diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Թափոնների հեռացման և վերամշակման իրավական կարգավորման հիմնական մոտեցումները

Բովանդակություն

Ներածություն
Թափոնների հեռացման և վերամշակման իրավական կարգավորման հիմնական մոտեցումները
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Ներածություն

Գիտատեխնիկական առաջընթացը զգալիորեն բարդացնում է հասարակության, արտադրության և բնության միջև եղած առկա փոխհարաբերությունները: Օգտագործելով բնական ռեսուրսները և բավարարելով իր պահանջները, մարդը միաժամանակ աղտոտում է հողը, օդային և ջրային ավազանները, առաջացնում աղտոտում:
Կայուն էկոլոգիական զարգացման կարևորագույն սկզբունքներից մեկը բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և թափոնների կրճատումն է, որը ներկա տեխնոլոգիաների պայմաններում դժվար է իրականացնել:
Թափոնների հիմնախնդիրն ունի էկոլոգիական սպառնալիքի բնույթ, որն արդեն ձեռք է բերել գլոբալ մասշտաբներ: Այս հարցը ծառացել է աշխարհի բոլոր երկրների առաջ: 1989թ-ին ընդունվել է Բազելի կոնվենցիան վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման վերահսկման մասին, որոնց թվին են դասվում ռադիոակտիվ թափոնները, թունավոր քիմիական նյութերը, արդյունաբերական տարբեր թափոններ:
Աշխարհում կան մի շարք տեխնոլոգիաներ, որոնց միջոցով վերամշակվում և տնտեսական շրջանառության են վերադարձվում կենցաղային և արդյունաբերական զգալի թափոններ: Արդյունաբերական թափոնները քիմիական տեսանկյունից միատարր չեն, ունեն տարբեր ֆիզիկա-քիմիական հատկություններ, որոնք էլ որոշում են նրանց ազդեցության վտանգավորության աստիճանը շրջակա միջավայրի և, ընդհանրապես, կենսոլորտի և մարդու օրգանիզմի համար:
Վտանգավոր թափոնների ազդեցությունը կենսոլորտի վրա թուլացնելու համար առաջավոր երկրների կողմից ընդունված է միջոցառումների մի քանի տարբերակներ` թափոնների առաջացման նվազեցում, երկրորդային օգտագործում և վերամշակում, վառելանյութի օգտագործմամբ ջերմային քայքայում, թաղում և խորտակում: Վերջին երկու տարբերակները միչև այսօր համարվում են ամենակիրառականը և ամենավտանգավորը: Սույ գործընթացների իրականացման նպատակով մշակվում են թափոնների հեռացման և վերամշակման իրավական կարգավորման մոտեցումներ, որոնց ուսումնասիրմանն է նպատակաուղղված սույն աշխատանքը:



Թափոնների հեռացման և վերամշակման իրավական կարգավորման հիմնական մոտեցումները

Արտադրության և սպառման թափոնների հեռացման և վերամշակման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ երկրի Սահմանադրությամբ, թափոնների մասին օրենքով, միջազգային մի շարք պայմանագրերով և իրավական այլ ակտերով: Ներկայումս բազմաթիվ են մշակված և գործածության մեջ ներգրավված միջազգային և ազգային նորմատիվա-իրավական ակտերը, որոնք նպատակաուղղված են թափոնների հեռացման և վերամշակման հետ կապված հարաբերությունների կարգավորմանը:
Թափոնների հեռացման և վերամշակման իրավական կարգավորման արտասահմանյան փորձը ուսումնասիրելու արդյունքում` կարող ենք փաստել այն հանգամանքը, որ հետաքրքրական է Լեհաստանի օրենքը թափոնների մասին, որը հիմնականում համապատասխանում է Եվրոպական էկոլոգիական իրավունքին:
Թափոնների հեռացման և վերամշակման կարգավորման վերաբերյալ սահմանվում են ներքոնշյալ երեք հիմնական մոտեցումները`
1. արտադրության ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկվեն այն ուղղությամբ, որպեսզի թափոններ չգոյանան, իսկ դա չստացվելու դեպքում միջոցառումները պետք է ուղղվեն դրանց քանակի նվազագույնին հասցնելուն,
2. գոյացած թափոնները պետք է օգտագործվեն,
3. այն թափոնները, որոնք պիտանի չեն օգտագործման նպատակով պետք է վերացվեն կամ վերամշակվեն հետագա օգտագործման նպատակով:
Թափոնների հեռացման և վերամշակման իրավական կարգավորման հիմնական մոտեցումները կարևոր դեր և նշանակություն ունեն Էկոլոգիական քաղաքականության վարման հարցում: Սույն նպատակով 1972-1993թ-ին մշակվել են հինգ ծրագրեր, որոնք նպատակաուղղված էին շրջակա միջավայրի պաշտպանությանը: Այս ամենը հնարավորություն տվեց որոշակի եզրահանգումների գալ սույն ոլորտում:
Առաջին հերթին, ինչպես արդեն նշեցինք, անհրաժեշտ է հնարավորինս նվազեցնել թափոնների առաջացումը: Թափոնների նվազեցումը իրենից ներկայացնում է, այսպես ասած, խնդրի կանխարգելում, որը, սակայն, չի կարող փոխել սպառողների և արտադրողների անփույթ վերաբերմունքը գործընթացների արդյունքում առաջացող թափոնների նկատմամբ:
Երկրորդ, թափոնների հեռացման կամ վերամշակման հիմնական միջոց համարվում է այրումը և էներգիայի ստացումը:
Նշեմ նաև այն հանգամանքը, որ ներկայումս Եվրոպական էկոլոգիական իրավունքին վերաբերող որևէ աշխատության մեջ չենք հանդիպում իրավական կարգավորման հիմնական մոտեցման: Խնդիրը կայանում է նրանում, որ մինչ օրս թափոնների հեռացման և վերամշակման իրավական կարգավորման հիմնական մոտեցումները առանձնացված չեն ըստ Եվրոպական Միության և ազգային մասշտաբներով իրականացնելու աստիճանի:
Եվրոպական Միության անդամները գերադասում են այս խնդիրը վերցնել իրենց ամբողջական վերահսկողության ներքո` ներառյալ թափոնների ղեկավարումը, հեռացումը, վերամշակումը և ցանկացած այլ գործողություն, որը կապվում է տվյալ ոլորտի հետ:
Ինչպես հայտնի է բոլորիս, թափոնների հեռացման և վերամշակման հետ կապված խնդիրը ներկայումս մարդկության առաջ ծառացած խնդիրներից կարևորագույնն է: Թափոնների հեռացման և վերամշակման իրավական կարգավորման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի միջոցառումների համալիրի մշակումը, որի միջոցով կսահմանվեն թափոնների հետ գործողությունների իրականացման ընդհանուր կանոններ, սկսած դրանց գոյացման պահից մինչ սահմանափակումների գերազանցումը, որոնց համար օրենքը նախատեսում է իրավական պատասխանատվության առաջացում:
Ընդհանուր առմամբ, թափոնների հեռացման և վերամշակման իրավական կարգավորման հիմնական նպատակը թափոնների նվազեցումն է, դրանց բացասական ազդեցության մինիմալացումը շրջակա միջավայրի համր, քաղաքացիների առողջության պահպանումը:
Չնայած այն հանգամանք, որ իմ կողմից ուսումնասիրվել է բավականին մեծ ծավալով գրականություն, կարող եմ փաստել այն հանգամանքը, որ թափոնների հեռացման և վերամշակման ոլորտում գոյություն ունեցող և գործող ոչ բոլոր նորմերն են կիրառվում իրականում և դրանք ունեն կատարելագործման կարիք:
Թափոնների հեռացման և վերամշակման հետ կապված առաջացող խնդիրները, դեպքերի մեծամասնության ժամանակ, լուծվում են պետական կառավարման միջոցով: Այն իրավաբանական, ֆիզիկական անձինք, անհատ ձեռներեցները, ովքեր իրականացնում են արտադրական գործունեություն, որի արդյունքում առաջանում են թափոններ, ոչ բավարար ներգրավվածություն ունեն սույն ոլորտում: Օրինակ, ապրանք թողարկող ընկերությունները ապահովում են միայն որակի երաշխիքներ և անվտանգություն, սակայն պատասխանատվություն չեն կրում դրանց` սպառողների կողմից օգտագործման գծով, ինչի արդյունքում ապրանքը` որակական հատկանիշները սպառելուց հետո վերածվում է թափոնի:
Կապված վերոնշյալի հետ անհրաժեշտություն է առաջանում մշակել իրավական կարգավորման նոր մոտեցումներ, որոնք կընդլայնեն ոլորտում ներգրավվածների շրջանակը: Այդ մոտեցումներից առաջինը այն է, որ անհրաժեշտ է ընդլայնել արտադրողի պատասխանատվության շրջանակը: Սույնի արդյունքը կլինի այն, որ հնարավոր կլինի նվազեցնել արտադրված ապրանքների բացասական ազդեցությունը, քանի որ առաջացող վտանգի և վնասի համար կազմակերպությունը պարտավորվում է փոխհատուցման գումար վճարել:
Եվրոպական երկրներում սույն մոտեցման կիրառման արդյունավետությունը խոսում է այն մասին, որ այն գործում է և կիրառման դեպքում կապահովի զգալի արդյունք: Օրինակ, Ճապոնիայում արտադրողները պատասխանատվություն են ավտոմեքենաների և էլեկտրատեխնիկայի վերամշակման համար, ԱՄՆ-ում գործում են մի շարք օրենքներ, որոնք ազդում են էլեկտրատեխնիկայի օգտագործման վրա:
Արտադրողների պատասխանատվության մեծացման նպատակով անհրաժեշտ է ոչ միայն հստակեցնել և կատարելագործել երկրում գործող օրենսդրական դաշտը, այլև զարգացնել թափոնների հեռացման և վերամշակման ենթակառուցվածքները, ինչպես նաև բարձրացնել հասարակության էկոլոգիական մշակույթի գիտակցման մակարդակը, հասարակության կողմից թափոնների հեռացման և վերամշակման խնդիրների կարևորության գիտակցումը, նշեմ որ ներկայումս այդ գիտակցումը բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում:
Թափոնների հեռացման և վերամշակման իրավական կարգավորման հիմնական մոտեցումների թվին է դասվում այն, որ արգելվում է թափոնների հետ սույն գործողությունների իրականացումը էկոլոգիապես և սոցիալապես առավել արժեքավոր վայրերում: Հատկապես արգելվում է`
1. թափոնների հետ սույն գործողությունների իրականացումը գյուղական, անտառային, հանգստյան, առողջարանական, ռեկրեացիոն վայրերում,
2. առաջին կետում նշված վայրերին կից վայրերում թափոնների հետ գործողությունների կատարումը:
Թափոնների հետ տարվող գործողությունների իրավական կարգավորման մոտեցումների թվին է դասվում այն, որ պետք է սահմանվեն հստակ պահանջներ` արտադրողների և բոլոր այն օբյեկտների համար, որոնց գործունեության արդյունքը կլինի թափոնների առաջացումը, գյուղական տարածքներում թափոնների վերաբերյալ, անձանց պրոֆեսիոնալ նախապատրաստում վտանգավոր թափոնների հետ աշխատելու համար, տրանսպորտային թափոններին և արտանետումներին վերաբերող պահանջներ:
Թափոնների հեռացման և վերամշակման իրավական կարգավորումը ենթադրում է նաև թափոնների` շրջակա միջավայրի վտանգավորության աստիճանի որոշում, ընդ որում թափոնները, որոնք վտանգավորության բարձր աստիճան ունեն, ունեն անձնագիր, որում զետեղված է դրա գնահատականը:
Թափոնների հեռացման և վերամշակման հետ կապված գործողությունների իրավական տեսանկյունից ճիշտ իրականացման համար կատարվում են հետևյալ ներքոնշյալ գործողությունները`
1. լիցենզավորում
2. նորմավորում
3. հաշվառում և հաշվետվությունների ներկայացում
4. պետական կադաստրի իրականացում
5. պետական, արտադրական, հասարակական վերահսկողություն
6. իրավաբանական պատասխանատվություն
7. ինչպես նաև թափոնների հետ գործողությունների իրականացման տնտեսական կառավարման միջոցառումներ:
Այժմ որպես օրինակ ներկայացնենք Գերմանիայում գործող ընկերությունների կողմից թափոնների հեռացման և վերամշակման գործընթացի իրականացման կարգին: Ընդ որում նշեմ, որ միջոցները, որոնք Գերմանիայում կիրառում են, հնարավորություն են տվել նրանց խուսափելու էկոլոգիական ճգնաժամից:
Նախ և առաջ, բոլոր ձեռնարկությունները, օրենսդրական կարգով, պարտավորվում են իրենց հնարավորություններին համապատասխան նվազեցնել արտադրանքի փաթեթավորման համար նախատեսված միջոցները կամ կատարել այնպիսի փաթեթավորում, որը հետագայում հնարավոր կլիներ օգտագործել որևէ այլ երկրորդական նպատակով:
Ինչպես ցույց տվեց պրակտիկան, սույն գործողությունները բավական դրական ազդեցություն ունեցան էկոլոգիական ոլորտի համար: Համառոտ ներկայացնենք Գերմանիայի էկոլոգիական ճգնաժամից խուսափելու միջոցները:
Գերմանական ձեռնարկություններում աղբահանության համար օգտագործում են կոնտեյներներ, որոնք միանման չեն: Այսինքն, տարբեր թափոնների համար նախատեսված են տարբեր գույնի կոնտեյներներ` դեղին` պլաստիկ թափոնների համար, շագանակագույն` սննդաի և բիոլոգիական թափոնների համար, կապույտ` թղթի և սև` այլ թափոնների համար:
Կոնտեյներների ներսը կառուցվածք է հետևյալ սխեմայով` նրանում գտնվող տարան բաժանվում է փոքր մասերի, ինչը հնարավորություն է տալիս այն ամբողջությամբ լցնել, որոնցում էլ միաժամանակ իրականացվում է առաջին վերամշակման նախապատրաստումը:
Գերմանիան հնարավորություններ է ստեղծել թափոններն օգտագործելու ի շահ երկրի: Ներկայումս երկրում գործու են մոտ 10 կառույցներ, որոնք նախատեսված են թափոնների հեռացման և վերամշակման համար` բոլորը միասին իրականացնում է 18 մլն տ-ից ավել թափոնի վերամշակում: Գերմանիան գումար է ստանում հարևան երկրներից իր տարածքում նրանց թափոնների վերամշակման համար: Ահա սա է պատճառը, որ Գերմանիան կարողացավ ոչ միայն ձեռնարկություններից ստացվող թափոնները, այլև հարևան երկրների թափոնները օգտագործել և հաղթահարել էկոլոգիական ճգնաժամը` ստանալով էլեկտրոէներգիա և ջերմություն, ինչպես նաև գումար:







Եզրակացություն

Այսպիսով, արտադրական և սպառման գործընթացների արդյունքում գոյացած թափոնների հեռացման և վերամշակման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը ապահովվում է տվյալ երկրի Սահմանադրությամբ, սույն ոլորտի վերաբերյալ երկրում գործող օրենքներով, միջազգային մի շարք պայմանագրերով:
Թափոնների հեռացման և վերամշակման իրավական կարգավորման դաշտի հետաքրքրական օրինակ է Լեհաստանի իրավական դաշտը սույն գծով, որը սկզբունքայնորեն համապատասխանում է Եվրոպական էկոլոյիական իրավունքի նորմերին: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առանձնացվում են թափոննեի հեռացման և վերամշակման իրավական կարգավորման երեք հիմնական մոտեցումներ: Նախ և առաջ օրենքը սահմանում է, որ արտադրական կամ սպառման գործընթաց իրականացնող անձինք պետք է միջոցառումներ ձեռնարկեն թափոնների գոյացումը հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ: Իսկ նվազագույն քանակությամբ առաջացած թափոնները պետք է օգտագործվեն մեկ այլ նպատակով: Երկրորդական օգտագործման համար ոչ պիտանի թափոնները պետք է վերացվեն կամ վերամշակվեն հետագա օգտագործման նպատակով:
Իրավական դաշտը միևնույն ժամանակ սահմանում է միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են հասարակության մեջ թափոնների հեռացման և վերամշակման, դրանց կուտակման կանխման գործողությունների գիտակցման ուղղությամբ: Թափոնների հեռացման և վերամշակման հետ կապված խնդիրները ենթակա են պետության կողմից վերահսկողության և կառավարման: Սույն ոլորտում նվազ է արտադրողների ներգրավվածությունը, մշակվում են նորմեր, որոնք արտադրողների վրա պարտավորվածություն կդնում նվազեցնել արտադրանքի փաթեթավորման համար պահանջվող միջոցները: Փորձը ցույց է տվել, որ սա բավականին արդյունավետ իջոց է, սակայն դեռևս ոչ շատ երկրներում է կիրառվում:
Նորմատիվ-իրավական ակտերով սահմանվում է նաև, որ թափոնների հեռացումը և վերամշակումը արգելվում է իրականացնել էկոլոգիապես և սոցիոլոգիապես բարձր արժեք ներկայացնող և դրանց հարակից վայրերում ` գյուղական վայրեր, հանգստյան գոտիներ, արգելոցներ, պետական պահպանության այլ տարածքներ: Թափոնների հեռացման և վերամշակման տեսանկյունից հետաքրքրական Գերմանիայի փորձը, որը թափոնների հետ տարվող գործողությունների արդյունքում հաղթահարել է ոչ միայն էկոլոգիական ճգնաժամը, այլև կարողացել է ապահովել լրացուցիչ եկամուտ այլ երկրների թափոնների հաշվին:

Օգտագործված գրականության ցանկ

1. Дубовик О.Л., Фролов А.Н. ''Новое законодательство об отходах Республики Польша: особенности правового регулирования и тенденции применения'' //Экологическое право России. 2007. № 2
2. Дубовик, О. Л. Экологическое право : учебник / О. Л. Дубовик. – М. : ТК Велби, Изд-во Проспект, 2004
3. Крэмер Л. Законодательство Европейского Сообщества об окружающей среде. Лондон: Sweet Maxwell. 2000. Абз. 9-05 (Pr. L.Kramer EC Environmental Law, London, Sweet Maxwell, 2000)
4. Бредис, М. На своих плечах [Электронный ресурс] / М. Бредис // Upakovano.ru. – Режим доступа : http://www.upakovano.ru/ articles/3022. – Дата доступа : 19.12.2011
5. http://elib.bsu.by/bitstream/123456789/27501/1/%D0%AF%D1%89%D1%83%D0%BA_%D0%9A%20%D0%B2%D0%BE%D0%BF%D1%80%D0%BE%D1%81%D1%83.pdf

Էջ - Գին - Պատվիրել