diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Չինաստան

Հարց 1. Այն բանից հետո, երբ պետությունը առանձնացավ տնտեսությունից, վերջինիս աճի տեմպերը դարձան համաշխարհային մակարդակով ամենաբարձրը, մոտ երկու անգամ աճեց նաև մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը, իսկ աղքատ բնակչության թվաքանակը կտրում նվազեց: Մյուս կողմից, 80-90-ական թվականները «ոսկե» տարիներ դարձան նրանց համար, ովքեր օժտված էին ձեռնարկատիրության ջիղով, մյուս կողմից քաղաքացիները զրկվեցին «բրնձի երկաթե բաժակից»: Կապված այն հանգամանքի հետ, որ վնասով աշխատող պետական կազմակերպությունները միավորվում էին, կրճատում էին արտադրությունը կամ ընդհանրապես փակվում էին, գործազուրկ էին արդեն միլիոնոավոր աշխատողներ, որոնցից շատերն անգամ թոշակ չէին ստանում: Խոշոր արդյունաբերական քաղաքներում աշխատողների կրճատման պատճառով աշխատանքից ազատվածները հավաքվում էին իրենց աշխատատեղերի կամ պետական հաստատությունների առաջ և աշխատանք էին պահանջում: Սոցիալական ապահովագրության համակարգը այլևս ի զորու չէր թոշակով ապահովել օրեցօր ավելացող գործազուրկներին:
Զգուշանալով այս ամենից Չինաստանի ղեկավար այրեր` հակասելով իրենց կողմից վարվող քաղաքականությանը դանդաղեցրին բարեփոխումների ընթացքը` հետաձգելով առավել դժվար և կարևոր տնտեսական որոշումների կայացումը , նրանք սկսեցին բանկային վարկեր տրամադրել արդյունաբերական խոշոր ընկերություններին:
Ի տարբերություն այլ կոմունիստական երկրների, որոնցում ռեժիմի փոփոխություն տեղի ունեցավ 80-ական թվականներին և այդ ամենն ուղեկց վեց ժողովրդական ելույթներով, Չինաստանում երկրորդ քաղաքական հեղափոխություն տեղի չունեցավ` կոմունիստական կուսակցությունը պահպանեց իր ամբողջական իշխանությունը: Միևնույն ժամանակ, այնպիսի հեղափոխական ծրագրեր, ինչպիսին էր, օրինակ, Մաո Ցզեդունի ծրագիրը, ոչինչ չմնացին: Փոփոխություններն այնպիսին էին, որ 70-ական թվականների համեմատությամբ հնարավոր չէր գնահատել 80-90-ականների արդյունքները:
Այս ամենը ունի իր պատմական հիմքերը: Իրենց երկարատև պատմությամբ պարծենում է ցանկացած չինացի: Չինական քաղաքակրթությունը ծնունդ է առել դեռևս 6.000 տարի առաջ: Որպես քաղաքական համակարգ Պոդնեբեսնայա կայսրությունը ամենաերկարակյացն էր ոչ միայն Չինաստանի, այլև ողջ համաշխարհային պատմության համար: Այն իրենից ներկայացնում էր կենտրոնացվածպետություն, որը անցել էր գաղափարական և կառուցվածքային-բյուրոկրատական փոփոխությունների թոհուբոհով, գոյություն էր ունեցել ավելի քան 20 դար` մինչև 1911թ-ը վերջին` Ցին դինաստիայի անկմամբ: Չինաստանը ղեկավարում էին կայսրը և իրենց դերակատարմամբ միակ չինովնիկ-գիտնականների ապարատը:
19-րդ դարում այս միապետությունը սկսեց քանդվել, երբ 1911թ-ին Ցին դինաստիայի ներկայացուցիչները այլևս չկարողացան պահպանել քաղաքական իշխանությունը և պահպանել երկրի ամբողջականությունը, որին զուգահեռ Չինաստանը ենթարկվել տնտեսական և ռազմական ճնշումների: 1912թ-ին հռչակված պետությունը` չկարողանալով երկրում կարգուկանոն հաստատել, մի քանի տարի անց դադարեց գոյություն ունենալ այն նույն ժամանակահատվածում, երբ մի շարք ռազմատենչներ կռվում էին միմյանց դեմ իշխանության գլուխ գալու նպատակին հետամուտ:
