Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Հելլենիզմի ժամանակաշրջանի փիլիսոփայական դպրոցները
Պլատոնից և Արիստոտելից հետո Հունաստանում, ապա Հռոմեական կայսրությունում իրենց զարգացումն էին շարունակում մի քանի փիլիսոփայական դպրոցներ և ուղղություններ հունական փիլիսոփայության հիմքի վրա՝ ներառյալ նեոպյութագորիզմը, պլատոնիզմը, ինչպես նաև Պերիպետիկոսները, որոնք շարունակում էին Արիստոտելի փիլիսոփայությունը։ Սկեպտիկները արտահայտում և մշակում էին սոփեստների՝ աշխարհի մասին ճշմարիտ իմացության տիրապետման անհնարինության գաղափարները։ Այս շրջանի նոր միտումների կողքին առանձնանում է ստոիցիզմը՝ բարոյագիտական հայեցակարգ, որը նմանություն ունի չինական դաոսականության հետ, և որը նույնացնում էր աշխարհում ներդաշնակության աղբյուրը իրերի բնական դասավորության յուրացման հետ և հետևաբար՝ խորհուրդ տալիս ստոյիկորեն հանդուրժել ճակատագրի բոլոր շրջադարձերը։ Այս ժամանակաշրջանի մյուս կարևոր ուղղությունը նորպլատոնականությունն էր։ Այս շրջանի հայտնի փիլիսոփա իդեալիս նորպլատոնական Պլոտինոսը (Ք. հ. 3-րդ դար) ժխտում էր Աստծո մարդակերպությունը, պնդելով, որ այդ կերպով Աստված, որը պիտի ամենազոր լիներ, մարդանմանության արդյունքում ձեռք կբերեր սահմանային հնարավորություններ։ Որպես հետևանք՝ նորպլանոնականության մեջ տեղի ունեցավ զուգամիտություն ամենազոր միաստվածության և գաղափարների աշխարհի կամ Պլատոնի ձևի միջև, որը հնարավոր դարձրեց Պլատոնի գաղափարների՝ քրիստոնեության և այլ մենաստվածային կրոնների հետ մասնակի միավորումը: Այժմ վերոնյլաների վերաբերյալ առավել մանրամասն:
Ժամանակաշրջանը որոշվում է Մակեդոնացու արշավանքներով , որի արդյունքում հույները սկսեցին շփվել տարբեր երկրների մշակույթի և գիտության հետ, ինչն էլ իր հերթին կտրուկ զարգացման բերեց գիտությունը: Այս շրջանում հատկապես Ալեքսանդրիան էր մեծ դեր խաղում գիտության զարգացման գործում: Գիտության նկատմամբ ազատ վերաբերմունք էր, թույլ էին տալիս հետազոտել մարդու մարմինը:
Հելլենիզմի դարաշրջանում իրենց գոյությունը շարունակում են պլատոնական և արիստոտելական դպրոցները, իսկ դրանց զուգահեռ ձևավորվում են փիփսոփայական նոր ուղղություններ՝ ստոիցիզմը, էպիկուրականությունը և սկեպտիցիգմը։ Չնայած դրանց միջև գոյություն ունեին էական տարբերություններ, այնուհանդերձ, այդ փիփսոփայական ուղղությունների գ|խավոր խնդիրը նույնն էր՝ անհատական բարիքի, ճիշտ ապրելու, անխռով ու երջանիկ վիճակի հասնելու գործնական խնդիրը։ Տարբեր էին այդ փիփսոփայական ուղղությունների ելակետային դիրքորոշումները:
Այս շրջանում մի շարք փիլիսոփայական դպրոցներ ստեղծվեցին, որոնցից էին Պերիպաթետիկները: Նրանք հոգին դիտարկում են որպես մարմնի ձև, որը արդյունք է 4 նյութերի խառնման: Այն օրգանիզմի հատկությունն է ու ինքնուրույն ակտիվություն չունի: Սակայն այս մոտեցման դեմ դուրս եկան մի շարք
