբոսաշրջիկների առողջության վրա: Օրինակ` հանքային ջուրը և բուժիչ ցեխերը,
7. անթրոպոգեն-ռեկրեացիոն ռեսուրսներ, որոնք տեղակայված են սովորական բնական ռեսուրսների կողքին, սակայն մարդկային գործունեության արդյունք են համարվում: Նմանօրինակ ռեսուրսների ստեղծման նպատակն է պահպանել բնական և մարդկության կողմից ստեղծված ռեսուրսները, որոնք կարևոր նշանակություն ունեն մարդկության համար: Այսպիսի ռեսուրսների թվին են դասվումազգային պարկերը, սրբատեղիները, պահուստները:
8. անթրոպոգեն ռեսուրսները, որոնք ստեղծված են մարդկային ձեռքով և որոնց թվին են դասվում`
8.1. սոցիալ-մշակութային ռեսուրսներ, որոնք ներկայացնում են ճանաչողական և մշակութային արժեքներ,
8.2. պատմական և հնագիտական ռեսուրսներ,
8.3. ճարտարապետական ռեսուրսներ,
8.4. գիտական և արդյունաբերական ռեսուրսներ,
8.5. ժամանցի և հանգստի ռեսուրսներ,
8.6. զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող կրոնական կառույցներ:
Զբոսաշրջային ռեսուրսները պարտադիր հաշվի են առնվում զբոսաշրջային փաթեթի նախագծման ընթացքում, քանի որ հանդիսանում են զբոսաշրջային գործի վրա ազդող կարևոր էկզոգեն գործոն: Որքան էլ որ զարգացած և քաղաքական և տնտեսական տեսանկյունից հանգիստ լինի երկիրը կամ տարածաշրջանը, եթե նրանում բացակայում են հայտնի զբոսաշրջային ռեսուրսներ, ապա զբոսաշրջիկը ցածր հետաքրքրություն է ցուցաբերում տվյալ տարածաշրջանի նկատմամբ:
Օրինակ, հանգիստ և էկոլոգիապես հարուստ Գրելանդիան ցածր հետաքրքրություն է ներկայացնում որպես զբոսասշրջային գոտի: Մեկ այլ կողմից, խստագույն օրենքներով և կիսով չափ աղքատության մատնված Հնդկաստանը, հարուստ է գրեթե բոլոր զբոսաշրջային ռեսուրսներով, որով էլ, այսպես ասած, ձգում է զբոսաշրջիկներին:
Որպես զբոսաշրջության տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող երկիր` Հայաստանը բավականին հետաքրքրություն է ներկայացնում, սակայն մեր երկրում այն դեռ այդքան էլ չի զարգացել: Իսկ ինչո՞վ է այն հետաքրքրություն ներկայացնում:
ՀՀ հարուստ բնաշխարհն ու բացառիկ պատմական հուշարձանները, հոգևոր արժեքներն ու առաջընթացի հեռանկարները գրավում են տարբեր երկրների մեծ թվով քաղաքացիների: Ի տարբերություն մի շարք երկրների, Հայաստանի Հանրապետությունը ունի մի շարք եզակի ռեկրեացիոն ռեսուրսներ, որոնք բնութագրվում են բուժիչ և առողջարարական բարձր հատկություններով: Այդ ռեսուրսների զգալի մասը բարենպաստ է ռեկրեացիոն-զբոսաշրջային տարբեր ֆունկցիոնալ համակարգերի ձևավորման և զարգացման համար: Երկրի զբոսաշրջային ներուժը պայմանավորված է.
1. լանդշաֆտաբնակլիմայական պայմանների առանձնահատկություններով,
2. սոցիալ-տնտեսական զարգացմամբ,
3. բնապատմական հուշարձանների առկայությամբ,
4. գիտակազմակերպչական նախադրյալներով և զբոսաշրջության կառավարման համապատասխան օրենսդրաիրավական դաշտի առկայությամբ:
Զբոսաշրջության զարգացման տեսական հիմքերի և միտումների ուսումնասիրությունը, ինչպես նաև Հայաստանում այդ ոլորտի վիճակի համալիր վերլուծությունը ցույց են տալիս, որ զբոսաշրջության զարգացման ժամանակակից մակարդակին մոտենալու և այս բնագավառում համաշխարհային շուկա դուրս գալու համար անհրաժեշտ է հսկայական աշխատանք կատարել տնտեսության բոլոր մակարդակներում և բազմաթիվ ուղղություններով: Առկա հիմնահարցերն այնքան բազմազան են, որ, ըստ էության, անհնար է գտնել դրանց արդյունավետ լուծումները` առանց համալիր մոտեցման: Ներկայումս նման մոտեցման անհրաժեշտությունն ավելի է զգացվում, քանի որ վերջին տարիներին ՀՀ զբոսաշրջության զարգացումը ընթանում է ոչ ստանդարտ, յուրահատուկ պայմաններում:
Հայաստանը ընդարձակ հնադարան է` չափազանց հարուստ բնական, պատմական և ճարտարապետական հուշարձաններով, որոնք հայկական բնաշխարհի և հայ ժողովրդի հազարամյա ստեղծագործական ձիրքի արդյունք են: Իրենց պատմագիտական ու գեղարվեստական բարձր արժանիքների շնորհիվ այդ հուշարձանները վաղուց արդեն լայն ճանաչում են գտել մեր երկրում և նրա սահմաններից դուրս: Դրանք նախնադարյան համայնատիրական ժամանակաշրջանի պաշտամունքային կառույցների, ուրարտական քաղաքների, ամրոցների ու ոռոգման կառուցվածքների մնացորդներ են, հայ ժողովրդի կազմավորման շրջանի քաղաքատեղեր, ամրոցներ, հեթանոսական մեհյաններ, պալատներ, բաղնիքներ և այլն:
Այս հանգամանքները պարտադիր հաշվի են առնվում զբոսաշրջային փաթեթի նախագծման դեպքում: Բացի դա կարևոր է նաև զբոսաշրջային երթուղու հասկացության ուսումնասիրությունը: Զբոսաշրջային երթուղին նախագծված փաթեթի բոլոր աշխարհագրական կետերով զբոսաշրջիկի անցումն է, որոնք նախատեսված էին ուսումնասիրելու համար:
Տարբերում ենք երթուղիների հետևյալ տեսակները`
• գծային երթուղիներ,
• ճառագայթային երթուղիներ,
• շրջանային երթուղիներ:
Զբոսաշրջային երթուղին զբոսաշրջային ծառայությունների համալիրով (ամրագրում, տեղավորում, կերակրում, հանգստի կազմակերպում, տրանսպորտ, էքսկուրսիա եւ այլն) ապահոված, որոշակի երթուղով և կոնկրետ ժամկետներով զբոսաշրջային ճանապարհորդություն (ուղևորություն):
Զբոսաշրջության ծառայությունների առաջարկի հետ կապված բոլոր հարցերը լուծում է տուրօպերատորը: Տարբեր զբոսաշրջային նշանակություն ունեցող ապրանքների վաճառքները միմյանցից զգալիորեն տարբերվում են, որը պայմանավորված է բնակվելու վայրի, փոխադրամիջոցների տեսակների, սննդի, բեռնափոխադրումների և հանգստի ձևի կազմակերպման ընտրությամբ:
Զբոսաշրջային կամ տուր օպերատորը– իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի ձևավորման, խթանման եւ իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ:
Զբոսաշրջային օպերատորի գործունեություն են իրականացնում այն անձինք, որոնք ձևավորում և իրացնում են`
• տուրեր և կեցության կազմակերպման ծառայություններ,
• տուրերի և կեցության կազմակերպման հետ անմիջականորեն կապված ծառայություններ,
• զբոսաշրջիկների հանգստի և ճանաչողական նպատակներով;
• զբոսաշրջային փաթեթներ,
• կոնգրեսների, համաժողովների և այլ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելիս:

