Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Սոցիալականացման անբարենպաստ պայմանների ազդեցության տեսակներն ու ձևերը
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ
2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԹԵՄԱՅԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Սոցիալականացումը անհատի հարաբերակցումն է սոցիումի հետ, ներգրավումը հասարակական կյանք, կոլեկտիվային վարքի ուսուցումը, ինքնահաստատումն և սոցիալական դերերի իրականացումը: Սոցիալականացում անվանվում է անձնայնացման գործընթացը, նրա ուսուցումը, դաստիարակումն ու տվյալ հասարակությանը հատուկ սոցիալական նորմերի, արժեքների, դրույթների, վարքային մոդելների յուրացոմը: Սոցիալականացումը լինելով դաստիարակության և ուսուցման հետ միևնույն բովանդակային հարթության վրա, ունի բոլորովին այլ պահանջներ. Իր մեջ ներառում է ոչ մտադրված, ինքնաբուխ ազդեցություններ, որոնց շնորհիվ անհատը հարմարվում է մշակույթին և դառնում հասարակության լիիրավ և լիարժեք անդամ: Վերոթվարկյալ բնութագրությամբ պայմանավորված է թեմայի արդիականությունը, քանի որ սոցիալականացման անբարենպաստ պայմանների ազդեցությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ: Աշխատանքի նպատակը սոցիալականացման անբարենպաստ պայմանների ազդեցության տեսակների և ձևերի ուսումնասիրությունն է:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ: Վերոնշյալ նպատակի իրագործման համար աշխատանքի մեջ փորձ է արվել լուծել հետևյալ հիմնական խնդիրները.
1. ուսումնասիրել սոցիալականացման անբարենպաստ պայմանները տարբեր տարիքային փուլերում՝ սահմնային, ներարգանդային զարգացման փուլ, վաղ մանկության շրջան, նախադպրոցական տարիք, կրտսեր դպրոցական տարիք, դեռահասության տարիք, պատանեկության տարիք,
2. վերլուծել սոցիալականացման անբարենպաստ պայմանների ազդեցության տեսակներն ու ձևերը՝ իրական, պոտենցիալ, լատենտային և տալ դրանց ընդհանուր բնութագիրը:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ: Դրված խնդիրների լուծման նպատակով կիրառվել են հիմնախնդրի վերաբերյալ մասնագիտական գրականության վերլուծություն, տեսական նյութի և փաստերի հավաքագրման ու մեկնաբանման մեթոդներ:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԾԱՎԱԼԸ: Աշխատանքը բաղկացած է ներածությունից, երկու գլուխներից, եզրակացությունից և օգտագործված գրականության ցանկից: Աշխատանքը շարադրված է 12 մեքենագիր էջերի վրա:
1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ
Տարբեր հասարակություններում կոնկրետ մարդկանց սոցիալականացման գործընթացը իրականացվում է տարբեր պայմաններում, որոնց բնութագրական է այս կամ այն վտանգի առկայությունը, ինչը էական ազդեցություն թողնում մարդու զարգացման վրա: Այս իսկ պատճառով օբյեկտիվորեն ձևավորվում են մարդկանց խմբեր, ովքեր դառնում են կամ կարող են դառնալ սոցիալականացման անբերանպաստ պայմանների զոհ:
Տարիքային յուրաքանչյուր փուլի համար կարելի է առանձնացնել սոցիալականացման առավել բնութագրական վտանգներ, որոնց մարդու բախման հավանականությունը առավել մեծ է: [1, էջ 50]
Պտղի ներարգանդային շրջանի զարգացման վրա ազդեցություն թողնող սոցիալականացման անբարենպաստ պայմաններն են՝
