diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Վերածնունդ. Լ. Դա Վինչիի մարդու կոնցեպցիան և օպտիկայի հիմնախնդիրները

Վերածննդի ժամանակաշրջանում մարդու վերաբերյալ հայացքների առաջացման պատմական, սոցիալ-մշակութային նախադրյալները և դրանց առանձնահատությունները: Ժամանակաշրջանի խրոնոլոգիական սահմանները: Վերածննդի ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացման առանձնահատկությունները: «Վերածնունդ» հասկացության պատմությունը: Վերածննդի մշակույթի գաղափարախոսությունը: Վերածննդի մշակույթը` որպես մարդու մասին հումանիստական գաղափարների ծագման հիմք:
Վերածննդի մշակույթի մեջ անթրոպոլոգիական և հոգեբանական գաղափարների զարգացման հիմնական ուղղությունները: Բարոյական փիլիսոփայությունը` որպես անթրոպոլոգիական և հոգեբանական գաղափարների զարգացման ոլորտ: Մանկավարժական հայացքների ոլորտը որպես մարդու մասին հումանիստական գաղափարների զարգացման ոլորտ: Գրականությունն ու արվեստը որպես հումանիստական ավանդույթների զարգացման ոլորտներ: Սենսուալիստական գաղափարների զարգացումը վերածննդի շրջանի բնափիլիսոփայական մտքի շրջանակներում: Բ.Տելեզիոյի և Ջ.Ֆրակաստրոյի բնափիլիսոփայական գաղափարները: Հոգու մասին գիտելիքի զարգացումը սխոլաստիկայի հունով: Պ.Պոմպանացցիի հոգեբանական հայացքները: Մանկավարժական հայացքների ոլորտը որպես մարդու մասին հումանիստական հայացքների զարգացման բնագավառ (Է. Ռոտերդամցի և ուրիշներ): Լեոնարդո դա Վինչիի մարդու կոնցեպցիան:
Բարձր Վերածննդի գաղափարները գերմարդասիրական էին` ռեալիստական, և այդ ժամանակների բոլոր հեղինակները համարվում էին բազմակողմանի զարգացած մեծություններ` հսկաներ: Լեոնարդո դա Վինչին համարվում է այդ հսկաներից առաջինը, որը եղել է մեծ կարողություններով օժտված մարդ: Նա հաջողության է հասել թե գիտության, թե արվեստի բնագավառում` նկարչությունը, ճարտարապետություն, քանդակագործություն, ինչպես նաև եղել է ինժիներ, բժիշկ, գիտնական: Նրա համապարփակ, գիտական և գեղարվեստական գործունեության նշանակությունը պարզ դարձավ միայն այն ժամանակ, երբ հետազոտվեցին Լեոնարդոյի թողած ձեռագրերը: Նրա գրառումներում ու կտավներում ակնհայտ են գեղանկարչի հանճարեղ մտքի փայլատակումները գիտության ու տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում:
Արվեստը Լեոնարդոյի համար աշխարհաճանաչման միջոց էր: Նրա շատ ուրվանկարներ գիտական աշխատանքի լուսաբանումներ են, և միաժամանակ դրանք բարձրարվեստ ստեղծագործություններ են: Լեոնարդոն ինքը մարմնավորում էր գեղանկարիչ-գիտնականի , մտածողի նոր տիպար, որը զարմացնում է իր հայացքների լայնությամբ, տաղանդի բազմակողմանիությամբ:
Լեոնարդոն ծնվել է 1452 թ. ապրիլի 15-ին, Անկիանո գյուղում` Վինչի քաղաքից ոչ հեռու: Նա հարուստ Ֆլորենցիացի նոտարականի և գյուղացի կնոջ զավակ էր: 1406-ական թ. կեսերին ընտանիքը բնակություն է հաստատում Ֆլորենցիայում, որտեղ Լեոնարդոն ստանում է այն լավագույն կրթությունը, որը կարող էր առաջարկել Ֆլորենցիան` Իտալական մտավորականության և նկարչական արվեստի կենտրոնը: Նա արագորեն առաջադիմեց և սոցիալապես, և ինտելեկտիվ: Այսպիսով 1466թ.-ին նա աշակերտում էր Անդրեա դել Վեռոկքիոյի մոտ. Ֆլորենցիայի առաջադիմական նկարիչ և քանդակագործ: Լեոնարդոն ծանոթացավ արվեստի բազմաթիվ ճյուղերին` սկսած նկարչությունից մինչև քանդակագործություն, և մեծ չափի նկարներից մինչև քանդակագործական մեծ չափի նախագծերի ստեղծում մարմարի և բրոնզի վրա: 1472թ.-ին նա ընդունվեց Ֆլորենցիայի նկարիչների միություն և մինչև 1476թ. նա դեռ Վեռոկքիոյի օգնականն էր:
Լեոնարդ դա Վինչին ներկայացրեց նոր գիտություն, որը ծնունդ էր առել ոչ թե համալսարաններում, որտեղ դեռևս անտիկ դարաշրջանի գիտություններն էին ուսումնասիրում, այլ նկարիչների և շինարարների, ինժեներների և գյուտարարների արհեստանոցներում: Իրենց պրակտիկայում նրանք աշխարհը փոփոխողներ էին, նրանց փորձը արմատապես փոխում է մշակույթը և մտածողությունը: Բարձրագույն արժեք էր համարվում ոչ թե աստվածային միտքը, այլ, ինչպես ասում էր Լեոնարդո դա Վինչին, «գեղանկարչության Աստվածային գիտությունը»: Ըստ դրա գեղանկարչությունը ոչ միայն արվեստ էր, որում արտացոլվում էր աշխարհը նկարչության ձևով, այլև իրենից ներկայացնում էր բնության փիլիսոփայություն:
Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործություններում մարմնավորվում էին մարդասիրության հիմնական գաղափարները, դրանցում միասնական արտացոլում են ստանում զգայությունները և պրակտիկ գործողությունները:
«Գեղանկարչություն» բառը Լեոնարդո դա Վինչիի համար միայն նկարիչի աշխատանք և ստեղծագործություն չէր: Նա գեղանկարչությունը համարում էր մարդու ձեռքի և վրձինի համակցություն, որը իր մեջ շատ բան էր պարունակում:
Առանձնակի ուշադրություն է դարձվում մարդու տեսական ընկաման երևույթներին: Լեոնարդո դա Վինչիի ուսումնասիրությունները այս գծով կարևոր նշանակություն ունի նաև հոգեֆիզիոլոգիայի զարգացման գործում:
Իրոք հետաքրքրական է Լեոնարդո դա Վինչիի ուսումնասիրությունները հոգեբանական գիտելիքների ուղղությամբ: Նա մշակել է ուշադրության մարզման կանոններ, ապացուցելով, որ նույնիսկ պատի վրա գոյություն ունեցող հին կեղտերը նկարչի մոտ կարող են առաջացնել հաջորդ աշխատանքի, ստեղծագործության մտահղացում:
Իտալական վերածննդի մեկ այլ ներկայացուցիչ` Լեոնարդո դա Վինչին, նույնպես անդրադարձել է հոգեբանական հարցերին: Նա հատուկ ուշադրություն էր դարձնում զգայություններին,հատկապես տեսողությանը, ըստ որում նա մի շատ կարևոր կարծիք է արտահայտում,որ ձեռքը կարևոր դեր է խաղում առարկաների, պատկերների մասին պատկերացում կազմելուն:
Դա Վինչին առաջինն է նկարագրում բբի ռեֆլեքսը լույսի նկատմամբ, առարկաների մեծության ընկալումը բացատրում էր օբյեկտների լուսավորվածությամբ և հեռավորությամբ:Նա նաև հետաքրքիր գաղափարներ ունի հոգեբանական հատկությունների մասին, մասնավորապես երևակայության զարգացման ոլորտում առաջարկել է վարժությունների հատուկ համակարգ:
Լեոնարդո դա Վինչին պայքար էր մղում զգայական ընկալման դերի և նշանակության բարձրացման համար: Նրա պնդմամբ, մարդու կողմից ստեղծված արժեքները, որոնք զգացմունքային կերպով են ընկալվում, հանդիսանում են առարկաների կառուցվածքի ընկալման միջոց:
