Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Հուլիոս Կեսարի արևելյան արշավանքները Միջերկրական ծովում
Բովանդակություն
Ներածություն
Հուլիոս Կեսարի արևելյան արշավանքները Միջերկրական ծովում
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Ներածություն
Գայոս Հուլիոս Կեսարը ծնվել է Հռոմում, Տրոյական պատերազմից մի քանի հարյուրամյակ անց, մ.թ.ա 100թ-ին Հուլիոսների պատրիկյան ընտանիքում: Հուլիոսների ընտանիքը Հռոմի պատմության մեջ ուներ կարևորագույն դեր: Այն սկիզբ է առնում Հուլիոսից՝ Էնեոսի ավագ որդուց: Հորը՝ ավագ Գայոս Հուլիոս Կեսարին ապագա դիկտատորը կորցրել է 16 տարեկանում, իսկ մոր՝ Ավրելիայի հետ պահպանել է մտերմիկ ու ջերմ հարաբերությունները մինչև մոր մահը:
Մթա 83թ Կեսարն ամուսնանում է Մարիոսի համախոհներից մեկի և Սուլլայի թշնամու՝ Ցիննայի դստեր հետ: Մարիոսի մահից հետո Սուլլան պահանջում է, որ Կեսարն ամուսնալուծվի, սակայն, նույնիսկ պրոսկրիպցիաների ցուցակներում հայտնվելու վտանգը չստիպեց նրան թողնել իր կնոջը:
Մթա 75թ Կեսարը մեկնում է Հռոդոս ուսումնասիրելու հռետորական արվեստ, սակայն ճանապարհին նրան գերի են վերցնում կիլիկիացի ծովահենները: Մինչ նրա ընկերները հավաքում էին 20 տաղանդ, նա փորձարկում էր իր ճարտարախոսության ուժը ավազակների վրա: Մեկ ամիս հետո, ազատվելով գերությունից նա Միլեթում հավաքելով նավատորմ գրավեց ծովահենների կղզին և մահապատժի ենթարկեց բոլորին: Սակայն, հաշվի առնելով իրեն առևանգողների բարի վերաբերմունքն իր նկատմամբ, նա հեշտացրեց մահապատիժը, արագացնելով նրանց վախճանը:
Մթա 65թ ընտրվում է էդիլ: Նրա պարտականությունների մեջ էր մտնում Հռոմի առօրյական կյանքի կազմակերպումը՝ քաղաքային շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը և այլն: Նա կազմակերպում է թանկարժեք ու շքեղ ներկայագումներ, գլադիատորական մարտեր, հասարակական ճաշկերույթներ: Այս ամենը հանգեցնում է նրան, որ տարվա վերջին նա սնանկանում է (նրա անձնական պարտքը կազմում է 100 ոսկե տաղանդ):
Մթա 63թ Կեսարն ընտրվում է մեծ քուրմ (pontifex maximus): Մթա 62-60 թթ Կեսարը տեղակալ էլ հռոմեական պրովինցիա Իսպանիայում: Մթա 60-ին նա Հռոմ է վերադառնում որպես հարուստ մարդ, թեև մեկնելուց առաջ այնպես էր խճճված պարտքերի մեջ, որ պարտատերերը չէին ուզում նրան թողնել Հռոմից դուրս:
Հրաժարվելով հաղթահանդեսից, նա մտավ Հռոմ և առաջարկեց իր թեքնածությունը առաջիկա կոնսուլային ընտրություններում: Որպես երկրորդ կոնսուլ, Կեսարի հակառակորդներն առաջարկեցին Մարկոս Բիբուլին:
Ընտրություններից առաջ Հռոմի 3 ամենաազդեցիկ քաղաքական գործիչները՝ Պոմպեոսը, Կրասոսը և Կեսարը գաղտնի համաձայնություն կնքեցին որը պատմության մեջ է մտել Առաջին եռապետություն անվամբ:
Հուլիոս Կեսարի արևելյան արշավանքները Միջերկրական ծովում
Գայոս Հուլիոս Կեսարը (Ք. ա. 100- 44) Հին Հռոմի մեծագույն քաղաքական, պետական և ռազմական գործիչներից է: Հուլիոսների նշանավոր պատրիկական գերդաստանից սերած երիտասարդը պետական ծառայությունն սկսել է Ք. ա 81թ. Փոքր Ասիայում: Մասնակցել է Հռոմի ոխերիմ թշնամու` Միհրդատ Պոնտացու դեմ պատերազմին, ստացել զինվորական տրիբունի կոչում:
Հուլիոս Կեսարը, որը համարվում է առաջին եռապետության նախաձեռնողն ու կազմակերպիչը հետապնդում էր որոշակի քաղաքական նպատակներ, և նրան պակասում էր Պոմպեոսի քաղաքական հեղինակությունն ու Կրասոսի անսահաման հարստությունը (Կրասոսն ամենահարուստ մարդն էր ողջ Հռոմում): Իսկ Կրասոսին ու Պոմպեոսին գայթակղում էր Կեսարի համարձակ միտքը և կամային որոշումներ կայացնելու ունակությունը: Ցիցերոնը հավատացնում էր, որ տարիների ընթացքում Կեսարի մեջ հասունանում էր թագավորական իշխանությունը վերականգնելու և զավթելու գաղափարը:
Շուրջ քսանամյա ծառայությունից հետո` Ք. ա. 62թ., արդեն բազմափորձ ու հմուտ քաղաքական և ռազմական գործիչը նշանակվում է Հռոմի ծայրագավառներից մեկի` Իսպանիայի կառավարիչ: Նրան հաջողվում է կարճ ժամանակում հնազանդեցնել տեղի ապստամբական ուժերին, կարգավորել պրովինցիայի տնտեսական և քաղաքական կացությունը և նրա անմիջական կապը կենտրոնի` Հռոմի հետ:
Ք. ա. 61թ. Հուլիոս Կեսարը վերադարձավ Հռոմ և ընտրվեց կոնսուլ: Սակայն Կեսարի գերագույն նպատակը Հռոմում միահեծան իշխանության հասնելն էր: Այդ ճանապարհին նրա առաջին քայլը Հռոմի երկու այլ ազդեցիկ քաղաքական և ռազմական գործիչների` Մարկոս Կրասոսի և Գնեոս Պոմպեոսի հետ եռապետություն կազմելն էր:
Հռոմի արևելյան քաղաքականությունը էականորեն տարբերվում էր եվրոպականից: Մ.թ.ա. I դարում Արևելքում Հռոմի նվաճումների պահին այստեղ ապրում էին պետականության և ընդհանրապես քաղաքակրթության հնագույն ավանդույթներ ունեցող ժողովուրդներ: Վերջապես` այստեղ կային ռազմաքաղաքական և տնտեսական խշոր ներուժ ունեցող պետություններ` Պարթևստանը և Մեծ Հայքը, որոնք ձգտում էին ընդարձակելու սեփական ազդեցության ոլորտը: Հռոմը ստիպված էր հաշվի նստել Արևելքում տիրող իրավիճակի հետ:
Արևելքում Հռոմի քաղաքական հետաքրքրությունների շրջանակը տարածվում էր երեք տեսակի տարածքների ուղղությամբ: Առաջինը Առաջավոր Ասիայի արևմուտքում գտնվող շրջաններն էին, որոնք դեռևս Առաջին եռապետության ժամանակ վերածվել էին հռոմեական պրովինցիաների: Այդ տարածքներն էին Արևմտյան Փոքր Ասիան, Սիրիան, Պաղեստինը, Եգիպտոսը: Այստեղ հիմնվում էին հռոմեական գաղութներ, որոնց բնակիչները հիմնականում հողատերեր, առևտրականներ և արհետսավորներ էին: Սրանք կազմում էին պրովինցիաների բնակչության արտոնյալ խավը: Ինչպես և Եվրոպայում, այստեղ էլ իրականացվում էր հռոմեականացման քաղաքականությունը: Հռոմը այստեղ հենվում էր նաև տեղական ազնվականության վրա, որը ժամանակի ընթացքում սկսում էր հռոմեականանալ:
Հետաքրքրությունների հաջորդ շրջանները կազմում էին Հռոմից կախյալ քաղաքական միավորները` Պոնտոսը, Կապադովկիան, Կոմմագենեն և այլք: Սրանց արքաները ճանաչել էին Հռոմի գերիշխանությունը և վայելում էին կիսանկախ կարգավիճակ` հարկի վճարման և ինքնուրույն արտաքին քաղաքականություն չվարելու պայմաններով: Այս երկրները միաժամանակ արգելապատնեշային տարածքների դեր էին կատարում մի կողմից Հռոմի, մյուս կողմից` Պարթևստանի և Մեծ Հայքի միջև:
Երրորդ խմբի մեջ էին մտնում անկախ և հզոր պետությունները` Մեծ Հայքը և Պարթևստանը: Հռոմը հնարավորություն չուներ ուղղակի ծավալման միջոցով իր տիրապետությունը հաստատելու նրանց վրա: Նրանց հետ հարաբերություններում, սկսած Օկտավիանոսից, գերիշխում էր դիվանագիտական պայքարի քաղաքականությունը, որն իրականացվում էր ներքին հակասությունների օգտագործման միջոցով:
Հռոմը ձգտում էր այստեղ ստեղծել հռոմեամետ ուժեր, աջակցում էր Պարթևստանում և Մեծ Հայքում ոչ հռոմեամետ արքաների դեմ ծավալվող պայքարին: Այդ քաղաքականությունը լիուլի դրսևորվեց Հռոմեական կայսրության գոյության ողջ ընթացքում, երբ պայքարը հանուն Հայաստանի նկատմամբ ազդեցության հաճախ հանգեցնում էր տևական պատերազմների: Այդ էր պատճառը, որ Արևելքում Հռոմը ի վիճակի չէր լայնորեն ծավալվելու կամ վարելու հռոմեականացման քաղաքականություն, ինչպիսին կատարում էր դեռևս գերազանցապես տոմատիրական փուլում գտնվող Եվրոպայում:
Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ Հռոմը փորձեր էր կատարում ընդարձակելու իր տիրապետության շրջանակները: Սակայն հաջողությունները կարճատև էին, ինչպես եղավ Տրայանոսի պարթևական արշավանքի ժամանակ: Նույնիսկ պարթևական մայրաքաղաք Տիզբոնի նվաճումը հնարավորություն չտվեց երկար ժամանակով հաստատվելու Միջագետքում: Հետագա դարերում էլ հռոմեա-պարթևական և հռոմեա-սասանյան հակամարտությունը շարունակվեց, սակայն առանց էական հաջողությունների կողմերից որևէ մեկի համար:
Ք. ա. 50-ական թվականներին Հուլիոս Կեսարը նվաճողական գործողություններ է իրականացնում Գալիայում` արդյունքում զավթելով ողջ Անդրալպյան Գալիան (ներկայիս Ֆրանսիայի տարածքը):
Գալլիական պատերազմի սկսվելու պատճառ եղավ մթա 58 թ կելտական ցեղերի մասսայական վերաբնակեցումը: Հելվետների դեմ հաղթանակից հետո պատերազմ սկսվեց Գալլիա ներխուժած գերմանական ցեղերի դեմ:
Մթա 57-ին սկսվում է բելգերի հպատակեցումը: 3 տարի տևած պատերազմի արդյունքում Կեսարը բազմապատկեց իր ունեցվածքը, և իր քաղաքական ազդեցությունը:
Մթա 55-ին Կեսարը հաշվեհարդար էր տեսնում ժամանակակից Ֆլանդրիայի տարածքը ներխուժած որոշ գերմանական ցեղերի հետ և կարգուկանոն էր հաստատում տարածքում: Մ.թ.ա. 55-ի ամռանը և հաջորդ տարի Կեսարը էքսպեդիցիա է կազմակերպում դեպի Բրիտանիա: Սակայն հանդիպելով տեղաբնակների կատաղի հակահարվածին Կեսարը ձեռնունայն վերադառնում է Գալլիա:
Մթա 53-52թթ շարունակվում էր Գալլիական ցեղերի դիմադրությունը: Կեսարի լեգիոնները ստիպված էին մարտեր մղել անտառներում թաքնվող և հանկարծակի հարձակվող գալլիական ջոկատների դեմ: Սակայն Կեսարի նման հմուտ և հեռատես զորավարը մեկը մեկի հետևից կարճ ժամանակում հնազանդեցնում էր տեղաբնակներին:
Մթա 52-ին գալլիական ապստամբության գլուխ էր կանգնել արվերների առաջնորդ Վերցինգետորիքսը: Նրա ջոկատներն արագ մեծանում էին գալլիական մյուս ցեղերի հաշվին:Հռոմեացիների դեմ Վերցինգետորիքսն օգտագործում էր «այրված հողի» տակտիկան: Նրա զինվորներն այրում և ամայացնում էին բնակավայրերն ու ցանքատարածությունները զրկելով հռոմեական զորքը սննդից և այլ տնտեսական պաշարից: Վերցինգետորիքսի հաջողության համբավը տարածվում էր գալլիայով մեկ և նրա շուրջը հավաքում նորանոր մարտիկներ:
Ի վերջո Կեսարի զորքը շրջապատում է ապստամբներին և նրանց առաջնորդին Ալեզիայում: Մեկամսյա շրջապատումից հետո Կեսարի զորքը ջախջախում է ոչ միայն պաշարվածներին, այլ նաև օգնության հասած գալլիական լրացուցիչ ջոկատները և գերի է վերցնում Վերցինգետորիքսին: Վերցինգետորիքսի ապստամբության անկումից հետո գալլիական ցեղերը վերջնականապես հնազանդեցվեցին մթա. 50թ-ին: Գալլիական պատերազմի մասին մանրամասն գրել է ինքը՝ Հուլիոս Կեսարը, սենատին ուղղված իր զեկույցներում և իր լեգատներին հասցեագրված նամակներում:
Գալլիական հաղթարշավը մեծացրեց կեսարի փառքը Հռոմում: Նույնիսկ նրա ոխերիմ հակառակորդները՝ Կատուլը և Ցիցերոնն ընդունեցին նրա արտասովոր ռազմական տաղանդը և կամքը:
Այդ ընթացքում Մարկոս Կրասոսը ռազմական գործողություններ էր մղում արևելքում: Ք. ա. 53թ. Միջագետքի Խառան քաղաքի մոտ պարթևական զորքերը գլխովին ջախջախում են հռոմեական բանակը: Զոհվածների թվում էր նաև հրամանատարը` Մարկոս Կրասոսը: Վերջինիս գլուխը բերվում է Արտաշատ, որտեղ այդ ժամանակ հյուրընկալվում էր պարթևական Օրոդես արքան, և ի ցույց է դրվում թատրոնում` Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ներկայացման ընթացքում:
Ինչ վերաբերում է Պոմպեոսին, ապա նրան խստորեն անհանգստացնում էր Կեսարի ազդեցության օրեցօր ընդլայնումը: Ուստի նա սենատի անունից Կեսարից պահանջում է վայր դնել իր լիազորությունները և զորացրել բանակը: Սակայն Կեսարը կտրականապես մերժում է, չնայած քաջ գիտակցում էր, թե իր մերժումը ինչ հետևանքներով է հղի: Արդարև, սենատի արձագանքը չի ուշանում. Կեսարը հայտարարվում է հայրենիքի թշնամի:
Կեսարի համբավը և մարտունակ բանակն անհանգստացնում էին նրա քաղաքական հակարակորդներին: Կեսարը սենատից պահանջում էր երկարաձգել իր պրոկոնսուլության ժամկետը մինչև մ.թ.ա 48 թիվը: Սակայն, մթա 49 թ ընտրված կոնսուլները կոչ արեցին Կեսարին վայր դնելու լիազորությունները, հակառակ դեպքում նրան հայտարարել հայրենիքի թշնամի, որը պետական հեղաշրջում է ծրագրում: Պոմպեոսը դիմեց վճռական քայլերի, կանչելով իր վետերաններին: Հռոմը լցվեց զինվորներով:
Մ.թ.ա. 49 թվին Հուլիոս Կեսարը Գալիան նվաճելուց հետո վերադարձին մոտենում է Հռոմին սահմանակից Ռուբիկոն գետին: Օրենքի համաձայն, Հռոմի սահմանների մոտ պետք է նա ազատ արձակեր բանակը: Սակայն Կեսարը գիտակցաբար անցնում է Ռուբիկոնը՝ կտրելով նահանջի ճանապարհը, քանի որ որորշում էր ընդունել Հռոմի միապետը դառնալու: Այդ օրվանից «Ռուբոկոնն անցնել» արտահայտությունը դարձել է թևավոր: Հունվարի 10-ին 300 հեծյալներից կազմված մեկ լեգեոնով սահմանն անցնելով, Կեսարը շարժվում է դեպի Հռոմ՝ այդպիսով քաղաքացիական պատերազմ սկսելով: Հուլիոս Կեսարը մտնում է Իտալիա, գրեթե առանց դիմադրության գրավում Հռոմը և հռչակվում ժամանակավոր դիկտատոր: Սկսվում է քառամյա (Ք. ա. 49-45) քաղաքացիական պատերազմը:
Քաղաքացիական պատերազմը երկու կեսի բաժանեց Հռոմեական կայսերությունը՝ պոմպեոսականների և կեսարյանների: Պոմպեոսը ներկայացնում էր կայացած և պահպանողական հռոմեական ազնվականության շահերը, Կեսարը բերում էր Հռոմի համար նոր, անհասկանալի և խորթ գաղափարախոսություն:
Քաղաքացիական պատերազմի վերջակետը դրվեց մ.թ.ա 48թ հունիսի 6-ին Ֆարսալի ճակատամարտում, ուր Կեսարի փոքրաքանակ և հոգնած զորքը լիովին ջախջախեց Պոմպեոսի մեծաքանակ լեգեոնները: Պոմպեոսի զորքի քանակը հասնում էր մոտավորապես 90. 000-ի, իսկ Կեսարի զորքը մոտ 42.000-43.000 էր:
Պոմպեոսի գլխավորած սենատի զորքերի և Կեսարի բանակի միջև պայքարն ավարտվում է վերջինիս անվերապահ հաղթանակով: Պոմպեոսը փախչում է Սամոս, այնտեղից էլ ուղևորվում Եգիպտոս, որտեղ և սպանվում է Կեսարի համախոհների կողմից:
Եգիպտոս ներխուժած Կեսարը պարտության է մատնում եգիպտական զորքին և երկրի գահը շնորհում Կլեոպատրա 7-րդին: Ապա, անցնելով Փոքր Ասիա, նա պարտության է մատնում նաև Միհրդատ Եվպատորի որդուն` Փառնակեսին:
Փառնակեսը մ.թ.ա 63թ-ն, դառնալով 16 տարեկան և տեսնելով, որ Հռոմեական կայսերությունը պառակտված էր երկու հզոր անձանց Հուլիոս Կեսարի և Պոմպեոսի կամայականությունների արդյունքում, վերջինիս մահից հետո որոշեց օգտվել առիթից և վերադարձնել իրեն այն բոլոր իրավասությունները, որոնց նախկինում տիրապետում էր նրա հայրը: Փառնակեսը նվաճողական գործողություններ կատարեց դեպի Կոլխիդոն, Պոնտոսի թագավորությունը, որի մայրաքաղաքը Սինոպն էր: Վերինս նրա հոր` Միհրդատի սիրելի վայրն էր: Գործողությունների վերջակետը նա դրեց հարձակվելով Փոքր Հայքի և Կապադովկիայի վրա: Դիեոտարոսը և Արիոբարզանեսը օգնության հայացք ուղղեցին դեպի Դոմետիոսը, որի իշխանական լիազորությունները տարածվում էին Փոքր Ասիայում: Վերջինիս տնօրինման տակ գտնվում էր երեք լեգիոն, որոնցից երկուսը Հուլիոս Կեսարի հրամանով նա ուղարկել էր իրեն օգնության` Եգիպտոս, իսկ նրա մոտ մնացել էր միայն մեկը` 36-րդը: Այս պատճառով նա արագ հավաքեց լեգիոնը Պոնտական թագավորությունում, նրան միացրեց Դիեոտարոսի Փոքր Հայքում հավաքած երկու լեգիոնը և լեգիոնները հավաքեց Կապադովկիայի շուրջ: Կապադովկիայից Փոքր Հայք հաղորդակցության ուղին անցնում էր լեռնային անտառապատ տարածքով:
Դոմետիոսը շարժվեց այս անտառապատ տարածքով և զորքը տեղակայեց Նիկոպոլ քաղաքի մոտ: Հաջորդ օրը բարձրանալով բլրի գագաթը նա նկատեց Փառնակեսի զորքին, որը արդեն ռազմական դիրքավորման էր անցել` երեք պահեստազորայիններով և երկու թևով:
Դոմետիոսը սկսեց ամրապնդել դիրքերը, իսկ Փառնակեսը` մտածելով, որ Կեսարի իրավիճակը Ալեքսանդրիայում կստիպի Դոմետիոսին հանձնվել, սխալվեց և ստիպված եղավ հակահարված տալ Դոմետիոսի հանկարծակի ռազմական դիրքով շարժին: Ռազմական գործողությունների արդյունքում հայկական երկու լեգիոնները դիմեցին փախուստի, պոնտական լեգիոնը չարդարացրեց իրեն և հռոմեական 36-րդ լեգիոնը ամբողջությամբ ստիպված եղավ իր վրա կրել պատերազմի բեռը: Սակայն Փառնակեսը կարողացավ շրջափակման մեջ վերցնել Դիեոտարոսի լեգիոնին, որը ստիպված հետ նահանջեց:
Հակամարտության արդյունքում Փառնակեսը ամբողջական հաղթանակ տարավ և շարունակեց իր իրավասությունները տարածել Պոնտական թագավորության, Փոքր Հայքի, Կապադովկիայի վրա: Իսկ Դոմետիոսը սույն գործողություններից հետո կամաց-կամաց նահանջեց Փոքր Ասիայի խորքերը: Պոնտոսում և Կապադովկիայում Փառնակեսը վարվեց նույն կերպ, ինչպես որոշ ժամանակ առաջ նրա հայրը: Նա հրամայեց մահապատժի ենթարկել նրանց կամ մարմնական տարբեր վնասվածքներ պատճառել նրանց և բռնազավթել նրանց ողջ ունեցվածքը: Իր կողմից կատարված գործողությունների արդյունքում նա վերոնշյալ տարածքներում վերականգնեց Միհրդատի երբեմնի իշխանությունը` համոզված լինելով, որ Հուլիոս Կեսարը երբևէ չի վերադառնա և իր մահկանացուն կկնքի Ալեքսանդրիայում:
Հուլիոս Կեսարը, 6 լեգիոններով հասնելով Սիրիա, գործերը դասավորեց այնպես, որ կարողանա վստահել ամենը իր հարազատներից մեկին` Սեկստա Կեսարին: Այնուհետև 6 լեգիոնների հետ կազմակերպեց ժողով և որոշում կայացրեց ծովային ճանապարհով ուղղորդվել Կիլիկիա: Այստեղ Տարսոնում նա հավաքեց Փոքր Ասիայի տարբեր ներկայացուցիչների և տվեց հանձնարարականներ: Նույն ժամանակահատվածում Կեսարի ներկայությունը Հռոմում առանձնակի կարևորություն էր ներկայացնում: Թերևս, Կեսարը գիտակցում էր դա, սակայն միևնույն ժամանակ գիտակցում էր, որ Փոքր Հայքում ամրապնդվել էր նրա առաջնային խնդիրներից մեկը` Փառնակեսը: Նա դեռ պետք է Փառնակեսին զրկեր իր դիրքերից, այնուհետև վերադառնար Հռոմ` ապահովելով իրեն այս կողմից ևս:
Հուլիոս Կեսարը, հետագա գործողությունների կատարման նպատակով, հավաքագրեց լեգիոնները` իր 6-րդը և 36-րդը, Դիեոտարոսի երկու լեգիոնները և հեծելազորը: Փառնակեսը ջանքեր էր գործադրում առաջարկությունների միջոցով մեղմացնել Հուլիոս Կեսարի զայրույթը, ինչին Կեսարը պատասխանեց իր փոխադարձ պայմաններով և համաձայնվեց ընդունել նրա պայմանները: Սակայն Փառնակեսը ի պատասխան այս ամենի հավաքեց իր բազմահազար զորքը և այն կայանեց Պոնտական քաղաքերից մեկի մոտ, որտեղ էլ մ.թ.ա 67թ-ին Միհրդատը կոտորել էր հռոմեական մեկ այլ զորքի:
Կեսարը, ով Կոմանից շարժվում էր դեպի Փառնակեսի զորքերը, իր ուժերը տեղակայեց նրանց հինգ մղոն հեռավորության վրա, սակայն մի քանի օր անց գիշերով զորքը տեղափոխեց ավելի մոտ` նրանից 1 մղոն կամ մոտավորապես 1 ½ վերստ հեռավորության վրա: Փառնակեսի զորքին շուրջբոլորը ձգվում էր հսկայական լեռնաշղթա, իսկ բարձունքների և զորքի արանքում մոտ 2 վերստ լայնությամբ հարթություն էր: Կեսարը տեսնելով, որ Փառնակեսը գիտակ հրամանատար չէ իր զորքի համար և ունի կարևոր բացթողում, ինչը նախկինում նրա հայրը հաշվի էր առել, գիշերով գրավեց զորքի ետևում տեղակայված հարթությունը և զորքերին հրամայեց դիրքավորվել:
Մայիսի 31-ին, լուսաբացին, Փառնակեսը տեսնելով Կեսարին իրենից այդչափ փոքր հեռավորության վրա, որոշեց միանգամից հարձակում գործել հռոմեական բանակի վրա: Նա արագ բանակը ռազմական դիրքավորմամբ կանոնակարգեց և հարձակվեց: Սակայն Կեսարը այնքան էլ լուրջ չէր վերաբերում Փառնակեսի գործողություններին` դրանք համարելով կեղծ գործողություններ, ինչով Փառնակեսը փորձում էր ուղղակի թուլացնել հռոմեական բանակի դիրքերը: Այդ պատճառով էլ Կեսարը միայն առաջին գծին հրամայեց զնեք վերցնել և կազմակերպել պաշտպանություն: Սակայն երբ մոտեցան մարտակառքերը, իսկ նրանց հաջորդեցին աղմուկով առաջ շարժվող Փառնակեսի բանակի 4 գնդերը, Կեսարը համոզվեց որ այս անգամ նրա մարտական դիվանագիտությունը հուսախաբ է արել իրեն: Կեսարը հրամայեց զենք վերցնել և անցնել մարտի: Զորքը դեռ չէր հասցրել անցնել մարտի, երբ առաջին գիծը ճեղքվեց: Կեսարի դրությունը գնալով դառնում էր վտանգավոր, սակայն 6-րդ լեգիոնը, որը կազմում էր աջ թևը, չնայած այն հանգամանքին, որ կազմված էր ընդամենը 1.200 զինվորից` տարիքավոր, փորձառու և քաջ վետերաններից, փոխեց ճակատամարտի ուղին, ճեղքեց Փառնակեսի զորքի ձախ թևը, որը արդեն բարձունքներում էր և նրանց պատճառեց կատարյալ հիասթափություն իրենց անսպասելի գործողություններով:
Լեգիոնի հարձակման արդյունքում Փառնակեսի ողջ բանակը դիմեց փախուստի: Կեսարը արագ և ուժեղ հակահարվածներով հետապնդեց փախչող զորքին և պատճառեց նրանց բավականին լուրջ կորուստներ: Փառնակեսը հազիվ կարողացավ մազապուրծ լինել և մի քանի ամիս անց մահացավ իր կողմից գրավված տարածքներից որևէ մեկի հետ ճակամարտի հետևանքով:
Փառնակեսի բանակը ցրվեց, իսկ Փոքր Հայքը, Կապադովկիան, Պոնտոսը ենթարկվեցին Կեսարի: Փառնակեսի հետ ճակատամարտը ընդամենը մեկ ընդհարմամբ ավարտվեց և Կեսարը իր հռոմեացի ընկերներից մեկին այդ ճակատամարտի մասին պատմեց հետևյալ խոսքերով` «veni, vidi, vici», ինչը մեր կողմից հաճախակի օգտագործվող և Կեսարի մի շարք արտահայտությունների նման թևավոր խոսքի վերածված «Եկա´, տեսա´, հաղթեցի´» արտահայտությունն է:
Այնուհետև մասնատեց Փոքր Հայքը (փոքր մասը թողել է Գաղատիայի չորրորդապետ և Փոքր Հայքի նախկին թագավոր Դիեոտարոսին, մեծ մասը հանձնել Կապադովկիայի թագավոր Արիոբարզանեսին), Փոքր Ասիայում անցկացրել վարչական փոփոխություններ, առանձնաշնորհումներ և այլն, որոնք ամրապնդել են հռոմեական տիրապետությունն արևելքում և ամրացրել սահմանները Մեծ Հայքի ու Պարթևաստանի հետ։ Կյանքի վերջին շրջանում Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով Հայաստանի վրայով արշավելու էր Պարթևաստան։