1. ծնողների վատառողջ լինելը, ալկոհոլ օգտագործելու փաստը և (կամ) անկանոն կյանքի վարումը, մոր վատ սնվելը,
2. ծնողների՝ թե΄ հոր, թե΄ մոր, զգացմունքային հոգեբանական բացասական վիճակը, բժշկական սխալները, անբարենպաստ էկոլոգիական միջավայրը:
Նախադպրոցական տարիքում (0-6 տարեկան) սոցիալականացման անբարենպաստ պայմանների թվին են դասվում՝
1. հիվանդությունները և ֆիզիկական վնասվածքները,
2. ծնողների զգայական ոլորտի ոչ նորմալ վիճակը և նրանց անբարո պահվածքը, երեխային վանելը, նրան բախտի քմահաճույթին թողնելը,
3. ընտանիքի աղքատությունը, երեխաների խնամքի կենտրոնների աշխատողների անմարդկային վերաբերմունքը աղքատ ընտանիքների երեխաների հանդեպ,
4. հասակակիցների կողմից մերժված լինելը, հակասոցիալական հարևանների կամ նրանց հակասոցիալական երեխաների առկայությունը,
5. վիդեոդիտումը:
Կրտսեր դպրոցական հասակում (6-10 տարեկան) սոցիալականացման անբարենպաստ պայմանները դրսևորվում են ներքոթվարկյալ ձևերով՝
1. ծնողների հարբեցողությունը կամ անբարոյականությունը, խորթ հոր կամ խորթ մոր առկայությունը, ընտանիքի աղքատությունը,
2. խոսքի թերզարգացվածությունը, ուսուցման գործընթացին անպատրաստ լինելը,
3. հասակակիցների հետ բացասական հարաբերությունները, հասակակիցների կամ բարձր դասարանների աշակերտների բացասական ազդեցությունը կրտսեր դպրոցականի վրա՝ ծխելուն, խմելուն, գողությանը դրդելը,
4. ֆիզիկական վնասվածքները և բնածին արատները,
5. բռնաբարությունը, հոգեբանական ազդեցությունները:
Դեռահասության տարիքում (11-14 տարեկան) սոցիալականացման անբարենպաստ պայմանների թվին են դասվում՝
1. ծնողների հարբեցողությունը, անբարոյականությունը, ընտանիքի աղքատությունը,
2. վիդեոդիտումը, համակարգչային խաղերը,
3. ծնողների և մանկավարժների սխալները,
4. ծխելը, թմրադեղերի կամ ալկոհոլի չարաշահումը,
5. բռնաբարությունը, սպառնալիքները, մենակությունը,
6. ֆիզիկական վնասվածքները և բնածին արատները, ինչի արդյունքում առաջանում է ևս մեկ սոցիալականացման անբարենպաստ պայման՝ հասակակիցների կողմից ծաղրը,
7. ներգրավումը հակահասարակական և հանցավոր խմբավորումների կազմում,
8. հոգեսեռական զարգացման դանդաղումը կամ կանգը,
9. ընտանիքի հաճախակի տեղափոխությունները, ծնողների բաժանումը:
Պատանեկության շրջանում (15-17տարեկան) սոցիալականացան անբարենպաստ պայմաններ են համարվում՝
1. հակասոցիալական ընտանիքը, ընտանիքի աղքատությունը,
2. հարբեցողությունը, թմրամոլությունը, մարմնավաճառությունը,
3. պատահական հարաբերությունների արդյունք հանդիսացող վաղ հղիությունը,
4. հակահասարակական և հանցավոր խմբավորումների կազմում ներգրավվելը,
5. անձի դիսֆորֆոֆոբիայի կպչուն անհեթեթությունը առ այն, որ ինքը տառապում է գոյություն չունեցող հիվանդությամբ, ունի որևէ ֆիզիկական արատ,
6. հասարակության կողմից մերժված լինելը, մենակությունը, ծաղրը հասակակիցների կողմից,
7. հակառակ սեռի հետ հարաբերություններում մշտական անհաջողությունները, մերժումները,
8. շեղումները, ներանձնային հակասությունները, կարծրատիպերի, մոտեցումների և իրական կյանքի հակադրությունը,