Բնակվելու վայրի ընտրության պատասխանատվությունը դրվում է տուրօպերատորի վրա: Առանց միջնորդների, առևտրային գործակալների` ուղիղ վաճառքի իրականացման դեպքում դրա մեջ ներառվում են նաև կոմիսիոն ծախսերը:
Բնակվելու վայր պատվիրելիս կարելի է որոշել նաև փոխադրամիջոցի ձևը` ինքնաթիռ, գնացք, ավտոբուս այլն:
Խոշոր ձեռնարկությունների կողմից առաջարկվող ծառայությունների ցուցակի մեջ սնունդը կարող է մտնել կամ չմտնել:
Բեռնափոխադրումները (օդակայան-հյուրանոց, կայարան-հյուրանոց և այլն) պահանջում են զգալի ծախսեր, որոնք, կապված հեռավորության մեծացման հետ, աճում են:
Ժամանցի կազմակերպումը ընդգրկվում է առաջարկվող ծառայությունների ցուցակի մեջ և հիմնականում թողնվում է գնորդի հայեցողությանը: Սակայն տարբեր հասարակական զբոսաշրջային կազմակերպություններ, ընդհակառակը, հիմնական շեշտը դնում են զանազան մշակութային, սպորտային ծրագրերի իրագործման որակի վրա:
Էքսկուրսիաները հաճախորդներին առաջարկվում են ընտրանքային կարգով, որպեսզի գովազդված սակագինը չգերազանցվի:
Վերոնշյալ ամենը զբոսաշրջիկներին ներկայացվում է զբոսաշրջային փաթեթի տեսքով: Իսկ ինչպե՞ս է այն նախագծվում:
Զբոսաշրջային փաթեթի նախագծումը կատարվում է զբոսաշրջային ծառայությունների մասնագետի կողմից: Մասնագետը կազմում է զբոսաշրջային փաթեթ, ընտրում է համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունները, կազմում փաթեթի նախահաշիվ և ներկայացնում ղեկավարությանը։ Ներկայացնում է փաթեթը համապատասխան գործակալներին։ Միջոցներ է ձեռնարկում փաթեթի բարելավման ուղղությամբ։ Կառավարում և վերահսկում է ստորաբաժանման աշխատակիցների աշխատանքը։
Զբոսաշրջային փաթեթի նախագծումը իրականացվում է ներքոնշյալ հերթական հաջորդական քայլերի իրականացման արդյունքում`
• Ընտրում է զբոսաշրջության ձևը (պատմամշակութային, էկո, գյուղական, էքստրիմ)
• Ընտրում է հաճախորդների կատեգորիան (տարիք, սեռ, ազգություն, կրոն, հետաքրքրություններ և այլն).
• Ընտրում է սեզոնայնությումը.
• Որոշում է վայրը կամ շրջագայության երթուղին.
• Որոշում է փոխադրամիջոցի տեսակը.
• Որոշում է կացարանի տեսակը, կարգը, ոճը.
• Որոշում է սննդի կազմակերպման ձևը.
• Ընտրում է ժամանցի ձևն` ըստ հաճախորդների կատեգորիայի և մշակում է ծրագիրը։
Նշենք մի քանի հանգամանքներ, որոնք հաշվի են առնվում նախագծման գործընթացում: Առաջին հերթին նախագծման հերթական քայլերը իրականացվում են հաշվի առնելով կազմակերպության հնարավորությունները, որը զուգահեռ ուղեկցվում է զբոսաշրջիկների շրջանում հարցումների իրականացմամբ:
Զբոսաշրջային փաթեթի նախագծման համար կարևոր նշանակություն ունի դրա խոսքային մոդելը կամ համառոտ նկարագրությունը, այսինքն պահանջների համալիր, որը կազմվել է ծառայությունների շուկայի ուսումնասիրության, պատվիրատուների հետ համապատասխանեցնելու և կատարողի հնարավորությունները հաշվի առնելու արդյունքում: Զբոսաշրջային փաթեթը կազմող ծառայությունները չպետք է որակապես զիջեն օրենսդրական դաշտում սահմանված նորմերին:
Զբոսաշրջային փաթեթի նախագծում պետք է առանձնակի ուշադրություն դարձնել անվտանգության ապահովմանը, օգտվողների համար ռիսկերի նվազեցմանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Փաստաթղթերը, որոնք ներկայացվում են զբոսաշրջիկներին, պետք է արտացոլեն ներքոնշյալ կետերը`
• զբոսաշրջիկների սպասարկման գործընթացների, ձևերի և մեթոդների նկարագրություն,
• զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություններրի համառոտ բնութագրություն,