Պերիպաթետիկները գտնում էին, որ այնպիսի երևույթ, ինչպիսին բանականությունն է, առանձին և ի սկզբանե գոյություն ունեցող երևույթ չէ, այլ ձևավորվում է կյանքի ընթացքում: Ըստ նրանց հոգին ինքնուրույն էություն է, շարժվում է մարմնի ներսում: Միաժամանակ այն դիտում էին որպես նյութական իրողություն` 5- րդ նյութն էր ` պնևման` եթերը:
Էպիկուրյան դպրոցը: Այս դպրոցի հիմնադիրն էր Էպիկուրը: Նա կարևոր տեղ է հատկացնում զգայությունների խնդրին. ըստ նրա զգայությունները մեզ երբեք չեն խաբում, իսկ դատողությունները կարող են կեղծ լինել: Ըստ Էպիկուրի հալյուցինացիաների դեպքում դատողությունը ուղղակի չպիտի հավատա ընկալածին:
Էպիկուրը գտնում է, որ ատոմները միշտ չէ, որ շարժվում են արտաքին հանգամանքների դրդմամբ: Նրանք կարող են ինքնակամ դրդել իրենց շարժման ուղղությունը , հետևաբար գոյություն ունի կամքի ազատություն: Էպիկուրի մոտ բաժանվում են Կենսաբանականը և Հոգեկանը : Հոգին կապված է 4 նյութերի հետ: Նա գտնում է , որ գոյություն ունեն կոպիտ և ավելի նուրբ հոգեկան կառույցներ: Էպիկուրը երջանկության չափանիշը հաճույքն է համարում: Պետք է վերացվեն հաճույքի ճանապարհին առկա խոչընդոտները` վախն աստվածներից, մահվանից, անդրշիրիմյան կյանքից: Միևնույն ժամանակ իմաստուն մարդը պետք է ձգտի միայն բնական հաճույքների:
Էպիկուրը փիլիսոփայությունը բաժանում է երեք մասի՝ 1) ֆիզիկայի (ուսմունք կեցության և բնության մասին), 2) Կանոնիկայի (ուսմունք ճանաչողության մասին), 3) բարոյագիտության (ուսմունք ճիշտ ապրելու և երանելի կեցության մասին)։ Ֆիզիկան և կանոնիկան ինքնանպատակ բնույթ չունեն, դրանք պատվանդանի դեր են կատարում բարոյագիտության համար։ Կանոնիկան տալիս է ճշմարիտը կեղծից զատելու չափանիշր և համոզում է մեզ իմացության հնարավորության մասին, իսկ ֆիզիկան մեզ ազատում է գերբնական ուժերի նկատմամբ ունեցած վախից, տարբեր տեսակի նախապաշարումներից, մեզ տալիս է հավաստի գիտելիք իրերի բնության մասին։
Այս շրջանի մեկ այլ դպրոց էր Ստոիկյան Դպրոցը , որի հիմնադիրն է Զենոնը: Նա աշխարհն ընկալում էր որպես կենդանի էակ: Որին կյանք է տալիս հոգին, մարմնի շունչը` պնևման: Աշխարհը ենթարկվում է նպատակահարմարությանը: Նրանք գտնում էին , որ հոգին ունի լարվածության տարբեր աստիճաններ և հոգեկան տարբեր կառույցներ ունեցող համակարգերը տարբեր լարվածության` տոնուսի աստիճան ունեն և դրանով են տարբերվում: Ստոիկյանները մեծ դեր են տալիս մտքին: Նրանք գտնում եին, որ մտքի շնորհիվ տեղի էին ունենում զգայական ինֆորմացիայի տրամաբանական վերլուծություն, որի շնորհիվ ձևավորվում են վերացական հասկացություններ: Որպես այդպիսի տրամաբանական գործողություն էին դիտում նույնացումը , ժխտումը , հակադրումը: Եվ այդ գործընթացները օրինաչափ բնույթ էին կրում: Նրանք միևնույն ժամանակ գտնում էին, որ երևակայությունը և մտածողությունը ճշգրիտ գիտելիք են տալիս, սակայն մտածողությունը