9. վերոնշյալների արդյունք հանդիսացող ևս մեկ սոցիալականացման անբարենպաստ պայման՝ հետաքրքրությունների կորուստը, կյանքը անիմաստ համարելը:
Երիտասարդության շրջանում (18-23 տարեկան) սոցիալականացմանան բարենպաստ պայմանների թվին են դասվում՝
1. հարբեցողությունը, թմրամոլությունը, մարմնավաճառությունը,
2. աղքատությունը, գործազրկությունը,
3. սեռական անհաջող կյանքը, բռնաբարությունը, սթրեսները,
4. հակաիրավական գործունեության, հասահասարակական խմբավորումների մեջ ներառվելը,
5. սոցիալական կարգավիճակի և ձգտումների միջև անհամամասնությունը, կրթությունը շարունակելու անկարողությունը:
Արդյոք մարդը իր զարգացման ընթացքում կբախվի նման սոցիալականացման անբարենպաստ պայմանների առավել շատ կախված է ոչ թե օբյեկտիվ հանգամանքներից, այլ անձի անհատական հատկանիշներից: Իհարկե, կան նաև հանգամանքներ, որոնց զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք՝ անկախ իր անհատական հատկանիշներից, սակայն այս դեպքում էլ վերջիններիս էական դեր են խաղում:
2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ
Սոցիալականացումը մարդուն սոցիալական կյանքին հաղորդակից դարձնելու գործընթաց է, որի ընթացքում մարդը ստանում է կարգավիճակային դիրք և դերային հավաքածու:
Սոցիալականացումը անհատի կողմից գիտելիքների, նորմերի, արժեքների որոշակի համակարգի յուրացումն է, որը թույլ է տալիս նրան դառնալ տվյալ հասարակության մեջ գործելու ունակ անձնավորություն: Սոցիալականացումը ներառում է ինչպես նպատակաուղղված ներգործություն (դաստիարակություն), այնպես էլ ինքնաբերական ազդեցություն. դա տևական, ակտիվ գործընթաց է, որը տևում է մարդու ծննդից մինչև մահը: Սոցիալականացումը ի հարմարվողական գործառույթը մարդկանց թույլ է տալիս բավարարել իրենց պահանջմունքները, իրագործել հնարավորությունները, ընդունակությունները, փոխհարաբերությունների մեջ մտնել հասարակության մյուս անդամների, սոցիալական խմբերի, ինստիտուտների, կազմակերպությունների և ողջ հասարակության հետ: Մյուս կողմից, սոցիալականացումը որոշում է բուն հասարակության կայունությունը` ապահովելով նրա զարգացման անհրաժեշտ ժառանգորդությունը:
Սոցիալականացման գործընթացում առանձնացնում են առաջնային և երկրորդյաին ձևեր.
Առաջնային սոցիալականացումը իր մեջ ներառում է անհատի հարմարեցումը դերային գործառույթներին և սոցիալական նորմերին, որոնք առաջանում են հասարակության սոցիալական տարբեր հաստատություններում մարդու կենսագործունեության տարբեր մակարդակներում: Սա տեղի է ունենում սոցիալական նույնականացման միջոցով` այդ հանրությանն պատկանելու գիտակցումով: Ներկայացուցիչները հանդիսանում են` ընտանիքը, դպրոցը,հասակակիցները և այլ հարաբերություններ:
Երկրորդային սոցիալականացումը ` ինտեիորիզացիան, նշանակում է մարդու ներաշխարհ ներգրավել սոցիալական դերեր: Արդյունքնում ձևավորվում է անհատի վարքի ներքին կարգավորող համակարգ, ինչը ապահովում է անհատի վարքի համապատասխանությունը (կամ անհամապատասխանությունը) հասարակության կողմից առաջադրվող օրինակներին և դրույթներին: Սա իրենից ներկայացնում է կյանքի փորձի, նորմերի գնահատման ունակություն, այն դեպքում, երբ դրանք յուրացվում էին միայն նույնականացման մակարդակում:
Անձի սոցիալականացումը ընթանում է այն միջոցներով, որոնք հատուկ են տվյալ հասարակությանը: Դրանց շարքին կարելի է դասել երեխաների սնունդը, խնամքը, ընտանիքում խրախուսանքի և պատժի մեթոդները. նույնը գործում է ուսումնական տարբեր ոլորտներում:
Դեռահասության, պատանեկության տարիքի երեխաների վրա մեծ են հասակակիցների, աշխատանքային, մասնագիտական կոլեկտիվների ներգործությունները:
Սոցիալականացման պայմաններին բնութագրական է այն, որ կարող են լինել բազմաթիվ վտանգներ, որոնք ի զորու են բացասական ազդեցություն թողնել անձի զարգացման գործընթացի վրա: Այս է պատճառը, որ օբյեկտիվորեն ձևավորվում են երեխաների, դեռահասների, երիտասարդների խմբեր, ովքեր իրենց վրա են կրում սոցիալականացման անբարենպաստ պայմանների ազդեցությունը:
Ինչպես արդեն նշեցինք սոցիալականացման գործընթացում անձը ենթարկվում է որոշակի անբարենպաստ պայմանների ազդեցության, որը դրսևորվում է տարբեր ձևերով: Սոցիալականացման անբարենպաստ պայմանների ազդեցությունը դրսևորվում է իրական, պոտենցիալ և լատենտային ձևերով, որոնցից յուրաքանչյուրին բնորոշ մարդկանց որոշակի խումբ: [2, էջ 95-96]
Սոցիալականացման անբարենպաստ պայմանների իրական ազդեցության ենթարկվում են այն մարդիկ, ովքեր արդեն իսկ բնութագրվում են հակասոցիալական իրենց ինքնության շնորհիվ: Սոցիալականացման անբարենպաստ պայմանների իրական ազդեցությունը կրող մարդկացն թվին են դասվում՝
• հաշմանդամություն ունեցող անձինք,
• սահմանափակ հնարավորությունների տեր անձինք,
• հոգեսոմատիկ արատներով և խանգարումներով անձինք,
• սոցիալական որբերը, փողոցային երեխաները և այլն:
Սոցիալականացման անբարենպաստ պայմանների իրական ազդեցությունն իրենց վրա կրել կարող են տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչները՝ երեխաները, դպրոցականները, դեռահասները, պատանեկության տարիքի ներկայացուցիչները, երիտասարդները, նույնիսկ մեծերը: Կարևորություն չունի նաև սեռային տարբերությունը, կարող են լինել թե΄ աղջիկ, թե΄ տղա:
Սոցիալականացման անբարենպաստ պայմանների ազդեցության պոտենցիալ կրողներ հանդիսանում են սահմանամերձ հոգեբանական իրավիճակում գտնվող և ընդգծված, շեշտադրված բնավորության գծերով անձինք: Սույնից հետևում է, որ պոտենցիալ ազդեցություն իրենց վրա կրում են երկրից երկիր, շրջանից շրջան, գյուղից քաղաք և քաղաքից գյուղ տեղափոխվող միգրանտները, երեխաները, ովքեր ծնվել են ցածր տնտեսական, սոցիալական, կրթական մակարդակ ունեցող ընտանիքներում:
Սոցիալականացման անբարենպաստ պայմանների պոտենցիալ ազդեցությունը ենթադրում է կոնկրետ հանգամանքների առկայություն, որոնք կարող են բացասական հետևանքներ ունենալ սոցիալականացման վրա: Ստորև թվարկվում է այն անձնաց շրջանակը, ովքեր ենթակա են կրելու սոցիալականացման անբարենպաստ պայմանների պոտենցիալ ազդեցությունը՝
• երեխաների դեպրեսիվ վիճակը, ինչի արդյունքում նրանք դառնում են առավել խոցելի: Այսպիսի երեխաների հետ մշտապես որևէ բան է կատարվում՝ կամ նրանց վրա տանիքից ձյուն է թափվում, կամ սղարանն է կոտրվում մանկապարտեզում և այսպես շարունակ: Անհաջողությունների շարքը հոռետեսական բիծ է թողնում կյանքի ընթացքի վրա: Անձը անընդհատ ինքն իրեն համարում է ծնողների մեղքերի կրող և դրանց համար պատժվող,
• ներքին և արտաքին միգրանտների երեխաները, այն անձինք, ովքեր ելնելով սոցիալական, տնտեսական, անձնական պատճառներից ստիպված են լինում տեղափոխվել երկրից երկիր կամ տեղաշարժվել այլ ուղղություններով,
• երեխաները, ովքեր դաստիարակվում են պետական և ոչ պետական հաստատություններում, բնակվում են որդեգրվածի կարգավիճակով այլ ընտանիքներում, որոնց պայմանները չեն բավարարում սոցիալական զարգացման և սոցիալականացման պահանջմունքները:
Սոցիալականացման անբարենպաստ պայմանների լատենտային ազդեցությունը ենթադրում է պայմանների առկայություն, որոնց ազդեցության արդյունքում անձը չի կարողանում իրականացնել սեփական հնարավորությունները: Այսպես մասնագետների մի ստվար զանգված գտնում է, որ բարձր տաղանդը և հանճարեղությունը բաժին է ընկնում հազարով ծնվածներից միայն մեկին: [3, էջ 166]
Կախված սոցիալականացման բարենպաստ պայմաններից, հատկապես տարիքային վաղ փուլերում, այս նախատրամաբանությունը զարգանում է այն աստիճան, որ տվյալ մարդկանց վերածում է բարձր շնորհ կրող անձանց: Այդպիսի «կոչում» կարող է ստանալ միլիոնից մեկը:
Իսկ իրականում հանճար է դառնում տասը միլիոնից մեկը, ով ունի համապատասխան հնարավորություններ: Բազմաթիվ Էյնշտեյներ և Չայկովսկիներ, Կոմիտասներ կորում են կյանքի ճանապարհին, կամ նրանց սոցիալականացման պայմանները, երբեմն նույնիսկ չափազանց նպաստավոր, պարզվում են ոչ այնքան բավարար նրանցում առկա հանճարեղության և տաղանդի զարգացման և իրագործման համար:
Իրականում, ոչ մարդիկ, և ոչ էլ նրանց հարազատները չեն կասկածում անգամ, որ իրենք համարվում են սոցիալականացման անբարենպաստ պայմանների լատենտային կրողներ:
Վերոթվարկյալ տեսակները ոչ հաճախ են հանդես գալիս մաքուր ձևով: Հաճախակի առաջնային արատները, խանգարումները, թերզարգացումները կամ այլ օբյեկտիվ հանգամանք, օրինակ անհաջող ընտանիք, որբ լինելու հանգամանք, հաշմանդամություն, ստեղծման աղբյուր են հանդիսանում մարդու զարգացման գործընթացի երկրորդային փոփոխությունների համար, ձևավորում են ոչ ադեկվատ կամ խեղաթյուրված վերաբերմունք արտաքին աշխարհի հանդեպ:
Հաճախակի հանդես են գալիս ներքոթվարկյալ տեսակի սոցիալականացման պայմանների համակցությունը՝
• հաշմանդամությունը և գործունեության ծավալման նպաստավոր պայմանները,
• որբ երեխաները, մանկատների շրջանավարտները, սոցիալական որբերը, ովքեր ունեն ծնողներ կամ մոտ հարազարներ և ովքեր հասարակության կողմից արժանանում են արհամարհանքի, քամահրանքի: Նրանց մեծամասնությունը վիճակագրության համաձայն դեպքերի 30%-ով նրանք համալրում են անօթևանների շարքը ողջ կյանքի ընթացքում, 20% դեպքերով դառնում են հանցագործ, իսկ 10% դեպքերով նրանց կյանքը ավարտվում է ինքնասպանությամբ:
Հանգամանքները և նշանները համաձայն որոնց մարդուն կարելի է դասել սոցիալական անբարենպաստ պայմանները իր վրա կրողների թվին տարբերակվում են՝
• հաստատունությամբ, մշտական բնույթով՝ որբություն, հաշմանդամություն,
• համապատասխան տարիքում հայտնաբերվող և հակաադապտացիայի և հակասոցիալականացման միտող՝ հարբեցողություն, թմրամոլություն և այլն,