Լեոնարդո դա Վինչիի ուշադրության կենտրոնում գտնվում է մարդու առաջնային զգայական օրգանը` աչքը: Հենց աչքերը, ոչ թե բառերն են արտացոլում իրականությունը` այդպիսով հանդիսանալով միջնորդ սույնի և գիտակցության միջև:
Նրա կողմից տեսողական երևակայությունը ուսումնասիրվում է որպես իրականության գործնական վերափոխման միջոց: Գեղանկարչությունը տեխնիկայի և ճարտարագիտության հիմքն է: Դրանում դրսևորվել է Լեոնարդո դա Վինչիի ձգտումը կապակցել բնական գիտություններն ու արվեստը: Այսպիսով, այս միջոցով մարդկային երևակայությունը առաջին անգամ կապակցվում է արվեստի հետ:
Լեոնարդո դա Վինչին պանթեիստ է: Նա համարում է, որ բնության մեջ է դրսևորվում ողջամիտ Աստվածային սկիզբը, որը բացահայտում էր մարդուն որպես բնության մի մասնիկ: Նա հավատում էր մտքի և գիտելիքի, մարդու ստեղծագործական ուժին: Լեոնարդո դա Վինչին նկարչին ներկայացնում էր ինչպես գիտնական:
Մինչ Լեոնարդո դա Վինչին գոյություն ուներ միայն երկրաչափական օպտիկա: Բնության վերաբերյալ ներկայացվում էին երևակայական հիպոթեզներ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեին: Լեոնարդո դա Վինչին առաջին անգամ արտահայտեց համարձակ ենթադրություններ ալիքների մասին` «Ջուրը հարվածելով ջրին հարվածի վայրում ձևավորում է շրջանակ, օդում առաջացնում է ձայն, առավել շատ կրակ»:
Երկրաչափական օպտիկայում Լեոնարդո դա Վինչիի զբաղվածությունը, ի տարբերություն մյուս ոլորտների, հիմնվում էր հին հույների տարբեր աշխատությունների վրա, որոնցից առաջնայինն էր նա համարում Էվկլիդայի օպտիկան: Բացի հին հույներից նրա ուսուցիչներն էին Վիտելոն և Ալխազեն, ինչպես նաև վաղ Վերածննդի մի շարք նկարիչներ:
Լեոնարդո դա Վինչիի մահից հետո աշխարհն այլևս նախկինի նման չէր։ «Մոնա Լիզայի» կերպարը, «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, «Մարդն ըստ Վիտրուվիոսի» նկարը. այս ամենն առաջինն է, ինչ հիշում ենք հայտնի նկարչի անունը հիշատակելիս։ Սակայն Լեոնարդոն շատ ավելին էր, քան նկարիչ։ Նա «ունիվերսալ մարդու» վառ օրինակ է, չէ՞ որ նա նաև ճարտարապետ էր, երաժիշտ, մաթեմատիկոս, գյուտարար, գրող, քարտեզագիր։ Մի խոսքով՝ հանճար։
Մայքլ Գելբը անձի ստեղծագործական զարգացմանը նվիրված 13 գիրք է գրել, որոնցից ամենահայտնիներն են «Դա Վինչիի բացահայտված ծածկագիրը» և «Սովորեք մտածել և նկարել ինչպես Լեոնարդո դա Վինչին. 7 քայլ դեպի հանճարեղությունը յուրաքանչյուր օր»։ Գելբը, ուսումնասիրելով դա Վինչիի ձեռագրերը, բացահայտել է նրա հանճարեղության մի քանի գաղտնիքներ` հետաքրքրասիրություն, անկախ մտածելակերպ, զգացողությունների սրություն, անորոշություն, տրամաբանություն և երևակայություն, մարմնի և բանականության հավասարակշռություն, կապերի գծագիր
Գելբի կարծիքով՝ կապերի գծագիրը կամ մտքերի քարտեզը, այսինքն՝ ընդհանուր համակարգային մտածելակերպի պատկերումը սխեմաների օգնությամբ, շատ կարևոր է նոր գաղափարների առաջացման համար, քանի որ այն ցուցադրում է ուղեղի անսահման հնարավորությունները։

Էջ - Գին - Պատվիրել