1924-1927 թթ-ին ազգայնականները միություն կազմեցին կոմունիստների հետ և միասին սկսեցին պայքարել տարածքային ռազմատենչների դեմ` հետապնդելով Չինաստանի միավորման նպատակ: 20-րդ դարի վերջին այս նպատակը կատարված էր և 1927թ-ին ազգայնականները խզեցին իրենց կապերը կոմունիստների հետ` կազմակերպելով արյունահեղություն, որից 58.000 կուսականներից հաջողվեց փրկվել միայն 10.000-ին: 1927 թ-ին կոմունիստական կուսակցության անդամները զգուշանալով ազգայնականների ոտնձգություններից փախչում էին քաղաքից քաղաք: Այդ ժամանակաշրջանում Մաո Ցզեդունը արդեն իսկ մտածել էր, որ լավագույն ուղին հեղափոխական ռազմավարությունն է, որը գործարկվելու էր գյուղացիության շրջանում: Նա գտնում էր, որ կոմունիստները իշխանության գլուխ կարող են գալ միայն գյուղացիական շարժման ակտիվացման արդյունքում:
Հաղթանակի հաջորդ կարևոր նախադրյալը, որն առկա էր կոմունիստների համար, 1931թ-ին երկրի հյուսիս-արևելյան հատված ճապոնական զինված ուժերի մուտքն էր: 1937-1945թթ-ի ընթացքում կոմունիստական կուսակցության անդամների թիվը հասավ 40.000 մարդու: Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո եկավ նաև Գոմինդանայի և կոմունիստների կոալիցիայի ավարտը: Սկսվեց նոր քաղաքացիական պատերազմ: Չորս տարի անց կոմունիստները, ովքեր հանդես էին գալիս ազգայնականների և գյուղացի հեղափոխականների լոզունգներով, հաղթանակ տարան և եկան իշխանության գլուխ` իրենց ուժերն ուղղելով սոցիալիստական հասարակության ստեղծմանը:

Հարց 2. Կոմունիստների` իշխանության գլուխ գալուց հետո, 15 տարիների ընթացքում չինական հասարակությունը կրեց բազմաթիվ և բազմաբնույթ փոփոխություններ: Դրանց թվում նաև իշխանության կողմից տրանսֆորմացիայի միջոցով սոցիալական կառուցվածքի փոփոխությունը: Օրինակ, 50-ական թվականներին, որպես դասակարգ, վերացվեցին հողասեփականատերերը, կապիտալիստները և մանր ձեռնարկատերերը, ընդ որում 80-90-ական թվականների տնտեսական ձևափոխումները հիմքեր էին ստեղծել մասնավոր ձեռնարկատիրության զարգացման համար:
Չինաստանի առաջին առանձնահատկությունը բնակչության աննախադեպ մեծ քանակությունն է: 1949թ-ին, երբ կոմունիստները եկան իշխանության գլուխ, Չինաստանի բնակչությունը կազմում էր 540 մլն մարդ, այժմ այն կազմում է 1.2 մլրդ և պետությունը շարունակում է այդ առումով աշխարհում պահպանել առաջին դիրքը: 50-ական թվականներին Չինաստանի բնակչության մեծամասնությունը ապրում էր գյուղական վայրերում, չնայած վերջին ժամանակներս տեղանքային հարաբերակցությունը փոխվում առավել դինամիկորեն: Եթե 50-ական թվականներին գյուղական վայրերում էին բնակվում բնակչության շուրջ 85%-ը, 1980-ական թվականներին` 82%-ը, ապա կարող ենք ասել, որ վերջին 15 տարիների զգալի տնտեսական վերաձևակերպումների արդյունքում արձանագրվեցին զգալի ժողովրդագրական փոփոխություններ: Ինդուստրիալիզացիան և քաղաքների քանակական աճը ավելի խորացրին այդ փոփոխությունները: 1998թ-ի տվյալներով չինացիների միայն 68%-ն է բնակվում գյուղական վայրերում: Գնալով աճում է քաղաքային բնակչության թվաքանակը, ովքեր զբաղված են արդյունաբերության մեջ, երբեմն նաև ոչ ամբողջ աշխատանքային օրով: Մինչ տնտեսական բարեփոխումները` 1980 թվ-ն, Չինաստանի արդյունաբերության մեջ գերակշռում էին պետական ձեռնարկությունները: Իսկ այժմ ոլորտի առավել ակտիվ և դինամիկ զարգացում ապրող կազմակերպությունները դասվում են քաղաքային և գյուղական արդյունաբերական ձեռնարկությունների թվին, որոնք հանդես են գալիս որպես կոլեկտիվ սեփականություն և կառավարվում են տեղական իշխանությունների կողմից:
Չինաստանի հաջորդ առանձնահատկությունը նրա աշխարհագրական դիրքն է: Չինաստանը պետություն է Կենտրոնական և Արևելյան Ասիայում: Տարածքի մեծությամբ աշխարհի` 3-րդ (Ռուսաստանից և Կանադայից հետո):
Մակերևույթը խիստ բազմազան է: Տարածքի ավելի քան 80 %-ը լեռնային է: Արևելքում Չինական մեծ հարթավայրն է, հյուսիս-արևմուտքում՝ Տակլամական և Ալաշան սարահարթերը, որոնք կոչվում են նաև անապատներ, իսկ հարավում Տիբեթի բարձրավանդակն է՝ բլրավոր սարահարթերի (բարձրությունը` 4000–5000մ) և ներքին լեռնաշղթաների (6000–7000մ) զուգակցմամբ: Տիբեթի բարձրավանդակը շրջապատված է Հիմալայների, Կարակորումի, Կունլունի և Սինա-Տիբեթական լեռնահամակարգերով: Որոշ գագաթներ 7000 մ-ից բարձր են և ծածկված են սառցադաշտերով:
Չինաստանի երրորդ առանձնահատկությունը Չինաստանի բնակչության բազմազանությունն է: Չնայած այն հանգամանքին, որ բնակչության շուրջ 92 տոկոսը բնիկ չինացիներ են, այնուամենայնիվ Չինաստանում պաշտոնապես ընդունված 15 փոքրամասնությունն կան, որոնց թվաքանակը մեկ միլինի համատեքստում 15 անձ է: Չնայած փոքրամասնությունները կազմում են փոքր թվաքանակ, սակայն նրանք զբաղեցնում երկրի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածքների շուրջ 60%-ը` Տիբեթ, Սինցզյան, որտեղ վերջին տարիների ընթացքում մշտական խռովությունն էր առկա: Չինաստանը ստիպված էր այդ տարածարջաններում մշտապես զգալի թվաքանակով զինված ուժեր պահել, ոորնք կոչված էին երկիրը պաշտպանելու սեպարատիստական ներթափանցումներից:
Եվ վերջապես, Չինաստանի վերջին առավելությունը այն է, որ ողջ երկրում գործում է լեզվի միասնական համակարգ, որը շուրջ 20 դար ծառայում է կոնսոլիդացիայի և ինքնաիդենտիֆիկացիայի չափորոշիչ: Ընդհանուր չինական գրական լեզվի առկայության պայմաններում անգամ գոյություն ունեն տարբեր բարբառներ, որոնք պատճառ են դառնում մի շարք դժվարությունների հասարակության տարբեր շերտերի` միմյանց հետ շփման գործընթացում: Պետական լեզուն` այսպես կոչված “մանդարինյան” լեզուն, որի հիմքում պեկինյան բարբառն է, ներգրավվել է կոմունիստական ռեժիմի կողմից կրթության համակարգի ներդրման միջոցով:

Հարց 3. Մաոցզենյան ժամանակաշրջանից հետո Չինաստանում վարվող քաղաքականությունը զգալի փոփոխություններ կրեց: Միևնույն ժամանակ չինական քաղաքական համակարգի հիմքում նախկինի նման այն մոդելն էր, որը վերցվել էր տասնյակ տարիներ առաջ Խորհրդային Միությունից և 20-րդ դարասկզբին մշակվել էր Լենինի կողմից: Դա կոմունիստական կուսակցության պետության մոդելն էր:
Լենինի պատկերացումները քաղաքական լեգիտության վերաբերյալ արդարացնում էր իշխանության մոնոպոլիան, որին տիրապետում էր կոմունիստական կուսակցությունը և որը դրան հասել էր ոչ ժողովրդական ընտրությունների արդյունքում: Այս ամենի հիմքում ընկած էր այն համոզմունքը, որ շարքային քաղաքացիները չեն հասկանում, թե որտեղ են եզրահանգվում իրենց իրական հետաքրքրությունները, իսկ ընդհանուր հասարակական հետաքրքրությունները ընդհանուր առմամբ չեն արտահայտվում իշխանութան անդամների պլաններում:
Լենինը գտնում էր, որ շարքային քաղաքացիները չեն տիրապետում հեղափոխական ինքնագիտակցության և զինված չեն գիտական կոմունիզմի տեսական գիտելիքներով, ըստ այդմ նրանք ի վիճակի չեն ճիշտ ընտրություն կատարել, որը սոցիալիզմի միջով կապիտալիզմից կտանի դեպի կոմունիզմ, ուտոպիստական հասարակական կառուցվածքին, որին բնութագրական են տնտեսական բարձր ցուցանիշները, սոցիալական կոնֆլիկտների բացակայությունը և պետության նվազագույն դերակատարումը: Ելնելով այս ամենից` Լենինը առաջարկում էր հետևյալ լուծումը. Ստեղծել քաղաքական կուսակցություն և քաղաքական համակարգ, որոնք հիմնված կլինեն պատերնալիզմի և հիերարխաիյի վրա: Այս երկու սկզբունքներին չինական առաջնորդները ավելացրին երրորդը` «զանգվածների գիծ», որը ձևավորվել էր Մաո Ցզեդունի կողմից 40-ական թվականներին: Պատերնալիզմը և հիերարխիան սահմանում են կոմունիստըական կուսակցական պետություն, “զանգվածներին գիծը” մեղմացնում է դրա խիստ բնույթը:
Պատերնալիզմը սահմանում է կոմունիստական կուսակցության և հասարակության միջև փոխհարաբերությունների սահմանման միջոց: Կուսակցությունը ապացուցում է իր իշխանական ձգտումների օրինականությունը` հիմնվելով այն բանի վրա, թե ինչ են պահանջում ժողովրդի հետաքրքրությունները: Տեսության մեջ ընդգծվում է այն, որ երբ շարքային քաղաքացիները չեն գիտակցում, թե ինչ հետաքրքրություններ պետք է դրսևորեն, հասարակության առաջնորդներ են դառնում առաջնակարգ կուսակցության ղեկավարները, ովքեր գաղափար ունեն օրենքների պատմական զարգացումից: Այսպիսով, կարող ենք ասել, որ կոմունիստական կուսակցությունը կառուցվածք է, դեպի ուր մուտքը արգելված է, այն բնավ էլ զանգվածային քաղաքական կազմակերպություն չէ:
Պատերնալիզմը Չինաստանում ունի մի շարք առանձնահատկություններ: Կոմունիստական կուսակցությունը, որը հանդիսանում էր ղեկավարող և ուղղորդող ուժ, սակայն իր գործունեությունն իրականացնում է հիմնվելով ժողովրդի կարծիքի և նախապատվությունների վրա: Ենթադրվում է, որ կուսակցության բոլոր անդամները իրենց գործունեության ողջ ընթացքում սերտ կապի մեջ են շարքային քաղաքացիների հետ, ինչի շնորհիվ կուսակցությունը հնարավորություն է ստանում չհամակարգված և տարաբնույթ գաղափարները վերածել իրական գաղափարների և քարոզել մինչ այն պահը, քանի դեռ հասարակության կողմից այդ գաղափարները չեն ընդունվել որպես սեփական գաղափարներ: Այսպիսով, քաղաքական գործընթացը ձևավորվում է «զանգվածներից դեպի զանգվածներ հոսող» քաղաքական գաղափարներով:
Կոմունիստական կուսակցության ներքին կառուցվածքի հիմքում ընկած է հիերարխիկ սկզբունքը, որը ներգրավել է դրա բոլոր մակարդակները` վերինից մինչև ստորին: Ստորին մակարդակի մարմինները ենթակա են վերին մակարդակի մարմիններին, իսկ կուսակցության անդամները` իրենց կազմակերպություններին: Որոշումների ընդունման ներքին կուսակցական կանոնները հիմնվում են ժողովրդավարական ցենտրալզիմի վրա:
Ներկայումս Չինաստանի քաղաքական կյանքում գաղափարախոսությունը առավել նվազ դերակատարում ունի, քան նախկին տարիներին: Միևնույն ժամանակ պատերնալիզմի, հիերարխիայի և “զանգվածների գծի” սկզբունքները չեն վերացել: Վերջիններիս առկայությունը պարզ դրսևորվում է չինական քաղաքականության բոլոր համակարգերում: Միևնույն ժամանակ առկա են այդ համակարգի զգալի փոփոխություններ, որոնք արդյունք են վերջին տարիների բարեփոխումների: Սակայն 80-90-ական թվականների քաղաքական բարեփոխումները չհանգեցրին հիմնարար կառուցվածքային փոփոխությունների: Ներկայումս, ինչպես նախկինում, Չինաստանում քաղաքական իշխանության կազմակերպման հիմքում կոմունիստական կուսակցության սկզբունքներն են:



Հարց 4. Չինաստանի Ժողովրդական հանրապետության բարձրագույն օրենսդրական մարմինը համարվում է Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսը, իսկ կատարող մարմինը` Պետական խորհուրդը: Նրա ենթակայության տակ են գտնվում նախարարությունները և պետական կոմիտեները, որոնց թիվը 1949թ-ին 32-ից հասավ 100-ի: Նմանօրինակ քաղաքական կենտրոն գտնվում է Պեկինում: Այնուհետև հինգաստիճան հիերարխիայով տեղայնացվում են վարչակա-տարածքային միավորները` 31 պրովինիցիաներ, 332 պրեֆեկտուրաներ խոշար քաղաքներում, 2,862 վարչաշրջաններ, 44,891 համայնքներ և շուրջ 906,000 գյուղեր: Իշխանության տարածքային և տեղական մարմիններ առկա են պրովինցիաներում, համայքններում, ինչպես նաև խոշոր քաղաքներում: Պրովինցիայի կարգավիճակ ունեն չորս ամենամեծ քաղաքները` Պեկին, Շանհայ, Տյանցզին, Չունցին, որոնք անմիջական իրավական կապերի մեջ են գտնվում կենտրոնական իշխանության հետ: Պրեֆեկտուրաները կենտրոնացնում են իշխանությունների գործողությունները պրովինդիաներում և համայնքներում: Գյուղերն իրենցից ներկայացնում են, այսպես կոչված, “ավտոնոմ զանգվածային կազմակերպություններ”, որոնք գործառնում են ինքնակառավարման հիմունքներով, և, այսպիսով, դրանք չեն հանդիսանում պետական հիերարխիայի պաշտոնական մաս:
Սահմանադրության համապատասխան պետական իշխանության բարձրագույն պետական մարմինը Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսն է և նրա Մշտական կոմիտեն, որոնց կատարմանը ենթակա են օրենսդրական գործառույթներ: Նրա անդամներն ընտրվում են հնգամյա ժամկետով և պարտավորվում են մասնակցել կոնֆերանսներին, որոնք անցկացվում են պրովինցիաներում և զինված ուժերում: Սովորաբար Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսի անդամները հավաքվում են տարին մեկ անգամ իրենց իսկ հանձնաժողովին, որը տևում է շուրջ երկու շաբաթ:
Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսի անդամների թիվը և ներկայացուցչական նորման սահմանված է օրենսդրությամբ: 1986թ-ին սահմանված էր վերին նժար` 3000 մարդ, և այդ թվաքանակն ամբողջությամբ համապատասխանում էր այն նախարարների թվաքանակին, ովքեր ընտրվում էին 1983թ-ից սկսած ամեն համագումարի արդյունքում:
Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսը ունի ընդհանուր իրավասություններ` փոփոխություններ և լրացումներ կատարել երկրի հիմնական օրենքում` Սահմանադրությունում, օրենսդրական նախագծերի մշակում և հաստատում, տնտեսական պլանների հաստատում, պետության տարեկան պլանների վերանայում և հաստատում, բարձրագույն պետական մարմինների նշանակում:
Սակայն, Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսի դեպքում չպետք է մտածել, որ այն երբևէ կգործի որպես օրենսդրական իշխանության ամբողջական մարմին, այդ ամենի համար այն չափազանց բարդ համակարգ է, իսկ դրա համաժողովները գումարվում են երկարատև ժամանակահատվածների տարբերությամբ և կարճ ժամկետներով: Առավել նշանակալից դերակատարում ունի Մշտական կոմիտեն, որի կազմում 80-ական թվականներին ընդգրկվեցին ծերացող պետական գործիչներ, ովքեր նախկինում բարձր պաշտոններ էին զբաղեցրել: Պետական գործչի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված օրենսդրական տարիքի հատումը, սակայն, նրանց համար դատավճիռ չէր և նրանք չհեռացան քաղաքական թատերաբեմից, այլ օգտագործեցին Մշտական կոմիտեն որպես քաղաքական ազդեցության հետագա տարածման միջոց: Նրա կազմի ուժեղացումը հիմք հանդիսացավ նար Կոմիտեի կառուցվածքային փոփոխության համար, որը շուտով դարձավ օրենքների նախագծերի մշակման և նախապատրաստման մարմին: Այս փոփոխությունները հանգեցրեց նրան, որ Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսի և Մշտական կոմիտեի գործողությունները այլև համադրելի չէին կուսակցական որոշումների աջակցման տեսանկյունից: Այնուամենայնից, Չինաստանի իշխանությունը դեռևս թույլ է և դրա համար կան երկու հիմնական պատճառներ: Նախ իշխանական համակարգում զգալի մեծ քանակություն են կազմում կատարողական մարմինները, և երկրորդ` կոմունիստական կուսակցությունը շարունակում է մնալ առաջատար:
Պետական խորհուրդը հանդիսանում է օրինաստեղծ հիմնական մարմինը, չնայած որ դրա դերակատարումը վերջին տարիներին զգալի փոփոխությունների է ենթարկվել: Պետական խորհուրդը կազմված է գերագույն նախարարից և կառավարությունից, որի կազմում ընդգրկվում են փոխվարչապետը, պետական խորհրդականները, նախարարները, գլխաբոր աուդիտորները և գլխավոր քարտուղարը, թվով 38 անձ, ովքեր նշանակվում են Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսի կողմից:

Հարց 5. Չինաստանի բաձրագույն կուսակցական մարմինների թվին են դասվում Համազգային համաժողովը, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն, Քաղբյուրոն և դրա Մշտական կոմիտեն: Բացի այդ գոյություն ունի նաև քարտուղարկություն, որի կազմում ներառված են Կենտրոնական կոմիտեի ստորաբաժանումները: Վարչական բաժանման բոլոր մակարդակներում, մինչև անգամ համայնքներում, գործում են համապատասխան կուսակցական կոմիտեներ:
Ինչպես ցանկացած այլ իշխանական կառուցվածքում, այստեղ ևս իրական քաղաքական գործընթացների վրա հակառակ ազդեցություն է ունենում դրանց թվաքանակը: Չինաստանի կոմունիստական կուսակցության Կանոնակարգով բարձրագույն մարմին է հանդիսանում Համաժողովը, սակայն այս կառուցվածքը բավականին բարդ է և գումարվում է խիստ անկանոն կերպով, որպեսզի կարողանա իրական դերակատարում ունենալ քաղաքական որոշումների կայացման հարցում: Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն սահմանում է դրա պատգամավորների թվաքանակը և դրանց հավաքման կարգը: Չինաստանի կոմունիստական կուսակցության համաժողովները տևում են ոչ ավել քան մեկ կամ երկու շաբաթ: Նրանց հիմնական խնդիրն է սահմանել այն կարևոր քաղաքական փոփոխությունները, որոնք արդեն իսկ կատարվել են կուսակցության ոչ բոլոր, սակայն կարևոր անդամների կողմից: Այդ փոփոխությունները միասնական աջակցություն են ստանում կուսակցական համաժողովներում և հաստատվում են:
Համաժողովների հաջորդ կարևոր նշանակությունը Կենտրոնական կոմիտեի ընտրություններն են, որը ղեկավարում է կուսակցության գործունեությունը մի համաժողովից մինչև մյուսի անցկացումը: Կենտրոնական կոմիտեի 1982թ-ի Կանոնադրությամբ Կենտրոնական կոմիտեի անդամները ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, որին նախորդում են լայն քննարկումներ և դիսկուրսիաներ: Սակայն, միանշանակ, գործում է կենտրոնացման սկզբունքը` ընտրությունները մշտապես հանդիսանում են ամբողջությամբ կամ գործնականում առանց այլընտրանքային տարբերակների:
Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն իրենից ներկայացնում է քաղաքական էլիտա, որում ներգրավված են մի քանի հարյուր բավականին ազդեցիկ քաղաքական ղեկավարներ: Նրա բոլոր անդամներն անխտիր կարևոր պաշտոններ են զբաղեցնում պետության ղեկավար ապարատում, իշխանության կազմում կամ տարածքային կուսակցական առաջնորդների կազմում: Միևնույն ժամանակ Կենտրոնական կոմիտեն որևէ բան ստիպելով չի անում, այն միայն արտահայտում է այն քաղաքական իշխանությունը, որին նրանք տիրապետում են: Այս իմաստով Կենտրոնական կոմիտեն որպես քաղաքական կառուցվածք ունի առավել լայն նշանակություն, այն իրենից ներկայացնում է նրա անդամների տարբեր հետաքրքրությունների և պատկերացումների ամբողջություն: Չնայած Կենտրոնական կոմիտեն չի հանդիսանում այս կամ այն քաղաքական ծրագրի կատարող, այնուամենայնիվ, ցանկացած փոփոխություն և հաստատում պետք է կատարվի միայն և միայն նրա մասնակցությամբ:
Կենտրոնական կոմիտեն ընտրում է Քաղբյուրոն, նրա մշտական կոմիտեն և կուսակցության գլխավոր քարտուղարին, ովքեր հանդիսանում են կոմիտեի անդամները: Մարդիկ, ովքեր համարվում են այս մարմինների անդամներ, փաստորեն, հայտնվում են քաղաքական համակարգի գագաթնակետին: Նրանց կազմը և կառուցվածքը նախապես որոշվում է Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդների կողմից, մինչ համաժողովների անցկացումը, ահա թե ինչն է պատճառը, որ շատ հաճախ ընտրությունները կրում են ֆորմալ, ոչ այլընտրանքային բնույթ:
Քաղբյուրոյի անդամների թիվը սովորաբար չի գերազանցում 20-ը, որոնցից յուրաքանչյուրի կատարմանը ենթակա է որոշակի բնագավառի խնդիր: Գոյություն ունի մեկ այլ` իշխանության առավել նեղ շրջանակ` Մշտական կոմիտեն, որի անդամների թվաքանակը չի գերազանցում 5-6 մարդը: Մշտական կոմիտեի անդամները հավաքվում են շաբաթական մեկ անգամ և նրանց հավաքները ղեկավարվում է գլխավոր քարտուղարի կողմից: Քաղբյուրոյի և Մշտական կոմիտեի վրա է դրված քաղաքական որոշումների ընդունման հիմնական ծանրությունը, որոնց իրացման գործընթացը ևս դրված է նրանց ուսերին:
Կուսակցական կազմակերպությունները և իշխանության գերազտեսչությունները ողջ երկրի տարածքում ունեն շուրջ 37 մլն մասնաճյուղեր, որոնք վարձատրվում են պետության կողմից: Քաղաքական կուսակցության առաջխաղացման կարևորագույն մեթոդներից մեկը քաղաքական կառուցվածքների կրկնօրինակումն է և կուսակցության մարմինների և առաջնորդների առավելագույն կարևոր դերը և ազդեցությունը պետական մարմինների համեմատությամբ:

Էջ - Գին - Պատվիրել