Կեսարին մնացել էր միայն իր իշխանությունը հաստատել Աֆրիկայում, որտեղ գտնվում էին Սցիպիոնը և Կատոնը: Աֆրիկայի հանդե իր իշխանությունը տարածելով Կեսարը կդառնար Հռոմեական հսկայածավալ կայսրության տերն ու տիրակալը, սակայն անհետաձգելի գործերը նրան կանչում էին մայրաքաղաք: Արդեն մոտ կես դար էր ինչ Կեսարը բացակայում էր երկրից և այդ ողջ ընթացքում Հռոմը մնացել էր առանց բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավարության: Նրա դիկտատուրայի ժամկետը ևս մոտենում էր ավարտին և պարտադիր պետք էր շտապել, որպեսզի հնարավոր լիներ հասցնել ընտրություններին:
Բացի վերոնշյալը Կեսարը տեղեկություն ուներ այն մասին, որ իր զինվորները նոր խռովության են ենթարկվել գտնվելով այս անգամ Կամպանիայում, որոնց մեջ էր գտնվում նաև նրա ամենասիրելի տասներորդ լեգիոնը: Դեռևս չստանալով խոստացված փոխհատուցումը հողի և ոսկու տեսքով, սակայն դրա փոխարեն հրաման ստանալով պատրաստվել դուրս գալու Աֆրիկայի դեմ, նրանք ապստամբել էին, կոտրել սրբապատկերները, սպանել մի քանի սպաների, խոշտանգել էին նրանց մարմինները:
Գործը բավականին լուրջ և այն աստիճան, որ Կեսարը, վերջացնելով Փառնակեսի դեմ պատերազմական գործողությունները և ինչ-որ չափով կարգավորեց ասիական գործողությունները, շտապես հասնել Հռոմ, որտեղ էլ արդեն Հոկտեմբեր ամսին ժամանեց:
Առաջին գործողությունը, որ կատարեց նա, կրկին դիկտատոր դառնալն էր մեկ տարի անց: Նա հավաք կազմակերպեց և ստիպեց որ նախ մեկ տարով ընտրվեն Կալենը և Վատինիան, իսկ հաջորդ տարին` ինքը և Լեպիդը: Վերջինիս նա նշանակեց հեծելազորի ղեկավար, իսկ Մ. Անտոնիայի` քաղաքային պրոֆեկտ: Այս նույն ժամանակահատվածում, երբ Կեսարը զբաղված էր իր քաղաքական դիրքերի ամրապնդմամբ ապստամբ լեգիոնները, ովքեր արտաքսել էին իրենց մոտ Կեսարի կողմից ուղարկված Սալուստին, շարժվում էին դեպի քաղաք և հասնելով քաղաքի դարպասների մոտ պահանջեցին իրենց մոտ կանչել դիկտատորին:
Կեսարը անվախ դուրս եկավ նրանց դիմաց և հարցրեց, թե ինչ է նրանց հարկավոր: Նրանց պատասխանն էր, որ պահանջում են խոստացվածի վճարում: Իսկ Կեսարը հրամայեց բնաջնջել նրանց բոլորին: Միանգամից աղմուկ բարձրացավ և բարկացած հրամանատարը, ինչպես անցած անգամ, այս անգամ էլ նրան անվանեց անշնորհակալներ: Եվ այս անգամ էլ գազազած ամբոխը, խորը խոնարհվեց և սկսեց ներողություն խնդրել և բացականչել, որ իրենք և իրենց զինվորները պատրաստ են հետևել նրան ցանկացած ուղղով գնալիս:
Կեսարը ներում շնորհեց նրանց, սակայն ապստամբությունը ղեկավարողներին զրկեց իրենց հասույթի մեկ երրորդից: Հետագայում Հուլիոս Կեսարը անընդհատ ման էր գալիս առթի, որպեսզի արձակեր և ցրեր տասներորդ լեգիոնը, որի հետ այնքան հաղթանակներ էր տարել և որի մասնակցությունը նրա ռազմական գործողություններին ապահովել էր նրա պատմության փառավոր էջերը:
Մի քանի շաբաթ անց Կեսարը մեկնեց Աֆրիկա: Հիմնական հարձակման կետ էր համարվում սիցիլիական նավահանգիստը, սակայն Կեսարը այնպիսի արագությամբ էր շարժվում ցանկալի նպատակակետը, որ հասնելով այնտեղ չգտավ մնացած ռազմական ուժերին և ստիպված 3.000 հետևակով և 150 հեծյալներով կրկին շարժվեց Աֆրիկա:
Ասում են, որ ափերին հասնելով Կեսարը սայթաքեց և ընկավ: Զինվորները պահը բաց չթողեցին բացասական կարծիքով լցվելու արշավանքի գծով, սակայն Կեսարը կրկին գործի դրեց իր ռազմական հմտությունները և ասաց` «Աֆրիկա, ես բռնել եմ քեզ»: Զինվորները հիացած էին և խանդավառությամբ լցված իրենց գերագույն հրամանատրից պահանջեցին անհապաղ իրենց առաջնորդել դեպի թշնամին:
Կեսարն այդպես էլ արեց, շարժվելով Ուտիք, որտեղ գտնվում էր Կատոնը, մոտեցավ Ադրումետ քաղաքին: Քաղաքը չէր պատրաստվում հանձվել և Կեսարը ժամանակ չկորցնելու նպատակով շարժվեց առաջ: Առանց պայքարի գրավեց Լեպտիսը և հրահանգ ուղարկեց իր ենթականերին շտապելու:
Այստեղ արդեն նրա զորքերի վրա էր շարժվում մեծաքանակ ուժերով ապահովված Լաբիենը և Կեսարը, անզգուշությամբ և իր ուժերը գերագնահատելով ընդունեց ճակատամարը և մարտվեց` ստիպված լինելով նահանջել: Այս անգամ նա ամրակայվեց ծովի ափերին և այնտեղ մնաց այնքան ժամանակ, մինչև նրան մոտեցան նրա մնացած ուժերը Սարդինիայից և Ասիայից: Այս ժամանակ նա ձեռնոց նետեց Սիցիլիային և օգոստոսի վեցին ստիպեց նրան ընդունել ճակատամարտը: Գործողությունները կատարվում էին տասներորդ լեգիոնի վետերանների մասնակցությամբ` չսպասելով ուժերի համալրման, մղվեցին առաջ և իրենց ետևից տարան բոլոր ուժերին և հենց իրեն` Կեսարին:
Ճակատամարը կարճ տևեց: Պոմպեականները դուրս նետվեցին և որոշեցին փախչել, սակայն նրանց նավատորմերը արդեն զբաղված էին: Նրանք նահանջեցին մոտակա բարձունքները, սակայն այստեղ շրջափակման մեջ հայտնվեցին և գերի վերցվեցին: Կեսարի զինվորները նրանց բավականին կորուստներ էին պատճառել, նրանց գրեթե բոլոր գեներալները սպանվել էին, և Կեսարը, ում կորուտների քանակը չէր գերազանցում հիսուն մարդը, փաստորեն դարձավ Աֆրիկայի տերն ու տիրակալը:
Այս ժամանակահատվածում Կատոնը բնակություն էր հաստատել Ուտիքում` փայփայելով անիրական երազանքներ: Տեղեկանալով Կեսարի վերջին հաղթանակի մասին, Կատոնը հասկացավ, որ իր հանրապետությունը, թերևս, այլևս գոյության հույսերը չունի: Նա իր մտերիմներին և մոտ մարդկանց նավեր նստեցրեց և ուղարեց Կեսարի մոտ իր կայազորի համար ողորմածություն խնդրելու նպատակով: Իսկ ինքը մնաց Ուտիքում իր ընտանիքի անդամների հետ, մինչև այն պահը, երբ իմացավ, որ թշնամին արդեն մոտ է: Մի երեկո հավաքեց մտերիմներին, ունեցավ նրանց հետ զրույց հերոսության, իմաստնության մասին և հեռացավ իր ննջարան:
Կեսգիշերին, երբ արդեն անկողին էր մտել, Կատոնը վերցրեց իր սուրը և խրեց այն իր փորը: Բնականաբար, մահը միանգամից վրա չհասավ, նրա մարդիկ վիրակապեցին, սակայն նա կրկին բացեց վերքը և սկսեց արնահոսել: Այսպես իր մահկանացուն կնքեց վերջին հանրապետական գաղափարախոսը, արիստոկրատիայի Դոն Կիխոտը, ազնիվ, անկեղծ, սակայն ինչ որ չափով անտաղանդ մի մարդ:
Հաջորդ հարյուրամյակում նրա անունը հնչում էր լուսապսակում և վերածվել էր օպպոզիացիայի լոզունգի: Իսկ ինքը Կեսարը ափսոսանք հայտնեց այն բանի վերաբերյալ, որ մահանալով Կատոնը իրեն զրկեց մեծագույն հաճույքից` իր մշտնջենական թշնամուն ներում շնորհելու մեծագույն հաճույքից:
Մ.թ.ա 46 թ հուլիսին Կեսարը վերադառնում է Հռոմ, սակայն մի քանի ամսից մեկնում է Իսպանիա, ուր նրան սպասվում էր վճռական կռիվ պոմպեոսականների դեմ: Մ.թ.ա 45թ մարտի 17-ին Մունդայի մոտ տեղի ունեցած ճակատամարտը կարող էր լինել վերջինը Կեսարի համար, սակայն մեծ ջանքերի գնով նա խլում է հաղթանակը թշնամու ձեռքից: Վերադառնալով Հռոմ Կեսարը սկսում է ակտիվորեն վերակազմավորել երկրի կարգը, հայտարարում նոր օրենքներ:
Ք. ա. 44թ. Հուլիոս Կեսարը սենատի կողմից հռչակվում է ցմահ դիկտատոր և ստանձնում երկրի բոլոր զորքերի հրամանատարությունը, ինչպես նաև ստանում է մշտապես դափնեպսակ և ծիրանի կրելու իրավունք: Իսկ ժողովրդի կողմից նա արդեն ճանաչվում էր «հայր հայրենյաց» պատվանունով:
Հռոմի արտաքին հզորության ամրապնդմանը զուգընթաց` Կեսարը զարգացնում է երկրի ներքին տնտեսական կյանքը, կարգավորում ծայրագավառների կառավարումը, անցկացնում վարչական, դրամական, տոմարական բարեփոխումներ:
Իր հայացքներով լինելով հանրապետական` նա, ըստ էության, դարձավ միանձնյա ինքնակալ` պահպանելով իր քաղաքական գործունեության բնորոշ գիծը` տարբեր գաղափարական խմբավորումների միջև խուսանավելու ունակությունը, որն այդպես էլ կոչվեց` կեսարականություն: Հակառակ իր նախորդների` Կեսարը ոչ թե հալածում էր իր քաղաքական հակառակորդներին, այլ ամեն կերպ աշխատում էր սիրաշահել և իր կողմը գրավել նրանց: Սակայն այդ ևս չփրկեց նրան դավադիր ուժերի` թիկունքից հասցրած հարվածից:
Սակայն Կեսարի միահեծան իշխանությունից դժգոհ հանրապետական սենատորները (ավելի քան 80 հոգի) կազմակերպել են դավադրություն՝ Մարկոս Բրուտոսի գլխավորությամբ, որին Կեսարը համարում էր իր բարեկամը: Սենատի նիստում (մ. թ. ա. 44 թ-ի մարտի 15-ին) դավադիրները շրջապատել են Կեսարին և սպանել նրան: Կեսարը, մարդասպանների մեջ տեսնելով իր նախկին ընկերոջը` Բրուտոսին, բացականչել է. «Եվ դո՞ւ, Բրուտոս»:
Ի տարբերություն նախորդ ռազմական և քաղաքական գործիչներ Մարիոսի և Սուլլայի՝ Կեսարը չի հալածել քաղաքական հակառակորդներին, այլ աշխատել է իր կողմը գրավել նրանց: Կատարել է մի շարք բարեփոխումներ՝ տնտեսական, նահանգների կառավարման, հարկային, վարչական, դրամական և այլն: Հաստատել է Հուլյան տոմարը (կոչվում է նրա անունով), որը 1582 թ-ին փոխարինվել է Գրիգորյան տոմարով:
Կեսարը որպես զորավար իր նախորդներին գերազանցում էր ամեն առումով՝ հատկապես զինվորների հետ ճիշտ շփվելու կարողությամբ: Նա անձամբ ճանաչում էր բոլոր ցենտրուրիոններին, երկար ծառայած զինվորներին և մարտի ամենավճռական պահերին նրանց դիմում էր անուններով: Նա խիստ էր և ներողամիտ, բոլորին սիրում էր պահել լարված դրության մեջ: Զինվորների զգոնությունն ու պատրաստակամությունը ստուգելու համար սիրում էր թշնամու կեղծ հարձակման տագնապներ հայտարարել հատկապես վատ եղանակային պայմաններին և տոների ժամանակ: Զինվորներին միշտ կոչում էր «զինակիցներ» անունով, որպեսզի նրանք իրենց ստորադաս չզգային: Միշտ գեղեցիկ հռետորական ոճով ոգևորում էր զինվորներին, այդ պատճառով էլ արշավանքների ժամանակ ոչ մի զինվոր երբեք չդավաճանեց Կեսարին: Անտարակույս Կեսար զորավարի մեջ միշտ խոսում էր Կեսար դիվանագետը:
Հուլիոս Կեսարը բեղմնավոր գրիչ ուներ. հեղինակել է բանաստեղծություններ, ճառեր, պատմագիտական երկեր, որոնցից պահպանվել են երկուսը` «Նոթեր Գալլական պատերազմի մասին» և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» եռահատոր երկերը:
Եզրակացություն
Այսպիսով, ուսումնասիրության ենթարկելով Հուլիոս Կեսար զորավարի կերպարը և ռազմական գործունեությունը, հատկապես նրա արշավանքները, կարելի ասել, որ Հուլիոս Կեսարն առանձնանում է որպես ամենաեռանդուն պետական գործիչ, ով մշտապես իրականացնում էր օրենսդրական և վարչական բարեփոխումներ: Լինելով փառասեր, նենգ և անխնա դաժան` նա կարող էր մեղմ և միապաղաղ ձայնով հրամայել կոտորելու տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց:
Մ.թ.ա. 50-ական թվականներին, ավելի կոնկրետ մ.թ.ա. 58 թվականին, սկսեց ծավալել նվաճողական գործունեության: Առաջին գործողությունը գալլերի հպատակեցումն էր, ինչի պատճառ հանդիսացավ կելտական ցեղերի վերաբնակցումը:
Մ.թ.ա. 55թ-ին Կեսարը գործողություններն ուղղում է դեպի Բրիտանիա, սակայն տեղաբնակները ցուցաբերում են պաշտպանական հզոր գործողություններ, ինչի արդյունքում Կեսարը մնում է ձեռնունայն:
Մ.թ.ա. 53թ-ին Խառան քաղաքի մոտ հռոմեական բանակը ջախջախվում են պարթևական զորքերի կողմից, ինչի արդյունքում զոհվում է նաև հրամանատար Մարկոս Կրասոսը:
Կեսարի ռազմական գործունեության մեջ կարևոր փուլ է սկսվում նրա և Պոմպեոսի հակամարտության առջացմամբ: Մ.թ.ա. 49թվականին Հուլիոս Կեսարը վերջնականապես նվաճեց Գալիան և մոտեցավ Ռուբիկոն գետին, որը նրա իրավասությունների շրջանակն էր, քանի որ ըստ օրենքի նա իրավասու չէր դուրս գալ սահմաններից` պետք է արձակեր բանակը:
Մ.թ.ա. 48թ-ի հունիսի 6-ին Կեսարի տարած հաղթանակով ավարտվեց քաղաքացիական պատերազմը: Պատերազմի ավարտից հետո Պոմպեոսը փախչում է Եգիպտոս: Կեսարը ներխուժում է Եգիպտոս և այնտեղ ևս տանում է փայլուն հաղթանակ:
Հաջորդ կարևոր հաղթանակը Կեսարը տարավ Փառնակեսի հետ ճաատամարտում, ով ձգտում էր վերականգնել հոր երբեմնի իրավասությունները: Չնայած որ մինչ Կեսարի ժամանումը նրա հետ ճակատամարտում պարտություն էր կրել հռոմեական մեկ լեգեոն: Հաղթանակից հետո Կեսարը բավականին լուրջ բարեփոխումներ իրականացրեց Փոքր Հայքում: Հետագայում Կեսարի տիրապետության տակ անցավ նաև Աֆրիկան:
Անհրաժեշտ է նշել, որ Կեսարի հաղթանակների հիմնաքարը նրա դիվանագիտությունն է: Կեսարը սպանվեց մ.թ.ա. 44թ-ի մարտի 15-ին` դառնալով դավադրության զոհ:
Օգտագործված գրականության ցանկ
1. Мартынов А. С. "Жизнь и смерть Юлия Цезаря: медицинский аспект". Текст приводится по изданию: Медицина в художественных образах. Статьи. Вып. 7. — Донецк, 2009.
2. Мартынов А. "Юлий Цезарь. Личность в истории" // Наука и Техника (Харьков), 2008г.
3. Оскар Йегер "Всемирная история. В 4-х томах". Том 1. М.: АСТ, Полигон, 2001
4. Мария Баганова "Всемирная история в сплетнях", АСТ, Астрель 2011г.
5. М.Н. Ботвинник, М.Б. Рабинович. "Знаменитые греки и римляне". СПб., ИЧП Кузнецова."Юлий Цезарь". "Издательство "ЭПОХА" 1993
6. Дмитрий Волкогонов и др. "Всемирная история в лицах", АCT, Hoвости, Mыcль, 1998-2001г.
7. Орлов Е.Н. "Юлий Цезарь. Его жизнь и военная деятельность". Биограф. очерк. - СПб., 1898г.