• պետական աջակցությամբ մարդու բնական գործունեությունն ապահովելու հնարավորությամբ՝ հաշմանդամություն, հնարավորությունների սահմանափակություն,
• մարդու վրա բացասական ազդեցություն ունեցող գործոնների կանխարգելմամբ կամ փոփոխմամբ՝ հակաիրավական վարք, հարբեցողություն, թմրամոլություն և այլն,
• մարդու խնդրային բնույթը բացահայտող,
• կյանքի բացասական հանգամանքներով՝ հիվանդությամբ, միգրացիայվ, վիկտիմոգեն խմբերի ազդեցությամբ,
• բնական աղետների հետևանքով առաջացող հանգամանքներ՝ երկրաշարժ, ջրհեղեղներ, կլիմայական անոմալիաներ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այսպիսով, ուսումնասիրելով սոցիալականացման գործընթացի էությունը և դրա անբարենպաստ պայմանների ազդեցությունը, սույնի տեսակները և ձևերը, հնարավոր եղավ կատարել ներքոնշյալ եզրահանգումները:
Մարդկանց սոցիալականացման գործընթացը տարբեր հասարակություններում իրականացվում է տարբեր պայմաններում, որոնցում հնարավոր է լինեն վտանգավոր էլեմենտներ, որոնք էական ազդեցության կունենան մարդու զարգացման վրա:
Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ տարիքային տարբեր խմբերի սոցիալականացման անբարենպաստ պայմանները տարբեր են, սակայն կարելի է եզրահանգել, որ բոլոր դեպքերում ընտանիքի գործոնը էական նշանակություն ունի՝ անկախ այն հանգամանքից, թե որ տարիքում է գտնվում անձը:
Սոցիալականացման անբարենպաստ պայմանների ազդեցությունը դրսևորվում է իրական, պոտենցիալ և լատենտային ձևերով: Սոցիալականացման անբարենպաստ պայմանների իրական ազդեցությունը դրսևորվում է հաշմանդամների, հոգեսոմատիկ խանգարումներ ունեցող երեխաների, դեռահասների և երիտասարդների, որբերի և պետական խնամքի կենտրոններում գտնվող երեխաների մոտ:
Սոցիալականացման անբարենպաստ պայմանների պոտենցիալ ազդեցության կրող են համարվում միգրանտները և նրանց երեխաները, ընտանեկան սուղ պայմաններ, կրթական, սոցիալական ցածր մակարդակ ունեցող անձինք:
Սոցիալականացման անբարենպաստ պայմանների լատենտային ազդեցությունը դրսևորվում է այն դեպքում, երբ անձը չի կարողանում ի գործ կոչել սեփական հնարավորոթյունները՝ սոցիալական մակարդակի ցածր լինելու պատճառով: Հաճախ մարդիկ ի վերուստ օժտված են լինում տաղանդով, հանճարեղությամբ, սակայն քչերն են կարողանում գործողության մեջ դնել իրենց հնարավորությունները, և այս ամենի արդյունքը լինում է այն, որ կյանքի քառուղիներում կորչում են բազմաթիվ անվանի մարդիկ, ովքեր կարող էին դառնալ երկրորդ Էյնշտեյն կամ Չայկովսկի:
Վերոթվարկյալ տեսակները հաճախակի հանդես չեն գալիս մաքուր ձևով: Դրանցից յուրաքանչյուրը կարող է ծնունդ տալ մեկ այլ տեսակի:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Василькова Ю.В., Василькова Т.А. «Социальная педагогика»: Курс лекций: Учеб. пособие для студ. высш. пед. учеб, заведений. — 2-е изд. стереотип. — М.: Издательский центр «Академия», 2000. — 440 с.
2. Мудрик А. В. «Социальная педагогика»: Учеб. для студ. пед. вузов / Под ред. В.А. Сластенина. - 3-е изд., испр. и доп. - М.: Издательский центр «Академия», 2000. - 200 с.
3. Социальная педагогика. Курс лекций / Под ред. М.А. Галагузовой. -М., 2000. - 416 с.