• օգտագործվող սարքավորումների տեսակի, քանակի և տեխնիկական փաստաթղթերով թույլատրելի հնարավորությունների ներկայացում,
• համապատասխան աշխատակազմի առկայություն, ինչպես նաև անձնակազմի աշխատանքային բարձր որակի առկայություն,
• սպասարկման պայանագրային պայմանների ապահովում,
• զբոսաշրջիկներին սպասարկելու երաշխավորության առկայություն,
• ռեկրեացիոն ռեսուրսները տնօրինողների և սանիտարահիգիենիկ վերահսկողության մարմինների միջև փոխհամաձայնության ապահովում:
Ընդ որում նշեմ, որ զբոսաշրջիկների սպասարկման որակի պահանջները չեն կարող ավելի ցածր լինել, քան պահանջվում է նորմատիվ իրավական ակտերով:
Նախագծման գործընթացը իրականացվում է երկու հիմնական փուլով` յուրաքանչյուր տուրի նախագծում և ամբողջական փաթեթի նախագծում:
Ինչպես նշեցինք վերևում, նախագծումը իրականացվում է ըստ հարցումների, որի դեպքում պարտադիր պետք է հաշվի առնել ծառայությունները մատուցող կազմակերպության հնարավորությունները:
Զբոսաշրջային փաթեթի նախագծման արդյունքը լինում է`
• զբոսաշրջային ուղևորության տեխնոլոգիական քարտեզը,
• ծառայությունները մատուցող ընկերության ժամանակացույցի ներկայացում,
• զբոսաշրջային ուղևորության տեղեկատվական թերթիկի ներկայացում,
• զբոսաշրջիկների սպասարկման ծրագրերի ներկայացում:
Զբոսաշրջային փաթեթի նախագծման ժամանակ պարտադիր պետք է հաշվի առնվի նաև այն հանգամանքը, որ զբոսաշրջային ծառայությունները, ըստ օրենսդրության, ստորաբաժանվում են պարտադիրի և առաջարկվողի: Պարտադիր են համարվում կյանքի անվտանգության ապահովումը, զբոսաշրջիկների սեփականության պահպանությունը և շրջակա միջավայրի խնայումը:
Առաջարկվող են համարվում այն զբոսաշրջային ծառայությունները, որոնք ապահովում են ծառայությունների և սպասարկման ժամանակին իրականացում, սպասարկող անձնակազմի բարձր որակավորում, զբոսաշրջիկների հանդեպ հարգանքի դրսևորում: Չնայած նախագծի կազմման ժամանակ վերոնշյալ առաջարկվող ծառայությունները ընդունվում են որպես պարտադիր:
Զբոսաշրջային փաթեթի նախագծման ընթացքում պարտադիր պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պարտադիր են նաև զբոսաշրջիկների սպասարկման ծառայությունների որակի վերահսկողությունը և գնահատումը: Սույն նպատակի իրականացման համար անհրաժեշտ է առանձնացնել`
1. հիմնական գործընթացները, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ մատուցվող ծառայությունների ընդհանուր որակի վրա,
2. մեթոդները, որոնց միջոցով հնարավոր է առավել կոռեկտ դարձնել ծառայությունների նկարագրությունը:
Վերահսկողության մեթոդները կարող են լինել`
• տեսողական` երթուղիների և օբյեկտների ուսումնասիրություն,
• վերլուծական` փաստաթղթերի վերլուծություն,
• սոցիոլոգիական` զբոսաշրջիկներ հարցումներ, անձնակազմ:
Զբոսաշրջային փաթեթի նախագծման վերջնական փուլը նախագծի վերլուծությունն , որը նպատակաուղղված է նրանում առկա անհամապատասխանությունների ուղղմանը և կատարելագործմանը: Նախագիծը իրականացվում է զբոսաշրջային ընկերության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից:
Սույն գործողությունների իրականացման արդյունքում զբոսաշրջային ծառայությունների փաթեթը համարվում է նախագծված, սակայն սույնի հետ կապված գործողությունները դեռևս կրում են շարունակական բնույթ: Զբոսաշրջային փաթեթը նախագծող մասնագետը`
 կապվում է համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններին, պարզում է նրանց կողմից առաջարկվող պայմանները.
 բանակցում է ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ.
 որոշում է կայացնում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրության վերաբերյալ։
Մասնագետը նախապատրաստում է ներքոնշյալ ցուցակները`
 համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցուցակ՝ ըստ առաջարկվող պայմանների,
 համագործակցող կազմակերպությունների ցուցակ,
 փաստարկ նախընտրելի կազմակերպության վերաբերյալ։
Կազմվում է փաթեթը և ձևակերպվում է, ամբողջական տարբերակը փաթեթի արժեքի նախահաշվով հանդեձ ներկայացվում է կազմակերպության ղեկավարությանը: Ղեկավարությունը ստուգում է և համապատասխանելու դեպքում արժանացնում է հավանության:
Հետագա քայլերը կապված են անձնակազմի հետ`
 մշակվում է աշխատանքի մարտավարություն /աշխատանքային պլան/ (ռազմավարությունը մշակում է ղեկավարությունը)
 մշակում է իր ստորաբաժանման աշխատակիցների ֆունկցիոնալ պարտականությունները (պաշտոնի աննձնագիր), կատարում է աշխատանքի բաշխում իր նրանց միջև.
 վերահսկում է աշխատակազմի աշխատանքը.
 հանդես է գալիս նորանոր գաղափարներով.
 հարթում է կոնֆլիկտները աշխատակազմի ներսում.
 «գնահատում է» ստորաբաժանման ռեսուրսները։
Անձնակազմի պատրաստ լինելուց հետո`
 Ընտրվում են զբոսաշրջային գործակալներ, որոնց ներկայացվելու (առաջարկվելու է) փաթեթը.
 Իրականացվում է փաթեթի շնորհանդես. ներկայացնում է փաթեթը գործակալներին.
 Բարելավվում է փաթեթը` հաշվի առնելով գործակալների առաջարկություններն ու դիտողությունները։
Զբոսաշրջային գործակալը – իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է, որն իրականացնում է զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման գործունեություն, ինչի արդյունքում տրամադրում է զբոսաշրջային փաթեթ:
Փաթեթի իրականացումից որոշակի ժամանակ անց կատարվում է համապատասխան հարցումներ` փաթեթի վերաբերյալ արձագանքներ ստանալու նպատակով: Իրականացնում, է փաթեթի արդյունավետության, գրավչության և վերլուծություն և գնահատում, վերանայվում ու բարելավվում է փաթեթը։ Արդյունքում որոշվում են փաթեթի առավելություններն ու թերությունները և շտկվում են թերությունները:
Նախագծման համար անհրաժեշտ է, որպեսզի առկա լինեն ներքոնշյալ ոլորտների գծով հնարավորինս շատ գիտելիքներ`
1. Զբոսաշրջության ոլորտին վերաբերող ՀՀ օրենսդրություն
2. Կառավարման հիմունքներ
3. Հոգեբանության հիմունքներ
4. Վաճառքի և շուկայաբանության հիմունքներ
5. Զբոսաշրջության աշխարհագրություն
6. Զբոսաշրջության սոցիոլոգիա
7. Փոխադրման և տեղավորման միջոցների մասին
8. Հայաստանի և այլ երկրներ ազգային տոներն ու հիշատակի օրերը
9. Ազգերի առանձնահատկությունները
10. Հյուրանոցների և ռեստորանների մասին
11. Հասարակության հետ կապերի (PR) և գովազդի տեխնոլոգիաներ
12. Տնտեսագիտության և հաշվապահական հաշվառման հիմունքներ
13. Կենսագործունեության անվտանգություն
14. Աշխատանքային հարաբերություններ և էթիկա


Եզրակացություն

Այսպիսով, զբոսաշրջությունը, որն իրենից ներկայացնում է տարբեր նպատակներով մարդկանց երկրից երկիր տեղափոխում, իր մեջ ներառում է նաև ծառայությունների մատուցման գործընթաց, որոնք անվանվում են զբոսաշրջային ծառայություններ: Այդ ծառայությունները նպատակաուղղված են զբոսաշրջիկների պահանջմունքների բավարարմանը և կարող են իրականացվել նաև համալիր ձևով, որն անվանվում է զբոսաշրջային փաթեթ:
Զբոսաշրջային փաթեթը զբոսաշրջային ծառայությունների համալիր է, որը ներառում է ծառայությունների մատուցման առնվազը 2 գործառույթ, որոնք կապված են տրանսպորտային, հյուրանոցային (և դրա հետ առնչվող) ծառայությունների հետ, ինչպես նաև այն ծառայությունների հետ, որոնք կապված չեն տրանսպորտային և հյուրանոցային ծառայությունների հետ և զբոսաշրջային արդյունքի էական մասն են կազմում:
Զբոսաշրջային փաթեթը մինչ գործողության մեջ դրվելը նախ նախագծվում է հաշվի առնելով կարևոր հանգամանք, որն անվանում են զբոսաշրջային ռեսուրսների գնահատում առաջարկվող երթուղում:
Զբոսաշրջային փաթեթի նախագծումը իրականացվում է զբոսաշրջային ծառայության որակավորված մասնագետի կողմից, ով այդ գործընթացը իրականացնում է հետևյալ ենթակետերի հաջորդական կատարման ձևով` զբոսաշրջության ձևի (պատմամշակութային, էկո, էքստրիմ) ընտրություն, հաճախորդների կատեգորիայի (տարիք, սեռ, հետաքրքրություններ), սեզոնայնության ընտրություն, վայրի կամ շրջագայության երթուղու, փոխադրամիջոցի տեսակի, կացարանի տեսակի, սննդի կազմակերպման ձևի որոշում, ժամանցի ձևի ընտրություն` ըստ հաճախորդների կատեգորիայի և ծրագրի մշակում:
Զբոսաշրջային փաթեթի նախագծման դեպքում պարտադիր հաշվի պետք է առնվեն մի շարք հանգամանքներ, որոնցից առաջնայինը այն է, որ բացի այն, որ զբոսաշրջային փաթեթը նախագծվում է զբոսաշրջիկների հարցումների հիման վրա, այլ նաև զբոսաշրջային ծառայություններ իրականացնող կազմակերպության հնարավորություններին համապատասխան:
Զբոսաշրջային փաթեթի նախագծում իրականացնող մասնագետը պետք է առանձնակի ուշադրություն դարձնի մարդու կյանքի անվտանգության, նրա սեփականության պահպանության և շրջակա միջավայրի պահպանության հիմնահարցերին: Զբոսաշրջային փաթեթի նախագծումից հետո իրականացվում է վերլուծություն և վերահսկողություն, որի արդյունքում բացահայտվում են բոլոր թերությունները և շտկվում են դրանք: Այնուհետև մի շարք աշխատանքներ են տարվում աշխատակիցների շրջանում, մշակվում են աշխատանքային կանոններ, առանձնացվում են աշխատակիցների գործառույթները:
Վերոնշյալ բոլոր գործընթացների ավարտից հետո ընտրվում են զբոսաշրջային գործակալներ, որոնց ներկայացվելու (առաջարկվելու է) փաթեթը և իրականացվում է փաթեթի շնորհանդես. ներկայացնում է փաթեթը գործակալներին: Արդյունքում բարելավվում է փաթեթը` հաշվի առնելով գործակալների առաջարկություններն ու դիտողությունները։


Օգտագործված գրականության ցանկ


1. Ушаков Д.С. ‘’ Прикладной туропейтинг’’, М., Ростов-на-Дону, 2004
2. Гуляев В.Г. Организация туристической деятельности. – М.: Нолидж, 1996
3. Ильина Е.Н. ‘’Туроперейтинг: организация деятельности’’: учебник. — 2-е изд., перераб. и доп. – М.: Финансы и статистика, 2008
4. Бирицкая Н.М., Сергеева Т.М. ‘’Туропейтинг’’, Учебно-методическое пособие, Мн., БГЭУ, 2010
5. Туризм, гостеприимство, сервис: Словарь-справочник / Г. А. Аванесова, Л. П. Воронкова, В. И. Маслов, А. И. Фролов; под ред. Л. П. Воронковой. – М.: Аспект Пресс, 2002
6. Սելվինազյան Բ.Ս., Հաջոյան Ռ.Մ. «Զբոսաշրջության մարքեթինգ», ուսումնական ձեռնարկ, Երևան, «Տնտեսագետ», 2003, էջ 27-32
7. Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին ՀՀ օրենքը

Էջ - Գին - Պատվիրել