կարող է աղավաղել ընկալումը : Նրանք կարևորում էին զարգացման գործոնը: Օրինակ. երեխայի առաջին շնչի հետ , ըստ նրանց պնևման մտնում է և ակտիվացնում նրա ժառանգած հոգին , որից հետո տեղի է ունենում այդ հոգու զարգացումը: Հոգին 14 տարեկանում մի նոր հատկություն է ձեռք բերում, ձևավորվում է տրամաբանական մտածողությունը: Ըստ նրանց, բոլոր հոգեկան երևույթները, այդ թվում նաև աֆեկտները` բանական են: Աֆեկտները առաջ են գալիս մտածողության ոչ ճիշտ գործունեությունից:
Մեկ այլ փիլիսոփայական դպրոց էր Սկեպտիկների դպրոցը: Հիմնադիրը Պիրոնն էր: Նրանք գտնում էին, որ բոլոր երևույթները, նույնիսկ ճշմարտությունը հարաբերական են: Ըստ Պիրոնի մարդը պիտի ձգտի երջանկության, որը մարդու հանգիստ, խաղաղ վիճակն է: Նրանք առանձնացնում էին 3 հիմնական հարց, որի շուրջ էլ ծավալվում էին իրենց փիլիսոփայությունը: Դրանք են` ի՞նչ են իրենցից ներկայացնում իրերը, ինչպե՞ս պետք է մարդը վերաբերվի դրանց և ի՞նչ օգուտ կա մարդուն այդ վերաբերմունքից:
Սկեպտիցիգմը հունական փիլիսոփայության զարգացման տրամաբանական արդյունքն է։ Հենվելով հարաբերապաշտական փիլիսոփայության ավանդույթների վրա՝ սկեպտիկները գոյություն ունեցող փիլիսոփայական դպրոցների խայտաբղետության փաստից հանգում են այն մտքին, որ գոյություն չունի հավաստի գիտելիք։
Մարդկային իմացության բնույթն այնպիսին է, որ դա չի կարող ունենալ ճշմարիտ, հանրանշանակ գիտելիք, հետևաբար, պետք է ձեռնպահ մնալ որևէ բան հաստատելուց կամ ժխտելուց։
Քանի որ ինչպես ստոիկների ու էպիկուրականների, այնպես էլ սկեպտիկների փիլիսոփայության նպատակը մարդուն երջանկության հասցնելն է, ուստի սկեպտիկները կարծում են, որ մարդը երանելի անխռով վիճակում կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե ձեռնպահ մնա դատողություններ անելուց։
Սոկրատեսի «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» դրույթին սկեպտիկներն ավելացնում են, որ իրենք դա էլ չգիտեն։ Այսպիսով, ի տարբերություն ստոիկների և էպիկուրականների, որոնք իրենց փիփսոփայությունը և բարոյագիտությունը խարսխում էին գիտելիքի վրա, սկեպտիկները, հրաժարվելով այդպիսի «դոգմատիկական» դիրքորոշումից, հիմք են ընդունում չիմացությունը կամ ինչ-որ բան իմանալու անհնարինությունը։
Ստոիկների նշանաբանն էր՝ «Գիտեմ, հետևաբար ենթարկվում եմ», էպիկուրականներինը՝ «Գիտեմ, հետևաբար խուսափում եմ», իսկ սկեպտիկներինը՝ «Չգիտեմ, հետևաբար ձեռնպահ եմ մնում կամ ապրում եմ այնպես, ինչպես ստացվում է»։
Հելլենական շրջանում վերջականորեն հաստատվեց այն գաղափարը, որ հոգու գլխավոր օրգանը ուղեղն է: Այս շրջանում հետազոտում էին ուղեղի տարբեր բաժինները և դրա շնորհիվ բացահայտեցին նաև նյարդերը : Այս շրջանից է ձևավորվել այն տեսակետ, թե գլուղեղի կեղևի գալարները պայմանավորում են ինտելեկտի մակարդակը: Այս շրջանում կատարվում էին նաև փորձարարական հետազոտություններ ուղեղի վրա: