Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Ռաֆայել Սանտի
Ռաֆայել Սանտին ծնվել է 1483թ.-ի ապրիլի 6-ին պալատական բանաստեղծ և նկարիչ Ջովանի Սանտիի ընտանիքում, Ուրբինո քաղաքում: Ռաֆայելի մանկության և երիտասարդության տարիները անցնում էին արվեստի մթնոլորտում, իսկ նրա առաջին տպավորությունները ծածկված էին բանաստեղծական համեստ գեղեցկությամբ, ինչպես Ուրբինոյի լանդշաֆտի կեռնային կապույտ օդը: Հայրենի քաղաքի գեղանկարչական ավանդույթները, որը իտալական հումանիստական մշակույթի նշանավոր կենտրոններից էր համարվում, հիմնականում իրենց ազդեցությունն են դրոշմում Ռաֆայելի հետագա ճակատագրի վրա:
Ուրբինոյում ստեղծագործում էին բավականին շատ նկարիչներ, որոնց աշխատանքները կապված էին Իտալիայում վաղ Վերածննդի ծաղկման հետ: Հայտնի է նաև, որ Ուրբինո է այցելել և իր պատանեկության տարիներն այնտեղ է անցկացրել Վերածննդի հիանալի ճարտարապես Դոնատ Բրոմանտը: Այստեղ նա հանդիպել է Ռաֆայելին, որի հետ ունեցած բարեկամական կապը և նրա հանդեպ տածած սերը Ռաֆայելը հիշել ու պահպանել է մինչև իր մահը:
1491թ.-ին Ռաֆայելը կորցնում է մորը, իսկ երեք տարի հետո մահանում է նրա հայրը: Տասնմեկ տարեկան երեխան մնում է որբ և մորեղբոր խնամքի տակ:
Հոր մահից հետո ավելի քան հինգ տարի Ռաֆայելը սովորում է պալատական նկարիչ Տիմոտեո Վիտիի արվեստանոցում: Այս ժամանակահատվածը երիտասարդ նկարչին հնարավորություն տվեց ավելի գիտակցաբար ընկալել ուրբինական դպրոցի գեղարվեստական սովորույթները:
Ռաֆայելի աշխատանքների վրա առավել ազդեցություն են թողել Պիերո դելա Ֆրանչեսկայի արվեստը: Հատկապես մեծ նշանակություն ունեին Ֆրանչեսկայի` գույների նկատմամբ փորձերը, դրա փոխազդեցությունը շրջակա օդային առարկաների լուսավորման հետ:
1550թ.-ին տասնյոթամյա Ռաֆայելը հայտնվում է Պերուջինոյի արվեստանոցում: Փայլուն աշակերտ լինելուվ` Ռաֆայելը իր ուսուցչից վերցրեց արվեստի գծերի այն երաժշտականությունն ու հարթությունը և շրջապատող տարածության դեմքերի ճիշտ պարամետրերի այն ազատությունը, որոնք այնքան գրավիչ են նրա ավելի հասուն ստեղծագործություններում:
Սակայն, միայն 1505թ.-ին, երբ Ռաֆայելը տեղափոխվում է Ֆլորենցիա, վերջնականապես հաղթահարում է իր առաջին ուսուցիչների հետամնացությունն ու գավառականությունը: Եվ սկսվում է նրա անխոնջ աշխատանքը լավ արվեստի ստեղծագործական մթնոլորտում, քանի որ Ֆլորենցիան դեռ մնում էր վերածննդի բոլոր գեղարվեստական մշակույթների կենտրոնը, որտեղ հենց այդ տարիներին Լեոնարդոն և երիտասարդ Միքելանջելոն տարածում էին նոր դասականի սկզբունքները: Ռաֆայելը անհամբեր կլանում էր նոր գաղափարները և արագ տիրապետում է Ֆլորենցիայի վարպետների հմտությունները:
Բայց եթե Ռաֆայելի`Ֆլորենցիայում արված դիմանկարները դեռ բավականին երկչոտ հետևում էին Լեոնարդոյի կամ Միքելանջոյի դիմանկարների արվեստին, ապա նրա հռոմեական դիմանկարները առանձնանում են իրենց ինքնատիպությամբ:
Ռաֆայելը իր դիմանկարներում բացահայտում է լավագույնն ու նշանակալին, որը ներդրված է նրանում և դա միավորում է այն ժամանակվա կատարյալ անձի մարդասիրական իդեալի հետ: Չպետք է մոռանալ, որ Ռաֆայելը եղել է իր ժամանակի մեծագույն ճարտարապետներից նեկը, իսկ 1514թ.-ին իր ուսուցչի` Բրամանտի մահից հետո դարձել է Պիետր տաճարի շինարարության ղեկավարը:
Ռաֆայելի վաղ շրջանի լավագույն աշխատանքներից են համարվում «Տիրամայր Կոնեստաբիլը»: Ռաֆայելի քնարական տաղանդին Մադոննայի թեման առավել հարազատ է , և պատահական չէ, որ նա Ռաֆայելի արվեստում կարևոր դեր է ստանում:
Տիրամայրը մանկան հետ պատկերված է բնանկարում` հանգիստ լեռներով, կանաչ հարթավայրերով, հստակ լճերի ջրերով, բարակ բարձր ծառերով շրջապատված, բարձրում կապույտ երկինք, որում նշմարվում են ճյուղերի նախշերը:
Տիրամորը և մանկանը կապում է աղոթագրքի մոտիվը, որը Մարիամը պահում է ձեռքին և որին նայում է փոքրիկ Քրիստոսը: Տիրամոր խոնարհած գլուխը, վերարկուն, որը մեղմորեն սահում է ուսերին, երեխայի գլուխը` այս ամենը սահուն ուրվագծեր են, այս կլորացված գծերի ամբողջ ռիթմը բնական եզրահանգում է գտնում նկարի կլոր շրջանակում:
Պերուջինոյի արվեստանոցում մնալու տարիներին Ռաֆայելը հաղթահարում է ուսուցչի հիպնոսը և համարձակվում է մտնել նրա հետ մրցակցության մեջ: Այդ առիթով շատ ուսանելի է «Կույս Մարիամի նշանադրությունը», որը Ռաֆայելը ստեղծել է 1504թ.-ին: Այս նկարը ցույց է տալիս, որ Ռաֆայելը գտել է իրեն, հասկացել է իր ուժը և նրա ներգրավումը դասական իդեալներին, որպեսզի դառնա դասական ոճի լիարժեք ներկայացուցիչ: Եվ հենց այդ դասական ոճը նրա հոգում անդիմադրելի ցանկություն առաջացրեց գնալ Ֆլորենցիա և սովորել դասական դպրոցի հիմնադիրների մոտ:
Արդեն Ֆլորենցիայում երիտասարդ ուրբինացու տաղանդ են ներխուժում դրամատիզմի նոտաներ: Ռաֆայելի ստեղծագործությունը Ֆլորենցիայում մի շարք փոփոխությունների է ենթարկվում: Նրա Տիրամոր պատկերները աճում են, դառնում են իմաստալից, լցվում են մարդկայնորեն բարդ հոգևոր կյանքի բոլորովին նոր ուժերով, որը բոլորովին անհայտ էր նրա համար հնում` պերուջիական Տիրամոր դեպքում:
Ռաֆայելը Տիրամոր կերպարում ընդգծում է խոնարհությունը` նրա խոնարհած աչքերում, ինչ-որ ամաչկոտություն, ինչով նա կրում էր երեխային:
Ֆետագա գործերում Ռաֆայելը հասնում է նրան, որ պատկերում է Տիրամորը արդեն իրական, իսկ նստած` նա շրջվում և թեքվում է տարբեր դիրքերով այն դեպքում, երբ երեխան կամ նստած, կամ պառկած է նրա գրկում: Այս փուլը անվանվում է այսպես կոչված` «Օռլեանի Տիրամայրը»: Երեխան կիսապառկած է Տիրամոր ծնկներին, իսկ շնորհիվ նրա, որ Տիրամայրը խոնարհվում է նրան, ստացվում է առավել մտերիմ գործ: Հենց այս նույն հիմքն է ընկած «Կոլոնիայի Տիրամայրը» շարքում: Երեխան ձեռքը պարզում է մոր կուրծքը, բայց միևնույն ժամանակ շրջվում է դեպի հանդիսատեսը: Նույնպիսի կրկնակի շարժում է Տիրամոր պատկերում` նրա հայացքն ուղղված է ձախ` ներքև, իսկ աղոթագրքով ձեռքը մատնանշում է աջ` վերև:
Բայց արդեն Հռոմում Ռաֆայելը ստիպված էր նկարել Վատիկանի երեք հարակից սրահները, այսպես կոչված «Կայաններ»: Պապը առաջարկում է Ռաֆայելին որմնանկարներ անել դահլիճում: Որմնանկարի թեմա են ընտրվում չորս հոգևոր ուժեր, որը հիմնված է քրիստոնեական մշակույթի վրա` աստվածաբանություն, փիլիսոփայություն, պոեզիա և իրավունք:
Այսպիսով, Ռաֆայելի վատիկանյան ցիկլը սկսվում է որմնանկարներով, որը անվանվում է «Վեճեր»: Բայց այստեղ վեճ չկա, նկարը մարմնավորում է քրիստոնեկան եկեղեցու անվիճելի դոգման` հաղորդության գաղտնիքը: Բայց Ռաֆայելը պատկերում է ոչ թե սրբերի և հավատացյալների պասսիվ հավաքույթները, այլ մի քանի իրադարձություններ, որոնք ակտիվորեն համախմբում են մասնակիցներին: Ռաֆայելի վարպետությունը կայանում է նրանում, որ իրենից առաջ դեռևս ոչ ոք չի կարողացել մարդկային ամբոխը, շարժման ռիթմը ղեկավարել: Կոլորիտը կազմված է երկու հիմնական շեշտադրումով` կապույտ և դեղին, առավել ինտենսիվ երկրային մասում, թեթև` երկնքում:
«Աթենքի դպրոց» և «Վեճեր» նկարներում կա անառարկելի համապատասխանություն` երկու գործերում էլ անցկացվում է վերին և ստորին մասերի բաժանում: Սակայն «Աթենքի դպրոց»-ը առավել ազատ է:
Ռաֆայելի դիմանկարները համարվում են նկարչի ստեղծագործության առավել անկախ և ամբողջական տարածքը: Նրա դիմանկարները ժամանակագրական կարգով բաժանվում են երկու խմբի` վաղ դիմանկարներ, որոնք նկարվել են մինչ Հռոմ գալը, որոնք ստեղծվել են հիմնականում Լեոնարդո դա Վինչիի նկարների ազդեցության ներքո, և ավելի հասուն տարիքի դիմանկարներ, որոնք ստեղծվել են Հռոմում` 1508-1520-ական թվականներին:
Հակասությունների առիթ են տալիս ռաֆայելյան վրձնին պատկանող «Համրը» գործերը, որտեղ կան հղի կանանց դիմանկարներ և մի Բուդապեշտի երիտասարդի դիմանկար, որը վերցված էր գեղարվեստի ինստիտուտից:
«Համրը» նկարված է խիտ ֆոնի վրա, ըստ Ռաֆայելի դա այն զգացումն է, որ պատկերված կինը իրոք լռում է և չի կարող խոսել, չնայած նկարիչը չխոսելու ոչ մի ակնհայտ ակնարկներ չի ներկայացնում, բացառությմաբ ամուր սեղմված բերանի:
Ռաֆայելի առավել հայտնի դիմանկարներից է իր հովանավոր և ընկեր Բալդացցար Կաստիլոնեի դիմանկարը: 1661թ.-ից այն դիմանկարը գտնվում էր Լուվրում, այն թանգարանում գրավում է կարևորագույն տեղերից մեկը: Կաստիլոնեն եղել է դիվանագետ, փիլիսոփա, բանաստեղծ: Դիմանկարում Կաստիլոնեի հայացքը հանգիստ ուղղվում է հանդիսատեսին: Կարող է թվալ, որ նրա հայացքում նկատվում են դանդաղկոտություն, բայց այդ տպավորությունը միանգամից կորչում է, երբ տեսնում ես նիհար դեմքը, որը կարող է հատուկ լինել եզակի գործունեության տեր և միանգամայն էներգետիկ մարդուն:
Կաստիլոնեի նկարը մի տեսակ հավաքական է, ուսեր, ձեռքեր, որոնք միացած են միմյանց ափերով: Նույն շրջանակով ներկայացված են գլխի ծավալը` փափուկ գլխարկով, որն ընդգծում է ռելեֆային մոդելավորումը և դեմքը: Հենց դեմքի վրա է կենտրոնացած արվեստագետը: Մեղմ, ընկալելի, արծաթաձայլ տոների գամման համակցված է սև, շագանակագույն, մոխրագույն , կանաչավուն և սպիտակ գույների հագուստով: Կաստիլոներ դիմանկարի այս գունագեղությունը երբեք չի նյարդայնացնում դիտողին` նրա համար ստեղծելով հակադրություն կամ դիսոնանս: Ամեն գույն ծնում է նրբագեղություն:
Ստեղծելով նրա դիմանկարը` Ռաֆայելը իրական պատկերում նյութականացնում է Վերածննդի դարաշրջանի կատարյալ մարդու իդեալը:
Առավել գրավիչ է Ռաֆայելի «Տիրամայրը Սիքստոսից» կտավը, այդպես է անվանվել վանքը, որի համար կտավը նկարվել է: Սա Ռաֆայելի այն գործն է, որի համար Պոլենովը գրել է. «Ռաֆայելի այս կտավը արդեն երկար ժամանակ եվրոպացիների համար դարձել այնպիսի պաշտամունք, ինչպիսին արաբների համար Մեքքայի սև քարն է»:
Ասվում է նաև, որ Ռաֆայելը մինչ այս նկարը սկսելը երկար ժամանակ մտածում թր, թե ինչ է լինելու կտավի վրա` ոգեշնչում չէր գալիս: Մի անգամ նա քնում է մտածելով Տիրամոր մասին, և ինչ որ հրեշտակ արթնացնում է նրան: Նա միանգամից վեր է թռչում և բղավուն` «նա այստեղ է», ու սկսում է առաջին նկարը: Սա իրականում ոչ թե նկար է, այլ վարք, ինչքան երկար ես նայում, այնքան ավելի ես զգում, որ ինչ որ բան է քեզ հետ կատարվում, և դա անհերքելի է: Սա ոչ թե երևակայության խաբեություն է, դու չես գայթակղվում գույներով կամ ներկերի փայլով, այստեղ արտացոլված է նկարչի հոգին` առանց արվեստի որևէ հնարքների, բայց զարմանալիորեն պարզ ու հեշտությամբ, ով կտավին տալիս է այն հրաշքը, որը հենց իր ներսում է կատարվում:
Նկարում պատկերված է Տիրամայրը, ով քայլում է երկնքում, բայց աննկատ, առանց տեղաշարժի, բայց ինչքան երկրա ես նայում նրան, այնքան ավելի շատ է թվում, որ նա մոտենում է: Նրա դեմքին ոչ մի բան արտահայտված չէ, այսինքն` նա չունի դյուրըմբռնելի արտահայտություն, որն ունի որոշակի անվանում, բայց նրանու գտնու ես ինչ-որ առեղծվածային կապ` հանգստություն, մաքրություն, վեհություն, և նույնիս զգացում, բայց արդ զգացումը անցնում է երկրայինի սահմանները, հետևաբար այն տարածական է, հաստատուն: Նրա աչքերում չկա փայլ, պայծառություն, բայց նրանցում կա ինչ –որ խորություն, հրաշալի մթություն, նրանցում կա ինչ-որ նայվածք, որը ոչ մի տեղ սևեռված չէ, բայց կարծես նայում է դեպի անսահմանություն:
Այս Տիրամայրը երեխա չի գրկում, նրա ձեռքերը խոնարհաբար և ազատորեն ծառայում են նրան որպես գահ: Իրականում այս Տիրամայրը ոչ այլ ինչ է, քան Աստծո գահի ոգևորիչ, ով զգում է նստածի հզորությունը: Եվ նա որպես երկնքի և երկրի արքա նստած է գահին: Նրա աչքերը ևս ունեն նույն անսահմանություն տանող հայացքը, բայց այդ աչքերը փայլում են, փայլում են այն հավերժական փայլով, որ ոչ ոք չի կարող փոխել: Այդ գահին նստած երեխայի ձեռքերից մեկը դրված է ծնկին, իսկ մյուսը կարծես պատրաստ է բարձրանալ վեր:
Նրանք, ուն առաջ իրականանում է այդ տեսլականը` սուրբ Սիքստոսն ու նահատակ Վարվարան, նույնպես կանգնած են երկնքում: Ծերունին երջանիկ չէ, նա լի է խաղաղ ու երջանիկ հիացմունքով, ինչպես սրբություն: Իսկ Վարվարան հմայիչ է իր գեղեցկությամբ, բայց նրա դեմքի գեղեցկությունը մարդկային է հենց նրա համար, որ նրանում արդեն կան պարզության արտահայտություն, նա ինչ-որ խառը մտածմունքի մեջ է, նա նայում է հրեշտակերից մեկին, որի հետ կարծես կիսվում է իր մտքերով:
Այս նկարը իրականություն չէ, այն տեսարան է: Այս տեսարանը իր բացարձակ ներդաշնակությամբ փոխակերպում է հոգին, որը գրավում և ազնվացնում է մեզ, դիտողին:
Ռուս գրողները այս կտավի մասին ասել են հետևյալը. Բելինսկի. «նրա հայացքում կա ինչ-որ խստություն, զսպվածություն, չկա ողորմությոն, բայց նաև չկա հպարտություն, արհամարհանք, բայց դրա հետ մեկտեղ իր վեհությունը չմոռանալու հաճույք կա»:
Չնայած ապրած տխուր ու որբ մանկությանը, Ռաֆայել Սանտին կարողացավ ապրել ու իր ասելքը համայն աշխարհին հասցնելի իր նկարների միջոցով: Վաղ տարիքի նրա աշխատանքներում թեպետ կային իր ուսուցչի, այնուհետև Միքելաջելոյի, Լեոնարդո դա Վինչիի ազդեցությունը Ռաֆայելի գործերում, սակայն այս յուրօրինակ արվեստագետը կարողացավ գտնել իրեն ու հայտնել իր ասելիքը իր խոսուն նկարների միջոցով:
Այսպիսով, բավականին երկար և գունեղ կարելի է խոսել Ռաֆայել Սանտիի գործերի մասին: Նրա միայն Տիրամայրերի խոսուն և առկայծող պատկերները մարդուն անընդհատ ստիպում են նայել ու ընկղմվել նկարների անսահմանության և անծայրածիրության շղթայում:
Օգտագործված գրականության ցանկ
1. Алпатов М.В. Искусство книга для чтения по истории живописи, скульптуры, архитектуры. М: Просвещение 1961г.
2. Боженкова М.И. Рафаэль Санти СПб 1994г.
3. Дажина В.Д. Рафаэль и его время М: Знание 1983г.
4. Кузьмина М.Т. История Зарубежного искусства М: Изобразительное искусство 1984г.
5. Любимов Л. Небо не слишком высоко М: Детская литература 1979г.